Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.03.2023-08.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.25/15(1104) Հոդ.202
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2015 թվականի N 228-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵՎ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 80 որոշման դրույթներով և Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի 41-րդ կետի ու 44-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 25.02.21 N 244-Ն, փոփ. 23.03.23 N 396-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների ցանկն ըստ ոլորտների` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող լիազոր մարմիններն են`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն» ծրագրի իրականացման շրջանակներում.

2) (ենթակետն ուժը կորցրել է 23.03.23 N 396-Ն)

3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասով, իր իրավասության սահմաններում (այդ թվում` այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)՝ նշված միջազգային պայմանագրերին համապատասխան և Հայկական ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման շրջանակներում:

(2-րդ կետը փոփ. 23.03.23 N 396-Ն)

3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված լիազոր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրման կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 10
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 228-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

Տրանսպորտի ոլորտում լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ

իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ

իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում հսկողության ու վերահսկողության գործառույթներ իրականացնող լիազոր

մարմին

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման

գործառույթներ իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակման, նորմատիվ իրավական կարգավորման և պետական ծառայությունների մատուցման գործառույթներ

իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Պետության պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Տիեզերական գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման

գործառույթներ իրականացնող լիազոր մարմին

 Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ
իրավական կարգավորման գործառույթներ
իրականացնող լիազոր մարմին
 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Քաղաքաշինական բնագավառի պետական

կառավարման լիազորված մարմին

 Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ

իրավական կարգավորման գործառույթներ

իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

(հավելվածը լրաց. 31.08.15 N 980-Ն, խմբ. 25.02.21 N 244-Ն, լրաց. 23.03.23 N 396-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 228-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանձին որոշումների դրույթներին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը (այսուհետ` եզրակացություն) տրվում է սույն որոշման N 1 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` ըստ ոլորտների:

3. Եզրակացություն ստանալու համար ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված ներմուծման պայմանագիրը, իսկ դրա բացակայության դեպքում ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագրի պատճենը.

3) ապրանքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման մասին երաշխավորագիր՝ ներմուծող անձի կողմից ստորագրված.

4) տարեկան սպառման ծավալի կամ կառուցապատման թույլտվությունների վերաբերյալ տեղեկանք:

4. Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված եղանակով նույնականացում անցնելու դեպքում։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

5. Հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է եզրակացություն՝ համաձայն N 2 ձևի: Եզրակացությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով։

6. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

7. Հայտատուն, հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու պահից, մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

8. Եզրակացություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերի կազմն ամբողջական չեն կամ թերի են լրացված, և 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

9. Այն դեպքում, երբ եզրակացություն ստանալու համար դիմած իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ լիցենզավորված անձի անձնագրային տվյալները, եզրակացություն ստացած անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմին՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, տրամադրված եզրակացությունում փոփոխություն կատարելու նպատակով։

10. Եզրակացության կորստի դեպքում լիազորված մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է եզրակացության կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են եզրակացության կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։

11. Եզրակացության կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Ձև N 1

 

_______________________________________________________________

(լիազոր մարմինը)

 

Հ Ա Յ Տ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմող ______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

____________________________________________________________________________

հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը ____________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը

____________________________________________________________________________

Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու վերաբերյալ։

Հավաստում եմ, որ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բացառապես ԵԱՏՄ որոշմամբ նշված նպատակային նշանակության համար։

 

Ապրանք ___________________________________________________________________

(ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը)

 

Դիմումին կից ներկայացնում եմ օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագիրը կամ ապրանքի ներմուծման հաշիվ-ապրանքագիր

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող

___________________________________
(ստորագրությունը)

_________________________________________________________
(անունը, ազգանունը)

 

 ____ ____________ 20   թ.

 

Ձև N 2

 

_______________________________________________________________

(լիազոր մարմինը)

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտատու __________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

____________________________________________________________________________

հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը _______________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը

_______________________________________________

 

Ապրանք __________________________________________________________________

(ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը)

 

Արտոնությունը տրամադրող իրավական ակտը

———————————————————————————————————

 

Եզրակացություն տրամադրողը

___________________________________
(ստորագրությունը)

________________________________________________
(անունը, ազգանունը)

 

_____ _______________ 20    թ.

(հավելվածը փոփ. 31.08.15 N 980-Ն, խմբ. 23.03.23 N 396-Ն)