Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 297
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

25 դեկտեմբերի 2012 թվականի

թիվ 297

Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝

«Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների պլանը.

«Փոքրաչափ նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների պլանը.

«Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների պլանը.

«Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների պլանը.

«Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների պլանը.

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների պլանը.

2. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել՝

սույն որոշմամբ հաստատված պլաններում ներառված միջոցառումների կատարումը սահմանված ժամկետներում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եռամսյակային տեղեկացումը սույն որոշմամբ հաստատված պլաններում ներառված միջոցառումների կատարման ընթացքի մասին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 297 որոշմամբ

ԾՐԱԳԻՐ

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողները

Կատարման ժամկետը

I. «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) իրագործման միջոցառումներ

1. Այն արտադրանքի ցանկի նախագիծը նախապատրաստելը և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը ներկայացնելով։

Բելառուսի Հանրապետություն

մինչև 2014 թվականի օգոստոսի 15-ը

2. Այն միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը նախապատրաստելն ու ներկայացնելը Հանձնաժողով, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն միջպետական ստանդարտների, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ։

Բելառուսի Հանրապետություն

մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը

3. «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ հաստատված՝ «Միասնական փաստաթղթերի տրամադրմամբ Մաքսային միության շրջանակներում համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկի նոր խմբագրության մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 620 որոշմամբ հաստատված՝ միասնական փաստաթղթերի տրամադրմամբ Մաքսային միության շրջանակներում համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկում փոփոխություններ կատարելը՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքը դրանից հանելու մասով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

մինչև 2015 թվականի հունվարի 15-ը

4. «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ փոփոխություններ կատարելը՝ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու կապակցությամբ։

5. «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներում փոփոխությունների կատարում՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի նկատմամբ պահանջները դրանցից հանելու մասով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով Եվրասիական տնտեսական հանձնաժողով

մինչև 2015 թվականի հունվարի 15-ը

մինչև 2015 թվականի հունվարի 15-ը

II. Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններին կատարման համար առաջարկվող միջոցառումները
 
1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը տեխնիկական կանոնակարգին

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2015 թվականի փետրվարի 15-ը

2. Մաքսային Միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության կողմից տեխնիկական կանոնակարգի 1-ին, 4-րդ և 5-րդ հավելվածներում նշված՝ Մաքսային միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները ազգային մակարդակով գործողության մեջ դնելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

անհրաժեշտության դեպքում

3. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրումը (հավատարմագրման ընդլայնումը)

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2015 թվականի փետրվարի 15-ը

4. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման) մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրի ազգային մասում սահմանված կարգով ընդգրկելը

5. Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման մասով պետական հսկողության (վերահսկողության) համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինների սահմանումը և դրա մասին Հանձնաժողովի Կոլեգիային տեղեկացնելը

6. Տեխնիկական կանոնակարգի դրույթները պարզաբանելու նպատակով՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների արտադրողների ու սպառողների մասնակցությամբ «կլոր սեղաններ» և սեմինարներ անցկացնելը

7. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու մասին տեղեկությունների տեղադրումը Ինտերնետ ցանցի կայքերում, զանգվածային լրատվական միջոցներում

____________________

Ծանոթագրություն։ Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար լիազորված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների պատասխանատու մարմինները սահմանվում են այդ պետությունների կառավարությունների կողմից:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 297 որոշմամբ

ԾՐԱԳԻՐ

«Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողները

Կատարման ժամկետը

I. «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) իրագործման միջոցառումներ

1. Այն արտադրանքի ցանկի նախագիծը նախապատրաստելը և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը ներկայացնելով

Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի հունվարի 1-ը

2. Այն միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը նախապատրաստելն ու ներկայացնելը Հանձնաժողով, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն միջպետական ստանդարտների, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ։

Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2013 թվականի հուլիսի
1-ը

3. Ստանդարտացման ոլորտում փաստաթղթերի ցանկի արդիականացման առնչությամբ առաջարկություններ նախապատրաստելն ու ներկայացնելը Հանձնաժողով, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն ստանդարտների ցանկի, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ։

Ռուսաստանի Դաշնություն

2014 թվականի հուլիսի 1-ից հետո առնվազն տարին 1 անգամ

4. «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ փոփոխությունների կատարում՝ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

մինչև 2014 թվականի հունիսի 1-ը

5. «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներում փոփոխությունների կատարում՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի նկատմամբ պահանջները դրանցից հանելու մասով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

մինչև 2014 թվականի հունիսի 1-ը

II. Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններին առաջարկվող միջոցառումները
 
1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը տեխնիկական կանոնակարգին

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը

2. Ստանդարտացման ոլորտում փսատաթղթերի ցանկում ներառված՝ Մաքսային միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության կողմից պետական մակարդակով գործողության մեջ դնելը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

անհրաժեշտության դեպքում

3. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրումը (հավատարմագրման ընդլայնումը)

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի հուլիսի
1-ը

4. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրի ազգային մասում սահմանված կարգով ընդգրկելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի հուլիսի
1-ը

5. Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման մասով պետական հսկողության (վերահսկողության) համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինների սահմանումը և դրա մասին Հանձնաժողովի Կոլեգիային տեղեկացնելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի հուլիսի
1-ը

6. Տեխնիկական կանոնակարգի դրույթները պարզաբանելու նպատակով՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների արտադրողների և սպառողների մասնակցությամբ «կլոր սեղաններ» և սեմինարներ անցկացնելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

անհրաժեշտության դեպքում

7. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու մասին տեղեկությունների տեղադրումը Ինտերնետ ցանցի կայքերում, զանգվածային լրատվական միջոցներում

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի հուլիսի
1-ը

__________________

Ծանոթագրություն. Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար լիազորված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 297 որոշմամբ

ԾՐԱԳԻՐ

«Փոքրաչափ նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողները

Կատարման ժամկետը

I. «Փոքրաչափ նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) իրագործման միջոցառումներ

1. Այն արտադրանքի ցանկի նախագիծը նախապատրաստելը և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Փոքրաչափ նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը ներկայացնելով

Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը

2. Այն միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագծի նախապատրաստելն ու ներկայացնելը Հանձնաժողով, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն միջպետական ստանդարտների, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2013 թվականի հուլիսի
1-ը

3. Այն ստանդարտների ցանկի արդիականացման առնչությամբ առաջարկություններ նախապատրաստելն ու ներկայացնելը Հանձնաժողով, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն ստանդարտների ցանկի, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Ռուսաստանի Դաշնություն

2014 թվականի փետրվարի 1-ից հետո տարին առնվազն 1 անգամ

4. «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ փոփոխությունների կատարում՝ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

մինչև 2014 թվականի հունվարի 1-ը

5. «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներում փոփոխությունների կատարում՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի նկատմամբ պահանջները դրանցից հանելու մասով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

մինչև 2014 թվականի հունվարի 1-ը

6. «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ հաստատված՝ «Միասնական փաստաթղթերի տրամադրմամբ Մաքսային միության շրջանակներում համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկի նոր խմբագրության մասին» Մաքսային միության հաձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 620 որոշմամբ հաստատված՝ միասնական փաստաթղթերի տրամադրմամբ Մաքսային միության շրջանակներում համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկում փոփոխություններ կատարելը՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքը դրանից հանելու մասով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

մինչև 2014 թվականի հունվարի 1-ը

II. Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններին առաջարկվող միջոցառումները
 
1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը տեխնիկական կանոնակարգին

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը

2. Ստանդարտների ցանկում ներառված՝ Մաքսային միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության կողմից պետական մակարդակով գործողության մեջ դնելը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն միջպետական ստանդարտների, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

անհրաժեշտության դեպքում

3. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրումը (հավատարմագրման ընդլայնումը)

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը

4. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման) մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրի ազգային մասում սահմանված կարգով ընդգրկելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը

5. Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման մասով պետական հսկողության (վերահսկողության) համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինների սահմանումը և դրա մասին Հանձնաժողովի Կոլեգիային տեղեկացնելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը

6. Տեխնիկական կանոնակարգի դրույթները պարզաբանելու նպատակով՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների արտադրողների ու սպառողների մասնակցությամբ «կլոր սեղաններ» և սեմինարներ անցկացնելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

անհրաժեշտության դեպքում

7. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու մասին տեղեկությունների տեղադրումը Ինտերնետ ցանցի կայքերում, զանգվածային լրատվական միջոցներում

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը

____________________

Ծանոթագրություն։ Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար լիազորված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների պատասխանատու մարմինները սահմանվում են այդ պետությունների կառավարությունների կողմից:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 297 որոշմամբ

ԾՐԱԳԻՐ

«Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողները

Կատարման ժամկետը

I. «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) իրագործման միջոցառումներ

1. Այն արտադրանքի ցանկի նախագիծը նախապատրաստելը և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը ներկայացնելով

Ղազախստանի Հանրապետություն

մինչև 2013 թվականի մարտի
1-ը

2. Այն միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը նախապատրաստելն ու Հանձնաժողով ներկայացնելը, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Ղազախստանի Հանրապետություն

մինչև 2013 թվականի մարտի
1-ը

3. Այն ստանդարտների ցանկի արդիականացման առնչությամբ առաջարկություններ նախապատրաստելն ու ներկայացնելը Հանձնաժողով, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, այդ ցանկում պարունակվող ստանդարտների կիրառման արդյունքների մշտադիտարկման հիման վրա

Ղազախստանի Հանրապետություն

2013 թվականի հուլիսի 1-ից հետո առնվազն տարին 1 անգամ

4. «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ փոփոխությունների կատարում՝ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

մինչև 2013 թվականի հունիսի
1-ը

5. «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներում փոփոխությունների կատարում՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի նկատմամբ պահանջները դրանցից հանելու մասով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

մինչև 2013 թվականի հունիսի
1-ը

II. Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններին առաջարկվող միջոցառումները
 
1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը տեխնիկական կանոնակարգին

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2013 թվականի հուլիսի
1-ը

2. Ստանդարտների ցանկում ներառված՝ Մաքսային միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության կողմից պետական մակարդակով գործողության մեջ դնելը, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

անհրաժեշտության դեպքում

3. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրումը (հավատարմագրման ոլորտի ընդլայնումը)

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2013 թվականի հուլիսի
1-ը

4. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման) մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրի ազգային մասում սահմանված կարգով ընդգրկելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2013 թվականի հուլիսի
1-ը

5. Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման մասով պետական հսկողության (վերահսկողության) համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինների սահմանումը և դրա մասին Հանձնաժողովի Կոլեգիային տեղեկացնելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը

6. Տեխնիկական կանոնակարգի դրույթները պարզաբանելու նպատակով՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների արտադրողների և սպառողների մասնակցությամբ «կլոր սեղաններ» և սեմինարներ անցկացնելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

անհրաժեշտության դեպքում

7. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու մասին տեղեկությունների տեղադրումը Ինտերնետ ցանցի կայքերում, զանգվածային լրատվական միջոցներում

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը

________________

Ծանոթագրություն։ Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար լիազորված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների պատասխանատու մարմինները սահմանվում են այդ պետությունների կառավարությունների կողմից:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 297 որոշմամբ

ԾՐԱԳԻՐ

«Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողները

Կատարման ժամկետը

I. «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) իրագործման միջոցառումներ

1. Այն արտադրանքի ցանկի նախագիծը նախապատրաստելը և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը ներկայացնելով

Ղազախստանի Հանրապետություն

մինչև 2014 թվականի հունվարի 1-ը

2. Այն միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը նախապատրաստելն ու ներկայացնելը Հանձնաժողով, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն միջպետական ստանդարտների, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Ղազախստանի Հանրապետություն

մինչև 2013 թվականի հուլիսի
1-ը

3. Այն ստանդարտների ցանկի արդիականացման առնչությամբ առաջարկությունները նախապատրաստելն ու ներկայացնելը Հանձնաժողով, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Ղազախստանի Հանրապետություն

2014 թվականի հուլիսի 1-ից հետո առնվազն տարին 1 անգամ

4. «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ հաստատված՝ «Միասնական փաստաթղթերի տրամադրմամբ Մաքսային միության շրջանակներում համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկի նոր խմբագրության մասին» Մաքսային միության հաձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 620 որոշմամբ հաստատված՝ միասնական փաստաթղթերի տրամադրմամբ Մաքսային միության շրջանակներում համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկում փոփոխություններ կատարելը՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքը դրանից հանելու մասով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

մինչև 2014 թվականի հունիսի
1-ը

5. Հանձնաժողովի Ինտերնետ ցանցի պաշտոնական կայքում տեղադրելու համար Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների արդյունաբերական անվտանգության ոլորտի լիազորված մարմինների կողմից ստորագրված՝ Դրոշմավորման ոչ ենթակա պայթուցիկ նյութերի ցանկը Հանձնաժողով ներկայացնելը

Ղազախստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2015 թվականի հունիսի
1-ը

II. Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններին առաջարկվող միջոցառումները
 
1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը տեխնիկական կանոնակարգին

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի հուլիսի
1-ը

2. Ստանդարտների ցանկում ներառված՝ Մաքսային միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության կողմից պետական մակարդակով գործողության մեջ դնելը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն միջպետական ստանդարտների, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

անհրաժեշտության դեպքում

3. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրումը (հավատարմագրման ընդլայնումը)

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի հուլիսի
1-ը

4. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման) մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրի ազգային մասում սահմանված կարգով ընդգրկելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի հուլիսի
1-ը

5. Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման մասով պետական հսկողության (վերահսկողության) համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինների սահմանումը և դրա մասին Հանձնաժողովի Կոլեգիային տեղեկացնելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի հուլիսի
1-ը

6. Տեխնիկական կանոնակարգի դրույթները պարզաբանելու նպատակով՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների արտադրողների և սպառողների մասնակցությամբ «կլոր սեղաններ» և սեմինարներ անցկացնելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

անհրաժեշտության դեպքում

7. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու մասին տեղեկությունների տեղադրումը Ինտերնետ ցանցի կայքերում, զանգվածային լրատվական միջոցներում

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի հուլիսի
1-ը

_____________________

Ծանոթագրություն։ Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար լիազորված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների պատասխանատու մարմինները սահմանվում են այդ պետությունների կառավարությունների կողմից:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 297 որոշմամբ

ԾՐԱԳԻՐ

«Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողները

Կատարման ժամկետը

I. «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) իրագործման միջոցառումները

1. Այն արտադրանքի ցանկի նախագիծը նախապատրաստելը և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը ներկայացնելով

Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը

2. Այն միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը նախապատրաստելն ու ներկայացնելը Հանձնաժողով, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն միջպետական ստանդարտների, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2013 թվականի հուլիսի
1-ը

3. Այն ստանդարտների ցանկի արդիականացման առնչությամբ առաջարկություններ նախապատրաստելն ու ներկայացնելը Հանձնաժողով, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն ստանդարտների ցանկի, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Ռուսաստանի Դաշնություն

2014 թվականի մարտի 1-ից հետո առնվազն տարին 1 անգամ

4. «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ հաստատված՝ «Միասնական փաստաթղթերի տրամադրմամբ Մաքսային միության շրջանակներում համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկի նոր խմբագրության մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 620 որոշմամբ հաստատված՝ միասնական փաստաթղթերի տրամադրմամբ Մաքսային միության շրջանակներում համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկում փոփոխություններ կատարելը՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքը դրանից հանելու մասով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

մինչև 2014 թվականի հունվարի 28-ը

II. Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններին առաջարկվող միջոցառումները
 
1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը տեխնիկական կանոնակարգին

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի մարտի
1-ը

2 անդարտները Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության կողմից պետական մակարդակով գործողության մեջ դնելը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ՝ հետազոտման (փորձարկման) ու չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

անհրաժեշտության դեպքում

3. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրումը (հավատարմագրման ընդլայնումը)

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի մարտի
1-ը

4. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման) մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրի ազգային մասում սահմանված կարգով ընդգրկելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի մարտի
1-ը

5. Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման մասով պետական հսկողության (վերահսկողության) համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինների սահմանումը և դրա մասին Հանձնաժողովի Կոլեգիային տեղեկացնելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի մարտի
1-ը

6. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների օրենսդրության մեջ համապատասխան պահանջների սահմանում՝ տեխնիկական կանոնակարգի 3․8․4 կետի իրագործումն ապահովելու նպատակով

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի մարտի
1-ը

7. Տեխնիկական կանոնակարգի դրույթները պարզաբանելու նպատակով՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների արտադրողների և սպառողների մասնակցությամբ «կլոր սեղաններ» և սեմինարներ անցկացնելը

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

անհրաժեշտության դեպքում

8. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու մասին տեղեկությունների տեղադրումը Ինտերնետ ցանցի կայքերում, զանգվածային լրատվական միջոցներում

Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն

մինչև 2014 թվականի մարտի
1-ը

_________________

Ծանոթագրություն. Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար լիազորված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների պատասխանատու մարմինները սահմանվում են այդ պետությունների կառավարությունների կողմից:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: