ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 329-Ա
ԱՆԻ ԻՍՊԻՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին 2023 թվականի մարտի 27-28-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ գործարար կանանց նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Անի Իսպիրյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|