Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-44-Ն-15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.04.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-44-Ն-15

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-7-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «տարածքներ» բառից հետո լրացնել «,ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներով և բողոքներով՝ ՀՀ վարչական տարածք» բառերը, իսկ 8-10-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքների մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ և բողոքներ» բառերը փոխարինել «ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներով և բողոքներով՝ ՀՀ վարչական տարածք» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին կետով․

 

«

25.1.

Աջափնյակ-1

Երևան քաղաքի
վարչական տարածք

Անի Մարտիրոսյան

Քրեական
/անչափահասների
վարույթներ/

»,

 

3) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 13-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը,

4) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 14-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հովսեփյան Սիմիզար Եղիշի» բառերը փոխարինել «Մուշեղյան Անուշավան Գագիկի» բառերով,

5) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 24-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր/» բառերը,

6) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 27-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/» բառերը,

7) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 39-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը,

8) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մուշեղյան Անուշավան Գագիկի» բառերը հանել,

9) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Աշտարակ» բառը փոխարինել «Թալին» բառով,

10) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «տարածքներ» բառից հետո լրացնել «, անչափահասների վարույթներով՝ Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/անչափահասների վարույթներ/» բառերը,

11) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «տարածքներ» բառից հետո լրացնել «, անչափահասների վարույթներով և համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներով՝ Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/անչափահասների վարույթներ, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներ/» բառերը,

12) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «տարածքներ» բառից հետո լրացնել «, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը,

13) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «գործերով» բառից հետո լրացնել «և կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով» բառերը, իսկ «Մասնագիտացում» սյունակի «գործեր» բառից հետո լրացնել «, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր» բառերը,

14) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «գործերով» բառից հետո լրացնել « և Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով» բառերը, իսկ «Մասնագիտացում» սյունակի «գործեր» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/» բառերը,

15) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «տարածքներ» բառից հետո լրացնել «, անչափահասների վարույթներով՝ Լոռու մարզի վարչական տարածք» բառերը, իսկ «Մասնագիտացում» սյունակի «վարույթներ» բառից հետո լրացնել «, անչափահասների վարույթներ/» բառերը,

16) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

17) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով․

 

«

5.

       
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. ապրիլի 25

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան