Գլխավոր տեղեկություն
Համար
N 477-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 477-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1185-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 550-Լ որոշումը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1185-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 477-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

N 1185-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Վարչապետ (Մշտադիտարկման խորհրդի նախագահ)

 

Արդարադատության նախարար

 

Արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

Վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ)

 

Դատական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

 

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

 

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)

 

Քննչական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)

 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ)

 

Փաստաբանների պալատի նախագահ (համաձայնությամբ)

 

Ս. Դիլբանդյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Թ. Շաքարյան - Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հ. Հարությունյան - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Ս. Սարգսյան - «Հայաստանի բանկերի միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Ն. Կարամանուկյան - «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Գ. Գրիգորյան - «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Ա. Սահակյան - «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան