Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 93
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

10 հունիսի 2022 թվականի

թիվ 93

քաղ. Նուր-Սուլթան

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա․ Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց․

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 բարձրագույն խորհրդի 20 թվականի ի

թիվ որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարվող

 

1. Նշված կանոնակարգի թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 159-165-րդ կետերով՝

«159. Ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների, դեպքերի և (կամ) պայմանների սահմանումը, երբ ապրանքների փոխադրումը, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ենթակա չէ հետագծման՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ։

160. Ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային տեսակի տրանսպորտով փոխադրվող հետագծման օբյեկտների սահմանումը՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան (այսուհետ՝ Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիր)։

161. Այլ խնդիրների սահմանումը, որոնք լուծելիս կարող են կիրառվել Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի դրույթները։

162. Էլեկտրոնային և (կամ) այլ փաստաթղթերից տեղեկությունների կազմի սահմանումը՝ Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան։

163. Այլ էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) սահմանումը, որոնք կոնկրետ փոխադրումը հետագծելու ժամանակահատվածում պետք է պարունակեն նավիգացիոն կապարակնիք՝ կախված կիրառման նպատակներից և տրանսպորտի տեսակից։

164. Նավիգացիոն կապարակնիքում պարունակվող տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցների սահմանումը:

165. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող նավիգացիոն կապարակնիքներին ներկայացվող պահանջների սահմանումը։»։

2. Նշված կանոնակարգի թիվ 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-49-րդ կետերով՝

«46. Հետագծման օբյեկտին նավիգացիոն կապարակնիքների անհրաժեշտ քանակով ապահովման համար պատասխանատու անձանց սահմանումը։

47. Միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքները դնելու և հանելու տեղերի, նավիգացիոն կապարակնիքները դնող (հանող) և դնելուն (հանելուն) ներկա անձանց, Միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքներ դնելուն (հանելուն) առնչվող գործողությունների և դրանց կատարման կարգի՝ ներառյալ փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցման, այդպիսի փաստաթղթերի (տեղեկությունների) պահպանման կարգի, նախկինում գրառված տեղեկատվությունը վերացնելու (ջնջելու) կարգի, ինչպես նաև այն դեպքերի սահմանումը, երբ դա սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։

48. Հսկող մարմինների ու ազգային օպերատորների՝ նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար անհրաժեշտ գործողությունների և դրանց կատարման կարգի սահմանումն այն դեպքում, երբ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվում է այլ անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքը՝ այն անդամ պետության նավիգացիոն կապարակնիքի փոխարեն, որի տարածքում սկսվում է այդպիսի փոխադրման հետագծումը։

49. Անդամ պետությունների տարածքներով ընթացքի (փոխադրման) ժամանակ ծագած՝ արտակարգ իրավիճակներին դասվող դեպքերի սահմանումը։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան