ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2023 թվականի N 380-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐՏԱՇԱՏ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանը պետական ոռոգման համակարգեր ու գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին» N 1054-Ա որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված Հացավանի պոմպակայանից առանձնացված պոմպակայանի շենքը և ջրապատնեշ հանգույցը հետ վերցնել և 5673606 դրամ հաշվեկշռային արժեքով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությանը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, հանձնման-ընդունման, ինչպես նաև հետ վերցվող գույքի մասով անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրում համապատասխան փոփոխության կատարումը:
3. Սույն որոշումից բխող անհրաժեշտ ծախսերը (պետական տուրքերը, նոտարական ծախսերը, գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և այլն) համապատասխանաբար կատարել «Կոտայք» և «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 380-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՐՏԱՇԱՏ» ՋՕԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքային համարը |
Անվանումը |
Համախառն հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Հացավանի պոմպակայան | |||
1. |
01021 |
Պոմպակայանի շենք (քարե) |
5106755 |
2. |
01025 |
Պոմպակայանի ջրապատնեշ հանգույց (մոտ 134 խոր. մ բետոնե) |
566851 |
Ընդամենը |
5673606 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|