ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 342-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ։
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին։
4. Աշխատանքային խմբի անդամներին, ըստ անհրաժեշտության, ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
27.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 342-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության ոլորտը համակարգող ղեկավարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության պետ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ
ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետի տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|