Գլխավոր տեղեկություն
Համար
N 338-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2023 թվականի N 338-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը սահմանելու մասին» N 184-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը, 1-ին կետը և հավելվածի վերնագիրը «հարկային մարմնում» բառերից առաջ լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքներ մատակարարելու դեպքում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.

2) որոշման նախաբանում «9.1-ին մասը» բառերը փոխարինել «9.1-ին և 9.2-րդ մասերը» բառերով.

3) որոշման հավելվածում՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպության) կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսուհետ` ֆիզիկական անձ) էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասին համապատասխան էլեկտրոնային հարթակը շահագործող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր) կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման դեպքում ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկային մարմնում հաշվառման հետ կապված հարաբերությունները:»,

բ. 2-րդ կետը «ծառայություն մատուցելու» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) ֆիզիկական անձին ապրանք մատակարարելու» բառերով,

գ. 3-րդ կետում «Էլեկտրոնային ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանք մատակարարող ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը)» բառերով, «բոլոր հարցերին դրական պատասխան տալուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպությունն» բառերը փոխարինել «հարցերին պատասխանելուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությունն (անհատ ձեռնարկատերն)» բառերով, իսկ «էլեկտրոնային փոստի հասցեին» բառերից առաջ լրացնել «կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով,

դ. 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանք մատակարարող ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) հարկային մարմնում հաշվառվելու համար էլեկտրոնային ԱԱՀ համակարգում ներկայացնում է դիմում (այսուհետ` դիմում)` սույն կարգի ձևին համապատասխան, կցելով ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը՝ առանց նոտարական վավերացման: Հարկային մարմին դիմումը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: Դիմումի ձևում լրացվում է ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման դեպքում` էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ տեղեկատվությունը:

5. Դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ, քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ, եթե առկա չեն դիմումի ընթացքի կասեցման սույն կարգի 6-րդ կետով սահմանված հիմքերը:»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-7-րդ կետերով՝

«6. Դիմումի ընթացքը կարող է կասեցվել, եթե`

1) դիմումը լրացված է թերի, կամ դիմումին կից ներկայացված չէ ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը.

2) դիմումին կից ներկայացված փաստաթղթում և դիմումում լրացված տեղեկություններում առկա են անհամապատասխանություններ կամ ներառված են ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ սխալ տվյալներ:

7. Դիմումի ընթացքի կասեցման մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը)` դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` նշելով դիմումի ընթացքի կասեցման հիմքը: Դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերաբերյալ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) տեղեկացնելուց հետո դիմումի ընթացքը կասեցվում է մինչև դիմումի կասեցման հիմքերի վերացումը: Դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերացումից հետո, ներկայացվող նոր դիմումի հիման վրա, հարկային մարմինը սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում հաշվառում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):».

4) որոշման հավելվածով սահմանված դիմումի ձևում`

ա. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ՝ ԵՏՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ)» բառերով,

բ. 1-ին կետը «անվանումը» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը» բառերով,

գ. 2-10-րդ կետերը «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով՝

 

«

12. Կից ներկայացվում է ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը

       
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշմամբ կատարված փոփոխություններին համապատասխան ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկային մարմնում հաշվառման համար համապատասխան ծրագրային ապահովումը հարկային մարմինն իրականացնում է ոչ ուշ, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան