Գլխավոր տեղեկություն
Համար
N 598-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2023 թվականի N 598-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ենթակա միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը» բառերով.

2) որոշման հավելվածի ամբողջ տեքստում «միգրացիոն ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերով.

3) որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «, իսկ մարզերում ծրագրի իրականացման ժամանակ՝ համայնքային» բառերը.

4) որոշման հավելվածի 29-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի» բառերով և նույն կետից հանել «Երևանի քաղաքապետարանի» բառերը.

5) որոշման հավելվածի 33-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը» բառերով.

6) որոշման հավելվածի 38-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «համայնքին նվիրելու համապատասխան դիմումը համայնքապետարան» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմ» բառերով.

7) որոշման հավելվածի 38.1-ին կետում «համայնքին նվիրելու համապատասխան դիմումը համայնքապետարան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը նվիրելու համապատասխան դիմումը մարզպետի աշխատակազմ» բառերով, իսկ «տրված տեղեկանքի» բառերից հետո հանել կրկնվող «պատճենները» բառով.

8) որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«39. Վկայագիր ստացած անձը Պետական գույքի կառավարման կոմիտե, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ դիմում է ներկայացնում իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու վերաբերյալ։ Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմը, դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է այդ կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին պայմանագիր՝ սահմանված կարգով իրականացնելով պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ իր միջոցների հաշվին։ Վկայագիր ստացած անձի կողմից դիմումին կից ներկայացվում են նաև անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, կոմունալ ծախսերի վճարման մասին պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև համապատասխան բնակարանի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները։ Երևան քաղաքում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմը 3 աշխատանքային օրվա ընթացքում նշված փաստաթղթերի պատճենները «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:».

9) որոշման NN 2, 3 և 4 ձևերում «2022» թիվը փոխարինել «2023» թվով.

10) որոշման N 4 ձևով հաստատված պայմանագրի 2.3.5-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «, իսկ մարզերում՝ համայնքային» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2023 թվական: