Գլխավոր տեղեկություն
Համար
N 270-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2023 թվականի N 270-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման N 2 հավելվածի՝

ա․ 4-րդ կետում «հուլիսի 10-ը» բառերը փոխարինել «մայիսի 5-ը» բառերով,

բ․ 5-րդ կետում «հուլիսի 15-ը» բառերը փոխարինել «մայիսի 10-ը» բառերով,

գ․ 10-րդ կետում «2022 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետարաններ մինչև 2022 թվականի հուլիսի 17-ը» բառերը փոխարինել «2023 թվականի սուբվենցիայի ամբողջական փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետարաններ մինչև 2023 թվականի մարտի 6-ը» բառերով,

դ․ 11-րդ կետում «նոյեմբերի 30-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 5-ը» բառերով և «2022 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2022 թվականի հուլիսի 20-ը» բառերը փոխարինել «2023 թվականի սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2023 թվականի մարտի 15-ը» բառերով, ինչպես նաև «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով,

ե․ 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․1-ին և 5․2-րդ ենթակետերով՝

«5․1) Բնակավայրի փողոցների կառուցման և նորոգման դեպքում՝

ա․ հատակագծերով սահմանված փողոցների ընդգծված պատկերը,

բ․ այդ ճանապարհների սպասարկման ու պահպանման ծախսերը համայնքային բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու վերաբերյալ տեղեկանքը,

գ․ այդ ճանապարհների ստորգետնյա ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվություն և հավաստիացում, որ ծրագրով նախատեսվող շինարարական աշխատանքների երաշխիքային ժամկետի ընթացքում չեն նախատեսվում նշված հատվածներում այլ ստորգետնյա ենթակառուցվածքների կառուցման ու վերանորոգման աշխատանքներ.

5․2) ոռոգման համակարգերի կառուցման ու նորոգման դեպքում՝ ծրագրի արդյունքում ակնկալվող ոռոգելի հողատարածքների և դրանց չափերի քարտեզային պատկերը։»,

զ․ 14-րդ կետում «5» թիվը փոխարինել «7» թվով,

է․ 16-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով,

ը․ 17-րդ կետում «փետրվարի 2-ը» բառերը փոխարինել «փետրվարի 15-ը» բառերով և «2022 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը» բառերը փոխարինել «2023 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2023 թվականի մարտի 31-ը:» բառերով.

2) որոշման N 3 հավելվածի «Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա» տողում՝

ա․ «ոռոգվող տարածքը՝ հա» բառերից հետո լրացնել «, կցել քարտեզագրված պատկերը» բառերը և «զբոսաշրջային վայրերին հարակից լինելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նշել փողոցի(ների) անվանումները, կցել հատակագծերով սահմանված փողոցի(ների) ընդգծված պատկերը և ներկայացնել ստորգետնյա ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը։» բառերը,

բ․ «Նախադպրոցական հաստատությունների կառուցման և նորոգման դեպքում՝ նշել» բառերից հետո լրացնել «հաստատության ջեռուցման, ինչպես նաև ամբողջական գույքի ապահովման կամ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը,» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մարտի 2023 թվական: