Գլխավոր տեղեկություն
Համար
N 586-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2023 թվականի N 586-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ձեռք բերել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի 1-ին փողոց 31/4 հասցեում գտնվող՝ 17.49 քառ. մետր մակերեսով շինությունը 0.13285 հա հողամասով՝ համապատասխանաբար 802791 դրամ և 3780945 դրամ շուկայական արժեքներով, Կողբ գյուղի 1-ին փողոց 31/5 հասցեում գտնվող՝ 17.48 քառ. մետր մակերեսով շինությունը 0.10157 հա հողամասով՝ համապատասխանաբար 802332 դրամ և 2890708 դրամ շուկայական արժեքներով, Կողբ գյուղի 1-ին փողոց 31/6 հասցեում գտնվող՝ 14.42 քառ. մետր մակերեսով շինությունը 0.11289 հա հողամասով՝ համապատասխանաբար 661878 դրամ և 3212879 դրամ շուկայական արժեքներով և Կողբ գյուղի 1-ին փողոց 31/7 հասցեում գտնվող՝ 338.16 քառ. մետր մակերեսով շենքեր շինությունները 0.23634 հա հողամասով՝ համապատասխանաբար 25555943 դրամ և 13126141 դրամ շուկայական արժեքներով (31/7 հասցեի հողամասի շուկայական արժեքը ներառում է նաև 1216678 դրամ վճարման ենթակա հողամասի կադաստրային արժեքը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ N 05032021-11-0008, N05032021-11-0027, N05032021-11-0028 7 N 24022023-11-0059)։

2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, փոփոխություններ, լրացումներ, N 1 հավելվածի NN 3, 4 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված շենքեր շինությունները և հողամասերը (այսուհետ՝ գույք) որպես պետական սեփականություն ամրացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեին (այսուհետ՝ Ջրային կոմիտե)։

4. Ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշմամբ սահմանված գումարների հատկացումից հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի ձեռքբերման և անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման հետ կապված գործընթացները.

2) գույքի ձեռքբերման գործընթացն ավարտելուց և գույքը Ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով.

3) գույքը Ջրային կոմիտեին ամրացնելուց հետո ձեռնարկել համապատասխան գործընթացներ ձեռք բերված գույքի հողամասերի արդյունաբերության, ընդերք-օգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակությունը սահմանված կարգով ջրային նպատակային նշանակության հողերի փոփոխելու ուղղությամբ։

5. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

21.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 21-ի N 586-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 21-ի N 586-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 21-ի N 586-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 21-ի N 586-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 21-ի N 586-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 21-ի N 586-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 21-ի N 586-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական: