Գլխավոր տեղեկություն
Համար
N 506-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2023 թվականի N 506-Ա

 

ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» (Բանվորի արձան) քանդակի վերականգնման հետ կապված կոնցեպտի և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի ընթացակարգի՝

1) շրջանակում մասնակիցների` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» չափանիշը, ինչպես նաև դրա գնահատման նպատակով մասնակիցների կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը սահմանվում են նախաորակավորման ընթացակարգի մասին հայտարարությամբ՝ գնահատող հանձնաժողովի որոշմամբ.

2) ընտրված մասնակցի կողմից ներկայացվելիք որակավորման և պայմանագրի ապահովման չափերը սահմանվում և 2-րդ փուլի հրավերով նախատեսվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ պայմանով, որ որակավորման ապահովման չափը չի կարող պակաս լինել գնման կանխատեսվող և հրավերով սահմանված գնի 10, իսկ պայմանագրի ապահովման չափը՝ 5 տոկոսից։

(1-ին կետը փոփ. 27.04.23 N 631-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

13.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ