ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 321-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 28-ի «Ռաֆայել Գրիգորյանին, Ռուզաննա Կուսիկյանին և Արամ Սողոմոնյանին Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 217-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել «և Արամ Սողոմոնյանին» բառերը.
2) որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության վերլուծությունների և ռիսկերի հսկողության բաժնի պետ Արամ Սողոմոնյանին» բառերը.
3) որոշման 2-րդ կետից հանել «Արամ Սողոմոնյանի» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
21.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |