ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 404-Ա
«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 435,476,033 դրամ ընդհանուր արժողությամբ «ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կարիքավոր ընտանիքներին և արցախյան պատերազմից տուժած ընտանիքներին սոցիալ-հոգեբանական և տնտեսական աջակցություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Օֆիս Պրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2022 թվականի մայիսի 5-ին կնքված՝ N 9608BC21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրասենյակային և գրենական պարագաների մատակարարում` 40,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2020 թվականի հունվարի 9-ին կնքված՝ N 1653BC20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենցաղային և խոհանոցային ապրանքների և պարագաների մատակարարում ` 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ջիէնջիքեյ Գրուպ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01271541) 2022 թվականի ապրիլի 5-ին կնքված՝ N 3697BC21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գարդիան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01273049) 2018 թվականի հունիսի 29-ին կնքված՝ N 40-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ահազանգման համակարգի միջոցով պահպանության և պահնորդական ծառայությունների մատուցում` 7,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2021 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Կորպորատիվ VPN և ինտերնետ» ծառայությունների մատուցում` 4,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2022 թվականի հունվարի 26-ին կնքված՝ N 2616973 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հետվճարային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 8,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Յանդեքս.Տաքսի Կորպ Էյէմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02274309) 2021 թվականի հուլիսի 26-ին կնքված՝ N 20210078 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տաքսի ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) կնքված՝ N 03/2458 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 274,567 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված՝ N 0377440 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 166,268 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Երևան» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 3,588,962 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գավառի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2015 թվականի մայիսի 25-ին կնքված՝ N 002319 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 696,806 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ՝ այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Սյունիքի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N 14108138847 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 619,965 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված՝ N 093111611231 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 391,316 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ՝ այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 016.08.13.2539 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 2,732,311 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված՝ N 5-14-34 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 315,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված՝ N 452998594 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 41,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 02655115) հետ 2018 թվականի մայիսի 17-ին կնքված՝ N 167784956 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 79,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի հունիսի 22-ին կնքված՝ N 301993403 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 12,590 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
(2-րդ կետը փոփ. 16.03.23 N 209-Ա)
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
10.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 404-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ- ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում և Երևանում կարիքավոր ընտանիքներին այդ թվում արցախյան պատերազմից տուժած ընտանիքներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական և տնտեսական աջակցություն, ապահովելով մշտական եկամտի աղբյուր և զարգացնելով տարբեր օժանդակ հմտություններ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1. «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001 2. «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ հասցե՝ 2500-1 World Drive, Mississauga, ON L5T 0A7 Կանադա 3. «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ հասցե՝ 6F, 133, Sec. 4, Min-Sheng East Road, Taipei 105, Թայվան 4. «Վորլդ Վիժն» Շվեյցարիայի աջակցող գրասենյակ հասցե՝ Rue du Prռ-de-la-Bichette 1, 1202 Ժնև, Շվեյցարիա 5. «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ հասցե՝ 9 Rue Ampere, 75017 Փարիզ, Ֆրանսիա 6. «Վորլդ Վիժն» Նիդերլանդների աջակցող գրասենյակ հասցե՝ Utrechtseweg 12, 3811 NB, Ամերսֆուրտ, Նիդերլանդներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ (Հասցե` քաղաք Երևան, Ռ. Մելիքյան փ. 1, ՀՎՀՀ` 02528755) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Իրականացման վայրը՝ ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզեր, քաղ. Երևան, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
435.476.033 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Բարեգործություն ստացող են հանդիսանում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Ապարանի, Ամասիայի, Նոյեմբերյանի, Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի, Կապանի Տարածքային Զարգացման Ծրագրերում ընդգրկված համայնքների կարիքավոր ընտանիքները: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
15 մարտ, 2022 թ․- 31 դեկտեմբեր, 2023 թ․ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հաշվետու ժամանակահատվածում սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները․ 1. Առանձնացնել համայնքներում ծայրահեղ կարիքավոր երեխաներին/ընտանիքներին` աղքատության փուլային հաղթահարման մոդելի միջոցով աջակցություն տրամադրելու համար։ (Ծրագրի շահառու են Տարածքային Զարգացման Ծրագրերում ընդգրկված համայնքների 403 ընտանիքներ): Բյուջե՝ 135,938,331 դրամ, ժամկետ՝ 15.03.2022 թ. – 30.09.2022 թ. 2. Խթանել առավել խոցելի ընտանիքներում երեխաների կարողությունների զարգացմանը ,Դրական ծնողավարումե, «Առաջ, փոքրիկ, առաջե, «Խաղաղության ճանապարհե, «Տոնելով ընտանիքները» մոդուլների համաձայն։ Բյուջե՝ 14,318,856 դրամ, ժամկետ` 15.03.2022 թ. – 30.09.2022 թ. 3. Զարգացնել երեխաների կարողությունները և բարձրացնել տեղեկացվածությունը բռնությունից զերծ մնալու համար տարբեր համայնքային միջոցառումների, ամառային ճամբարների և դասընթացների միջոցով։ Բյուջե՝ 43,882,533 դրամ, ժամկետ՝ 15.03.2022 թ. – 31.08.2022 թ. 4. Խոցելի երեխաները ստանում են որակյալ և կայուն ծառայություններ և խնամք՝ զարգացնելու և իրացնելու իրենց ներուժը: Բյուջե՝ 177,961,239 դրամ, ժամկետ՝ 15.03.2022 թ. – 31.07.2022 թ., 01-31.09.2022 թ. 5. Խոցելի երեխաների և նրանց ընտանիքների համար սոցիալական ծառայությունների օրենսդրական և համակարգված բարելավման ջատագովում՝ դասընթացների և օրենսդրական |
փոփոխություններին աջակցման միջոցով: Բյուջե՝ 11,900,574 դրամ, ժամկետ՝ 15.03.2022 թ.- 30.06.2022 թ., 01-31.09.2022 թ. 6․ Արցախյան պատերազմից տուժած կարիքավոր ընտանիքներին ընձեռնել սոցիալական և տնտեսական ինտեգրման ավելի լայն հնարավորություններ՝ սոցիալական և տնտեսական ինտեգրման հմտությունների երկարաժամկետ զարգացման և համապատասխան աջակցություն/նյութական օգնության միջոցով: Բյուջե՝ 51,474,500 դրամ, ժամկետ՝ 15.03.2022 թ. – 30.06.2022 թ. | ||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման շրջանակներում ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները և դրանց արժեքները. 1) Գրասենյակային պարագաներ (գրենական պարագաներ և մաքրող նյութեր, հիգիենայի պարագաներ) – շուրջ 40.000.000 դրամ 2) Վառելիքի մատակարարում - շուրջ 15.000.000 դրամ 3) Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում- շուրջ 5.000.000 դրամ 4) Ահազանգման համակարգի անվտանգության ծառայություն և պահնորդական ծառայություն - շուրջ 7.000.000 դրամ 5) Կորպորատիվ VPN և Ինտերնետ ծառայություն - շուրջ 4.400.000 դրամ 6) Հետվճարային հեռախոսակապի ծառայություն- շուրջ 8.500.000 դրամ 7) Հյուրանոցային ծառայությունների մատուցում - շուրջ 25.500.000 դրամ 8) Տաքսի ծառայություն - շուրջ 2.000.000 դրամ 9) Տպագրական ծառայություններ- շուրջ 9.500.000 դրամ Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը ներառում են կոմունալ վճարներ Երևանի,Գավառի,Նոյեմբերյանի և Կապանի գրասենյակների համար. 1) Էլեկտրական էներգիայի մատակարարում - շուրջ 4.260.000 դրամ 2) Բնական գազի մատակարարում - շուրջ 4,440.000 դրամ 3) Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացման ծառայությունների մատուցում - շուրջ 448.392 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը ներառում են կոմունալ վճարներ Երևանի,Գավառի,Նոյեմբերյանի և Կապանի գրասենյակների համար. |
1) Էլեկտրական էներգիայի մատակարարում - շուրջ 4.260.000 դրամ 2) Բնական գազի մատակարարում - շուրջ 4,440.000 դրամ 3) Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացման ծառայությունների մատուցում- շուրջ 448.392 դրամ | ||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային սոցաշխատողների, մանկապարտեզների, եկեղեցիների, ոստիկանության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումների, ինչպես նաև համայնքներում գործող դպրոցների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
10.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.03.2023, N 209-Ա | 17.03.2023, N 404-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|