ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2022 թվականի N 1391-Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Նալբանդյան 128-130 (անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման N 23042019-01-0257 վկայական) հասցեում գտնվող N 6 ուսումնական մասնաշենքի 2-րդ հարկից 97764.519 հազ. դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 275 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» փակ բաժնետիրական ընկերությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):
(1-ին կետը փոփ. 13.04.23 N 516-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) քառամսյա ժամկետում լուծել «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» փակ բաժնետիրական ընկերության հետ 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 72/0014 պայմանագիրը: Պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո յոթամսյա ժամկետում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 13.04.23 N 516-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
08.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |