Գլխավոր տեղեկություն
Համար
N 184-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (17.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

17 փետրվարի 2022 թվականի N 184-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՏՄ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 16.03.23 N 338-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 16.03.23 N 338-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքներ մատակարարելու դեպքում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկային մարմնում հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 16.03.23 N 338-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

         

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

     

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 184-Ն որոշման

       

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ կամ էլեկտրոնային առԵՎտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքներ մատակարարելու դեպքում առԵՎտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(վերնագիրը լրաց. 16.03.23 N 338-Ն)

     

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպության) կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսուհետ` ֆիզիկական անձ) էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասին համապատասխան էլեկտրոնային հարթակը շահագործող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր) կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման դեպքում ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկային մարմնում հաշվառման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը խմբ. 16.03.23 N 338-Ն)

2. Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) ֆիզիկական անձին ապրանք մատակարարելու դեպքում հաշվառվում է հարկային մարմնում:

(2-րդ կետը լրաց. 16.03.23 N 338-Ն)

3. Ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանք մատակարարող ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) հարկային մարմնում հաշվառվելու նպատակով մուտք է գործում Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http:// www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգ (այսուհետ` էլեկտրոնային ԱԱՀ համակարգ) և պատասխանում առցանց եղանակով տրվող հարցերին: Առցանց եղանակով հարցերը տրվում են հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Առցանց եղանակով տրված հարցերին պատասխանելուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությունն (անհատ ձեռնարկատերն) էլեկտրոնային ԱԱՀ համակարգում ընտրում է գրանցվել ֆունկցիան` լրացնելով ու հաստատելով էլեկտրոնային փոստի հասցեն։ Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաղորդագրություն` էլեկտրոնային ԱԱՀ համակարգում առցանց գրանցման մասին:

(3-րդ կետը փոփ., լրաց. 16.03.23 N 338-Ն)

4. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանք մատակարարող ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) հարկային մարմնում հաշվառվելու համար էլեկտրոնային ԱԱՀ համակարգում ներկայացնում է դիմում (այսուհետ` դիմում)` սույն կարգի ձևին համապատասխան, կցելով ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը՝ առանց նոտարական վավերացման: Հարկային մարմին դիմումը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: Դիմումի ձևում լրացվում է ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման դեպքում` էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ տեղեկատվությունը:

(4-րդ կետը խմբ. 16.03.23 N 338-Ն)

5. Դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ, քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ, եթե առկա չեն դիմումի ընթացքի կասեցման սույն կարգի 6-րդ կետով սահմանված հիմքերը:

(5-րդ կետը խմբ. 16.03.23 N 338-Ն)

6. Դիմումի ընթացքը կարող է կասեցվել, եթե`

1) դիմումը լրացված է թերի, կամ դիմումին կից ներկայացված չէ ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը.

2) դիմումին կից ներկայացված փաստաթղթում և դիմումում լրացված տեղեկություններում առկա են անհամապատասխանություններ կամ ներառված են ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ սխալ տվյալներ:

(6-րդ կետը լրաց. 16.03.23 N 338-Ն)

7. Դիմումի ընթացքի կասեցման մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը)` դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` նշելով դիմումի ընթացքի կասեցման հիմքը: Դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերաբերյալ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) տեղեկացնելուց հետո դիմումի ընթացքը կասեցվում է մինչև դիմումի կասեցման հիմքերի վերացումը: Դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերացումից հետո, ներկայացվող նոր դիմումի հիման վրա, հարկային մարմինը սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում հաշվառում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):

(7-րդ կետը լրաց. 16.03.23 N 338-Ն)

Ձև

   

ԴԻՄՈՒՄ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ` ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ՝ ԵՏՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ) ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.03.23 N 338-Ն)

        

1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

2. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ռեզիդենտության երկիրը

 

3. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու վայրը (հաշվառման (գրանցման) հասցեն)

 

4. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) պետական հաշվառման (գրանցման) փաստաթղթի համարը և ամսաթիվը

 

5. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարը

 

6. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կայքը (առկայության դեպքում)

 

7. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ապրանքային նշանի անվանումը

 

8․ Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ներկայացուցչի անունը և ազգանունը

 

9. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեն

 

10. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ներկայացուցչի հեռախոսահամարը

 
11. Դիմումը ներկայացնելու ամսաթիվը  

12. Կից ներկայացվում է ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը

 

(ձևը փոփ., լրաց. 16.03.23 N 338-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 16.03.23 N 338-Ն)

              

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

           

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.03.2023, N 338-Ն 17.03.2023, N 184-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան