Գլխավոր տեղեկություն
Համար
N 320-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2023 թվականի N 320-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված 0.0 դրամ հաշվեկշռային արժեքով 2500 (երկու հազար հինգ հարյուր) հատ արժեթղթերի ձևաթղթերը (այսուհետ՝ գույք) նվիրել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)։

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնմանընդունման աշխատանքների կատարումը

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան