Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 105
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

21 հունիսի 2022 թվականի

թիվ 105

քաղ. Մինսկ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 877 ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.8 ենթակետով՝

«3.2.8. Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում թույլատրվում է սեփական կարիքների համար այդ պետությունների տարածքներ ներմուծվող М և N կատեգորիաների առանձին տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումը և շրջանառության մեջ բացթողումը՝ առանց տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածի 5-րդ բաժնի դրույթների կիրառման։

Սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքների իրականացումը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների տարածքներում չի թույլատրվում, եթե Եվրասիական տնտեսական միության համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար այլ բան սահմանված չէ։»։

2. Խնդրանքով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Բելառուսի Հանրապետության կառավարությանը, Ղազախստանի Հանրապետության կառավարությանը և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին՝ ապահովել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշման 3.2.8 ենթակետում նշված տրանսպորտային միջոցների արտահանումը (այդ թվում՝ ժամանակավոր) Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների տարածք չթույլատրելը, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների միջև այլ պայմանավորվածություններ (այդ թվում՝ երկկողմ ձևաչափով) ձեռք չեն բերվել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: