ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2019 թվականի N 347-Ա
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Ստեղծել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ:
2. Հաստատել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի։
(2-րդ կետը փոփ. 13.12.21 N 1417-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 4 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. ապրիլի 4-ի N 347-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(վերնագիրը խմբ. 13.12.21 N 1417-Ա)
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Տ. Խաչատրյան - ՀՀ փոխվարչապետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ ժողովրդագրական պետական քաղաքականության ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ
ՀՀ վարչապետի օգնական
ՀՀ փոխվարչապետի օգնական
Ծ. Հարությունյան - ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 02.08.19 N 1041-Ա, փոփ. 26.03.21 N 292-Ա, խմբ. 13.12.21 N 1417-Ա, փոփ., լրաց. 17.03.23 N 293-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |