Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3402-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.09.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

27 սեպտեմբերի 2022 թ.

Հ. 3402-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.27 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Վիկտորյա Նորիկի Գասպարյանի և Մարտին Հենրիկի Գրիգորյանի դիմումները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 20.09.2022թ. հ.Դ-75607-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Վիկտորյա Նորիկի Գասպարյանի և Մարտին Հենրիկի Գրիգորյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 9-ի հ.հ.892-Ա, 893-Ա, մարտի 24-ի հ.1119-Ա, ապրիլի 3-ի հ.հ.1321-Ա, 1327-Ա, 1328-Ա և ապրիլի 20-ի հ.1488-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2606-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Գասպարյան Վիկտորյա Նորիկի» բառերը փոխարինել «Մարտիրոսյան Արթուր Սեյրանի» բառերով, «Գրիգորյան Մարտին Հենրիկի» բառերը՝ «Ավետյան Արմեն Վալերիկի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ ««Սարգսյան Թրեյդ» ՍՊԸ, ֆինանսական գծով փոխտնօրեն» բառերը փոխարինել «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերով և ««Երևանի Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ, դասատու» բառերը՝ «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տնտեսվար» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան