Գլխավոր տեղեկություն
Համար
N 630-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2023 թվականի N 630-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1863-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1863-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) բազային ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացրած եկամտային հարկի հաշվարկներում եկամուտ ստացած աշխատակիցների մասով ամեն ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ընդհանուր գումարը (այսուհետ՝ ԱՎՈՒՄ), դրամային արտահայտությամբ կազմել է ոչ պակաս, քան մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվետվության մեջ արտացոլված ԱՎՈՒՄ-ի 80 տոկոսը.».

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանները բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացված բազային ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողների կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված տվյալները։».

3) 6-րդ կետի N 1 աղյուսակի երկրորդ և երրորդ սյունակներում «Բազային ժամանակահատվածում եկամտային հարկի գծով վճարված» բառերը փոխարինել «Բազային ժամանակահատվածում ԱՎՈՒՄ-ի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գծով» բառերով, իսկ «ֆոնդը» բառը՝ «ԱՎՈՒՄ-ը» բառով.

4) 9-րդ կետից հանել «պայմանները բավարարող շահառուների վերաբերյալ» բառերը.

5) 10-րդ կետում «դիմումի ներկայացման օրվան հաջորդող չորս ամիսների ընթացքում՝ չորս հավասար մասերով» բառերը փոխարինել «միանվագ» բառով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան