ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 212-Ա
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ՝ ՔԱՇԱԹԱՂԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից՝ Տաթևիկ Մանուկյանի կողմից, որպես օժանդակություն, Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (4 տեղ, 113.6 կգ ընդհանուր քաշով, 510 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման ծախսերը կազմել են 288 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
16.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 212-Ա որոշման |
ՑԱՆԿ
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ՝ ՔԱՇԱԹԱՂԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
1. |
Շապիկ՝ կարճաթև |
695 հատ |
0.66 |
459 |
2. |
Ամառային կեպի |
23 հատ |
1.5 |
34.5 |
3. |
Մատիտ՝ «Քռեյոն» |
1 տուփ |
1 |
1 |
4. |
Մաստակ |
1 տուփ (10 հատ) |
0.30 |
3 |
5. |
Տաբատ |
1 հատ |
12.5 |
12.5 |
6. |
Ընդհանուր |
510 |
Փոխադրման ծախսը կազմել է՝ 288 ԱՄՆ-ի դոլար
ՑԱՆԿ
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ՝ ՔԱՇԱԹԱՂԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
NN ը/կ |
Շահառուն |
Քանակը |
1. |
Ասկերանի շրջանի Դահրավ գյուղ |
Կարճաթև շապիկ - 200 հատ - 132 ԱՄՆ-ի դոլար |
2. |
Եղցահող համայնք |
Կարճաթև՝ շապիկ - 185 հատ – 122.1 ԱՄՆ-ի դոլար Ամառային կեպի – 23 հատ-34.5 ԱՄՆ-ի դոլար Մատիտ՝ «Քռեյոն»- 1 տուփ- ԱՄՆ-ի դոլար Մաստակ- 1 տուփ (10 հատ)- ԱՄՆ-ի դոլար Տաբատ- 1 հատ- 12.5 ԱՄՆ-ի դոլար |
3. |
Մեծ Շեն համայնք |
Կարճաթև շապիկ - 120 հատ - 66 ԱՄՆ-ի դոլար |
4. |
Հին Շեն |
Կարճաթև շապիկ - 120 հատ – 79.20 ԱՄՆ-ի դոլար |
5. |
Լիսագոր համայնք |
Կարճաթև շապիկ - 90 հատ – 59.4 ԱՄՆ-ի դոլար |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
16.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|