Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Վաղարշապատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.04.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 «ապրիլի» 2023 թ.

ք. Էջմիածին

 

 թիվ 32-Ն

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.4-րդ կետի պահանջներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.1-րդ, 4.2-րդ, 6-րդ, 8-12-րդ, 15-17-րդ, 19-րդ, 20-րդ, 23-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի

Վաղարշապատ համայնքի ավագանու

2023 թվականի ապրիլի 28-ի

թիվ 32-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված հեղուկ վառելիքի վաճառքի, սեղմված բնական գազի վաճառքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի, խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու, ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման, առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու, հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման, համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու, մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման, տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության, հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվությունների (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:

 2. Թույլտվությունը տրամադրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին (ֆիզիկական անձանց) (այսուհետ՝ դիմումատու) Վաղարշապատ համայնքի ղեկավարի կողմից` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:

 3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Վաղարշապատ համայնքի ղեկավարին ներկայացնում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով` N 2 ձևին համապատասխան դիմում, որին կից ներկայացվում են.

 1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման քաղվածքը.

 2) շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը.

 3) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

 4) օրենքով և իրավական այլ ակտերով անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

 4. Բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն ստանալու համար դիմումին կից ներկայացվում է նաև՝

 1) քննարկվող տարածքի լուսանկարը.

 2) էսքիզային առաջարկ (միայն՝ ծաղիկների բացօթյա վաճառք իրականացնելու համար նախատեսված տակդիր տեղադրելու դեպքում):

 5. Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է:

 6. Դիմումը մերժվում է, եթե՝ սույն կարգի 3-4-րդ կետերով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել:

 7. Դիմումը մերժելու դեպքում տեղական տուրքի վճարված գումարը վերադարձվում է օրենքով սահմանված կարգով։

 8. Թույլտվությունը չի կարող դիմումատուի կողմից փոխանցվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կամ օգտագործվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։

 9. Թույլտվությունը ստանալուց հետո թույլտվություն ստացած անձը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպել և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

Ձև N 1

 

Վաղարշապատ համայնքի ղեկավար

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____

 

Տրված ____ _____________20 թ.

 

Թույլատրված գործունեության անվանումը

__________________________________________________________________________________________

 

Հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարը

__________________________________________________________________

 

__________________________________________________________________

 

Գործունեության տեսակի իրականացման վայրը

__________________________________________________________________

 

Թույլտվության գործողության ժամկետը ____ __________ 20 թ-ից մինչև ____ _________ 20 թ-ը:

 

_________________________

(անուն, ազգանուն)

_______________

(ստորագրություն)

 

Կ. Տ.

Ձև N 2

 

Վաղարշապատ համայնքի ղեկավար

______________________________ ին

 

 /անուն, ազգանունը/

 

ԴԻՄՈՒՄ

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, հայրանունը, ազգանունը

________________________________________________________________________________________

 

2. Հեռախոսահամարը, Էլեկտրոնային հասցե, կապի այլ միջոցներ

________________________________________________________________________________________

 

3. Գործունեության տեսակի իրականացման վայրը

________________________________________________________________________________________

 

4. Գործունեության անվանումը

________________________________________________________________________________________

 

5. Թույլտվության ժամկետը

________________________________________________________________________________________

/նշել թույլտվության պահանջվելիք ժամկետը/

 

6. Այլ նշումներ

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

 

Դիմող՝ ______________________________________________________________________________

 /կազմակերպության պատասխանատու անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը/

 

_____________________ 20 թ․

 

Կ. Տ․

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: