Գլխավոր տեղեկություն
Համար
N 197-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 197-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 780-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղի կողմից ձեռք բերված երկու հատ բժշկական լաբորատոր ախտորոշիչ սարքավորումը՝ լրակազմով (2 տեղ, 72 կգ ընդհանուր քաշով, 38,728.08 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման և այլ ծախսերը կազմել են 560 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 31-ի «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հեպատիտ Ց-ի դեմ պայքարի պարզեցված մոդելի ներդնում Հայաստանում» ծրագրի մասին» N 780-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ