ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 421-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված՝ 25 300 000 (քսանհինգ միլիոն երեք հարյուր հազար) դրամ սկզբնական արժեքով և 2 032 161 (երկու միլիոն երեսուներկու հազար մեկ հարյուր վաթսունմեկ) դրամ 29 լումա մնացորդային արժեքով «Տոյոտա-Պրադո» մակնիշի (արտադրության տարեթիվը՝ 2015 թվական, նույնականացման համարը՝ JTEBU3FJ605067182) և 8 375 000 (ութ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ սկզբնական արժեքով և 0,00 (զրո) դրամ մնացորդային արժեքով «Տոյոտա-Կորոլլա» մակնիշի (արտադրության տարեթիվը՝ 2013 թվական, նույնականացման համարը՝ NMTBTOJE20R002256) տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին։
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված գույքը՝ համաձայն հավելվածի հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին։
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |