Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2023 թվականի N 539-Ն

 

ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը պաշտոնապես հրապարակվում և ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 23-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

18.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 13-ի N 539-Ն որոշման

 

ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԲԱԺԻՆ 1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԲԱԺԻՆ 2. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ

ԳԼՈՒԽ 2. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 3. ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՉ ՄԵՏԱՂՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻՆ

ԳԼՈՒԽ 4. ՈՉ ՄԵՏԱՂՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԲԱԺԻՆ 4. ՆԵՐՔԻՆ ԳԱԶԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

ԳԼՈՒԽ 5. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 6. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 5. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՀԱՆԳՍՏԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԵՎ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲԲՇ-ՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 7. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 8. ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

ԲԱԺԻՆ 6. ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԵՏԵՐ, ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐ

ԳԼՈՒԽ 9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 10. ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

ԲԱԺԻՆ 7. ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

ԳԼՈՒԽ 11. ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ

ԳԼՈՒԽ 12. ԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 13. ՄԵԿՈՒՍԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 14. ԷԼԵԿՏՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ

ԳԼՈՒԽ 15. ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 8. ԳԱԶԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԳԼՈՒԽ 16. ՎԹԱՐԱՅԻՆ-ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 9. ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 17. ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 18. ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 19. ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ, ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 20. ԳՈԼՈՐՇԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԽԱՌՆԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ԳԼՈՒԽ 21. ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐ

ԳԼՈՒԽ 22. ՀԵՂՈՒԿ ԳԱԶԵՐԻ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԵՎ ՌԵԶԵՐՎՈՒԱՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԿԱՅԻՆ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԵՎ ՌԵԶԵՐՎՈՒԱՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 25. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 10. ԲՆԱԿԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԳԼՈՒԽ 26. ԵՆԹԱԳՈՐԾԱԾՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՍԵՅՍՄԻԿ ԵՎ ՈՒՌՈՂ/ՓՔՎՈՂ ՈՒ ՆՍՏՈՂ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 27. ՄՇԱԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՍԵՅՍՄԻԿ ԵՎ ՈՒՌՈՂ/ՓՔՎՈՂ ՈՒ ՆՍՏՈՂ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 11. ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ, ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 28. ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՉԱՓԻՉ-ՀՍԿԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 12. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԳԼՈՒԽ 29. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 30. ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 31. ԳԱԶԱՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 32. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 13. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 33. ԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԲԱԺԻՆ 14. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 34. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 35. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 36. ԿՈՌՈԶԻԱՅԻՑ ԷԼԵԿՏՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ

37. ՎԵՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 38. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԳԼՈՒԽ 39. ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ԿԻՍԱՖԱԲՐԻԿԱՏՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հավելված N 1

Հավելված N 2

Հավելված N 3

Հավելված N 4

Հավելված N 5

Հավելված N 6

Հավելված N 7

Հավելված N 8

Հավելված N 9

Հավելված N 10

Հավելված N 11

Հավելված N 12

Հավելված N 13

Հավելված N 14

Հավելված N 15

Հավելված N 16

Հավելված N 17

Հավելված N 18

Հավելված N 19

Հավելված N 20

Հավելված N 21

Հավելված N 22

Հավելված N 23

Հավելված N 24

Հավելված N 25

Հավելված N 26

Հավելված N 27

Հավելված N 28

Հավելված N 29

Հավելված N 30

Հավելված N 31

Հավելված N 32

Հավելված N 33

Հավելված N 34

Հավելված N 35

Հավելված N 36

Հավելված N 37

Հավելված N 38

Հավելված N 39

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ԲԱԺԻՆ 1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

Սույն կանոններում հասկացությունները և հապավումներն են.

Գազաբաշխման համակարգ՝ գազաբաշխման կայաններից (ԳԲԿ) հետո տեղակայված արտաքին գազատարներ, գազակարգավորիչ կետեր և գազակարգավորիչ տեղակայանքներ, շենքերի, բնակչության կենցաղային սպասարկման ոչ արտադրական և արտադրական կազմակերպությունների գազային սարքավորումներ, արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրական կազմակերպությունների գազային սարքավորումներ, ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի և գազաբաշխման տեխնոլոգիական պրոցեսի ավտոմատացված կառավարման համակարգի սարքեր, գազի որակի վերահսկման, ճնշման և նոսրացման հսկման չափիչ միջոցներ, էլեկտրաքիմիական պաշտպանության կայաններ և տեղակայանքներ:

Գազասպառման համակարգ` Սահմանազատման կետից հետո տեղադրված գազատարները, գազակարգավորիչ կետերը, գազօգտագործող տեղակայանքները, հսկման-չափման սարքավորումները, օդատար և ծխատար ուղիները՝ ներառյալ խողովակներն ու դրանց սարքավորումները:

Ներտնային գազասպառման համակարգ` բնակչության կենցաղային կարիքների համար նախատեսված գազասպառման համակարգ:

Գազամատակարարման ցանց` գազի փոխադրման և բաշխիչ ցանց:

Արտաքին գազատար` շենքից դուրս, մինչև շենքի արտաքին կոնստրուկցիան անցկացված ստորգետնյա, գետներեսի և վերգետնյա գազատար:

Ներքին գազատար` շենքի արտաքին կոնստրուկցիայից մինչև շենքի ներսում տեղակայված գազօգտագործող սարքավորման հետ միացման տեղն անցկացված գազատար:

Գազօգտագործող սարքավորում` գազը որպես վառելիք օգտագործող սարքավորում:

Գազային սարքավորում՝ որպես գազատարների բաղկացուցիչ տարրեր օգտագործվող տեխնիկական արտադրանք (կոմպենսատոր, կոնդենսատահավաքիչ, խողովակաշարային փակիչ արմատուր և այլն):

Գազավտանգավոր աշխատանքներ` այն աշխատանքները, որոնք կատարվում են գազայնացված շրջապատում կամ որոնց իրականացման դեպքում հնարավոր է գազի արտահոսք:

Գազատարի անվտանգության գոտի` հատուկ պայմաններով օգտագործվող տարածք՝ սահմանված գազամատակարարման ցանցի ուղեգծի երկայնքով և տարրերի շուրջ, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեությունը, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգությունը, այլ օբյեկտների նկատմամբ անվտանգության ապահովման նպատակով:

Գազատարի պահպանման գոտի՝ գազատարի անվտանգության գոտու բաղկացուցիչ մասն է, որտեղ գազատարը սպասարկող անձնակազմը, ցանկացած պահի կարող է իրականացնել գազատարի շահագործման հետ կապված աշխատանքներ (վթարավերականգնողական աշխատանքներ, պրոֆիլակտիկ պլանային նորոգում, գազատարի ախտորոշում և տեխնիկական վիճակի գնահատում), սպասարկման աշխատանքներ և շրջայց:

 

ԱԱԿ   - ապահովիչ-արտանետող կափույր
ԱՃԿ   - անհատական ճնշման կարգավորիչ
ԱՊևԱՏ   - աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկա
ԱՓԿ   - ապահովիչ-փակող կափույր
ԲԳԿԿ   - բլոկային գազակարգավորիչ կայան
ԲՄՊ  

- բալոնների միջանկյալ պահեստ

ԲՊԿ  

- բալոնների պահեստավորման կայան

ԳԲԿ  

- գազաբաշխիչ կայան

ԳԲՀԱևՇԿ  

- գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոններ

ԳԼԿ  

գազալցման կայան / կետ

ԳԿՏ  

- գազակարգավորիչ տեղակայանք

ԳԿԿ  

- գազակարգավորիչ կետ

ԳՏ  

- գազի տնտեսություն

ԳՏՀԱՀ   - գազաբաշխման տեխնոլոգիական գործընթացի հեռակառավարման
ավտոմատացված համակարգ
ԵՃՀ  

- ենթակարմիր ճառագայթման հրածորան

ԷՀԳ  

- էլեկտրահաղորդագծեր

ԷՔՊ  

- էլեկտրաքիմիական պաշտպանություն

ԻՏԱ  

- ինժեներատեխնիկական անձնակազմ

ՀԱԳ  

- հեղուկացված ածխաջրածնային գազ

ՀԱԿ  

- հրդեհային անվտանգության կանոններ

ՀՉՍ  

- հսկիչ-չափիչ սարքեր

ՆՏ  

- ներդիր տաքացուցիչ

ՊԳԿԿ  

- պահարանային գազակարգավորիչ կետ

ՎԿԾ  

- վթարային կարգավարական ծառայություն

ՏԵ

 

- տրանսֆորմատորային ենթակայաններ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնների (ԳԲՀԱևՇԿ) պահանջները տարածվում են բոլոր այն կազմակերպությունների վրա (անկախ սեփականության ձևից), որոնք նախագծում, կառուցում և շահագործում են գազամատակարարման ցանցը, բնական գազը (այսուհետ` գազ) որպես հումք և վառելիք օգտագործող կազմակերպությունների գազասպառման համակարգերը, ինչպես նաև հեղուկ գազի լիցքավորման և բնական, սինթեզ և հեղուկ գազը որպես վառելիք օգտագործող (սև մետալուրգիայի գործարաններից բացի, որտեղ նախագծումը, կառուցումը և շահագործումն իրականացվում է այլ կանոններով):

2. Գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման, շահագործման-հանձնման ոլորտները կարգավորող ակտերը, շահագործման հրահանգները և կազմակերպության ստանդարտները պետք է համապատասխանեն սույն ԳԲՀԱևՇԿ-ի պահանջներին:

3. Բնակավայրերում, կազմակերպություններում, բնակելի շենքերում գազատարների կառուցումը և դրանց վրա շինությունների տեղակայումը, ինչպես նաև գազալիցքավորման կայանների, հեղուկ ածխաջրածնային ռեզերվուարային (անոթային սարքավորումների) գազալիցքավորման կետերի շինարարությունը պետք է իրականացվի լիցենզավորված նախագծային կազմակերպությունների կողմից մշակված նախագծերին համապատասխան: Այդ նախագծերը մշակվում են գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան և սույն ԳԲՀԱևՇԿ -ի պահանջների կատարման պայմաններում` գազամատակարարող կազմակերպությունների հետ, ինչպես նաև նախագծի իրականացմանը պահանջներ ներկայացրած այլ կազմակերպությունների հետ նախագծման համար ներկայացված տեխնիկական պայմաններին համապատասխանելիության մասով նախագծերի համաձայնեցումից հետո:

1) Առկա գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի ընդլայնման, վերակառուցման և տեխնիկական վերազինման պարագայում շինարարությանը և շահագործման հանձնմանը ներկայացվող պայմանները պետք է լինեն այնպիսին, ինչպիսիք ներկայացվում են նոր շինարարության դեպքում:

2) Բնակելի շենքերում և կոմունալ-կենցաղային օբյեկտներում, որտեղ տեղակայվում են միայն կենցաղային գազի վառարանները, ածխաջրածնային հեղուկ գազի անհատական գազաբալոնային սարքավորումները, ինչպես նաև այրման արգասիքի ծխահեռացման համակարգով կազմակերպված հեռացում չպահանջող լրացուցիչ կենցաղային գազի վառարանների, լաբորատոր հրածորանների և այլ փոքր հզորության գազի սարքավորումների տեղակայումը կարող է կատարվել գազամատակարարող կազմակերպությունների կողմից տրամադրված գծագրերի հիման վրա կամ դրանց համաձայնությամբ` լիցենզավորված շինհավաքակցման կազմակերպությունների կողմից:

4. Գազատարների, գազօգտագործող սարքավորումների, ինչպես նաև գազի սարքերի, որոնք սահմանված են Մաքսային Միության Հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ТР ТС 016/2011» N 875 որոշմամբ, էլեկտրապաշտպանիչ սարքավորումների շահագործմամբ, գազի սարքավորումների կարգաբերմամբ, գազի մատակարարմամբ, գազի այրման արգասիքի հեռացման համակարգերի շահագործմամբ զբաղվող տեխնիկական ղեկավար (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) և ինժեներատեխնիկական աշխատողների վերապատրաստումն իրականացվում է կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով և ծավալով: Գիտելիքների հերթական ստուգումն իրականացվում է ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Ղեկավարների գիտելիքների առաջնային և հերթական ստուգումն իրականացվում են Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ստեղծած հանձնաժողովի կողմից, որտեղ ընդգրկված են գիտական կազմակերպությունների գազի ոլորտի մասնագետներ: Գազ սպառող կազմակերպությունները կարող են իրականացնել անձնակազմի վերապատրաստումը գազամատակարարող կազմակերպությունում` պայմանագրային հիմունքներով:

5. Կազմակերպությունների (բացառությամբ նրանց, որտեղ տեղակայված են միայն կենցաղային գազի սարքավորումներ) ԳՏ-ները շահագործող ԻՏԱ, գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինհավաքակցման կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների սույն կանոնների իմացության ստուգումը պետք է անցկացվի կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից: Ստուգման արդյունքներն ամրագրվում են համապատասխան արձանագրություններում և տրվում են համապատասխան վկայականներ:

1) Առաջնայինը (մինչև պաշտոն զբաղեցնելը) պետական վերահսկողության իրավասություն ունեցող լիազոր մարմնի մասնագետի մասնակցությամբ,

2) Հերթականը՝ հանձնաժողովի կողմից (գիտելիքների ստուգման մշտական գործող կենտրոնական հանձնաժողով):

6. Գազատարների շինարարական, հավաքակցման աշխատանքներին և դրանց շահագործմանը, գազօգտագործող տեղակայանքների և սարքավորումների սպասարկմանը, գազամատակարարման ցանցի, ինչպես նաև գազի այրման արգասիքի հեռացման համակարգերի կառուցման և շահագործման աշխատանքներ թույլատրվում է կատարել միայն կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով և ծավալով ուսուցանված և կազմակերպության կողմից նշանակված հանձնաժողովին քննություն հանձնած աշխատողներին:

1) Քննության արդյունքները ձևակերպվում են արձանագրությունով, որում նշվում է, թե ինչպիսի աշխատանքներ իրականացնելու իրավունք են ստացել քննությունը հանձնած աշխատողները: Հանձնաժողովի արձանագրության հիման վրա աշխատողներին տրվում են վկայականներ: Բացի այդ, յուրաքանչյուր աշխատող, աշխատանքի անցնելուց առաջ, պետք է ստանա հրահանգավորում աշխատավայր անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության վերաբերյալ: Բոլոր աշխատողներին վարչական անձնակազմի կողմից անձնական ստորագրությամբ պետք է հանձնվեն իրենց մասնագիտություններին վերաբերող աշխատանքների անվտանգ մեթոդների վերաբերյալ հրահանգները, որոնք, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համաձայն, կազմվում և հաստատվում են կազմակերպության կողմից:

2) Աշխատողների աշխատանքի անվտանգ մեթոդների իմացության հերթական ստուգումը պետք է կատարվի առնվազն տարին մեկ անգամ (մասնաճյուղում ստեղծված հանձնաժողովների կողմից): Տեխնիկական շահագործման կանոնների, հրահանգների և հրդեհային անվտանգության պահանջների իմացության ստուգումը կատարվում է երկու տարին մեկ:

7. Կաթսաների մեքենավարների (սպասարկող անձնակազմի), գազօգտագործող արդյունաբերական վառարանների և ագրեգատների աշխատողների, ինչպես նաև գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատողների (դրանց թվում նաև եռակցողների) աշխատանքի անվտանգ մեթոդների վերաբերյալ գիտելիքների նախնական ստուգումը պետք է կատարվի ինքնուրույն աշխատանքներ կատարելը թույլատրելուց առաջ, կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով, կազմակերպությունների ղեկավարների հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից` պետական վերահսկողության իրավասություն ունեցող լիազոր մարմնի մասնագետի մասնակցությամբ (ըստ հայեցողության):

Գիտելիքների նախնական ստուգման անցկացման օրվա և տեղի մասին պետական վերահսկողության իրավասություն ունեցող մարմինները պետք է տեղեկացվեն ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

8. Միայն գազի կենցաղային սարքավորումներ (շարժական և ոչ շարժական վառարաններ, ջրատաքացուցիչներ), ջեռուցման և ջեռուցման-եփման վառարաններ, փոքր հզորության ջեռուցման կաթսաներ, լաբորատոր հրածորաններ ունեցող օբյեկտներում գազի սարքավորումների անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր են անցկացնել գազի օգտագործման հետ առնչվող բոլոր աշխատողների հրահանգավորում գազի սարքավորումների անվտանգ օգտագործման կանոնների վերաբերյալ` առնվազն տարին երկու անգամ: Անցկացրած հրահանգավորման օրվա և բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է կազմակերպության ստանդարտով հաստատված հատուկ ձևի մատյանում, որտեղ ստորագրում են բոլոր մասնակիցները:

9. Գազավտանգավոր աշխատանքների (սույն ԳԲՀԱևՇԿ բաժին 8, կետ 385 համաձայն) իրականացման թույլտվություն են ստանում այն ինժեներատեխնիկական աշխատողները և աշխատողները, որոնք անցել են անվտանգության և տեխնիկական շահագործման կանոնների գիտելիքների ստուգում, անցել են գազավտանգավոր աշխատանքների իրականացման տեխնոլոգիայի վերաբերյալ գործնական փորձաշրջան, ծանոթ են անհատական պաշտպանության միջոցներից (հակագազ, փրկարար գոտիներ) օգտվելու պահանջներին և կարող են ցուցաբերել բժշկական առաջին օգնություն: Գազավտանգավոր աշխատանքների իրականացման վերաբերյալ գիտելիքների ստուգումը (առաջնային և հերթական) անց է կացվում կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից սույն ԳԲՀԱևՇԿ-ի 4-7 կետերում նշված ժամկետներում: Այն կարող է անցկացվել անվտանգության կանոնների գիտելիքների ստուգմանը զուգընթաց: Այդ դեպքում կազմվում է ընդհանուր արձանագրություն, որում անվտանգության կանոնների իմացության արդյունքներից բացի գրանցվում է նաև հանձնաժողովի եզրակացությունը քննություն հանձնած անձանց գազավտանգավոր աշխատանքների իրականացման թույլտվություն տալու վերաբերյալ:

10. Սույն ԳԲՀԱևՇԿ-ով ներկայացվող պահանջների բնույթով և պայմաններով նախկինից տարբերվող այլ աշխատանքի անցնելիս, ինժեներատեխնիկական աշխատողները պետք է հանձնեն քննություն` նշված պահանջների իմացության վերաբերյալ: Նախկինից տարբերվող աշխատանք իրականացնելու թույլտվություն ստանալու համար աշխատողները պետք է անցնեն ուսուցում և հանձնեն քննություն:

11. Սույն ԳԲՀԱևՇԿ-ի 4-7 և 9 կետերի համաձայն քննություն չհանձնած ինժեներատեխնիկական աշխատողները և աշխատողները թույլտվություն չեն ստանում իրականացնել գազի օբյեկտների շահագործման աշխատանքներ, ինչպես նաև շահագործել գազի սարքավորումների ծխահեռացման համակարգերը:

12. Գազասպառման համակարգերի շահագործման ընթացքում անվտանգության ապահովումը վերապահվում է դրանց սեփականատեր հանդիսացող կազմակերպություններին: Բացառություն են կազմում բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում տեղակայված կազմակերպությունների և առանձնատների ներտնային գազասպառման համակարգերը, որոնց շահագործման ընթացքում անվտանգությունը ապահովվում է գազամատակարարող կազմակերպության կողմից: Գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի շինմոնտաժային աշխատանքների որակի ապահովումը վերապահվում է գազիֆիկացման աշխատանքները իրականացնող կազմակերպություններին: Կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են կազմակերպել և անցկացնել ԳՏ վիճակի վերահսկողություն և հետևել գազատարների, սարքավորումների և գազօգտագործող ագրեգատների հավաքակցմանը և շահագործման կանոնների, նորմերի և հրահանգների պատշաճ կատարմանը:

13. Բոլոր կազմակերպություններում, որոնք ունեն գազասպառման համակարգեր, հեղուկ գազի սարքավորումներ, կազմակերպության ղեկավարի հրամանով ղեկավար ԻՏԱ-ի թվից պետք է նշանակվեն ԳՏ անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք: Այն կազմակերպություններում, որտեղ գազային վառելիքը օգտագործվում է մի քանի արտադրամասերում, բացի կազմակերպության գազասպառման համակարգի անվտանգ շահագործման համար պատասխանատու անձից, պետք է նշանակվեն նաև առանձին արտադրամասերի պատասխանատուներ:

1) Բնակելի շենքերում, առանձնատներում ներտնային գազասպառման համակարգի պատշաճ վիճակում պահպանման համար պարտավորությունը կրում են շենքերի և առանձնատների սեփականատերերը:

2) Բնակելի շենքերում ներտնային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործումն ապահովող որակյալ տեխնիկական սպասարկման և նորոգման պարտավորությունը վերապահվում է գազամատակարարող կազմակերպություններին:

3) Առանձնատներում և բնակարաններում աշխատող կենցաղային գազի սարքավորումների, ծխահեռացման և օդափոխման համակարգերի անվտանգ օգտագործման և դրանք պատշաճ վիճակում պահպանելու պարտավորությունը կրում են դրանց սեփականատերերը, եթե մատակարարման պայմանագրում այլ բան նախատեսված չէ:

4) Նախքան գազամատակարարման սկիզբը, բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում տեղակայված կազմակերպությունների և առանձնատների ներտնային գազասպառման համակարգերի սեփականատերերը գազամատակարարող կազմակերպության կամ նրա կողմից լիազորված այլ կազմակերպության աշխատողների կողմից պետք է ստանան գազի սարքավորումների անվտանգ շահագործման հրահանգավորում, ինչի վերաբերյալ կատարվում է համապատասխան գրանցում գազամատակարարման թողարկման ակտում. այդ գրանցումը հաստատվում է սեփականատիրոջ և հրահանգավորումն իրականացնող անձի ստորագրություններով:

14. Բնակավայրերի գազամատակարարման համար օգտագործվող բնական գազն անհրաժեշտ է արհեստականորեն ենթարկել հոտավետացման: Արդյունաբերական ագրեգատներում գազօգտագործող կազմակերպությունների ղեկավարության հետ համաձայնեցնելուց հետո, գազը կարող է մատակարարվել առանց հոտավետացնելու: Այդ դեպքում գազը մատակարարվում է բնակավայրերի տարածքը չհատող հատուկ գազամուղներով, իսկ գազիֆիկացված շենքերը (արտադրամասերը) պետք է ունենան գազայնվածության ազդանշանային համակարգ:

15. Գազիֆիկացվող բնակավայրերի զազատարների, ԳԿԿ, ՊԳԿԿ, ԱՃԿ-ների և ԳՏ այլ օբյեկտների շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն լիցենզավորված շինհավաքակցում իրականացնող կազմակերպությունների կողմից բնակավայրի գազամատակարարման հաստատված նախագծի հիման վրա, գազամատակարարող կազմակերպության շինարարական տեխնիկական վերահսկողության ներքո:

16. Գազիֆիկացվող բնակավայրերի, կազմակերպությունների ԳՏ-ները, գազիֆիկացվող ջեռուցող կաթսայատները, հեղուկ գազի լիցքավորման կայանները, գազալիցքավորման կետերը՝ դրանց բոլոր ճնշումների գազատարների, ԳԿԿ-ների, հեղուկ գազերի կուտակման կայանների շինարարական և հավաքակցման աշխատանքների մեկնարկի մասին շինհավաքակցման կազմակերպությունները պետք է տեղեկացնեն պետական վերահսկողության իրավասություն ունեցող լիազոր մարմիններին, ոչ ուշ, քան աշխատանքները սկսելուց հինգ օր առաջ, հայտնելով օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը և շինարարությունն իրականացնող կազմակերպության անվանումը:

17. Սույն կանոնների պահանջները չկատարող ու խախտումներ թույլ տվող ղեկավար անձինք և ԻՏԱ կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

18. Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնների պահանջների և հրահանգների խախտման համար աշխատողները կրում են պարտավորություն կազմակերպության ներքին կանոնակարգով և պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

19. Սույն կանոնների հետևյալ դրույթները պետք է ձևակերպվեն որպես կազմակերպության ստանդարտ և վերաբերեն.

1) գազամատակարարման համակարգերի վթարային-կարգավարական սպասարկման ծառայության կազմակերպմանը,

2) ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի ստուգմանն ու գնահատմանը,

3) գազամատակարարման ժամանակավոր դադարից հետո կոնսերվացված գազաբաշխման համակարգի վերականգնմանը և այդ աշխատանքների իրականացման տեխնոլոգիաներին ու հաջորդականությանը.

4) ԳՏ կազմակերպությունների շահագործման ծառայությունները պետք է ունենան յուրաքանչյուր գազատարը և նրա կառույցները բնութագրող շահագործատեխնիկական փաստաթղթերի փաթեթ` կազմված սույն կանոնների պահանջներին համապատասխան և ձևակերպված կազմակերպության ստանդարտի տեսքով.

5) ներթաղամասային անցուղիներում այլ խողովակաշարի հետ անցկացված գազատարների տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է կատարվի այդ գազատարների շահագործման առանձնահատկությունները հաշվի առնող կազմակերպության ստանդարտով.

6) այրվող գազերի ազդանշանային սարքերը կարող են տեղադրվել գազիֆիկացված կաթսայատներում և հասարակական նշանակություն ունեցող շենքերում:

20. Գազի օգտագործման հետ կապված յուրաքանչյուր պատահարի մասին, գազամատակարարող, ինչպես նաև գազասպառող կազմակերպությունները պարտավոր են իրականացնել սույն կանոններով պահանջվող միջոցառումները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 2 հավելվածի համապատասխան տեղեկացնել պետական վերահսկողության իրավասություն ունեցող լիազոր մարմնին, ինչպես նաև գործել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համապատասխան:

1) Մինչև պատահարի քննությանը մասնակցելու նպատակով պետական վերահսկողության իրավասություն ունեցող լիազոր մարմնի ներկայացուցչի ժամանելը, ԳՏ սեփականատերերը պարտավոր են ապահովել պատահարի իրավիճակի պահպանումը, եթե դա չի սպառնում մարդկանց կյանքին, գույքին և չի խոչընդոտում կազմակերպության անխափան աշխատանքին:

2) Պատահարների և վթարների քննությունը պետք է իրականացվի կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի 580-Ն որոշման հավելված՝ կարգով: Բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում տեղակայված կազմակերպությունների և առանձնատների գազի օգտագործման հետ կապված (մարդկանց կյանքին, գույքին վնասի պատճառմամբ) պատահարների և վթարների քննությանը պետք է մասնակցեն պետական վերահսկողության իրավասություն ունեցող լիազոր մարմնի և գազամատակարարող կազմակերպության ներկայացուցիչները:

3) ԳՏ տարրերի տեխնիկական շահագործումն իրականացվում է ՏՇԿ, ԱՇԿ, ՀԱԿ և ԱՊ և ԱԿ գիտելիքների ստուգումն անցած ԳՏ շահագործող կազմակերպության մասնագիտացված անձնակազմի միջոցով, մասնավորապես՝ ղեկավար և ինժեներատեխնիկական աշխատողների, մասնագետների և աշխատողական անձնակազմի ուժերով:

 

ԲԱԺԻՆ 2. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 2. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Բնակավայրերում գազամատակարարման ցանցը պետք է ապահովի սպառողների անխափան գազամատակարարումը և առանձին շրջանների անջատելու հնարավորությունը գազամատակարարումից:

1) Անջատող փականների տեղակայման վայրերը պետք է որոշվեն բնակավայրի գազամատակարարման նախագծով:

2) Անջատող փականը պետք է տեղակայված լինի սպասարկման համար մատչելի տեղում և ապահովվի առանձին շրջանների կամ տեղամասերի գազամատակարարման արագ դադարեցումը:

22. Բնակավայրերի տարածքում գտնվող և սպառողներին ՀԱԳ ու բնական գազով ապահովող գազատարները կախված մատակարարվող գազի ճնշումից, բաժանվում են ըստ աղյուսակ 1-ի.

 

Աղյուսակ 1

 

NN

ը/կ

Գազատարների դասակարգումը՝ ըստ

ճնշումների

Տեղափոխվող գազի

տեսակը

Աշխատանքային ճնշումը

գազատարում ՄՊա

1

Բարձր

I կարգի

Բնական

Բարձր 0.6 մինչև

1.2 ներառյալ

Հ Ա Գ

Բարձր 0.6 մինչև

1.6 ներառյալ

II կարգի

Բնական և

Հ Ա Գ

Բարձր 0.3 մինչև

0.6 ներառյալ

2.

Միջին

Նույնը

Բարձր 0.005 մինչև

0.3 ներառյալ

3.

Ցածր

Նույնը

Մինչև 0.005

ներառյալ

 

23. Գազի մատուցումը մայրուղային բարձր ճնշման գազատարներից միջին ճնշման բաշխիչ գազատարներ պետք է իրականացվի ԳԲԿ-ի, իսկ միջին ճնշման գազատարներից ցածր ճնշման գազատարներ պետք է իրականացվի ԳԿԿ,ՊԳԿԿ, ԱՃԿ-երի կամ ԳԿՏ-ների միջոցով:

24. Որպես կանոն, գազատարները անցկացնում են ստորգետնյա եղանակով, իսկ կազմակերպությունների տարածքով` վերգետնյա եղանակով: Ներթաղամասային (բակային) գազատարները կարելի է անցկացնել ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա եղանակով՝ հենքերի վրա կամ բնակելի և հասարակական շենքերի արտաքին պատերի վրայով` բացառությամբ քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված 2004 թվականի մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանի 5.3.2 կետում նշված շենքերի: Շենքերի արտաքին պատերի ստորգետնյա (գետնախարսխային) մասով անցնող գազատարները բոլոր տեսակի ստորգետնյա կապուղիների (ջրմուղ, կոյուղի, ջեռուցման համակարգեր, հեռախոսային և էլեկտրական մալուխներ) միացման կետերը պետք է լինեն պատշաճ կերպով մեկուսացրած և հերմետիկացված:

25. Շինություններով գազատար անցկացնելիս պետք է ապահովվի գազամատակարարող կազմակերպության շահագործող (սպասարկող) անձնակազմի համար անխափան աշխատանքի հնարավորությունը: Արդյունաբերական կազմակերպության կամ պահեստի տարածքով անցնող ստորգետնյա գազատարին զուգահեռ պետք է հատկացվի պահպանման գոտի, 4 մետրից ոչ պակաս լայնքով, որի տարածքում արգելվում է նյութերի և սարքավորումների պահեստավորումը: Շինարարությունը այդ տարածքում թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Ստորգետնյա գազատարների ուղեգծերը պետք է նշված լինեն հատուկ ցուցատախտակներով (հենանիշերով, պատերին փակցված ցուցատախտակներով և այլն):

27. Ստորգետնյա գազատարների և այլ ստորգետնյա կապուղիների և շինությունների միջև տարածությունը (մետրերով) ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց ուղղություններով պետք է լինեն ոչ պակաս, քան սույն կանոնների 1, 2 և 3 հավելվածներում նշված մեծությունները: Ստորգետնյա գազատարների եռակցման կարերից մինչև հատվող ստորգետնյա ինժեներական շինությունների պատերը պետք է լինի առնվազն մեկ մետր:

28. Շենքերի միջև և կամարների տակով մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ գազատարների անցկացման դեպքում թույլատրվում է կրճատել նախորդ՝ 27 կետով սահմանված նորմերը: Նախագծման նորմերը՝ նախատեսված տարածությունը մինչև շենքերը և ստորգետնյա շինությունները 50%-ով, եթե այդ հատվածներում և շենքի ու շինությունների յուրաքանչյուր կողմից հինգ մետր հեռավորության վրա գազատարներ անցկացնելիս օգտագործվում են անկար խողովակներ, ճկած կամ մամլած խողովակաոստեր` բոլոր կարերի ռենտգենա- և հոմոգրաֆիկական ստուգումից և բավականին ուժեղացված մեկուսացում տեղակայելուց հետո:

29. Հեռավորությունը ստորգետնյա գազատարների և ծառերի բների միջև պետք է լինի ոչ պակաս, քան 1.5 մետր: Գազատարից մինչև թփերը հեռավորությունը չի նորմավորվում:

30. Մեկ խրամուղում երկու կամ ավելի գազատարներ անցկացնելիս (միևնույն կամ տարբեր մակարդակներով) դրանց միջև եղած հեռավորությունը պետք է լինի բավարար հավաքակցման և նորոգման աշխատանքների կատարման համար, բայց 0.4 մ-ից ոչ պակաս` մինչև 300 մմ տրամագծով խողովակների համար և 0.5 մ-ից ոչ պակաս` 300 մմ-ից ավելի տրամագծի խողովակների համար:

31. Արդեն իսկ շահագործվող գազատարի հարևանությամբ նոր գազատար կառուցելիս՝ հեռավորությունը դրանց միջև պետք է ընտրվի շինարարության ընթացքում արդեն իսկ գոյություն ունեցող գազատարի պահպանման ապահովության պայմաններից՝ N 4 հավելվածում նշված մեծությունից ոչ պակաս:

32. Ընդհանուր խրամուղում միաժամանակ մինչև 0.3 ՄՊա ճնշման գազատարի և այլ ստորգետնյա կապուղիների (բացառությամբ մալուխային գծերի) անցկացման դեպքում դրանց միջև հորիզոնական ուղղությամբ հեռավորությունը պետք է լինի 0.8 մ-ից ոչ պակաս:

33. Ներթաղամասային կուտակիչների (կոլեկտորների), տեխնիկական ներքնահարկերի և տեխնիկական միջանցքների միջով գազատարների անցկացման դեպքում դրանք պետք է հագեցվեն անընդհատ և անխափան գործող օդափոխման համակարգով, որն ապահովում է մեկ ժամվա ընթացքում նվազագույնը եռապատիկ օդափոխություն (օրինակ դեֆլեկտորի եղանակով), ինչպես նաև հատուկ գազայնվածության ահազանգման հեռակառավարվող համակարգով: Ահազանգերը պետք է գրանցվեն կարգավարական կետում, որտեղ կազմակերպվում է սպասարկող անձնակազմի շուրջօրյա հերթապահություն: Ներթաղամասային կուտակիչների (կոլեկտորների, տեխնիկական ներքնահարկերի և տեխնիկական միջանցքների) միջով թույլատրվում է միայն ցածր ճնշման գազատարների անցկացում: Այդ շինություններում 50 մմ և ավելի պայմանական տրամագիծ ունեցող գազատարների եռակցման կարերը պետք է ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով: Կուտակիչներում (կոլեկտորներում, տեխնիկական ներքնահարկերում և տեխնիկական միջանցքներում) արգելվում է գազատարների վրա փականների տեղադրումը: Այդ հատվածներում գծային անջատող փականներ տեղադրելու անհրաժեշտության դեպքում վերջիններս պետք է գտնվեն հերմետիկ խցիկում կամ տեղակայվեն կուտակիչից (կոլեկտորից) դուրս: Տեխնիկական միջանցքները և ներքնահարկները, որոնցով անցնում են գազատարները, արգելվում է օգտագործել որպես պահեստ կամ այլ նպատակներով: Պետք է ապահովվի դրանց շուրջօրյա անխափան հասանելիությունը սպասարկող անձնակազմի համար: Արգելվում է կուտակիչներում (կոլեկտորներում, տեխնիկական ներքնահարկներում և միջանցքներում) հեղուկ գազի գազատարների անցկացումը: Արդյունաբերական կազմակերպությունների համար կիսաանցումային խրամուղիներում կամ կուտակիչներում (կոլեկտորներում) թույլատրվում է մինչև 0.6 ՄՊա ճնշման գազատարների անցկացնելը այլ խողովակաշարերի և կապի մալուխների հետ միասին` պարտադիր լուսավորության և օդափոխման համակարգերի առկայության պարագայում: Արգելվում է ընդհանուր խրամուղիներում և կուտակիչներում (կոլեկտորներում) միաժամանակ անցկացնել գազատարները և ուժային մալուխները:

34. Շենքերի հենքերը հատելու հատվածում (շենքի ներանցման հատվածում, ինչպես նաև գետնախարսխային մուտքերի հատվածներում) գազատարը, որպես կանոն, պետք է մեկուսացվի պողպատյա պատյանով: Թույլատրվում է այլ նյութերից պատրաստված պատյանների կիրառում, եթե դրանք չեն զիջում մետաղականի ամրության և երկարակեցության պահանջներին:

35. Պատյանի սահմաններում գազատարը չպետք է ունենա կցվանքներ, ինչպես նաև եռակցման կետեր: Հեռավորությունը հենքից մինչև գազատարի ամենամոտիկ կցվանք կամ եռակցման կետ պետք է լինի 0.5 մ-ից ոչ պակաս: Հենքից 2 մ հեռավորության վրա գտնվող բոլոր 500 Պա ճնշման գազատարների և 4 մ հեռավորության վրա գտնվող բոլոր 500 Պա-ից մինչև 0.03 ՄՊա ճնշման գազատարների կցվանքները պետք է ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով: Գազատարի և պատյանի միջև տարածությունը պետք է լցափակված լինի բիտումով և խեժապատ խծուծով, խողովակները և խողովակաոստերը ծածկված լինեն բավականին ամուր մեկուսիչով:

36. Շենքի հենքով գազատարի պատյանի անցման հատվածները պետք է լինեն պատշաճ կերպով ամրացված:36. Ստորգետնյա ցածր ճնշման գազատարի հորիզոնական հատվածի միացումը գետնախարսխային մուտքի խողովակի հետ պետք է լինի եռակցումային, ճկված և ուժեղ ճկված միացումների կիրառմամբ, և ստուգված վերահսկման ֆիզիկական մեթոդներով: Գետնից (հողածածկից) դուրս եկող գազատարի հատվածը պետք է լինի պաշտպանված բոլոր տեսակի վնասակար ազդեցություններից:

37. Կապուղային խրամուղիները (թունելները), հետիոտնային թունելները, կուտակիչները (կոլեկտորները) և այլ նմանատիպ ստորգետնյա շինությունները հատող գազատարները, ինչպես նաև հատվող շինությունների միջով անցնող գազատարները պետք է տեղակայվեն հակակոռոզիոն ծածկույթ ունեցող պատյաններում:

1) Պատյանների եզրերը պետք է դուրս հանվեն հատվող շինության արտաքին պատերից նվազագույնը 2 մ հեռավորության վրա բոլոր ուղղություններով, հենված լինեն բնական կամ արհեստական ամուր գրունտի վրա և ամրացված լինեն խեժապատ խծուծով` բիտումի լցոնմամբ:

2) Շինությունները հատող գազատարների եռակցման կարերը հատման մասում և շինությունից դուրս բոլոր ուղղություններով 5 մ հեռավորության վրա պետք է ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով:

3) Չի թույլատրվում 0.6 ՄՊա և ավելի ճնշման գազատարների անցկացումը վերոնշված շինությունների պատերի միջով:

4) Գազատարների և ջեռուցման ցանցերի հատման տեղերում թույլատրվում է գազատարների անցկացումը ջեռուցման ցանցի խցիկների, շինությունների, փակուղային խրամուղիների միջով:

5) Հորիզոնական ուղղությամբ հեռավորությունը գազատարների և ջեռուցման ցանցերի խցիկների միջև պետք է լինի 0.3 մ-ից ոչ պակաս:

6) Ուղղահայաց հեռավորությունը գազատարների և թունելների ու կապուղիների միջև պետք է լինի 0.2 մ-ից ոչ պակաս:

38. Պատյաններով ստորգետնյա գազատարների անցկացման դեպքում եռակցման կարից մինչև պատյանը նվազագույն հեռավորությունը պետք է լինի 100 մմ-ից ոչ պակաս:

39. Շինարարական հրապարակներում մետաղի կտրման համար բնական և հեղուկ գազի (պրոպան-բութան) օգտագործման դեպքում թույլատրվում է ստորգետնյա և արտաքին եղանակներով ժամանակավոր գազատարների անցկացում թթվածնատարերի հետ զուգահեռ: Ստորգետնյա անցկացումը հնարավոր է այն տեղերում, որտեղ չի նախատեսվում տրանսպորտի երթևեկություն` 0.6 մ մինչ խողովակի վերին եզրը նվազագույն խորության և գազատարի և թթվածնատարի միջև հորիզոնական ուղղությամբ նվազագույնը 400 մմ հեռավորության պայմաններում: Վերգետնյա անցկացումը թույլատրվում է ամբարձիչների ուղիներին զուգահեռ երկաթբետոնյա սյունակների վրա, ինչպես նաև անմիջականորեն փայտակոճերի վրայով: Այդ հատվածներում չի թույլատրվում անջատող սարքերի տեղադրումը:

40. Գազատարների վրա անջատող սարքավորումները պետք է տեղադրվեն հետևյալ հատվածներում և տեղերում`

1) գազատարների՝ ԳԿԿ-ներին ներանցման և արտանցման հատվածներում,

2) առանձին բնակելի, հասարակական և արտադրական շենքերին և հարակից շենքերի (երկու և ավելի) խմբին գազատարի միացման հատվածում, նախքան բացօթյա գազօգտագործող,

3) երկու գծով անցկացվող գազատարների և ջրային արգելքների հատման հատվածներում, ինչպես նաև եթե ջրային արգելքների նվազագույն մակարդակի հորիզոնը կազմում է 50 մ և ավելի,

4) կուտակիչներում (կոլեկտորներում) գազատարների անցկացման դեպքում (միացման հատվածում, իսկ օղակաձև ցանցերի դեպքում` նաև ելքի հատվածում):

5) բոլոր ճնշումների բաշխիչ գազատարների վրա` գազամատակարարման առանձին հատվածների անջատման համար,

6) բոլոր ճնշումների բաշխիչ գազատարներից դեպի կազմակերպություններ, առանձին բնակելի թաղամասեր, բնակելի և հասարակական շենքերի խմբեր տանող ճյուղավորումների վրա,

7) բոլոր ճնշումների բաշխիչ գազատարների և երկաթգծերի, I և II կարգի ավտոճանապարհների և քաղաքային ավտոմայրուղիների հատման տեղերում: Անջատող սարքավորումները (փականները) պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի անհրաժեշտության դեպքում (պատահարի, վթարի դեպքում և այլն) ապահովվի գազատարի առանձին հատվածների կամ բակային թաղամասերի արագ անջատումը:

41. Որպես կանոն, ստորգետնյա գազատարների վրա անջատող սարքավորումը պետք է տեղադրվի դիտահորերում: Թույլատրվում է փականների արտաքին տեղադրում` պատնեշապատ: Կցորդիչների օգնությամբ գազատարին միացվող պողպատյա և թուջե փականները պետք է տեղադրվեն փոխհատուցիչների հետ միասին:

1) Եթե պողպատյա փականը միացվում է գազատարին եռակցման եղանակով, ապա փոխհատուցիչների տեղադրումը պարտադիր չէ: Տեղադրվող փոխհատուցիչների քանակը և դրանց կառուցվածքը (տեսակ) որոշվում են նախագծող կազմակերպության կողմից:

2) Հեղուկ գազի գազատարների վրա փականների տեղադրման դիտահորերը պետք է փորել այնպիսի խորությամբ, որ փականներն ամբողջությամբ գտնվեն գետնի մակերևույթից ցածր, բայց ունենան 1 մ-ից ոչ ավելի խորություն:

42. Ստորգետնյա գազատարի վրա անջատող փական տեղադրելու համար նախատեսված դիտահորը պետք է գտնվի սպասարկման համար հարմարավետ և մատչելի տեղում` կառուցապատման գոտուց, շենքի պատից, արդյունաբերական կամ կոմունալ կազմակերպության պարսպապատից նվազագույնը 2 մ հեռավորության վրա: Դաշտային պայմաններում դիտահորերը պետք է ունենան 0,4-0,5 մ բարձրություն` հեշտությամբ բացվող մետաղյա ծածկով (կափարիչով):

43. Գազատարների վրա տեղադրվող խողովակատարային փականների հաղորդակների էլեկտրասարքավորումը պետք է լինի հակապայթյունավտանգ, որը պետք է ընդունվի ամենաբաձր կարգի պայթյունավտանգավոր խառնուրդի բաղադրիչի հաշվարկով:

44. Հիդրավլիկ փականները որպես անջատող սարքեր թույլատրվում է օգտագործել միայն ցածր ճնշման գազատարների վրա: Հիդրավլիկ փականի հեղուկի սյան աշխատանքային բարձրությունը պետք է առնվազն 200 մմ-ով գերազանցի գազատարի աշխատանքային ճնշման ամենամեծ ցուցանիշը: Հիդրավլիկ փականների տեղադրման դեպքում պետք է կատարվեն 1-ին բաժնի 1-ին գլխի 24 կետում նշված պահանջները:

45. Կոնդենսատահավաքները և հիդրավլիկ փականները պետք է տեղադրվեն դրանց մեջ եղած ջրի սառչելը բացառող խորության վրա:

1) Գազատարներին կոնդենսատահավաքները միացվում են միայն եռակցման եղանակով:

2) Կոնդենսատահավաքարաններից կոնդենսատի հեռացման խողովակները պետք է ուղղվեն դեպի գետնի մակերես` ծածկաշերտի տակ կամ ցածր տեղակայման դիտահորի արտաքին ծածկի տակ:

46. Ծածկաշերտը պետք է տեղադրվի կայունությունը և ամրությունն ապահովող բետոնյա, երկաթբետոնյա և այլ հիմքերի վրա: Կոնդենսատահավաքարանի խողովակի խցանի կամ ծորակի և ծածկաշերտի կամ դիտահորի արտաքին ծածկի միջև հեռավորությունը պետք է լինի 10 սմ-ից ոչ պակաս:

47. Լեռնային հորատանցման շրջաններում գործարկվող տարածքների սահմաններում անցնող ստորգետնյա գազատարի վրա վերահսկող խողովակները պետք է տեղադրվեն իրարից 50 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Վերահսկող խողովակները պետք է դուրս բերվեն գետնի մակերես` ծածկաշերտի տակ:

48. Բնակավայրերի տարածքներից դուրս անցնող գազատարի վրա չափիչ-հսկիչ սարքերը պետք է տեղակայվեն իրարից 500 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, Չափիչ-հսկիչ կետերը պետք է տեղակայվեն նաև գազատարների և էլեկտրիֆիկացված տրանսպորտի ռելսային գծերի ու 50 մ-ից ավելի լայնք ունեցող ջրային արգելքների հետ` փոխհատման տեղերում: Էլեկտրապոտենցիալների չափման համար կարող են օգտագործվել փականները, ներանցիչները (մուտքերը), կոնդենսատահավաքները և գազատարների վրա գտնվող այլ սարքավորումները ու շինությունները:

49. Վերգետնյա գազատարների վրա արգելվում է փականների, կոնդենսատահավաքիչների և այլ սարքավորումների տեղադրումը էլեկտրահաղորդման գծերի հետ հատման կետից 10 մ-ից պակաս հեռավորության վրա:

50. Արգելվում է գազատարների հատումը երկաթուղային տրանսպորտի ռելսային գծերի սլաքների և խաչաձև հատման, ինչպես նաև հեռացնող մալուխների միացման կետերի տակ:

51. Միջին և ցածր ճնշման գազատարները կարելի է անցկացնել հրակայունության առնվազն VI աստիճան ունեցող բնակելի և հասարակական շենքերի արտաքին պատերի վրայով, իսկ բարձր ճնշման գազատարները` առանձին կանգնած չհրկիզվող սյուների (հենքերի) վրայով: 50 մմ պայմանական տրամագիծ ունեցող ցածր ճնշման գազատարները թույլատրվում է անցկացնել հրակայունության V աստիճան ունեցող (փայտյա) բնակելի շենքերի արտաքին պատերի վրայով:

52. Արդյունաբերական կազմակերպությունների տարածքով արգելվում է վերգետնյա գազատարների անցկացումը էստակադներով, առանձին կանգնած հրկիզվող սյուներով կամ հենքերով: Արդյունաբերական կազմակերպություններում չի թույլատրվում վերգետնյա գազատարների անցկացումը հրկիզվող ծածկերի և պատերի վրայով, այն շենքերի ծածկերով և պատերով, որտեղ պահվում են պայթյունավտանգավոր նյութեր, հրկիզվող և պայթյունավտանգավոր նյութերի պահեստների տարածքով, ինչպես նաև միջանցք-անցումներով (այրելիության խումբը և հրակայունության նվազագույն սահմանը՝ ըստ N 37 հավելվածի): Արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում գտնվող գազատարների և այլ ինժեներական հաղորդակցուղիների միջև նվազագույն հեռավորությունների մեծությունները բերված են N 35 հավելվածում:

53. Հենքերի (սյուների) վրայով անցնող վերգետնյա գազատարներից մինչև շենքերը և շինությունները հորիզոնական հեռավորությունը, ինչպես նաև վերգետնյա գազատարների անցկացման բարձրությունը պետք է լինեն ոչ պակաս, քան սույն կանոնների NN 5 և 6 հավելվածներում սահմանված մեծությունները, իսկ բարձր հենարանների վրա տեղադրված գազատարների նվազագույն բարձրությունները բերված են N 32 հավելվածում: Հեռավորությունը հենքերով (սյուներով) անցկացրած ցածր ճնշման գազատարներից մինչև ժամանակավոր շինությունները (ժամանակավոր ջերմոցներ, այլ շինություններ) չի կանոնակարգվում:

54. Գազատարների և ակտիվ կոռոզիոն հեղուկներ տեղափոխող խողովակաշարերի համատեղ անցկացման դեպքում վերջիններս պետք է տեղակայվեն գազատարի կողքը կամ ստորին մասում` առնվազն 250 մմ հեռավորության վրա: Ակտիվ կոռոզիոն հեղուկների խողովակաշարերի վրա կցորդիչային միացումների առկայության դեպքում պարտադիր է պաշտպանիչ ծածկի տեղադրումը, ինչը կբացառի այդ հեղուկների շփումը գազատարի հետ:

55. Մի քանի վերգետնյա գազատարների կամ գազատարների և այլ խողովակաշարերի համատեղ անցկացման դեպքում թույլատրվում է այլ գազատարների կամ խողովակաշարերի ամրացումը միջին և ցածր ճնշման գազատարին, եթե հենասարքերի ու գազատարների ամրության պաշարի հաշվարկով ընդունելի է: Նման միացումների հնարավորությունը որոշվում է նախագծող կազմակերպության կողմից: Այդ նպատակներով բարձակների եռակցումը թույլատրվում է միայն արդյունաբերական կազմակերպությունների տարածքով անցնող գազատարների վրա: Բարձակները պետք է եռակցվեն 6 մմ-ից ոչ պակաս խողովակի պատի հաստություն ունեցող գազատարների վրա ամրացված օղակաձև կողերին կամ արմատուրին: Նման արմատուրի և բարձակների եռակցումը բարձր ճնշման գազատարներին արգելվում է: Շահագործվող գազատարներին հավելյալ արմատուրի և բարձակների եռակցումը կարող է իրականացվել միայն շահագործող կազմակերպության կողմից:

56. Արտադրամասերից ակտիվ կոռոզիոն գազերով կամ գոլորշիով աղտոտված օդի բացթողման տեղերով անցկացրած վերգետնյա գազատարները պետք է ունենան հակակոռոզիոն ծածկույթ (մեկուսացում):

57. Հենքերի վրա մինչ 200 մմ տրամագիծ ունեցող գազատարների տեղադրման դեպքում դրանց եռակցման կարերը պետք է գտնվեն հենքի եզրից առնվազն 300 մմ հեռավորության վրա, 200 մմ-ից ավելի տրամագիծ ունեցող գազատարների պարագայում` 500 մմ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

1) Պողպատյա կարով խողովակներից կազմված գազատարը պետք է կարերի մասով չհենվի հենքին: Գազատարի կարերը պետք է հասանելի լինեն ստուգման (զննման) համար:

2) Փականների կցորդիչներից կամ փոխհատուցիչներից մինչև հենքը հեռավորությունը պետք է լինի 400 մմ-ից ոչ պակաս:

58. Շենքերի ծածկերի վրայով գազատարներ անցկացնելու դեպքում գազատարի ստորին եզրը պետք է գտնվի ծածկից առնվազն 0,5 մ հեռավորության վրա: Գազատարի վրա փականների և այլ սարքավորումների սպասարկման համար պետք է կառուցվեն աշխատանքային հրապարակներ: Գազատարը չպետք է վատթարացնի տանիքներին (կտուրներին) լուսարձակներ (լուսամուտներ) ունեցող շենքերի լուսավորման և օդափոխման պայմանները:

59. Շենքերի արտաքին պատերի, էստակադների, հենքերի վրայով գազատարների անցկացման դեպքում գազատարը գետնից դուրս գալու հատվածում պետք է պաշտպանված լինի բոլոր տեսակի վնասակար ազդեցություններից:

60. Շենքի պատերի վրայով անցկացրած գազատարները չպետք է հատեն լուսամուտների և դռների բացվածքները:

1) Արտադրամասերում և ջեռուցման կաթսայատներում թույլատրվում է միջին և ցածր ճնշման գազատարների անցկացումը լուսամուտների անցքերի չբացվող (խուլ) հատվածների մասով:

2) Բարձր ճնշման գազատարները թույլատրվում է անցկացնել միայն խուլ (ամբողջական) պատերով կամ արտադրական շենքերի վերջին հարկերի լուսամուտների վերին մասով:

61. Շենքերի արտաքին պատերի լուսամուտների և պատշգամբների տակով անցնող գազատարների հատվածների վրա չի թույլատրվում կցորդիչային միացումների կամ փականների տեղադրումը:

62. Անցկացման համար օգտագործվող շենքի արտաքին պատերի և գազատարի միջև եղած հեռավորությունը պետք է ապահովի գազատարների և դրանց վրա տեղադրված փականների ու սարքավորումների տեխնիկական սպասարկման և նորոգման հնարավորությունը:

63. Շենքերի արտաքին պատերով անցկացրած գազատարների և էլեկտրական լարերի (պաշտպանված և ոչ մեկուսացրած) հատման տեղերում, ինչպես նաև դրանց զուգահեռ անցկացման դեպքում պետք է պահպանվեն սույն կանոնների N 8 հավելվածում բերված նվազագույն հեռավորությունները:

64. Հեռավորությունը գազատարից մինչև անջատիչները և վարդակները պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս: Հեռավորությունը գազատարից մինչև բաշխիչ տուփերը և ցածր լարման կապուղիները (ռադիոմիացումները, ալեհավաքները) պետք է պահպանվի նույն չափով, որքանով դա պարտադիր է մեկուսացրած և արտաքին եղանակով անցկացրած էլեկտրական լարերի համար:

65. Շենքերի արտաքին պատերի վրայով անցկացրած գազատարների և կապի համակարգի շինությունների միջև հեռավորությունը (մոտեցման և հատման պարագայում) պետք է պահպանվի սույն կանոնների N 8 հավելվածում բերված չափերը:

66. Միևնույն հենքերի վրա միաժամանակ 0,8-ից ոչ ավելի խտությամբ (օդի համեմատությամբ) գազ տեղափոխող գազատարները պետք է տեղակայվեն էլեկտրահաղորդման գծերից բարձր, իսկ 0,8–ից բարձր (օդի համեմատությամբ) խտությամբ` էլեկտրահաղորդման գծերից ցածր:

67. Որպես կանոն, միջին և ցածր ճնշման գազատարների մուտքերի վրա գտնվող անջատող սարքերը տեղադրվում են շենքի արտաքին մասում` սպասարկման համար հարմարավետ և մատչելի տեղում: Թույլատրվում է նաև անջատող սարքերի տեղադրումը շենքի ներսում (աստիճանավանդակներում, միջանցքներում, անցումներում)՝ ապահովելով օդափոխանակությունը: Շենքի պատերին տեղադրվող բարձր ճնշման գազատարների ներանցման անջատող սարքերը պետք է գտնվեն դրսի կողմից, դռան բացվածքից բարձր և այդ պատի վրա չպետք է լինեն լուսամուտ ու օդափոխման անցքեր:

68. Որպես կանոն, հեղուկ գազի գազատարի ներանցման վրա գտնվող անջատող սարքերը պետք է տեղակայվեն շենքի արտաքին մասում:

69. Գետնից 2,2 մ -ից և ավելի բարձրության վրա փականներ տեղադրելու դեպքում փականների սպասարկման համար գազատարը պետք է կահավորված լինի չհրկիզվող նյութերից պատրաստված աստիճաններով ապահովված հարթակով կամ սպասարկումը կարող է իրականացվել հեռակառավարման եղանակով: Ոչ հաճախ օգտագործվող փականների սպասարկման համար կարելի է կիրառել շարժական սանդուղքներ:

70. Բոլոր ճնշումների գազատարների անցումները գետերով, ջրանցքներով, այլ ջրային արգելքներով, ինչպես նաև ձորերով, երկաթուղային գծերով, ավտոճանապարհներով և այլն, կարող են լինել ստորջրյա, ստորգետնյա կամ վերգետնյա:

71. Բոլոր երկաթուղային գծերով, ավտոճանապարհներով, ջրային արգելքների վրայով (գետեր, ջրանցքներ և այլն) անցնող գազատարների եռակցումային կարերը (կցվանքները), ինչպես նաև կամուրջներով, ջրամբարներով, այլ հիդրոտեխնիկական շինություններով կամ ավտոճանապարհների տակով անցկացրած գազատարների եռակցման կարերը (կցվանքները) պետք է ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով:

72. Յուրաքանչյուր գազատարի ջրատակյա անցումի հատվածում պետք է տեղադրված լինեն պահպանվող գոտու սահմանված տիպի ազդանշանային սարքեր, իսկ յուրաքանչյուր անցման մոտ` մշտական (տևական հենանիշեր): Մինչև 50 մ գետի հոսքի տեղային (հոսքի լայնքի պարագայում` մեկ ափի վրա, ավելի մեծ լայնքի) հոսքի դեպքում` յուրաքանչյուր ափի վրա:

73. Մինչև 0,6 ՄՊա ճնշում ունեցող գազատարները կարող են անցկացվել չհրկիզվող (երկաթբետոնյա, մետաղյա և քարե) հետիոտնային և ավտոկամուրջներով, մինչև 1,2 ՄՊա՝ ջրամբարների պատվարներով և այլ հիդրոտեխնիկական շինություններով:

1) Կամուրջներով անցկացվող գազատարները պետք է կատարվեն միայն պողպատյա խողովակներից և օժտված լինեն փոխհատուցող սարքավորումներով: Կամուրջների կապուղիների մեջ գազատարների տեղակայումը արգելվում է:

2) Կամուրջներով անցկացվող գազատարները պետք է տեղակայվեն այնպես, որ բացառվի կամրջի շինությունների հատվածներում գազերի կուտակման հնարավորությունը: Ջրային արգելքների միջով անցկացվող գազատարների նվազագույն հեռավորությունները մինչև կամուրջներ բերված են N 30 hավելվածում:

74. Գյուղական բնակավայրերում սեզոնային կիրառման սարքավորումների համար թույլատրվում է.

1) ժամանակավոր` պողպատյա խողովակներից եռակցման եղանակով պատրաստված ստորգետնյա գազատարների անցկացումը 0,3 մ-ից ոչ պակաս խորության վրա, այդ դեպքում գազատարները պետք է ունենան համապատասխանող պաշտպանիչ ծածկույթներ, ճանապարհների հատման դեպքում գազատարները պետք է ծածկված լինեն պատյաններով.

2) մինչև 50 մմ տրամագծով պարուրակամիացումների եղանակով կառուցված վերգետնյա գազատարների անցկացում, այս դեպքում վերգետնյա գազատարները պետք է լինեն պաշտպանված հնարավոր բացասական մեխանիկական ազդեցություններից.

3) ժամանակավոր ռետինե խողովակաշարերի անցկացումը հենքերի (սյուների) վրայով կամ գետնի մակերեսով, այդ դեպքում միացնող խողովակների երկարությունը չպետք է գերազանցի 30 մ, գազատարները պետք է պաշտպանված լինեն գյուղատնտեսական և այլ ավտոմեքենաների վնասակար ազդեցությունից: Գետնի մակերեսով անցկացնելու դեպքում գազատարների ուղեգիծը պետք է նշված լինի համապատասխան նշաններով: Սեզոնային գործունեության սարքավորումների համար թույլատրվում է մինչև 0,3 ՄՊա ճնշմամբ գազի կիրառումը:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Տեխնիկական սպասարկում

75. Գազատարների սպասարկման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն սույն կանոնների, արտադրական տեխնոլոգիական, աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների, հրդեհային անվտանգության հրահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 524-Ն հրամանի պահանջների համաձայն և ձևակերպվեն որպես կազմակերպության ստանդարտներ:

76. Շահագործումը ներառում է հետևյալ աշխատանքները` շրջայցային կամ տեխնիկական սպասարկում (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում), պրոֆիլակտիկ պլանային նորոգում, ախտորոշում և վերգետնյա ու ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի գնահատում (ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի ստուգումն ու գնահատումը կատարվում է կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով), վթարավերականգնողական աշխատանքների կատարում:

77. Տեխնիկական շահագործման պլանային ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ են մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսներ: Նշված նյութատեխնիկական ռեսուրսների նվազագույն տեսակարար նորմերը մշակվում և հաստատվում են կազմակերպության կողմից՝ համաձայնեցնելով էներգետիկայի բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ:

 

Շրջայցային տեխնիկական սպասարկում

78. Ստորգետնյա և վերգետնյա գազատարների և նրանց կառույցների վիճակի դիտարկումն իրականացվում է գազատար ուղեգծերի պարբերաբար շրջայցման եղանակով` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:

1) Գազատարների շրջայցն իրականացվում է նախօրոք կազմված և ԳՏ կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից հաստատված ժամանակացույցերի համաձայն:

2) Գազատարների շրջայցման հաճախականության ժամկետները որոշելիս պետք է հիմք ընդունվի Աղյուսակ I-ում ներկայացված նորմերը, հաշվի առնելով շահագործման պայմանները (գազատարի տեխնիկական վիճակը, շահագործման տևողությունը, գազի ճնշումը, բնահողի առանձնահատկությունները, տարվա ժամանակը, էլեկտրաքիմիական քայքայումից պաշտպանության առկայությունը և այլն):

3) Հաշվի առվելով շահագործման պայմանների փոփոխությունները և շահագործման ընթացքում ձեռք բերված փորձը` գազատարների շրջայցման ժամկետները պարբերաբար պետք է վերանայվեն:

79. Գազատարների շրջայցը իրականացվում է մասնագիտական ուսուցում անցած սպասարկող խմբի կողմից, որը պետք է կազմված լինի առնվազն երկու փականագործից: Յուրաքանչյուր բրիգադի պետք է կցել ուղեգծի որոշ տեղամաս` նրան հարող մուտքագծերով, որոնք սպասարկման հարմարավետության համար պետք է բաժանվեն առանձին երթուղիներով: Կախված ստորգետնյա և վերգետնյա գազատարների երկարություններից և միմյանց նկատմամբ դասավորվածությունից, երթուղիներ կազմելիս կարելի է հաշվի առնել ստորգետնյա և վերգետնյա գազատարների որոշակի հատվածների համատեղ սպասարկում:

80. Գազատարների շրջայցի համար պետք է կազմվեն և շրջագայողներին տրվեն երթուղային համարակալված քարտեզներ:

81. Վերգետնյա գազատարի շրջայցը նախատեսում է աշխատանքների հետևյալ համալիրը`

1) գազատարի և նրա տեղադրված բոլոր սարքավորումների արտաքին զննումը, փոխհատուցիչների (կոմպենսատորների), շարժական և անշարժ հենարանների վիճակի ստուգումը,

2) արմատուրի մաքրումը աղտոտվածությունից, դրանց և գազատարի ներկվածության վիճակի ստուգումը:

 

Աղյուսակ 2

 

N/N

Գազատարներ

Ուղեգծերի շրջագայման հաճախականությունը

ցածր ճնշման գազատարներ

Բարձր և միջին ճնշման գազատարներ

քաղաքի (բնակավայրերի) կառուցապատված

մասում

քաղաքի բնակավայրերի չկառուցապատված

մասում

1.

Նոր կառուցված

Գազաթողարկման և հաջորդ օրը

2.

Նորմալ պայմաններում շահագործվող և

բավարար տեխնիկական

վիճակում գտնվող

Սահմանվում է շահագործող կազմակերպության

տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ

տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից

Բայց ոչ պակաս ամիսը մեկ անգամ

3.

25 տարուց ավելի

աշխատած, որոնց վրա

շահագործման ընթացքում արձանագրվել են

կոռոզիայից քայքայման

կամ զոդակարերի

խզվածքների դեպքեր

շաբաթը մեկ անգամից ոչ

պակաս

շաբաթը երկու անգամից ոչ

պակաս

շաբաթը մեկ անգամից ոչ պակաս

4.

Թափառող հոսանքների

աղբյուրի գոտում, բարձր կոռոզիոն հատկություն ունեցող բնահողերում գտնվող և մինիմալ պաշտպանությունը

չապահովված

շաբաթը մեկ

անգամից ոչ պակաս

շաբաթը երկու

անգամից ոչ պակաս

շաբաթը մեկ

անգամից ոչ պակաս

5.

Տեխնիկական վիճակի գնահատումից ելնելով

նորոգման ենթակա

շաբաթը մեկ անգամից ոչ

պակաս

շաբաթը երկու անգամից ոչ

պակաս

շաբաթը մեկ անգամից ոչ

պակաս

6.

Դրական և նշանափոխ արժեքով էլեկտրական պոտենցիալի

առկայությամբ

ամեն օր

ամեն օր

շաբաթը երկու անգամից ոչ պակաս

7.

Պաշտպանիչ շերտի

թերություն և

պաշտպանության մինիմալ

պոտենցիալը

չապահովված

ամեն օր

ամեն օր

շաբաթը երկու

անգամից ոչ

պակաս

8.

Անբավարար վիճակում գտնվող, վերատեղադրման ենթակա

ամեն օր

ամեն օր

շաբաթը երկու անգամից ոչ պակաս

9.

Մինչև 15 մ

հեռավորությամբ շինարարական

աշխատանքներ

կատարելու ժամանակ

ամեն օր մինչև շինարարական աշխատանքների ավարտը

10.

Գարնանային

վարարումների ժամանակաշրջանում ձորակների և ջրային արգելքների չամրացված ափերով անցման հատվածները

ամեն օր մինչև շինարարական աշխատանքների ավարտը

 

3) Պոլիէթիլենային խողովակներով գազատարների շահագործման առաջին տարում շրջայցը կատարվում է` ցածր ճնշման գազատարների համար` շաբաթը մեկ, իսկ միջին և բարձր ճնշմանը` շաբաթը երկու անգամից ոչ պակաս:

4) Քաղաքի (բնակավայրի) չկառուցապատված տարածքով անցնող, էլեկտրաքիմիական քայքայումից պաշտպանված գազատարները շահագործման առաջին տարում, ինչպես նաև տեխնիկական վիճակի ստուգմամբ ի հայտ բերված թերությունները վերացնելուց հետո մեկ տարի շրջայցը կարելի է կատարել ամիսը մեկ անգամ:

82. Վերգետնյա գազատարների արտաքին զննման ժամանակ պետք է ստուգել խողովակների ներկվածության վիճակը, արմատուրի ամբողջականությունը, շենքերի պատերին կամ հենարանների վրա գազատարների ամրացումների վիճակը, վերգետնյա գազատարների պաշտպանման միջոցների առկայությունը և վիճակի` էլեկտրալարերի և գազատարի խաչման տեղերում (կտրված էլեկտրալարերը` գազատարի վրա ընկնելը բացառելու համար): Եթե գազատարը կախվել է (ճկվել է), ապա սպասարկող փականագործը պետք է այդ մասին անհապաղ տեղյակ պահի վթարային-կարգավարական ծառայության վարպետին:

83. Յուրաքանչյուր երթուղային քարտեզում մանրամասն պետք է նշված լինի գազատարների ուղեգծերը և նրանց վրա տեղակայված ինժեներական կառույցները, ինչպես նաև ստորգետնյա գազատարներից մինչև 15 մ հեռավորության վրա գտնվող ստորգետնյա այլ հաղորդակցուղիների դիտահորերը, շենքերի նկուղները

84. Ստորգետնյա գազատարի շրջայցման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները.

1) գազատարների վրա տեղադրված ստուգիչ խողովակների և դիտահորերի գազալցվածության ստուգումը.

2) դիտահորերում և ծածկոցներում արմատուրի արտաքին զննումը,

3) գազատարի առանցքի երկու կողմերում մինչև 15 մ հեռավորության վրա գտնվող ուրիշ կառույցների ստորգետնյա այլ հաղորդակցուղիների դիտահորերի, հավաքիչների, շենքերի նկուղների գազալցվածության ստուգումը,

4) գազի ուղեգծի արտաքին զննումը (բնահողի վերնաշերտի և ճանապարհածածկի) արտահոսքի հայտնաբերումը արտաքին նշաններով (գազատարի ուղեգծով բուսականության դեղնվածության, ձյան վրա մուգ բծեր, գազի պղպջակների գոյացում և այլն),

5) դիտահորերի կափարիչների, ծածկերի, շինությունների պատերին ամրացված ցուցանակների վիճակի և պահպանվածության ստուգումը, դրանց մաքրումը ձյունից, սառույցից, աղտոտվածությունից և այլն,

6) գազատարի մոտակայքում կատարվող ճանապարհին և այլ շինարարական աշխատանքներին հետևելը` գազատարի հնարավոր վնասվածքները կանխելու, այն արգելափակելու և կառույցի տակ թողնելու երևույթները բացառելու նպատակով:

85. Որևէ շինությունում գազ հայտնաբերելու դեպքում, պետք է ստուգել ստորգետնյա կառույցները, շենքերի նկուղները և նկուղներ չունեցող շենքերի առաջին հարկերը, որոնք գազատարից գտնվում են մինչև 50 մ հեռավորության վրա: Գազի առկայությունը պետք է ստուգել սարքերի միջոցով:

86. ԳՏ կազմակերպությունները գազատարի առանցքի երկու կողմից մինչև 50 մ վրա գտնվող նկուղային հարկ ունեցող շենքերը շահագործող կազմակերպությունից պետք է պահանջեն, որ ապահովվի այդ շենքերի ստորգետնյա հաղորդակցուղիների մուտքագծերի (հիմնապատով անցնող) կիպացումը, նկուղների օդափոխության համակարգերի անխափան աշխատանքը, նորմալ լուսավորությունը, ինչպես նաև ԳՏ աշխատողների անարգել մուտքը: Մուտքագծերի կիպացման աշխատանքները պետք է ձևակերպվեն ծածկված աշխատանքների մասին ակտերով:

87. ԳՏ կազմակերպությունները ստորգետնյա բոլոր հաղորդակցուղիների սեփականատեր հանդիսացող կազմակերպություններից (ջրմուղ-կոյուղու, կապի ջերմամատակարարման և այլն), պետք է պահանջեն, որ գազատարի առանցքից 15 մ հեռավորության վրա գտնվող դիտահորերը պահվեն այնպիսի վիճակում, որ հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում դրանցում ստուգել գազի առկայությունը: Դիտահորերը պետք է մաքրվեն ձյունից, սառույցից, հողից և ունենան դյուրին բացվող սարքին կափարիչներ:

88. Եթե ստուգվող դիտահորերում, նկուղներում կամ կառույցներում հայտնաբերվել է գազի առկայություն, այդ մասին պետք է անմիջապես հայտնել վթարային-վերականգնողական ծառայությանը և`

1) ձեռք առնել միջոցներ նկուղները և շինություններն օդափոխելու համար,

2) լրացուցիչ ստուգել գազի առկայությունը այն շենքերի նկուղներում և ստորգետնյա շինություններում, որոնք գտնվում են գազատարից մինչև 50 մ հեռավորության վրա,

3) եթե շենքերի նկուղներում հայտնաբերվում է գազ, զգուշացնել այնտեղ գտնվող մարդկանց բաց կրակից օգտվելը բացառելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում պահանջել մարդկանց էվակուացումը շենքից:

89. Գազատար ուղիների և դրանց կառույցների վիճակի ստուգման արդյունքները յուրաքանչյուր շրջայցից հետո, փականագործները լրացնում և ներկայացնում են շրջագայման զեկույցներ, որոնց հիման վրա ԻՏԱ կողմից կատարվում են գրանցումներ շահագործման մատյանում՝ կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Գրանցումների հիման վրա պետք է ձեռք առնվեն անհրաժեշտ միջոցներ` գազատարի շահագործման անվտանգությունն ապահովելու, հայտնաբերված անսարքությունները վերացնելու, ինչպես նաև փականագործների աշխատանքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար (ծավալի 10 % չափով վերստուգել):

90. Գազատարների և դրանց վրա գտնվող կառույցների պահպանման ապահովման համար, գազատարին անմիջականորեն հարող տարածքում ճանապարհային կամ շինարարական այլ աշխատանքներ կատարելիս, ԳՏ-ը պետք է ապահովի գազատարի այդ հատվածների ամենօրյա ստուգում` մինչև այդ աշխատանքների ավարտը:

91. Ճանապարհային աշխատանքների իրականացման ընթացքում ԳՏ-ը պետք է հսկի գազատարի դիտահորերի կափարիչների պահպանվածությունը, ճանապարհի ծածկի նկատմամբ դրանց ճիշտ դիրքը, պայմանով, որ բացառվեն դրանց ասֆալտապատման կամ լիցքի դեպքերը:

92. Գազատարների մոտ շինարարական աշխատանքներ կատարելու դեպքում ԳՏ-ը պետք է հսկի շինարարության ընթացքին, որպեսզի ժամանակին ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` բնահողի փլուզման, ձնհալի և անձրևաջրերով ողողման դեպքում, ինչպես նաև թույլ չտա գազատարի վրա այլ կառույցներ կամ շինարարական նյութերի, աղբի և հողի կուտակումներ և այլն:

93. Գազատարները վնասվածքից պաշտպանելու նպատակով ԳՏ ներկայացուցիչը (ԻՏԱ-ից) պետք է հողային աշխատանքներ կատարող կազմակերպությանը հանձնի կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի գրավոր ծանուցում` գազատարի մոտ աշխատանքներ կատարելու կարգի մասին` նախազգուշական միջոցների նշումով և ներկայացնի գազատարի տեղադրման սխեման (էսքիզը)` նրա միացումներով ու տեղակայման խորություններով:

1) Ստորգետնյա գազատարի վրա էլեկտրական կոռոզիայից պաշտպանման սարքերի առկայության դեպքում, նման ծանուցում պետք է տան նաև այդ սարքերը շահագործող ծառայությունները:

2) Ծանուցումների և էսքիզների կրկնօրինակները, դրանց ստացման մասին հավաստագրով, պետք է պահվեն ԳՏ կազմակերպությունում:

3) Գազատարի մոտ հողային աշխատանքներ նախատեսման դեպքում, դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են համաձայնեցման ԳՏ կազմակերպության հետ:

4) Արտաքին գազատարների պահպանության գոտում ինքնակամ աշխատանքներ կատարելու դեպքում ԳՏ կազմակերպությունը աշխատանքներ կատարողին պետք է տա նախազգուշագիր աշխատանքների արգելման մասին:

94. Գործող գազատարների ուղեգծում որևէ կազմակերպության կողմից հողային աշխատանքներ կատարելու ընթացքում ԳՏ-ը պետք է ապահովի իր ներկայացուցչի ներկայությունն ուղեգծում, գազատարի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով: ԳՏ ներկայացուցիչը կարող է թույլատրել գազատարի բացված հատվածի ետլիցքը միայն գազատարի և նրա հիմնամասի տեխնիկական վիճակի ստուգումից հետո: Ընդ որում՝ ետլիցքը, մինչև խողովակի վերին եզրից 0,2 մ բարձրությամբ նիշը, ինչպես նաև տեղադրման ներբնակը պետք է կատարվի ավազով կամ փափուկ բնահողով, նրա մանրակրկիտ կիպացումով և ստորին մասի խտացումով: Ետլիցքից հետո տեղամասը ստուգվում է գործիքային մեթոդով:

95. Բոլոր բացված գազատարները պետք է զննվեն` գնահատելով դրանց տեխնիկական վիճակը (մետաղի, մեկուսացման): Զննման արդյունքները գրանցվում են գազատարի տեխնիկական անձնագրում և կազմվում են համապատասխան էսքիզներ` միացումների հետ մեկտեղ:

96. Առաջացած խտուցքը խտուցքահավաքիչներից պետք է հեռացնել համաձայն հաստատված կազմակերպության ստանդարտի, գազից անջատվող խտուցքի քանակը հաշվի առնող ժամանակացույցով:

97. Յուրաքանչյուր շահագործման ընդունված գազատարի համար պետք է կազմվի տեխնիկական անձնագիր, որում նկարագրված են գազատարը բնութագրող հիմնական ցուցանիշները: Հետագայում դրա մեջ գրանցվում են շահագործման ընթացքում կատարված տեխսպասարկման և նորոգման աշխատանքների մասին տեղեկությունները: Ստորգետնյա և վերգետնյա գազատարների տեխնիկական սպասարկման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն մշակված և հաստատված կազմակերպության ստանդարտով, ժամանակացույցով (գրաֆիկով) նախատեսված ժամկետներում:

98. Բնակավայրերում գազատարների և նրանց սարքավորումների շրջայցը պետք է կատարվի գազամատակարարող կազմակերպության կողմից որոշված ժամկետներում, որը կապահովի գազատարների շահագործման անվտանգությունը: Շրջայցերի ժամկետները պետք է հաստատվեն կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից:

99. Ստորգետնյա գազատարների ուղեգծերի շրջայցի համար պետք է կազմվեն համարակալված երթուղիների ժամանակացույց: Յուրաքանչյուր երթուղի պետք է ունենա գազատարների ուղեգծերը, ինչպես նաև ստորգետնյա հաղորդակցման կապուղեգծերը և շենքերի նկուղները, որոնք գտնվում են գազատարից 15 մ հեռավորության վրա:

100. Նկուղներում, կոլեկտորներում, հանքահորերում, հորերում և այլ ստորգետնյա շինություններում գազի առկայությունը պետք է որոշվի հատուկ սարքերով: Նշված շինություններում գազի առկայության դեպքում, արգելվում է առանց պաշտպանից միջոցների այնտեղ մտնելը:

101. Շենքերի նկուղներում օդի զննում կարող է անցկացվել պայթյունապաշտպանված տիպի գազանալիզատորներով, իսկ դրանց բացակայության դեպքում, անհրաժեշտ է վերցնել օդի նմուշ և դրսում կատարել զննում: Նկուղներում, հորերի, հանքահորերի, կոլեկտորների և այլ շինությունների մոտ գտնվելիս ծխելը և բաց կրակից օգտվելը արգելվում է:

102. Էլեկտրապաշտպանիչ սարքերի սպասարկման ժամկետները և կարգը պետք է որոշվեն կազմակերպության ստանդարտի պահանջների համաձայն:

103. Էլեկտրապաշտպանիչ սարքավորումների կարգաբերման և շահագործման աշխատանքները, ինչպես նաև էլեկտրական չափումները պետք է իրականացվեն հատուկ պատրաստվածություն ունեցող և մինչև 1000 Վ լարում ունեցող սարքավորումների հետ աշխատելու թույլտվության վկայականներ ունեցող աշխատողների կողմից:

104. Բնակավայրերում գազամատակարարման ցանցի պաշտպանության միջոցների շահագործումը և ստորգետնյա գազատարների կոռոզիոն վիճակի պարբերական ուսումնասիրությունը կատարվում է գազամատակարարող կազմակերպության հատուկ մասնագիտացված պաշտպանական խմբերի, լաբորատորիաների, բաժինների կողմից, որոնց վրա դրվում է գազատարների վրա վտանգավոր կոռոզիոն գոտիների ժամանակին հայտնաբերելու պարտավորությունը և սարքերի տեխսպասարկումը: Կազմակերպություններին պատկանող ստորգետնյա գազատարների էլեկտրապաշտպանական սարքավորումները պետք է սպասարկվեն այդ կազմակերպությունների ուժերով և միջոցներով կամ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` այդ աշխատանքների իրականացման պայմանագրերի համաձայն:

105. Շահագործվող գազատարների կոռոզիոն գոտիների հայտնաբերման դեպքում սեփականատերերը պետք է ձեռնարկեն միջոցներ՝ դրանք վերացնելու և գազատարը կոռոզիայից պաշտպանելու ուղղությամբ:

106. Հորերում, կոլեկտորներում և այլ ստորգետնյա շինություններում գազատարների էլեկտրական պոտենցիալների չափումից առաջ անհրաժեշտ է հատուկ սարքավորումների միջոցով համոզվել, որ գազի առկայություն չկա: Արգելվում է գազի առկայությունը ստուգել բաց կրակի միջոցով:

107. Գազատարների և նրանց հետ տեղադրված այլ ինժեներական հաղորդակցման կապուղագծերի (ջրագծերի, ջերմամատակարարման գծերի, էլեկտրական և հեռախոսային լարերի և այլն) շահագործումը կոլեկտորներում, անցուղագծերում, տեխնիկական միջանցքներում և ներքնահարկերում պետք է իրականացվի համապատասխան կազմակերպությունների կողմից` տեղական ինքնկառավարման մարմինների հետ համաձայնեցված կարգով:

108. Կոլեկտորներում, անցուղագծերում, տեխնիկական միջանցքներում և ներքնահարկերում օդային միջավայրի վիճակի (գազավորվածության) վերահսկումը պետք է իրականացվի ավտոմատ կերպով` գազավորվածության ահազանգման ազդանշանային համակարգով:

109. Գազամատակարարող կազմակերպությունները պետք է վերահսկեն գազի հոտավետացման աստիճանը ԳՕՍՏ 5542-2022 պահանջներին համապատասխան: Գազի հոտավորման աստիճանի ստուգման արդյունքները պետք է գրանցվեն գազի որակի ստուգման լաբորատորիայի հատուկ մատյանում:

110. Գազատարների միացումների ամրության ստուգումը, ինչպես նաև գազատարների հնարավոր գազի արտահոսքի տեղերի հայտնաբերումը հորերում և շինություններում պետք է կատարվի օճառային էմուլսիայի կամ հատուկ գազափնտրիչ սարքավորումների (սարքի) օգնությամբ: Գազի առկայության ստուգման ժամանակ բաց կրակ թույլատրվում է օգտագործել միայն շենքերից և ստորգետնյա շինություններից առնվազն 3 մետր հեռու գտնվող հորատանցքերում:

 

Պրոֆիլակտիկ պլանային նորոգում, ախտորոշում և տեխնիկական վիճակի գնահատում

111. Բոլոր վերգետնյա և ստորգետնյա գազատարները շահագործման ընթացքում պետք է ենթարկվեն պարբերական պրոֆիլակտիկ ստուգման, նրանց կիպությունը, խողովակաշարի մետաղի, զոդակարերի, կոռոզիոն և մեկուսացման վիճակը որոշելու համար: Ստուգումը պետք է անցկացվի նախօրոք կազմված և ԳՏ կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն` ղեկավարվելով ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի գնահատման մեթոդիկան սահմանող կազմակերպության ստանդարտով:

112. Բոլոր ստորգետնյա գազատարների կիպությունը և մեկուսացման վիճակի ստուգումը պետք է կատարել այնպիսի գործիքներով, որոնք թույլ են տալիս բավարար ճշտությամբ ի հայտ բերել գազի արտահոսքի և գազատարի մեկուսացման վնասված տեղերը` առանց բնահողը քանդելու:

1) Գազատարի կիպության ստուգումը թույլատրվում է կատարել օդով փորձարկելու միջոցով, ինչպես որ դա կատարվում է նոր գազատարների շինարարության ավարտից հետո` ըստ հաստատված կազմակերպության ստանդարտի:

2) Գազատարի կիպության ստուգումը թույլատրվում է նաև գազատարի ուղեգծի երկարությամբ հորատմամբ դիտարկումներ կատարելու մեթոդով, առավելապես ամռանը:

3) Բաշխիչ գազատարներում հորատանցքերը փորում են զոդակարերի մոտ, գազատարի պատից 0,3-0,5 մ հեռավորության վրա, հաշված գազատարի վերին եզրից տեղադրման խորությանը համապատասխան, իսկ ձմռանը` բնահողի սառչելու դեպքում ավելի խորը` սառած շերտի խորությունից ոչ պակաս: Բաշխիչ գազատարի զոդակարերի սխեմայի բացակայության դեպքում, ինչպես նաև բակային և թաղամասային բաշխիչ գազատարներում, հորատանցքերը փորվում են ամեն 2 մ-ի վրա:

4) Եթե օգտագործվող սարքերի զգայունությունը կազմում է ծավալի ոչ պակաս 0,01 %-ը, ապա հորատանցքների միջև հեռավորությունը թույլատրվում է մեծացնել մինչև 5 մ:

5) Հորատանցքերում գազի առկայության ստուգումը կատարվում է գազավերլուծիչներով: Եթե հորատանցքերը գտնվում են շենքերից, դիտահորերից, թունելներից, հավաքիչներից 3 մ-ից ավել հեռավորության վրա թույլատրվում է այդ նպատակի համար օգտագործել բաց կրակ: Եթե գազը չի բռնկվում, հորերը պետք է ստուգվեն գազավերլուծիչներով, որից հետո կարելի է հաշվել, որ ստուգման ժամանակ հորատանցքերում գազ չի հայտնաբերվել:

6) Այն տեղերում, որտեղ տեղադրված են ստուգիչ խողովակներ կարելի է հորատանցքեր չփորել, իսկ գազատարների կիպության ստուգումը այդ տեղերում կատարել ստուգիչ խողովակների օգնությամբ` գազավերլուծիչների միջոցով:

113. Եթե ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ հայտնաբերվել են թերություններ (մեկուսացման անբավարար վիճակ, կոռոզիոն վնասվածքներ), ապա պետք է մշակվեն միջոցառումներ գազատարի հետագա քայքայումը կանխելու և հայտնաբերված թերությունները վերացնելու համար` նշելով դրանց կատարման ժամկետները: Գազատարները կենսակոռոզիայից պաշտպանելու նպատակով արգելվում է նրա մոտակայքում (մինչև 15 մ հեռավորության վրա) կենցաղային և գյուղատնտեսական թափոնների կուտակումը:

114. Գազատարի կիպության ստուգման արդյունքները պետք է գրանցվեն գազատարի տեղեկաթերթիկում և հաշվի առնվեն գազատարի նորոգման տեսակը և ժամկետները ճշտելու, ինչպես նաև հետագա շահագործման համար նրա պիտանիությունը որոշելու համար:

115.Գազի սարքերի և կայանքների նորմալ աշխատանքի ապահովման համար ԳՏ-ները շահագործող կազմակերպությունը պետք է գազաբաշխման համակարգը ապահովի գազամատակարարման նախագծով նախատեսված գազի օպտիմալ ճնշումը:

116. Ցանցի բոլոր կետերում օպտիմալ ճնշման ապահովման նպատակով պետք է կատարել պարբերական չափումներ` գազասպառման տարբեր ռեժիմների դեպքում, գազաբաշխման ցանցի նախապես նշված բնորոշ կետերում, գազակարգավորիչ կետերում և սպառողների մոտ: Գազի ճնշման չափումները նախանշված բոլոր կետերում պետք է կատարվի հնարավորին չափ միաժամանակ, նախապես սահմանված ժամին և մեկ ժամից ոչ ավելի տևողության ընթացքում:

117. Գազի ճնշման միաժամանակյա չափումը պետք է կատարել գազի առավելագույն ծախսի ժամանակ` ձմռանը, և նվազագույն ծախսի ժամանակ` ամռանը, ինչպես նաև նոր ԳԿԿ-ների, բաշխիչ գազատարների և այն սպառողների ցանցերը շահագործման հանձնելիս, որոնց գազի ծախսը գազատարի այդ հատվածի ծախսի 10 %-ից ավելի է:

118. Ճնշման միաժամանակյա չափման աշխատանքների կատարման կարգը պետք է սահմանվի կազմակերպության ստանդարտով:

119. Գազի անբավարար ճնշման պատճառները հայտնաբերելու և ճշտելու նպատակով, գազատարի առանձին հատվածներում պետք է կատարվեն ճնշման երթուղային կամ տարածքային չափումներ` հատուկ մշակված ժամանակացույցերով և երթուղիներով: Գազի անբավարար ճնշման պատճառները պարզելուց հետո, պետք է մշակել միջոցառումներ պահանջվող ճնշումը ապահովելու համար` գազատարի փչամաքրում, գազատարի առանձին հատվածների փոխում կամ լրացուցիչ գազատարի անցկացում, գազի կարգավորիչ կետից (ԳԿԿ) դուրս եկող գազի ճնշման բարձրացում, գազատարի լրացուցիչ սնում նոր ԳԿԿ-ի տեղադրումով և այլն:

120. Գազի ճնշման բոլոր չափումների արդյունքները պետք է գրանցվեն կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի հատուկ մատյանում:

121. Գազատարների ընթացիկ նորոգման, հիմնանորոգման և վթարային-վերականգնողական աշխատանքների դասակարգումը, նկարագրությունը և կազմակերպման կարգը սահմանվում են կազմակերպության ստանդարտներով:

122. Բնակավայրերի գազամատակարարման ցանցի անհրաժեշտ ճնշման ապահովման վերահսկումը պետք է կատարվի ցանցի տարբեր կետերում ճնշման չափման միջոցով` առնվազն տարին 2 անգամ:

123. Գետերի և ջրանցքների ստորջրյա անցումների գազատարների տեխնիկական սպասարկման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ պայմանները.

1) անցումների ափամերձ մասերը պետք է սպասարկվեն որպես ստորգետնյա գազատարներ,

2) բոլոր ճնշումների գազատարների ստորջրյա մասերի հետազոտությունը (ուսումնասիրությունը), ինչպես հաշվարկային դրական, այնպես էլ բացասական լողունակությամբ գազատարների համար, պետք է անցկացվի առնվազն 5 տարին մեկ: Գազատարների ստորջրյա մասերի հետազոտությունը անց է կացվում հատուկ մասնագիտացված կազմակերպությունների ուժերով: Ստորջրյա գազատարների նորոգումը և թերությունների վերացումը պետք է կատարվեն այլ տեխնիկական կանոններով և նորմատիվ ակտերով:

124. Բոլոր ճնշումների ստորգետնյա պողպատյա գազատարների, արմատուրի և փականների շահագործման ընթացքում պետք է պարբերաբար ստուգել դրանց կիպությունը, ինչպես նաև անցկացնել խողովակի արտաքին մասի վիճակի զննումը:

125. Գազատարների ամրության և մեկուսացվածության վիճակի ստուգումը կատարվում է գազի արտահոսքը բացահայտող և մեկուսացման վնասվածությունը որոշող սարքերի օգնությամբ՝ առանց գետինը քանդելու:

126. Գազատարների ամրության ստուգում թույլատրվում է կատարել նաև հորատման միջոցով` հիմնականում ամռանը:

1) Փողոցների ստորգետնյա գազատարների վրա հորատանցքերը կատարվում են միացումների մոտ գազատարի պատից 0,3-0,5 մ հեռավորության վրա, գազատարի վերևից հաշված տեղադրման խորությանը համապատասխան խորության վրա, իսկ ձմռանը գետնի սառած լինելու դեպքում` ավելի խորը` սառեցվածության խորությունից ոչ պակաս:

2) Փողոցների ստորգետնյա գազատարի, ինչպես նաև բակերի և թաղամասերի ստորգետնյա գազատարների միացումների տեղակայման սխեմայի բացակայության դեպքում հորատանցքերը պետք է կատարվեն ամեն 2 մետրը մեկ: Գերզգայուն սարքերի օգտագործման դեպքում` ծավալով 0,01 տոկոսից ոչ ցածր զգայունությամբ` հորատանցքերի միջև եղած հեռավորությունը կարելի է մեծացնել մինչև 5 մ: Հորատանցքերում գազի առկայությունը ստուգվում է գազաանալիզատորների օգնությամբ: Այդ նպատակով բաց կրակ թույլատրվում է օգտագործել, եթե հորատանցքերը գտնվում են շենքերի հորերից, թունելներից, կոլեկտորներից և այլ շինություններից 3 մ հեռու: Եթե գազը չի բռնկվում կարելի է համարել, որ ստուգման ընթացքում գազ չի հայտնաբերվել:

3) Այն մասերում, որտեղ տեղադրված են վերահսկիչ խողովակներ, հորատանցքեր կարող են չարվել: Այդ տեղերում գազատարների ամբողջականության (կիպության) ստուգումը գազանալիզատորի օգնությամբ կատարվում է վերահսկող խողովակների միջով:

127. Բոլոր ստորգետնյա պողպատյա գազատարների խողովակների պաշտպանիչ ծածկաշերտերի վիճակի և ամրության ստուգումը շահագործման հանձնելուց հետո պետք է անցկացնել նվազագույնը 5 տարին մեկ անգամ:

128. Գազատարների ամբողջականության ստուգումը կատարվում է սարքերի միջոցով որոշված տեղերում հորատանցքեր փորելով, իսկ սարքի բացակայության դեպքում, փողոցների, միջգյուղային կամ քաղաքային բաշխիչ գազատարի յուրաքանչյուր կիլոմետրի վրա 1 հետախուզահորի, իսկ բակերի և թաղամասերի բաշխիչ գազատարների վրա` ամեն 200 մ վրա 1 հետախուզահորի օգնությամբ (բայց յուրաքանչյուր բակին կամ թաղամասին ոչ պակաս 1 հետախուզահոր): Ստուգման համար պետք է ընտրվեն էլեկտրիֆիկացված երկաթուղային տրանսպորտի ճանապարհներին ամենամոտ գտնվող տեղամասերը, ինչպես նաև այն տեղամասերը, որոնք անցնում են ամենաբարձր ակտիվության կոռոզիոն գոտիներով: Հետախուզահորային ստուգման ժամանակ կատարվում է խողովակի պաշտպանիչ շերտի և արտաքին մակերեսի վիճակի ստուգում (զննում):

129. Հետախուզահորերի և փոսորակների մեխանիկական փորման ժամանակ գազատարի վերևի գրունտի վերջին շերտը` 200-300 մմ-ը պետք է հեռացվի բահերի օգնությամբ` պահպանելով նախազգուշական միջոցները` գազատարի վնասելը բացառելու համար:

130. Գազատարների ամրության և խողովակների արտաքին մակերեսի և մեկուսացվածության ստուգումների արդյունքները պետք է գրանցվեն գազատարների տեխանձնագրերում և հաշվի առնվեն գազատարի նորոգման աշխատանքների ձևը և ժամկետը որոշելիս: Եթե ստուգման ժամանակ հայտնաբերվում են թերություններ մեկուսացման անբավարար վիճակ, կոռոզիոն վնասվածքներ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հետագա քայքայումը կանխարգելելու և հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

131. Հորերի մեջ գազատարների վրա տեղադրված փականները, ծորակները, փոխհատուցիչները և այլ արմատուրը պետք է ենթարկվեն տեխնիկական սպասարկման` համաձայն գազամատակարարող կազմակերպության ստանդարտով հաստատված ժամանակացույցի (գրաֆիկների), բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Ստուգման և նորոգման արդյունքները գրանցվում են գազատարի տեխանձնագրում:

132. Անցումների, փողոցների և բակերի տարածքներում ստորգետնյա գազատարների ստուգման կամ նորոգման համար հորատման կամ հողային աշխատանքները սկսելիս անհրաժեշտ է տեղյակ պահել տվյալ տեղամասում ստորգետնյա շինություններ ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչներին` այդ շինությունների տեղակայումը որոշելու համար՝ այդ շինությունները չվնասելու նպատակով:

133. Շահագործվող ստորգետնյա գազատարների մոտ հողային աշխատանքներ կատարելիս գրունտի փխրեցման համար հարվածային մեխանիզմներ կարող են կիրառվել գազատարից ամենաքիչը 3 մ հեռավորության վրա, իսկ եթե օգտագործվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են ուղղահայաց առանցքից շատ շեղվել` ամենաքիչը 5 մ:

134. Ճանապարհային ծածկերի կապիտալ նորոգման կամ վերակառուցման աշխատանքներ կատարելուց առաջ, դրանց տակ տեղակայված գազատարները պետք է ստուգվեն և անհրաժեշտության դեպքում նորոգվեն անկախ վերջին տեխնիկական սպասարկման և նորոգման ժամկետներից:

135. Պողպատյա գազատարների կցվանքների անջատման տեղերում պետք է եռակցվեն 200 մմ-ից ոչ պակաս երկարություն ունեցող կոճեր կամ ամրացվեն կցորդիչներ: Գազատարին եռակցված կոճի եռակցման կցվանքները պետք է ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով:

136. Ստորգետնյա պողպատյա գազատարների մեխանիկական վնասման դեպքում հիմնական դիրքի նկատմամբ դրանց շեղումով թե հորիզոնական, թե ուղղահայաց ուղղությամբ, գազի արտահոսքի վերացման աշխատանքների հետ միաժամանակ, պետք է բացվեն և վերահսկման ֆիզիկական մեթոդներով ստուգվեն վնասված գազատարի կցվանքները. հերթով ստուգվում են մոտակա կցվանքները յուրաքանչյուր կողմից` մեկական: Բացված կցվանքների վրա գազատարի վնասման պատճառով առաջացած թերություններ հայտնաբերելու դեպքում (ճաքեր խզվածքներ) պետք է բացվեն և ֆիզիկական մեթոդներով ստուգվեն առաջ և հետո հաջորդող կցվանքները վնասվածից յուրաքանչյուր կողմում՝ մեկական կցվանք:

137. Գազատարների անջատման հետ կապված ստորգետնյա գազատարների նորոգման աշխատանքները սկսելուց առաջ (փականների փոխում, խցանների, ներդիրների տեղադրում, հանում և այլն) անհրաժեշտ է անջատել էլեկտրապաշտպանությունը (եթե այն կա), և գազատարների անջատման մասերում անջրպետ (միջակապ դնել), եթե չկան մշտական տեղադրված անջրպետեր (միջակապեր) թափառող հոսանքների պատճառով կայծառաջացումից խուսափելու համար: Եթե անջրպետ դնելու հնարավորություն չկա, աշխատանքները պետք է շարունակվեն գազատարն օդով փչամաքրելուց հետո:

138. Շահագործվող գազատարների նորոգման, վերակառուցման կամ այլ դեպքերում կազմակերպություններին գազի մատակարարման ժամանակավոր դադարեցման մասին՝ սպառողին պետք է նախապես զգուշացնել, ինչպես նաև նախապես տեղեկացնել գազի մատակարարման վերսկսման մասին:

 

Վթարավերականգնողական աշխատանքներ.

139. Արտաքին գազատարների շահագործման ընթացքում վթարավերականգնողական աշխատանքները ներառում են`

1) շենքի նկուղում, մուտքում, սենքում, բակում, և շենքին հարակից ստորգետնյա հաղորդակցուղիներում գազի հոտի առկայության դեպքում` դրանց վերացումը.

2) վնասված խտահավաքարաններից գազի արտահոսքի դեպքում` դրանց վերացումը.

3) շինարարական մեքենաներով կամ մեխանիզմներով, մետաղի քայքայման կամ բնական աղետների հետևանքով գազատարի վնասման դեպքում` դրանց վերացումը.

4) գազաբաշխիչ կայաններից 1-3 կմ շառավղի մեջ տեղակայված` բարձր կամ միջին ճնշման գազատարների վնասման դեպքում` դրանց վերացումը.

5) ցածր ճնշման գազատարում ճնշման կտրուկ փոփոխության դեպքում` դրա կարգավորումը.

6) գազակարգավորիչ կետում ապահովիչ փականի փակման հետևանքով գազի մատակարարման ընդհատման դեպքում` դրա վերականգնումը:

 

ԲԱԺԻՆ 3. ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՉ ՄԵՏԱՂՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻՆ

 

140. Ոչ մետաղյա խողովակները թույլատրվում է օգտագործել գազաբաշխման և գազասպառման համակարգերում մետաղյա խողովակների փոխարեն, եթե դրանց կիրառման պայմանները, որոնք բերված են սույն կանոնների N 9 հավելվածում և հնարավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին:

1) Չի թույլատրվում 100-ից պակաս թեքություն ունեցող կուտակիչների (կոլեկտորների) և խրամուղիների մակերեսի վրա անցկացնել ոչ մետաղյա խողովակներից կազմված գազատարներ:

2) 100-ից ավելի թեքություն ունեցող մակերեսի վրա ոչ մետաղյա խողովակներից կազմված գազատարի անցկացման դեպքում անհրաժեշտ է կատարել նախագծով նախատեսված խրամուղու փլուզումը բացառող բոլոր միջոցառումները:

141. Ոչ մետաղյա խողովակաշարերի ճյուղավորումների միացումները պետք է կատարվեն ստանդարտ (ձևավոր մասերի կիրառմամբ կամ ոչ մետաղյա գազատարների բաղկացուցիչ մաս հանդիսացող պողպատյա մասերի) ներդիրների մեջ մեխանիկական ամրացման եղանակով: Մետաղյա ներդիրի երկարությունը պետք է լինի մեկ մետրից ոչ պակաս, իսկ հեռավորությունը՝ ներդիրների միջև առնվազն 100 մ:

142. Գազատարների անցումները երկաթուղային գծերի, ավտոճանապարհների տակով, ձորերի, գետերի, ճահիճների վրայով, ինչպես նաև շենքերի ներանցիչները պետք է կատարվեն պողպատյա խողովակներից:

143. Փականների և կոնդենսատահավաք սարքավորումների միացումը ոչ մետաղյա գազատարներին պետք է կատարվի պողպատյա ներդիրների միջոցով:

144. Գազատարների մետաղյա մասերը (հատվածները) պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից:

145. Արգելվում է ոչ մետաղյա (վինիպլաստային և պոլիէթիլենային) խողովակներից գազատարների անցկացումը մինուս 400C-ից ցածր հաշվարկային ձմեռային ջերմաստիճաններ ունեցող շրջաններում, սողանքային գրունտերում:

146. Վինիպլաստային խողովակներից կազմված գազատարները թույլատրվում է օգտագործել միայն այն շրջաններում, որտեղ դրանց անցկացման խորության մակարդակին ջերմաստիճանը չի նվազում մինուս 50C-ից:

147. Ոչ մետաղյա ստորգետնյա գազատարների հեռավորությունը շենքերից և շինություններից հորիզոնական ուղղությամբ պետք է լինի սույն կանոնների հավելված 2-ում նշված չափանիշներից ոչ պակաս, իսկ գազատարի և այլ կապուղիների հատման կետում ուղղահայաց ուղղությամբ` սույն կանոնների հավելված 3-ում նշված մեծություններից ոչ պակաս:

148. Նույն խրամուղում երկու գազատարներ անցկացնելու դեպքում (պոլիէթիլենային կամ վինիպլաստային, ինչպես նաև ոչ մետաղյա և պողպատյա խողովակների պարագայում) դրանց միջև եղած հեռավորությունը պետք է ապահովի գազատարների հավաքակցման և նորոգման հնարավորությունը, բայց 0,5 մ-ից ոչ պակաս:

149. Ստորգետնյա շինությունների կուտակիչների (կոլեկտորների), ջրմուղի, կոյուղու կամ ջերմամատակարարման ցանցերի և ոչ մետաղյա գազատարների հատման տեղերում ոչ մետաղյա խողովակները պետք է տեղակայվեն մետաղյա խողովակներից պատրաստված պատյաններում: Պատյանների եզրերը պետք է դուրս բերվեն հատվող շինությունների պատերից առնվազն 2 մ հեռավորության վրա: Ջեռուցման համակարգի խողովակների (ջերմամատակարարման ցանցի ոչ խրամուղային անցկացման դեպքում) և գազատարի պատյանի խաչման տեղում դրանց միջև հեռավորությունը ուղղահայաց ուղղությամբ պայմանավորված է տվյալ տեղանքով, սակայն չպետք է լինի 0,5 մ-ից պակաս:

150. Պոլիէթիլենային գազատարների վրա գտնվող վերահսկողական խողովակները պետք է տեղադրված լինեն ոչ մետաղյա և պողպատյա խողովակների անտարանջատելի միացումների տեղերում, և գազատարների ու ջերմամատակարարման ցանցերի հատման մասերում: Վերահսկողական խողովակները տեղադրվում են պատյանի յուրաքանչյուր կողմի վրա:

151. Պոլիէթիլենային խողովակների միացումը կատարվում է կոնտակտային եռակցման եղանակով` կցվանքի փողալայնուկի տեսքով:

152. Պոլիէթիլենային և պողպատյա խողովակների միացումները կարող են լինել ինչպես անտարանջատելի, այնպես էլ տարանջատելի: Անտարանջատելի միացումները պետք է կատարվեն կցվանքափողալայնուկի միացումով: Այդ տարբերակը օգտագործվում է միջին և ցածր ճնշման գազատարների վրա: Բարձր ճնշման գազատարների վրա պոլիէթիլենային և պողպատյա խողովակների միացումները պետք է լինեն միայն տարանջատելի և կցորդիչային: Կցորդիչային միացումների կիրառումը թույլատրվում է միայն դիտահորերում:

153. Վինիպլաստային խողովակների անտարանջատելի միացումները, ինչպես նաև դրանց և պողպատյա խողովակների միջև միացումները կարող են լինել կցվանքային` սոսնձի հիման վրա: Վինիպլաստային խողովակների տարանջատելի միացումները պետք է լինեն կցորդիչային` դիտահորերում:

 

ԳԼՈՒԽ 4. ՈՉ ՄԵՏԱՂՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

154. Ոչ մետաղյա գազատարների (պոլիէթիլենային և վինիպլաստային) ուղեգծերի և դրանց տարրերի շահագործման առաջին տարին շրջայցը պետք է կատարվի առնվազն ամիսը երկու անգամ` ցածր ճնշման գազատարների և տաս օրը մեկ` միջին և բարձր ճնշման գազատարների դեպքում:

155. Ոչ մետաղյա գազատարների ուղեգծերի շրջայցի և շինությունների գազայնվածության ստուգման ժամանակ պետք է առաջնորդվել սույն կանոնների 3 բաժնի 147-149 կետերի պահանջներով:

156. Բոլոր ճնշումների ստորգետնյա ոչ մետաղյա գազատարները շահագործման մեկնարկից հետո պետք է ենթարկվեն հերմետիկության (կիպության) պարբերական ստուգման: Բացի այդ, պետք է ստուգվեն ոչ մետաղյա խողովակները, նրանց միացումները, պողպատյա ներդիրների մեկուսացումը, արմատուրը և այլն: Գազատարների ուղեգծերի շրջայցի ժամկետները որոշվում են ելնելով տեղանքի պայմաններից, գազատարի վիճակից, շահագործման կուտակված փորձից և հաստատվում են գազամատակարարող կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից:

157. Ոչ մետաղյա խողովակների հորատային զննման ժամանակ հորատանցքերը պետք է փորել գազատարների կցվանքների մոտ, նրա պատից ոչ պակաս, քան 0.5 մ հեռավորության վրա:

158. Ոչ մետաղյա գազատարներից գազի արտահոսքի արագ վերացման համար որպես ժամանակավոր միջոց թույլատրվում է մետաղյա անուրների և ռետինե կոշտուկով կցորդիչների, կպչուն սինթետիկ ժապավենների կամ կավե ծեփոնի օգտագործումը:

159. Մանր ճեղքեր հայտնվելու դեպքում (35 մմ-ից կարճ) պոլիէթիլենային գազատարների նորոգումը կատարվում է վնասված տեղերում եռակցվող կոճերի միջոցով:

160. Պոլիէթիլենային խողովակների եռակցման կցվանքների անջատման, ինչպես նաև խողովակաշարի զգալի մեխանիկական վնասվածքների դեպքում (35 մմ-ից մեծ տրամագիծ ունեցող անցքեր, 35 մմ-ից երկար ճեղքեր) նորոգումը պետք է կատարվի վնասված մասերի կտրման և 500 մմ-ից ոչ պակաս պոլիէթիլենային կոճերի եռակցման եղանակով: Թույլատրվում է գազատարի նորոգումը պողպատյա ներդիրի միջոցով:

161. Պոլիէթիլենային խողովակների կցվանքների ճաքերը, ինչպես նաև խողովակաշարի աննշան մեխանիկական վնասվածքները նորոգվում են վնասված տեղերին հպման եղանակով` պոլիէթիլենային վրադիրների կամ խցանների եռակցումով: Ցածր ճնշման գազատարներում թույլատրվում է ձողային եռակցման կիրառումը:

162. Եթե պոլիէթիլենային և պողպատյա խողովակների միացումների վրա հայտնաբերվել են անկիպություններ, վնասված մասերը կտրվում են և փոխարինվում նորերով:

163. Բոլոր դեպքերում նորոգման աշխատանքների որակը որոշվում է հատուկ սարքի կամ նորոգված հատվածների աշխատանքային ճնշման տակ` օճառաէմուլսիայի կամ ամրության փորձարկման միջոցով:

164. Հիմնանորոգման անհրաժեշտությունը որոշվում է շահագործման ընթացքում գազատարի անբավարար վիճակում հայտնվելու դեպքում (պոլիէթիլենային խողովակների և նրանց կցվանքների ճաքճքվածություն և այլն): Պոլիէթիլենային գազատարների հիմնովին նորոգման ժամանակ կատարվում է վնասված խողովակներով և կցվանքներով հատվածների փոփոխում, հորերի, անցումների փականների և այլ արմատուրի նորոգում և այլն:

165. Գազատարների հիմնովին (կապիտալ) նորոգման աշխատանքները պետք է գրանցվեն տեխանձնագրում, որտեղ նշվում են, գազատարի ուղագիծը, խողովակների տրամագիծը և պատերի հաստությունը, գազատարի տեղադրման (թաղման) խորությունը, գազատարների բացման տեղերի կապումը մշտական կողմնորոշիչների հետ և այլն: Տեխանձնագրին պետք է կցվեն նորոգման ժամանակ օգտագործված պոլիէթիլենային խողովակների որակի հավաստագրերի պատճենները: Փաստաթղթերի բացակայության դեպքում խողովակները պետք է փորձարկվեն պոլիէթիլենային խողովակներով ստորգետնյա գազատարների նախագծմանը և կառուցմանը ներկայացվող պահանջներին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 4. ՆԵՐՔԻՆ ԳԱԶԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 5. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

166. Արդյունաբերական կազմակերպությունների արտադրամասերում, ինչպես նաև ջեռուցող և արտադրական կաթսայատներում, առանձին շինություններում տեղակայված կոմունալ և գյուղատնտեսական կազմակերպություններում թույլատրվում է մինչև 0,6 ՄՊա ճնշմամբ գազատարների անցկացումը, եթե նման ճնշման առկայությունը թելադրվում է արտադրության պայմաններով: Այլ նշանակության շինություններին կցված կոմունալ կենցաղային և գյուղատնտեսական կազմակերպությունների տարածքներում թույլատրվում է մինչ 0,3 ՄՊա ճնշմամբ գազատարների անցկացումը:

167. Արտադրական շինությունների, կոմունալ կենցաղային և գյուղատնտեսական կազմակերպությունների գազասպառման համակարգերի ստեղծման նպատակով օգտագործվող խողովակները, սարքավորումները, սարքերը և փականները, ինչպես նաև գազատարների անցկացման և ամրացման պայմանները, օդափոխման և ծխահեռացման համակարգերի կազմակերպումը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին:

168. Գազատարները պետք է անցկացվեն անմիջապես այն սենքերում, որտեղ գտնվում են կաթսաները, վառարանները և այլ գազօգտագործող սարքավորումները կամ դրանց հարակից սենքերը` բաց որմնանցքով միացման դեպքում: Շինության ներսում գազատարի ներանցման հատվածում լուսավորված և սպասարկմանը հարմար տեղում պետք է տեղադրվի անջատող սարքավորում: Այս դեպքում շինության ներսում գազատարի ներանցիչից 10 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա ԳԿ կայանքի կամ հաշվիչի առկայության դեպքում անջատող սարքավորում է համարվում ճնշումը կարգավորող սարքավորումից կամ հաշվիչից առաջ տեղադրված փականը կամ ծորակը:

169. Գազատարի տարանցումը այն շինությունների միջով, որտեղ գազ չի օգտագործվում, թույլատրվում է միայն ցածր ու միջին ճնշման գազատարների դեպքում` սպասարկող անձնակազմի անխափան մատչելիության պայմանի ապահովման դեպքում: Այդ շինություններում գազատարները չպետք է ունենան պարուրակային կամ կցորդիչային միացումներ, փականներ:

170. Շինություններում գազատարները պետք է անցկացվեն բաց եղանակով, սպասարկմանը հարմարավետ և արտադրամասային տրանսպորտով, ամբարձիչներով և այլ շարժական մեխանիզմներով դրանց վնասելը բացառող տեղերով:

171. Կաթսաները, վառարանները, այլ գազօգտագործող սարքավորումներ սնուցող գազատարները թույլատրվում է անցկացնել նաև բետոնե հատակում խողովակների թաղման եղանակով: Այդ դեպքում խողովակները պետք է ծածկվեն հակակոռոզիոն մեկուսիչ նյութերով:

1) Արդյունաբերական կազմակերպություններում թույլատրվում է նաև գազատարների անցկացումը հատակի խրամուղով` հանվող հակահրկիզվող ծածկերով:

2) Արգելվում է խրամուղով գազատարի անցկացումը, եթե արտադրության պայմաններից ելնելով դրանց մեջ կարող են թափվել (հայտնվել) ակտիվ կոռոզիոն հեղուկներ:

3) Թույլատրվում է բետոնե հատակում գազատարների անցկացումը` փորձարկումից հետո դրանց բետոնե ծածկույթով պատելով:

4) Գյուղատնտեսական արտադրության շինություններում արգելվում է գազատարների անցկացումը հատակի խրամուղիներով և հատակում` դրանց հետագա լցափակումով:

172. Բետոնե հատակում լցափակվող կամ խրամուղով անցկացվող գազատարները պետք է ունենան նվազագույն թվով եռակցման կարեր (կցվանքներ): Բետոնե հատակում լցափակվող գազատարի հատվածների վրա չպետք է լինեն փականներ, պարուրակային կամ կցորդիչային միացումներ:

173. Միևնույն խրամուղում գազատարի և օդատարի, իներտ գազերի խողովակաշարերի, տաք և սառը ջրի ջրատարերի, ջեռուցման և տեխնոլոգիական ջերմամատակարարման խողովակաշարերի հետ միաժամանակ անցկացումը թույլատրվում է խրամուղում միայն եռակցումային միացումների և փականների բացակայության դեպքում: Գազատարի և թթվածնատարի զուգահեռ անցկացումը միևնույն ակոսում արգելվում է:

174. Գազատարների խրամուղու և այլ խրամուղիների հատման հատվածի շինությունները պետք է լինեն պատշաճ կերպով մեկուսացված: Հատման սահմաններում գազատարը պետք է անցկացվի պատյանով, որի եզրերը պետք է դուրս հանվեն հատվող շինության երկու կողմերից՝ նվազագույնը 30 սմ երկարությամբ:

175. Չի թույլատրվում գազատարների անցկացումը այն տեղանքով, որտեղ հնարավոր է դրանց շփումը այրման արգասիք հանդիսացող տաք նյութերի կամ շիկացած ու ձուլվող մետաղների հետ, ինչպես նաև ակտիվ կոռոզիոն հեղուկների հնարավոր տարածման տեղայնքով: Գազատարները անհրաժեշտ է պահպանել բաց ջերմային ճառագայթներից:

176. Արգելվում է գազատարների անցկացումը վերելակների հորերով, օդափոխման կապուղիներով և ծխանցքերով:

177. Շենքերի ներսում գազատարների ամրացումը (միացումը) պատերին, սյուներին և ծածկերին, կաթսաներին կամ արտադրական ագրեգատներին պետք է իրականացվի կախիչների, անուրների, բարձակների օգնությամբ շինություններից և հիմքերից այնպիսի հեռավորության վրա, որը կապահովի գազատարի և դրա վրա տեղադրված սարքավորումների դիտարկման և նորոգման հնարավորությունը:

178. Մարդկանց անցուդարձի տեղում գազատարների անցկացումը սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

179. Գազատարների ամրության և կիպության փորձարկումներից հետո և շահագործման ընթացքում դրանք պետք է ներկվեն (ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ) դեղին գույնի ջրակայուն յուղաներկով կամ նիտրաարծնով (ԳՕՍՏ 14202-69)՝ նախազգուշացնող կարմիր օղակներով, իսկ բնակելի և հասարակական շինություններում գազատարները թույլատրվում է ներկել նաև համապատասխան պատի գույնով: Սույն պահանջները չեն տարածվում ԳԿԿ-ի, գազատարների և գազի սարքավորումների վրա:

180. Կաթսաներում, վառարաններում և այլ ագրեգատներում տեղադրված հրածորանները պետք է գործեն հաստատուն, անընդհատ բոցով և առանց թարթման` ագրեգատի ջերմային ծանրաբեռնվածության անհրաժեշտ կարգավորման սահմաններում: Ճակատային վառարաններում կամ գազօջախների դռնակներում պետք է բացված լինեն դիտանցքեր` հրածորանների բոցավառման և դրանց աշխատանքին հետևելու համար նախատեսված ծածկերով (բացառությամբ «օդամղմամբ» աշխատող կաթսաների):

181. Պատրաստի գազօդային խառնուրդով սնուցվող հրածորանների դիմաց պետք է տեղադրվեն կրակածածկեր:

182. Հեռավորությունը հրածորաններից և փականներից մինչև շենքի պատերը կամ այլ մասերը, ինչպես նաև մինչև շինությունները և սարքավորումները պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

183. Կաթսայատների և արտադրամասերի միջով անցնող գազատարները պետք է ունենան խցանող սարքավորումներով փչամաքրման խողովակաշարերի (մոմերի) համակարգ: Փչամաքրման մոմերի վերջնամասերը պետք է հանվեն տանիքից առնվազն 1 մետր բարձրության վրա, հնարավորության դեպքում` օդափոխման համակարգի օդակլանիչ սարքավորումներ չունեցող պատի վրա: Նման հնարավորություն չունենալու դեպքում ուղղահայաց հեռավորությունը մոմերի վերջնամասերից մինչ օդափոխման համակարգի օդակլանիչ սարքերը պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս:

184. Գազիֆիկացված կաթսաները և արտադրական ագրեգատները պետք է օժտված լինեն ավտոմատ անջատիչ համակարգերով, որոնք կապահովեն գազամատակարարման ընդհատումը և անջատումը գազի ճնշման անթույլատրելի տատանումների, աշխատող հրածորանների բոցի մարման, օդամատակարարման ընդհատման (օդամղման համակարգերով օժտված հրածորաններով կաթսաների և արտադրական ագրեգատների համար) դեպքում:

1) Արտադրական ագրեգատները կարող են չհագեցվել աշխատող հրածորանների կամ դրանց խմբի գազամատակարարումը ընդհատող և անջատող ավտոմատ համակարգերով, եթե գազայրման տեխնոլոգիական գործընթացը և ագրեգատների շահագործման պայմանները (ջերմաստիճանը հնոցային տարածությունում, հրածորանների քանակը և տեղակայումը, ագրեգատների անջատումների և միացումների հաճախականությունը և այլն) ապահովում են գազիֆիկացված ագրեգատների աշխատանքի անվտանգությունը:

2) Արտադրական ագրեգատների հնոցներում ճնշման աճի դեպքում գազամատակարարումը ընդհատող ավտոմատ համակարգը պարտադիր կերպով տեղադրվում է միայն այն ագրեգատների վրա, որոնք ունեն ծխակլանող համակարգ և գազի ակտիվ շիթով (ներարկիչ հրածորաններ):

3) Գործող կաթսայատներում (մինչ դրանց ավտոմատ համակարգով կահավորելը) գազատարների վրա պարտադիր տեղադրվում են փականներ կամ այլ սարքավորումներ, որոնք գազի ճնշման անթույլատրելի տատանումների դեպքում անջատում են հրածորանների գազամատակարարումը: Թույլատրվում է չտեղադրել փականը հետևյալ դեպքերում, եթե այն տեղադրված է կաթսայատան ԳԿ կայանքի վրա կամ, եթե գազը կաթսայատուն մատակարարվում է միայն այդ կաթսայատան կարիքների համար նախատեսված ԳԿԿ-ից:

185. Գազի սարքավորումների շահագործումը առանց մշտական սպասարկող անձնակազմի (կարգավարական կետից աշխատանքի վերահսկողությունը իրականացնելու դեպքում) թույլատրվում է հետևյալ պայմանների կատարման պարագայում.

1) սարքավորումը պետք է գտնվի մեկուսացրած փակվող սենքում, մուտքի դռները պետք է ունենան դրանց դրությունը վերահսկող ահազանգման համակարգ, իսկ սենքը` ապահովված լինի լուսավորություն հակապայթյունային կատարմամբ (եղանակով),

2) գազօգտագործող կաթսաները պետք է ունենան անվտանգության ավտոմատ համակարգեր, ավտոմատ վերահսկման և կարգավորման համակարգեր,

3) կարգավարի օպերատիվ ենթակայության տակ պետք է գտնվի հերթապահ անձնակազմ, որի պարտավորությունների մեջ է մտնում առանց մշտական սպասարկող անձնակազմի գործող սարքավորումների տեխնիկական սպասարկումը և այդ սարքավորումների վթարային կանգնեցման (անջատման) հետ կապված բոլոր աշխատանքների իրականացումը:

186. Արտադրական գազօգտագործող ագրեգատների վրա պետք է տեղադրված լինեն ստուգված չափիչ-հսկիչ սարքեր` հետևյալ չափանիշների չափման համար.

1) գազի ճնշումը հրածորանի մոտ` վերջին անջատող սարքավորումից հետո (գազի շարժման ուղղությամբ) կամ անհրաժեշտության դեպքում` կաթսայի մոտ,

2) օդի ճնշումը օդատարում հրածորանի մոտ` վերջին շիբերից կամ դրոսելային փականից հետո և անհրաժեշտության դեպքում` օդամղիչների մոտ,

3) ճնշման աճը հնոցներում և օդանցքներում մինչ փականը:

Չափիչ-հսկիչ սարքերը պետք է տեղադրվեն դիտարկման համար հարմար տեղերում անմիջապես չափորոշման տեղում կամ հատուկ սարքերի վահանակի վրա: Մինչ 0,1 ՄՊա գազի ճնշման դեպքում թույլատրվում է չափիչ-հսկիչ սարքերի միացումը 1 մ-ից ոչ ավելի երկարության ռետինե կամ ռետինագործվածքային խողովակներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

187. Շարժական այրիչները/հրածորանները և ագրեգատները թույլատրվում է միացնել ցանցային և հեղուկ գազերի գազատարներին 30 մ-ից ոչ ավելի երկարության ռետինագործվածքային խողովակներով:

1) Խողովակը պետք է բաղկացած լինի 3-ից ոչ ավելի առանձին կտորներից, որոնք միացվում են միմյանց հատուկ երկկողմանի ճկափողային անուրներով և ներագույցներով: Դրանց եզրերը պատշաճ կերպով ամրացվում են անուրներով գազատարի և այրիչների վրա: Բացի այրիչի կամ շարժական ագրեգատի վրայի ծորակից՝ պետք է լինի նաև անջատող ծորակ, որը տեղադրվում է մինչ ռետինե խողովակը: Ռետինե խողովակները պետք է պաշտպանված լինեն մեխանիկական ազդեցություններից, կտրուկ ծալվածքներից, ջերմության և ագրեսիվ հեղուկների ազդեցություններից:

2) Միացնող/կցող ռետինե խողովակների ձգումը բացառելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել շարժական այրիչների և ագրեգատների տեղաշարժման հնարավորությունը:

3) Ռետինե խողովակները չպետք է հատեն պատեր, լուսամուտներ և դռներ:

4) Գազի եռակցման և կտրման սարքավորումները գազատարին միացնող ռետինե խողովակների եզրերը թույլատրվում է միացնել փականների ներագույցների վրա` դրանց երկայնքով առնվազն երկու տեղում այն կապելով փափուկ այրված (գործվածքային) մետաղալարով:

188. Գազօգտագործող կաթսաները պետք է ունենան պայթյունային կափույրներ, որոնց տեղակայումը, չափերը և քանակը որոշվում են նախագծող կազմակերպության կողմից:

189. Գազիֆիկացված արտադրական ագրեգատների վրա պայթյունային արտանետող կափույրները տեղադրվում են հնոցներում և ագրեգատների ծխահեռացման գծերի վրա այն դեպքում, երբ այդ պայմանավորված է ագրեգատի կառուցվածքով: Կափույրների քանակը և դրանց տեղադրման վայրը որոշվում է նախագծով: Մեկ պայթյունային արտանետող կափույրի մակերեսը պետք է լինի առնվազն 0,05 մ2: Կափույրների քանակը որոշվում է հետևյալ կերպ. հնոցի և ծխահեռացման գծի ներքին ծավալի յուրաքանչյուր մեկ խորանարդ մետրին՝ առնվազն 0,05 մ2 պայթյունային կափույրի մակերես: Եթե պայթյունային արտանետող կափույրները տեղադրվում են այնպիսի տեղերում, որտեղ դրանց աշխատելու դեպքում առաջանում է վտանգ սպասարկող անձնակազմի կյանքին, ապա անհրաժեշտ է տեղադրել նաև պաշտպանիչ սարքավորումներ:

190. Չաշխատող կաթսաների հնոցների օդափոխման համար ձգափականների (շիբերների) վերին մասում պետք է բացվեն անցքեր՝ առնվազն 50 մմ տրամագծով (բացառությամբ էլեկտրակայանների էներգետիկ կաթսաների): Ձգափականները պետք է ունենան «Բաց» և «Փակ» սահմանափակիչներ, իսկ ձգափականների (շիբերների) կառավարումը պետք է դուրս բերվի կաթսաների ճակատային մասի վրա կամ կառավարման վահանակի վրա:

191. Կաթսաների և արտադրական ագրեգատների՝ գազային վառելիքով աշխատանքի անցնելիս հաշվարկների միջոցով անհրաժեշտ է ստուգել գազի այրման արգասիքի հեռացման գծերի կտրվածքը: Ծխահեռացման գծերը պետք է ուսումնասիրվեն և անհրաժեշտության դեպքում, մաքրվեն և նորոգվեն: Ծխանցքների պիտանելիությունը պետք է հաստատվի պատվիրատուի կողմից ներկայացվող համապատասխան ակտով:

192. Շենքերի մեջ կառուցված ջեռուցող կաթսայատներում, բացի նորմալ կատարմամբ հիմնական էլեկտրական լուսավորության, պետք է լինի հակապայթյունային կատարմամբ էլեկտրական լուսավորություն ինքնուրույն (առանձին) լարերով, որի անջատիչ սարքը և ապահովիչը գտնվում են կաթսայատնից դուրս: Այդ լուսավորությունը օգտագործվում է գազիֆիկացվող կաթսայատների աշխատանքների մեկնարկի ժամանակ: Շենքերի մեջ կառուցված գազիֆիկացված ջեռուցող կաթսայատների սենքերում տեղադրված արտածծիչ օդամղիչների էլեկտրաշարժիչները և միացնող սարքավորումները պետք է լինեն հակապայթյունային կատարման:

193. Արտադրական և ջեռուցող արտադրական կաթսայատների, ինչպես նաև արդյունաբերական և կոմունալ կազմակերպությունների արտադրամասերի օդափոխումը պետք է համապատասխանի քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման» շինարարական նորմերի պահանջներին: Գազօգտագործելու դեպքում այդ տարածքների օդափոխման համակարգերին լրացուցիչ պահանջներ չեն ներկայացվում:

194. Շենքերի ներսում կառուցված ջեռուցող կաթսայատների սենքերում պետք է ապահովվի օդի եռապատիկ փոփոխությունը 1 ժամվա ընթացքում: Պետք է նաև լրացուցիչ հաշվի առնվի գազի ամբողջական այրման համար անհրաժեշտ օդի ծավալը: Օդի ներհոսքը կաթսայատուն պետք է կատարվի կաթսաների հետնամասից, իսկ օդահեռացումը` վերին գոտուց, իսկ հեղուկ գազերի օգտագործման դեպքում սենքից օդի հեռացումը (օդափոխման ընդհանուր ծավալի 2/3-ից ոչ պակաս) պետք է կատարվի ստորին գոտուց:

195. Բնակելի կամ հասարակական շենքի ներսում կառուցած գազիֆիկացված կաթսայատան սենքը պետք է ունենա առանձին (ինքնուրույն) մուտք՝ չկապված այլ մուտքերի հետ:

196. Արգելվում է հեղուկ գազերի օգտագործումը կիսախորացումներում տեղադրված գազօգտագործող սարքավորումներում:

197. Արտադրամասերում և այլ արտադրական շենքերում թույլատրվում է եռակցման և կտրման համար նախատեսել հեղուկ գազերի 10-ից ոչ ավելի բալոնային սարքավորումների միաժամանակ տեղադրում: Այդ դեպքում բալոնները պետք է տեղադրվեն ներարտադրամասային տրանսպորտով վնասվելու հնարավորությունը բացառող, մետաղի մասնիկների հարվածից, ակտիվ կոռոզիոն հեղուկների և գազերի ազդեցությունից պաշտպանված տեղերում: Միևնույն ժամանակ, այդ տեղերը պետք է պաշտպանված լինեն ջերմության աղբյուրների ազդեցությունից, որոնք կարող են տաքացնել բալոնները 450C-ից բարձր ջերմաստիճան, ինչպես նաև չխոչընդոտեն արտադրական գործընթացներին: Գետնախարսխային, նկուղային սենքերում հեղուկ գազերի սարքավորումների տեղադրումը արգելվում է:

198. Արտադրամասերի, արհեստանոցների և գազաեռակցման ու կտրման այլ տեղամասերի գազամատակարարումը բնական և հեղուկ գազերով պետք է իրականացվի հետևյալ կերպ. 10-ից ավելի աշխատողական կետերի դեպքում` գազատարներով կամ բաշխիչ ցանցերով, իսկ 10-ից պակաս աշխատողական կետերի դեպքում, եթե գազատարների անցկացումը նպատակահարմար չէ, բալոնային սարքավորումներով:

199. Գազաբաշխիչ կետերը կարող են լինել ինչպես անշարժ, այնպես էլ շարժական: Անշարժ գազաբաշխիչ կետերը կարող են տեղակայվել սպառման տեղերում. պատերին, սյուներին, հատուկ շինությունների վրա` մեկուսացրած էլեկտրական լարերից և մալուխներից առնվազն 1 մ հեռավորության վրա, իսկ բաց լարերից` առնվազն 2 մ հեռավորության վրա:

200. Գազատարների վրա գազաբաշխիչ կետերը պետք է տեղադրվեն փակվող մետաղյա պահարաններում, որոնք ունեն օդափոխման անցքեր: Պահարանները պետք է ներկված լինեն կարմիր գույնի յուղաներկով և ունենան սպիտակ ներկով կատարված ցուցանակներ` «Այրելի Գազ» կամ «Հրավտանգ»: Գազաբաշխիչ կետերի պահարանների (այրելի գազի և թթվածնի առբերմամբ) միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 150 մմ: Պահարանները պետք է տեղադրվեն հատակից (մինչ պահարանի ստորին եզրը) նվազագույնը 0,6 մ բարձրության վրա:

201. Այրելի գազի անշարժ գազաբաշխիչ կետերը պետք է ունենան փակ տիպի ապահովիչ սողնակներ կամ չոր տիպի սողնակներ: Ընդ որում, չոր տիպի ապահովիչ սողնակները թույլատրվում է կիրառել գազի ընդունված ճնշման և ծախսի չափանիշներին համապատասխան, ըստ արտադրող գործարանի կողմից հաստատված գծագրերի: Ցանցային (բնական կամ արհեստական) և հեղուկ գազերի համար ապահովիչ սողնակի (չոր կամ հեղուկային տիպի) փոխարեն թույլատրվում է կազմակերպության ստանդարտով սահմանած կառուցվածքի հետադարձ սողնակի տեղադրում:

202. Աշխատողական տեղին (տեղերին) գազատարի միջոցով մատակարարվող բնական կամ հեղուկ գազի ճնշումը չպետք է գերազանցի 0,15 ՄՊա: 0,15 ՄՊա-ից բարձր ճնշման դեպքում գազատարի վրա պետք է տեղադրվի ճնշման կարգավորիչ, գազի ճնշումը նվազեցնելու համար:

1) Բալոնից աշխատողական տեղին բնական կամ հեղուկ գազ մատակարարելու դեպքում վերջինի վրա պետք է տեղադրվի ռեդուկտոր` գազի ճնշումը նվազեցնելու և պահանջվող մակարդակը ապահովելու համար:

2) Մետաղների գազաբոցային մշակման գազօգտագործող ագրեգատի լրակազմի մեջ մտնող գազի ճնշման կարգավորիչները, ինչպես նաև շինությունները, որոնց վրա տեղադրված են գազի ճնշման կարգավորիչները, փականները (գազաբաշխիչ վահանակները), չեն դասվում ԳԿ կայանքների շարքին և դրանց վրա չեն տարածվում ԳԿ կայանքներին ներկայացվող պահանջները:

203. Մեկ բալոնի, փականին կամ հետադարձ փականին թույլատրվում է միացնել միայն մեկ հրածորան կամ գազակտրոց:

204. Ենթակարմիր ճառագայթման հրածորանները (ԵՃՀ) թույլատրվում է օգտագործել մնայուն պայմաններում և շարժական սարքավորումներին կից (սենքերի չորացում և այլն):

205. Արգելվում է տեղադրել ԵՃՀ-ները քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված 2004 թվականի մարտի 3-ի ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02.01-2002) «Արտադրական շենքեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 16-Ն հրամանի պահանջներին համաձայն Ա, Բ, Վ և Ե դասի հրդեհային վտանգի արտադրական սենքերում, պահեստավորման և անասնաբուծական սենքերում` պատերի կամ ծածկերի մեջ ծղոտե, եղեգնուտե կամ այրվող խտարարների կիրառմամբ պատրաստված թեթև մետաղյա շինություններում:

206. Հեղուկ գազով աշխատող ԵՃՀ-ով սարքավորումների (շենքի ներսում բալոնների տեղադրմամբ) աշխատանքի ընթացքում բալոնները պետք է գտնվեն նույն այն սենքերում, որտեղ տեղադրված են սարքավորումները: Նույն սարքավորման վրա թույլատրվում է օգտագործել միայն մեկ բալոն: Իսկ եթե սենքը փոքր է (օրինակ՝ սանհանգույց), ապա հեղուկ գազի բալոնները թույլատրվում է տեղադրել հարևան (հարակից) սենքում` ազատ փոխկապակցման պայմաններում: Միացնող դուռը պետք է միշտ բաց լինի:

207. Արգելվում է հեղուկ գազով աշխատող շարժական և անշարժ ԵՃՀ-ների օգտագործումը շենքերի նկուղային, գետնախարսխային հարկերում:

208. Տարածքների ջեռուցման համար նախատեսված ԵՃՀ-ներով օժտված ջեռուցող համակարգերը պետք է ունենան հրածորանի մարման դեպքում գազի սնուցման դադարեցումը ապահովող ավտոմատ համակարգ: Թույլատրվում է նման հրածորանների կիրառումը առանց ավտոմատ համակարգերի` դրանց աշխատանքի անընդհատ (մշտական) վերահսկողության դեպքում:

209. Տարածքները, որտեղ տեղադրվում են ԵՃՀ-ները, պետք է ունենան օդափոխման համակարգ: Բնական օդափոխման արտածծիչ սարքավորումները պետք է գտնվեն ճառագայթիչների տեղադրման մակարդակից բարձր, իսկ ներծծիչները` հրածորանների ջերմարտանետման գոտուց ցածր: Շարժական ԵՃՀ-ների սարքավորումներով ջեռուցվող սենքերը պետք է ունենան վերին գոտուց արտածծիչ համընդհանուր օդափոխում: ԵՃՀ-ները սենքերը չորացնելու համար օգտագործելու դեպքում պետք է ապահովվեն այդ սենքերի վերնափեղկերով և օդանցքներով օդափոխությունը:

210. Արդյունաբերական, կոմունալ կենցաղային և գյուղատնտեսական կազմակերպությունների սենքերը (արտադրամասերը) պետք է հագեցված լինեն հրդեհաշիջման առաջնային միջոցներով:

 

ԳԼՈՒԽ 6. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

211. Արդյունաբերական, գյուղատնտեսական, բնակչության կենցաղային սպասարկման արտադրական և ոչ արտադրական, նշանակության կենցաղային օգտագործման գազի սարքավորումներն ընդգրկում են` գազատարները, գազակարգավորիչ կետերը, ինչպես նաև կայանքներ, որոնք սահմանված են Մաքսային Միության Հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ТР ТС 016/2011» N 875 որոշմամբ և որպես վառելիք օգտագործում են բնական գազ:

212. Արդյունաբերական, գյուղատնտեսական, բնակչության կենցաղային սպասարկման արտադրական և ոչ արտադրական կազմակերպությունների գազատարների, ծխաօդատար ուղիների և ԳԿԿ (ԳԿՏ) շահագործումը պետք է համապատասխանի սույն կանոնների պահանջներին:

213. Արդյունաբերական, գյուղատնտեսական և արտադրական նշանակության կենցաղային օգտագործման կազմակերպությունների գազատարների և ԳԿԿ (ԳԿՏ) շահագործումը պետք է համապատասխանի սույն կանոնների և ԳՏ անվտանգության նորմեր սահմանող այլ տեխնիկական կանոնների պահանջներին:

214. Բնական գազը, որպես վառելիք օգտագործող ագրեգատների գազի սարքավորումների շահագործումը իրականացվում է Մաքսային Միության Հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ТР ТС 016/2011» N 875 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

215. Գազի վառելիք օգտագործող կայանքների սպասարկումը կատարում է կազմակերպության սպասարկող անձնակազմը կամ ԳՏ կազմակերպությունը (պայմանագրով) արտադրական (տեխնոլոգիական) հրահանգներով, որոնք մշակվում են գործող նորմատիվային փաստաթղթերի և կայանքները արտադրող գործարանների հրամանագրերի հիման վրա` հաշվի առնելով տեղական պայմանները և հաստատվում են կազմակերպության ստանդարտով:

216. Աշխատող գազաֆիկացված ագրեգատներն սպասարկող անձնակազմի կողմից չպետք է թողնվեն առանց հսկողության: Բացառություն են կազմում այն գազի սարքավորումները, որոնց աշխատանքի հսկողությունը կատարվում է կարգավարական վահանակից:

217. Գազաֆիկացված ագրեգատների աշխատանքի ռեժիմը պետք է համապատասխանի կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից հաստատված քարտերին: Ռեժիմային քարտերը պետք է փակցվեն ագրեգատների մոտ և դրանց տեղյակ լինի սպասարկող անձնակազմը:

218. Առանձին կաթսաների, վառարանների և այլ ագրեգատների, ինչպես նաև ջեռուցման կաթսայատների նորոգման կամ կոնսերվացման (տևական դադարեցման) ժամանակ, գազատարները պետք է անջատվեն` փականներից հետո մետաղական խցափակիչներ տեղադրելով և ակտավորելով:

219. Վառարանների, կաթսաների և ագրեգատների գործարկումը երկարատև դադարից հետո (կոնսերվացիա, նորոգում, ամառային անջատում) թույլատրվում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման, գազի սարքավորումների ստուգողական (ըստ կիպության) ճնշափորձարկման, ծխատար և օդափոխիչ սարքերի պիտանիության մասին ակտերի առկայության դեպքում, որի ժամանակ ստուգվում է կեղտոտվածության բացակայությունը, դրանց կիպությունը և առանձնացվածությունը ծխադրման միջոցով, ինչպես նաև բավարար քարշի ապահովումը: Յուրաքանչյուր ջեռուցման սեզոնում ջեռուցման կաթսայատների գործարկումը պետք է կատարվի գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:

220. Շահագործման ընթացքում գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է կատարեն կազմակերպությունների գազի ծառայությունները կամ գազի տնտեսության կազմակերպությունը` պայմանագրային հիմունքներով:

221. Գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի ըստ կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից հաստատված ժամացույցի:

222. Տեխնիկական սպասարկման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`

1) գազի սարքերի, սարքավորումների արմատուրների բոլոր միացումների կիպության ստուգում (հայտնաբերված արտահոսքերը պետք է վերացվեն),

2) փակող արմատուրների սարքինության զննում և ստուգում,

3) ապահովիչ և ապահովիչ-փակող սարքերի, կարգավորման և անվտանգության ավտոմատ սարքերի գործելու ստուգում (ստուգումը պետք է կատարվի առնվազն եռամսյակը մեկ, եթե արտադրող-գործարանի հրահանգում չի նշված այլ ժամկետ):

ա. Թվարկված աշխատանքները կարող են կատարել աշխատանքի մեջ գտնվող սարքավորումների վրա:

223. Գազի սարքավորումների և ներարտադրամասային գազատարների ընթացիկ նորոգման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`

1) փակող և ապահովիչ սարքերի քանդում, յուղում, խցուկների խծուծի խտացում, աշխատանքային ընթացքի փակման և կիպության ստուգում (անհրաժեշտության դեպքում` հղկում կամ փոխարինում),

2) գազի սարքավորումների ստուգողական ճնշափորձարկում,

3) գազայրիչների մաքրում, թունելների, այրիչների գլխադիրների, հնոցների, ծխատարերի, մետաղափականների զննում,

4) անվտանգության և կարգավորման ավտոմատիկայի ստուգում և կարգավորում,

5) նորոգման աշխատանքները պետք է կատարվեն գազատարի վրա անջատող փականից հետո խցափական դնելուց և հնոցների ու ծխատարների մանրակրկիտ օդափոխումից հետո:

224. Կաթսաների, վառարանների և մյուս ագրեգատների գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման և նորոգման բոլոր աշխատանքները պետք է գրանցվեն մատյանում` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:

 

ԲԱԺԻՆ 5. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՀԱՆԳՍՏԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԵՎ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲԲՇ-ՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 7. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

225. Սույն ենթաբաժնում ներկայացված պահանջները պարտադիր են բնակչությանը առողջապահական, սոցիալական սպասարկման, կրթական, հանգստի, մշակութային և սպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ` հասարակական նշանակության օբյեկտներ) գազամատակարարման պարագայում:

226. Այս օբյեկտներում տեղակայված ջեռուցող կաթսայատները գազային վառելիքի վրա փոխելու պարագայում պետք է պահպանվեն «Արդյունաբերական, կոմունալ և գյուղատնտեսական կազմակերպություններ» գլխում սահմանված բոլոր պահանջները:

227. Հասարակական նշանակության օբյեկտների շենքեր գազատարների անցկացումը պետք է կատարվի աստիճանավանդակների միջով կամ անմիջապես այն սենքերը, որտեղ գտնվում են գազօգտագործող սարքերը:

228. Արգելվում է գազատարների ներանցումը մեքենայական կամ պոմպային բաժանմունքներ, օդափոխման և վերելակային խցիկներ, աղբահավաք սրահներ, աղբահավաք սենքեր, էլեկտրաբաշխիչ սարքավորումներ և պահեստներ:

229. Տեխնիկական միջանցքներում և ներքնահարկերում գազատարների անցկացման ժամանակ պետք է պահպանվեն սույն կանոնների 2-րդ բաժնի 2-րդ գլխի 33 կետում նշված պահանջները:

230. Տեխնիկական ներքնահարկներում, միջանցքներում արգելվում է հեղուկ գազերի գազատարների անցկացումը:

231. Որպես կանոն, հասարակական նշանակության օբյեկտների տարածքներում գազատարները անցկացվում են բաց եղանակով:

232. Հասարակական նշանակության օբյեկտներում գազի սարքավորումների գազատարներ անցկացնելիս թույլատրվում է դրանց լցափակումը բետոնե նախապատրաստվածություն ունեցող հատակներում (բացառությամբ փայտյա հատակների): Այդ դեպքում գազատարները պետք է պատված լինեն հակակոռոզիոն մեկուսիչով: Գազատարի՝ հատակի մեջ մտնելու և դուրս գալու հատվածները պետք է տեղադրվեն հատակից առնվազն 3 սմ բարձրության վրա դուրս եկող պատյաններում: Պատյանի և գազատարի միջև եղած տարածությունը պետք է պատշաճ կերպով լցափակվի մեկուսիչ բիտումով: Հատակում լցափակված գազատարի հատվածը չպետք է ունենա պարուրակային միացումներ, իսկ եռակցման կարերի քանակը պետք է լինի նվազագույն: Գազատարը լցափակվում է փորձարկումից հետո` ցեմենտե խառնուրդ լցնելու եղանակով:

233. Արգելվում է շենքի ներսում խողովակասյուների և գազատարների վրա խցանների տեղադրումը: Գազատարների գետնախարսխային ներանցիչների վրա խցանների տեղադրումը թույլատրվում է միայն շենքի արտաքին կողմից: Դրանք պետք է ունենան 25 մմ-ից ոչ ավելի պայմանական անցման տրամագիծ:

234. Պողպատյա գազատարներին և ճնշման կարգավորիչներին հեղուկ գազի բալոնները կարող են միացվել պղնձե և ռետինագործվածքային խողովակներով: Խողովակների վրա տեղադրված չափիչ-հսկիչ սարքերը պետք է համապատասխանեն սույն կանոնների 4-րդ բաժնի 5-րդ գլխի 186 կետում նշված չափանիշներին:

235. Շենքի սենքերի ներսում բալոնների տեղադրման դեպքում ճնշման կարգավորիչի հետ միացումները պետք է լինեն կոշտ:

236. Ռետինագործվածքային խողովակներից բաղկացած գազատարները պետք է լինեն մեկ կտորից, 10մ-ից ոչ ավելի երկարության և ամրակապվեն պատերին բռնակներով: Խողովակները չպետք է հատեն պատեր, լուսամուտներ և դռնանցքեր: Գազատարներին, սարքերին, ճնշման կարգավորիչներին ռետինագործվածքային խողովակները միացվում են ծալքավոր ծայրապանակի միջոցով և ամրակապվում են մետաղյա անուրներով, ինչը ապահովում է միացման հուսալիությունը և հերմետիկությունը: Մետաղալարերից անուրների օգտագործումը արգելվում է:

237. Շարժական լաբորատոր այրոցները, գազի սառնարանները, վառարանները և այլն, թույլատրվում է միացնել գազատարներին մեկ կտորից կազմված 3 մ-ից ոչ ավելի երկարության ռետինագործվածքային խողովակներով:

238. Շենքերում գազատարների և սարքավորումների անջատման համար անհրաժեշտ է տեղադրել անջատող սարքեր հետևյալ տեղերում.

1) շենքերի ներանցման հատվածներում, իսկ մեկ ներանցուցիչից երկու և ավելի խողովակասյուների միացման դեպքում, անջատող սարքավորում տեղադրվում է յուրաքանչյուր խողովակասյան վրա, եթե դրանք սպասարկում են չորս և ավելի հարկեր,

2) հաշվիչից առաջ,

3) յուրաքանչյուր գազի սարքավորումից, վառարանից կամ գազային վառելիքի վրա անցնող այլ ագրեգատից առաջ:

Գազատարների վրա` գազի սարքերի հրածորաններից, կերակրակաթսաներից, ռեստորանային վառարաններից, ջեռուցող վառարաններից և այլ սարքավորումներից առաջ պետք է նախատեսված լինի երկու անջատող սարքերի հաջորդական տեղադրումը. մեկը սարքի (սարքավորման) ամբողջական անջատման համար, մյուսը առանձին հրածորանների անջատման նպատակով: Գազատարների վրա հրածորաններից (օրինակ, գազի վառարաններ/սալիկներ, ջրատաքացուցիչներ, վառարանային հրածորաններ և այլն) առաջ, եթե դրանց կառուցվածքով նախատեսված է այրոցից առաջ անջատող սարքի տեղադրում, տեղադրվում է միայն մեկ անջատող սարք` սարքավորման ամբողջական անջատման համար:

239. Ծածկերի, աստիճանավանդակների, պատերի և միջնապատերի հատման դեպքում գազատարները պետք է փակվեն պողպատյա խողովակներից կամ ամրության և երկարակեցության պայմաններին բավարարող այլ նյութերից պատրաստված պատյաններում: Պատյաններում փակված գազատարների հատվածները չպետք է ունենան ծայրակցումային միացումներ: Գազատարի և պատյանի միջև եղած տարածությունը պետք է լցափակված լինի:

240. Գազատարների և ինժեներական կապուղիների միջև նվազագույն հեռավորությունը պետք է ընդունվի սույն ԳԲՀԱևՇԿ-ի NN 7 և 8 հավելվածներում բերված չափերին համապատասխան: Հատման տեղերում գազատարները և այլ խողովակաշարերը չպետք է հպվեն:

241. Շենքերում լուսավորման լարերի հետ գազատարների փոխհատման դեպքում էլեկտրական լարերը փակվում են ռետինե կամ էբոնիտե խողովակի մեջ, որը պետք է ցցվի յուրաքանչյուր կողմից առնվազն 10 սմ երկարությամբ:

242. Հեռավորությունը գազատարի և պատերի միջև պետք է ապահովի գազատարի և դրա վրա տեղադրված փականների սպասարկման և նորոգման հնարավորությունը: Չի թույլատրվում տեղադրել փականները պոչամասի մանեկով դեպի պատը: Գազատարները պետք է պատշաճ կերպով ամրացված լինեն:

243. Հասարակական նշանակության օբյեկտների շենքերի, ինչպես նաև դրանց ներսում կառուցված ճաշարանները, խորտկարանները, վարսավիրանոցները և բնակչության կենցաղսպասարկման այլ հաստատությունների սենքերը, որտեղ տեղադրվում են կենցաղային գազի սարքավորումներ (վառարաններ, սալիկներ), պետք է ունենան օդանցքով լուսամուտ և օդափոխման համակարգ: Այդ սենքերի բարձրությունը և ծավալը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին:

244. Ճաշարանների, ռեստորանների, մանկական, բուժական, կրթական և այլ հաստատությունների խոհանոցներում պետք է տեղադրված լինեն ռեստորանային տիպի գազասալիկներ, կերակրակաթսաներ և այլ հատուկ գազի սարքավորումներ, որոնց այրման արգասիքը հեռացվում է ծխահեռացման համակարգի օգնությամբ: Նման սենքերում որպես օժանդակ սարքավորումներ թույլատրվում է երկուսից ոչ ավելի կենցաղային գազասալիկների տեղադրում: Մանկական և բուժական հաստատություններում կենցաղային գազավառարանների (սալիկների) այրման արգասիքը հեռացվում է ծխահեռացման համակարգին միացված գլխանոցի միջոցով: Գազի սարքավորումների տեղադրման սենքերը պետք է ունենան բնականին համարժեք լուսավորություն և մշտական ներծծիչ-արտածծիչ օդափոխություն, որը 1 ժամվա ընթացքում կապահովի` աշխատանքային ժամերին առնվազն եռապատիկ, իսկ ոչ աշխատանքային ժամերին առնվազն միապատիկ օդափոխանակում: Ռեստորանային տիպի ԵՃՀ-ների կիրառումը թույլատրվում է միայն արտածծիչ օդափոխման համակարգին միացված արտածծիչ գլխանոցի առկայության դեպքում:

245. Անմիջապես մարդկանց հավաքատեղի հանդիսացող սրահների տակ գտնվող խոհանոցներւմ որպես օժանդակ սարքավորումներ թույլատրվում է տեղադրել միայն մեկ կենցաղային գազի վառարան (սալիկ), որը նախատեսված չէ երկարատև անընդմեջ աշխատանքի համար և մեկ գազի եռոց կամ հոսանուտ ջրատաքացուցիչ: Այդպիսի խոհանոցներում չի թույլատրվում հեղուկ գազերով բալոնների տեղադրում:

246. Արգելվում է գազի սարքավորումների տեղադրումը մանկական հաստատությունների ննջասենյակների և խաղասենյակների տակ:

247. Ջեռուցման համար օգտագործվող ծավալային գազաջրատաքացուցիչները, փոքրածավալ ջեռուցման կաթսաները և այլ այրման արգասիքի ծխահեռացման արտածծող համակարգով գազաջեռուցման սարքերը, ինչպես նաև ջեռուցման և եփման վառարանները պետք է ունենան անվտանգության ավտոմատ համակարգ:

248. Ջեռուցման վառարանները, որոնք փոխադրվում են գազային վառելիքի, պետք է համապատասխանեն սույն կանոնների պահանջներին:

249. Գազիֆիկացվող ջեռուցման վառարանների հնոցները պետք է գտնվեն միջանցքի կամ մեկ այլ սենյակի կողմից, որոնք նախատեսված չեն մարդկանց երկարատև ժամանցի համար:

250. Եթե 249 կետի պահանջը հնարավոր չէ կատարել, ապա դպրոցներում, մանկական հաստատություններում, ակումբներում, խանութներում թույլատրվում է գազիֆիկացվող վառարանների հնոցների տեղադրումը դասարաններում, մանկական սենյակներում, առևտրի սրահներում և հանդիսասրահներում: Այդ դեպքում գազի մատակարարումը վառարաններին կատարվում է առանձին ճյուղավորումով, այդ ճյուղավորման և գազատարի միացման կետում (նշված սենյակներից դուրս) անհրաժեշտ է տեղադրել անջատող սարքավորում: Նման դեպքում վառարանների սպասարկումը կատարվում է հատուկ մասնագիտացված ընկերությունների համապատասխան ուսուցանում անցած մասնագետների կողմից:

251. Այն սենքերը, որտեղ դուրս են բերվում գազիֆիկացված վառարանների հնոցները, պետք է ունենան կամ օդափոխման համակարգ կամ լուսամուտ օդանցքով, կամ դուրս (նախամուտք) բացվող դուռ: Վառարանի հնոցի դիմաց պետք է պահպանվի առնվազն 1 մ ազատ տարածություն:

252. Տարածքների ջեռուցման համար թույլատրվում է օգտագործել Մաքսային Միության Հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ТР ТС 016/2011» N 875 որոշմամբ սահմանված սարքեր, ինչպես նաև գազի բուխարի կամ օդաջեռուցիչ՝ անվտանգության ավտոմատ համակարգով, որը կբացառի գազի արտանետումը սենք՝ այրման դադարեցման դեպքում: Գազի բուխարիների և օդաջեռուցիչների այրման արգասիքը պետք է հեռացվի ծխահեռացման համակարգի միջոցով: Այն սենքը, որտեղ տեղադրվում է գազի օդաջեռուցիչը կամ բուխարին, պետք է ունենա օդանցքով լուսամուտ կամ օդափոխման գիծ:

253. Գազի սարքերի և ագրեգատների տեղադրման դեպքում պետք է կատարվեն բոլոր հակահրդեհային միջոցառումները (պատերի մեկուսացում, պաստառապատում և այլն):

254. Գազի հաշվիչները պետք է տեղադրվեն սահմանազատման կետերում, մատչելի դիտարկման և մեխանիկական ազդեցության հետևանքով վնասվելը բացառող տեղերում:

255. Գազի սարքերի, վառարանների այրման արգասիքը հեռացնող ծխահեռացման համակարգերը պետք է համապատասխանեն IV-12.101-04 «Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն» ՇՆՁ պահանջներին: Ծխահեռացման անցուղիների բացակայության պարագայում առանձին դեպքերում թույլատրվում է դնովի ծխահեռացման համակարգերի կիրառում, որոնց ջերմամեկուսացման անհրաժեշտության հարցը լուծվում է նախագծման փուլում:

256. Ծխահեռացման անցուղու կտրվածքի մակերեսը պետք է լինի անցուղուն միացվող գազի սարքի, վառարանի խողովակաոստի մակերեսից ոչ պակաս: Ծխահեռացման համակարգին երկու կամ ավելի գազի սարքերի, վառարանների միացման դեպքում ծխահեռացնող անցուղու կտրվածքի մակերեսը որոշվում է սույն գլխի 255 կետին համապատասխան` դրանց միաժամանակ աշխատանքի պայմաններում:

257. Կենցաղային նշանակության սարքերը (ռեստորանային սալիկները, կերակրակաթսաները և այլն) կարող են միացվել ինչպես առանձնացված ծխահեռացնող գծերին, այնպես էլ ընդհանուրին: Թույլատրվում է մի քանի ագրեգատների համար ընդհանուր միացնող խողովակների օգտագործումը: Մի քանի սարքերի այրման արգասիքը ընդհանուր ծխահեռացման համակարգին ներանցումը պետք է կատարվի տարբեր մակարդակների վրա, կամ, ըստ սույն գլխի 255 կետի` միևնույն մակարդակի վրա անջատիչների կիրառմամբ:

258. Ծխահեռացման հորանները պետք է լինեն ուղղահայաց, առանց սանդղավանդերի: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախատեսել ծխահեռացման անցուղիներ՝ ուղղահայացի նկատմամբ 80 թեքությամբ և 1 մ-ից ոչ ավելի ընդհանուր շեղությամբ: Այդ դեպքում թեքված հատվածների կտրվածքի մակերեսը պետք է լինի ուղղահայաց հատվածների կտրվածքից ոչ պակաս:

259. Ռեստորանային սալիկների և այլ գազի ագրեգատների այրման արգասիքը հեռացնելիս թույլատրվում են ծխահեռացման անցուղու հատակային հորիզոնական հատվածներ՝ 10 մ-ից ոչ ավելի ընդհանուր երկարությամբ: Ծխահեռացման անցուղիները պետք է մատչելի լինեն մաքրման աշխատանքներ կատարելու համար:

260. Գազի սարքերի միացումը ծխահեռացման անցուղուն կատարվում է մետաղյա խողովակներով: Խողովակի ուղղահայաց հատվածի երկարությունը` ծխահեռացման խողովակաոստի ստորին մասից մինչ հորիզոնական հատվածի առանցքը պետք է կազմի առնվազն 0,5 մ: Մինչ 2,7 մ բարձրությամբ սենքերի համար քաշանքի կայունարարով սարքերի համար թույլատրվում է ուղղահայաց հատվածի երկարության նվազեցում մինչ 0,25 մ, իսկ առանց քաշանքի կայունարարի` 0,15 մ: Նորակառույց շենքերում միացման խողովակի հորիզոնական հատվածների գումարային երկարությունը չպետք է գերազանցի 3 մ, իսկ արդեն իսկ շահագործվող շենքերում` 6 մ:

1) Խողովակի թեքվածությունը դեպի գազի սարքը պետք է լինի առնվազն յուրաքանչյուր 1 (մեկ) մետրի համար առնվազն 0,01 մ:

2) Միացման խողովակների ամրացումը և կախվածքը պետք է բացառեն ճկվածքի հնարավորությունը:

3) Միացման խողովակների օղակները պետք է առանց արանքների մտնեն մեկը մյուսի մեջ նվազագույնը խողովակի 0,5 տրամագծի խորությամբ` գազի հոսքի ուղղությամբ:

4) Միացման խողովակը պետք է առանց արանքների միանա ծխահեռացման անցուղուն: Խողովակի եզրը չպետք է ցցվի անցուղու պատերից դուրս, ինչի համար օգտագործվում են սահմանափակող սարքեր` ծալվածք կամ մանեկ:

261. Գազի սարքի միացման խողովակի միացումը ծխահեռացման անցուղուն պետք է կատարվի այնպես, որ ծխահեռացման անցուղում խողովակի ներանցման տեղից ցածր պահպանվի առնվազն 25 սմ խորությամբ «գրպան»` մաքրման համար:

262. Ռեստորանային սալիկների, եռոցների և քաշանքի կայունարարներ չունեցող այլ սարքերի ծխահեռացման համակարգերը պետք է օժտված լինեն ձգափականներով` նվազագույնը 15 մմ տրամագիծ ունեցող անցքերով: Քաշանքի կայունարարներ ունեցող գազի սարքերի ծխահեռացման անցուղիների և միացման խողովակների վրա ձգափականների տեղադրումը արգելվում է: Ջեռուցման վառարանների ծխահեռացման անցուղիների ձգափականները պետք է ունենան անցքեր առնվազն 15 մմ տրամագծով: Ձգափականները պետք է տեղադրված լինեն վառարանի նույն այն պատին, ինչ որ հնոցը:

263. Ծխահեռացման խողովակները պետք է վեր հանվեն.

1) 0,5 մ կտուրից բարձր, եթե դրանք գտնվում են կտուրի գագաթնագծից 1,5 մ ոչ ավելի հեռավորության վրա (հորիզոնագծով հաշված),

2) կտուրի գագաթնագծի հետ նույն մակարդակի վրա, եթե դրանք գտնվում են կտուրի գագաթնագծից 1,5 - 3,0 մ հեռավորության վրա,

3) կտուրի գագաթնագծից ցածր, բայց գագաթնագծից դեպի հորիզոն 100-ի տակ անցկացրած գծից ոչ ցածր, եթե դրանք գտնվում են կտուրից 3 մ-ից ավելի հեռավորության վրա:

4) ոլոր դեպքերում, խողովակի բարձրությունը կտուրի մոտակա հատվածի համեմատ պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս:

5) եթե ծխահեռացման խողովակի հարևանությամբ գտնվում են շենքի ինչ-որ ավելի բարձր մասեր, շինություններ կամ ծառեր, ապա գազի սարքերի և ագրեգատների ծխահեռացման համակարգի խողովակները պետք է վեր հանվեն քամու ճնշման գոտուց բարձր:

6) քամու ճնշման գոտի է համարվում շենքի ամենաբարձր մասից, շինությունից կամ ծառից 450-ի տակ դեպի հորիզոն անցկացրած գծի ստորին մասում գտնվող տարածությունը:

7) ծխահեռացման խողովակաշարի գլխամասերը պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային տեղումներից:

264. Հասարակական նշանակության օբյեկտների այրման արգասիքի հեռացման համար թույլատրվում է օգտագործել պողպատյա ծխահեռացման խողովակներ: Շենքից դուրս պողպատյա խողովակները պետք է ջերմամեկուսացվեն:

265. Ծխահեռացման համակարգին գազի սարքերի միացման հնարավորությունը ուսումնասիրելու կամ վառարանները գազային վառելիքի փոխադրելու դեպքում պետք է ստուգվի ծխաօդատար ուղիների կառուցվածքի և օգտագործված նյութերի համապատասխանությունը սույն ԳԲՀԱևՇԿ-ի և շինարարական նորմերի պահանջներին, նորմալ քաշանքի առկայությունը և աղտոտման բացակայությունը, ծխանցքի մեկուսացվածությունը և սարքին լինելը (ծուխը չպետք է թափանցի սենքեր ու օդափոխման անցուղիներ), դյուրավառ կառուցվածքների պահպանող անջատոցների առկայությունը և պիտանելիությունը, խողովակաշարի գլխամասի պիտանելիությունը և ճիշտ տեղադրումը կտուրի, մոտակա շինությունների և ծառերի համեմատ, ինչը թույլ կտա որոշել, թե արդյոք ծխաօդատար ուղիները գտնվում են քամու ճնշման գոտուց դուրս: Նորակառույց շենքերում ծխաօդատար ուղիների ստուգումը պետք է իրականացվեն պատվիրատուի ներկայացուցիչների, ծխնելույզագործական մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Ստուգման արդյունքները ձևակերպվում են սահմանված ձևի ակտով:

266. Բնակելի շենքերում գազատարները պատրաստվում են մետաղյա ծալքավոր և պողպատյա խողովակներից: Հեղուկ գազերի սարքավորումների բալոնները սենքերում տեղադրելիս, որպես գազատարներ, թույլատրվում է օգտագործել ռետինագործվածքային խողովակներ:

267. Գազատարները պետք է ներանցնեն դիտարկմանը հարմար ոչ բնակելի սենքեր (միջանցքներ, աստիճանավանդակներ, խոհանոցներ): Թույլատրվում է գազատարների անցկացումը տեխնիկական միջանցքներով: Չի թույլատրվում գազատարների ներանցումներ շենքերի նկուղային և ցոկոլային հարկեր, բացի միաբնակարան և բլոկավորված տներ կատարվող ներանցումները:

268. Շենքերում գազատարները պետք է անցկացվեն բաց տարբերակով: Ներքին գազատարների և կանգնակների վրա խցանային փականների տեղադրումն արգելվում է: Խցանային փականների տեղադրումը թույլատրվում է գետնախարսխային ներանցիչների վրա` շենքի արտաքին մասում:

269. Բնակելի շենքերի ներսում անցկացված գազատարների և սարքավորումների անջատման համար գազատարի շենք ներանցնող մասում և յուրաքանչյուր գազի սարքից կամ վառարանից առաջ տեղադրվում է անջատող սարք (մեկ ներանցիչից երկու կամ ավելի խողովակասյուների միացման դեպքում անջատող սարք տեղադրվում է նաև յուրաքանչյուր խողովակասյան վրա, եթե այդ խողովակասյունը մատակարարում է չորսից ավելի հարկեր): Գազատարի վրա, գազաֆիկացվող տարածքի ներանցնող մասում, տեղադրվում է վթարային անջատիչ կափույր` միացված այրվող գազերի ազդանշանային սարքին:

 

ԳԼՈՒԽ 8. ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

270. Շենքերում և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների կողմից օգտագործվող տարածքների, բնակարանների, առանձնատների և հասարակական նշանակության շենքերում շահագործվող գազի սարքավորումներն իրենց մեջ ներառում են ներտնային գազատարները (մուտքի փակող հարմարանքներից մինչև սարքերը), ինչպես նաև գազի սարքերը, որոնք սահմանված են Մաքսային Միության Հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ТР ТС 016/2011» N 875 որոշմամբ:

271. Գազասպառման համակարգի շահագործումը նախատեսում է պարբերական տեխնիկական սպասարկում, սեզոնային տեխնիկական սպասարկում (սեզոնային աշխատող սարքավորումների միացում և անջատում), արտածրագրային սպասարկում (նորոգում ըստ հայտերի):

272. Անսարքությունները վերացնելուց հետո, գազատարի կամ սարքի անջատումը և միացումը պետք է ձևակերպվի ակտով` որի ձևը սահմանվում է կազմակերպության ստանդարտով:

273. Արդյունաբերական, գյուղատնտեսական, բնակչության կենցաղային սպասարկման արտադրական և ոչ արտադրական, նշանակության կենցաղային օգտագործման գազի սարքավորումներն ընդգրկում են` գազատարները, գազակարգավորիչ կետերը, ինչպես նաև կայանքներ, որոնք սահմանված են Մաքսային Միության Հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ТР ТС 016/2011» N 875 որոշմամբ և որպես վառելիք օգտագործում են բնական գազ:

274. Արդյունաբերական, գյուղատնտեսական, բնակչության կենցաղային սպասարկման արտադրական և ոչ արտադրական կազմակերպությունների գազատարների, ծխաօդատար ուղիների և ԳԿԿ (ԳԿՏ) շահագործումը պետք է համապատասխանի սույն կանոնների պահանջներին:

275. Արդյունաբերական, գյուղատնտեսական և արտադրական նշանակության կենցաղային օգտագործման կազմակերպությունների գազատարների և ԳԿԿ (ԳԿՏ) շահագործումը պետք է համապատասխանի սույն կանոնների և գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող այլ տեխնիկական կանոնների պահանջներին:

276. Գազօգտագործող ագրեգատների գազի սարքավորումների շահագործումը իրականացվում է Մաքսային Միության Հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ТР ТС 016/2011» N 875 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

277. Գազօգտագործող կայանքների սպասարկումը կատարում է կազմակերպության սպասարկող անձնակազմը կամ գազի տնտեսության կազմակերպությունը (պայմանագրով) արտադրական (տեխնոլոգիական) հրահանգներով, որոնք մշակվում են գործող նորմատիվային փաստաթղթերի և կայանքները արտադրող գործարանների հրամանագրերի հիման վրա` հաշվի առնելով տեղական պայմանները և հաստատվում են կազմակերպության ստանդարտով:

278. Աշխատող գազաֆիկացված ագրեգատներն սպասարկող անձնակազմի կողմից չպետք է թողնվեն առանց հսկողության: Բացառություն են կազմում այն գազի սարքավորումները, որոնց աշխատանքի հսկողությունը կատարվում է կարգավարական վահանակից:

279. Գազաֆիկացված ագրեգատների աշխատանքի ռեժիմը պետք է համապատասխանի կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից հաստատված քարտերին: Ռեժիմային քարտերը պետք է փակցվեն ագրեգատների մոտ և դրանց տեղյակ լինի սպասարկող անձնակազմը:

280. Առանձին կաթսաների, վառարանների և այլ ագրեգատների, ինչպես նաև ջեռուցման կաթսայատների նորոգման կամ կոնսերվացման (տևական դադարեցման) ժամանակ, գազատարները պետք է անջատվեն` փականներից հետո մետաղական խցափակիչներ տեղադրելով և ակտավորելով:

281. Վառարանների, կաթսաների և ագրեգատների գործարկումը երկարատև դադարից հետո (կոնսերվացիա, նորոգում, ամառային անջատում) թույլատրվում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման, գազի սարքավորումների ստուգողական (ըստ կիպության) ճնշափորձարկման, ծխատար և օդափոխիչ սարքերի պիտանիության մասին ակտերի առկայության դեպքում, որի ժամանակ ստուգվում է կեղտոտվածության բացակայությունը, դրանց կիպությունը և առանձնացվածությունը ծխադրման միջոցով, ինչպես նաև բավարար քարշի ապահովումը: Յուրաքանչյուր ջեռուցման սեզոնում ջեռուցման կաթսայատների գործարկումը պետք է կատարվի գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:

282. Շահագործման ընթացքում գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է կատարեն կազմակերպությունների գազի ծառայությունները կամ գազի տնտեսության կազմակերպությունը` պայմանագրային հիմունքներով:

283. Գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի ըստ կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից հաստատված ժամացույցի:

284. Տեխնիկական սպասարկման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները` գազի սարքերի, սարքավորումների արմատուրների բոլոր միացումների կիպության ստուգում (հայտնաբերված արտահոսքերը պետք է վերացվեն), փակող արմատուրների սարքինության զննում և ստուգում, ապահովիչ և ապահովիչ-փակող սարքերի, կարգավորման և անվտանգության ավտոմատ սարքերի գործելու ստուգում (ստուգումը պետք է կատարվի առնվազն եռամսյակը մեկ, եթե արտադրող-գործարանի հրահանգում չի նշված այլ ժամկետ): Թվարկված աշխատանքները կարող են կատարել աշխատանքի մեջ գտնվող սարքավորումների վրա:

285. Գազի սարքավորումների և ներարտադրամասային գազատարների ընթացիկ նորոգման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները` փակող և ապահովիչ սարքերի քանդում, յուղում, խցուկների խծուծի խտացում, աշխատանքային ընթացքի փակման և կիպության ստուգում (անհրաժեշտության դեպքում` հղկում կամ փոխարինում), գազի սարքավորումների ստուգողական ճնշափորձարկում, գազայրիչների մաքրում, թունելների, այրիչների գլխադիրների, հնոցների, ծխատարերի, մետաղափականների զննում, անվտանգության և կարգավորման ավտոմատիկայի ստուգում և կարգավորում: Նորոգման աշխատանքները պետք է կատարվեն գազատարի վրա անջատող փականից հետո խցափական դնելուց և հնոցների ու ծխատարների մանրակրկիտ օդափոխումից հետո:

286. Կաթսաների, վառարանների և մյուս ագրեգատների գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման և նորոգման բոլոր աշխատանքները պետք է գրանցվեն մատյանում` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:

 

ԲԱԺԻՆ 6. ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԵՏԵՐ, ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

287. Գազի ճնշման նվազեցումը և անհրաժեշտ մակարդակին պահպանումը կատարվում է.

1) գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի վրա կառուցվող գազակարգավորիչ կետերում խոշոր գազօգտագործող կաթսայատների, սարքավորումների և ագրեգատների համար,

2) գազ օգտագործող սարքավորումների և փոքր արտադրողականության ագրեգատների տեղակայման սենքերում (արտադրամասերում, կաթսայատներում և այլն) հավաքակցվող գազակարգավորիչ կայանքներում,

3) միջին ճնշման գազատարներից բնակելի շենքերի և բնակչության կենցաղսպասարկման օբյեկտների գազամատակարարման համար թույլատրվում է ԳԿԿ-ի փոխարեն օգտագործել ԱՃԿ:

288. ԳԿԿ-երը և ԳԿ կայանքները, ըստ գազի մուտքի ճնշման, բաժանվում են հետևյալ խմբերի.

1) միջին ճնշման գազի (0,005-ից մինչև 0,3 ՄՊա),

2) բարձր ճնշման գազի (0,3-ից մինչև 1,2 ՄՊա):

289. ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների տեղադրման պայմանները պետք է համապատասխանեն գազամատակարարման ներքին և արտաքին սարքավորումների նախագծմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին:

290. ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների տեղակայման պահարանները պետք է կատարվեն չհրկիզվող նյութերից, ստորին և վերին մասում ունենան օդափոխման անցքեր և ամրացվեն դրանցում գտնվող սարքավորումների սպասարկման և նորոգման համար հարմար բարձրության վրա:

291. Չի թույլատրվում ԳԿ կայանքների տեղադրումը բնակելի և հասարակական նշանակության շենքերի, մանկական, բուժական և կրթական հաստատությունների տարածքներում, ինչպես նաև այդ շենքերի մեջ կառուցված ջեռուցման կաթսայատներում:

292. ԳԿ կայանքները պետք է տեղադրվեն գազատարի ներանցման անմիջական հարևանությամբ այնպես, որ չստեղծվեն խոչընդոտներ հիմնական տեխնոլոգիական սարքավորումների շահագործման և նորոգման ժամանակ: ԳԿ կայանքի տեղակայման վայրը պետք է օդափոխվի և լուսավորվի: ԳԿ կայանքի սարքերը և սարքավորումները պետք է լինեն պաշտպանված մեխանիկական ազդեցություններից և ցնցումներից:

293. ԳԿԿ-երի տեղակայման համար նախատեսված շենքերի շինությունները և կցակառույցները, ջեռուցման, օդափոխման, լուսավորության, շանթապաշտպանության համակարգերի կազմակերպումը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին:

294. ԳԿԿ-երում և ԳԿ կայանքներում գազատարները, սարքերը և սարքավորումները պետք է դասավորվեն այնպես, որ ապահովվի դրանց սպասարկման և նորոգման մատչելիությունը: 2 մ-ից բարձր գտնվող սարքավորումների սպասարկման համար պահանջվում է կառուցել ճաղաշարով պատած աշխատանքային հարթակներ: Հատակի մոտ գազատարների տեղակայման դեպքում պետք է սարքվեն անցումային կամրջակներ ճաղաշարերով:

295. Գազատարները չպետք է փակեն սենքերի մուտքը: Տարածքի մուտքի հիմնական անցումի լայնքը պետք է լինի 0,8 մ-ից ոչ պակաս: ԳԿ կայանքի համար այդ չափը պետք է հաշվարկվի դրա սարքավորումներից կամ ցանկապատից մինչև այլ շինությունները: ԳԿ կայանքի ցանկապատը պետք է ունենա նորոգման աշխատանքները իրականացնելուն չխոչընդոտող կառուցվածք:

296. ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների սարքավորումների փչամաքրման մոմերի կառուցվածքը պետք է համապատասխանի սույն ԳԲՀԱևՇԿ -ի 4-րդ բաժնի 5-րդ գլխի 183 կետի պահանջներին:

297. ԳԿԿ-երում և ԳԿ կայանքներում տեղադրվող բոլոր չափիչ-հսկիչ սարքերը պետք է ունենան դրանց պիտանելիությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը հաստատող դրոշմ:

298. ԳԿԿ-երում տեղադրվող էլեկտրական հաղորդակով չափիչ-հսկիչ սարքավորումները, ինչպես նաև հեռակապի սարքերը պետք է լինեն ոչ պայթյունավտանգ կատարումով և համապատասխանեն տեխնիկական անվտանգության սահմանված պահանջներին: Հակառակ դեպքում դրանք պետք է տեղադրվեն ԳԿԿ-ի սենքից մեկուսացրած սենքերում կամ դրսում` փակվող պահարանի մեջ:

 

ԳԼՈՒԽ 10. ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

299. ԳԿԿ, ՊԳԿԿ և ԱՃԿ աշխատանքի ռեժիմը պետք է սահմանվի նախագծի, կարգաբերող և գազի տնտեսության կազմակերպությունների առաջարկությունների պահանջներին համապատասխան:

300. Յուրաքանչյուր ԳԿԿ-ի և ՊԳԿԿ-ի համար շահագործող կազմակերպությունը պետք է վարի շահագործման փաստաթղթեր կազմակերպության ստանդարտով սահմանված ձևով:

301. ԳԿԿ (ՊԳԿԿ)-ում շրջանցող գծի օգտագործումը թույլատրվում է ժամանակավորապես, մինչև արմատուրի և կարգավորիչների նորոգելը, ինչպես նաև մատակարարողների կողմից գազի քանակի կտրուկ կրճատման դեպքում: Այդ դեպքում, շրջանցիկ գծի ամբողջ աշխատանքի ընթացքում ԳԿԿ (ՊԳԿԿ)-ում պետք է ապահովվի հերթապահ անձնակազմի ներկայությունը, որպեսզի ձեռքով կարգավորվի ԳԿԿ-ից դուրս եկող գազի ճնշումը:

302. ԳԿԿ և ՊԳԿԿ շահագործման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով`

1) տեխնիկական վիճակի զննում,

2) փակող և արտանետող ապահովիչ կափույրների գործելու պարամետրերի ստուգում, առնվազն 2 ամիսը մեկ, ինչպես նաև նորոգումից հետո,

3) տեխնիկական սպասարկում, առնվազն 6 ամիսը մեկ,

4) ընթացիկ նորոգում, առնվազն տարին մեկ, եթե ճնշման կարգավորիչների ապահովիչ կափույրների, հեռամեխանիկական սարքեր պատրաստող գործարանների կողմից չի պահանջվում ավելի կարճ ժամկետ,

5) սարքավորումների, չափիչ միջոցների, ջեռուցման, լուսավորության, ինչպես նաև շենքերի կառուցվածքների հիմնանորոգում ըստ տեխնիկական զննման արդյունքներով կազմված թերությունների ցանկի:

303. ԳԿԿ և ՊԳԿԿ սարքավորումների նորոգման արդյունքները, կապված սարքավորումների առանձին տարրերի և հանգույցների փոխարինման հետ, պետք է գրանցվեն ԳԿԿ և ՊԳԿԿ-ների տեխնիկական անձնագրերում: Շահագործման մատյանում գրանցվում է շրջայցային սպասարկման արդյունքները, մնացած աշխատանքները գրանցվում են ԳԿԿ, ՊԳԿԿ մատյաններում: Այդ մատյանում, պետք է նշվեն նաև ԳԿԿ, ՊԳԿԿ սարքերի շահագործման ժամանակ բոլոր խախտումները և այդ խախտումները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

304. ԳԿԿ (ՊԳԿԿ) տեխնիկական վիճակի զննումը կատարվում է դրանց շրջայցի ժամանակ` հատուկ ուսուցում անցած երկու փականագործ-շրջայցողների կողմից: Քաղաքներում և բնակավայրերում, որտեղ կազմակերպված են շուրջօրյա հերթապահությունով վթարային-կարգավարական ծառայություններ, ինչպես նաև հեռամեխանիկայի համակարգերով սարքավորված, պահարանային, բաց հարթակներում տեղակայված ԳԿԿ-երի և ԱՃԿ-ների զննումը թույլատրվում է անցկացնել մեկ փականագործով:

305. ԳԿԿ ու ՊԳԿԿ-ների զննումը, պետք է կատարվի ԳՏ կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, սարքավորման անվտանգ շահագործումն ապահովող ժամկետներում: ԳԿՏ սարքավորման տեխնիկական վիճակի զննումը պետք է անցկացվի առնվազն ամիսը մեկ անգամ:

306. Հեռամեխանիկայի միջոցներով (հեռաչափում, հեռաազդանշանում) հանդերձված քաղաքի (բնակավայրի) գազամատակարարման համակարգում հեռամեխանիզացված ԳԿԿ-երի, ինչպես նաև նույն համակարգում աշխատող ոչ հեռամեխանիզացված ԳԿԿ-երի տեխնիկական զննումը պետք է կատարվի հեռամեխանիկայի համակարգերի շահագործման կազմակերպության ստանդարտով որոշված ժամկետներում, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

307. ԳԿԿ-երի և ՊԳԿԿ-երի տեխնիկական զննման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`

1) ստուգում են` գազի ճնշումը կարգավորիչից առաջ և հետո, ճնշման անկումը զտիչում (ստուգիչ ճնշաչափերով), օդի ջերմաստիճանը շինությունում, գազի արտահոսքի բացակայությունը (օճառի էմուլսիայով կամ սարքով), ապահովիչ-փակող կափույրների լծակների կցորդման հուսալիությունը և մուրճի դիրքի ճշտությունը,

2) գրանցող սարքերի քարտագրերի փոխարինումը, գրանցող ծայրերի մաքրումը, թանաքի (ներկանյութի) լցնումը, ժամացուցային մեխանիզմների լարումը, չափող սարքերի ցուցմունքների գրառումը և նրանց ստուգումը «զրո» վիճակով (առնվազն 15 օրը մեկ անգամ),

3) ԳԿԿ-ի շենքի արտաքին և ներքին զննումը, պատերի ճեղքվածքների բացակայությունը,

4) ջեռուցման և օդափոխության համակարգերի վիճակի, լուսավորության, հեռախոսի սարքինության ստուգում, շինության մաքրումը փոշուց, կեղտից և կողմնակի իրերից,

5) սարքերի ցուցմունքները և զննման արդյունքները պետք է գրանցվեն ԳԿԿ և ՊԳԿԿ սպասարկման մատյաններում: Մատյանները պետք է գտնվեն ԳԿԿ և ՊԳԿԿ-ում:

308. Գազամատակարարման սահմանված ռեժիմներից շեղումների, վթարային իրավիճակների, ԳԿԿ սարքավորումների լուրջ անսարքությունների մասին, որոնք հայտնաբերվում են զննման ժամանակ, անհրաժեշտ է շտապ հայտնել վթարակարգավարական ծառայությանը (ՎԿԾ) և մինչև վթարային բրիգադի ժամանելը, ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները վթարը կանխելու համար:

309. ԳԿԿ փականագործ-շրջայցողների աշխատանքի վերահսկումը նրանց աշխատանքի ծավալի 10 %-ից ոչ պակաս չափով պետք է կատարվի ԻՏԱ-ի կողմից, շրջայցի միջոցով` շենքերում տեղավորված ԳԿԿ` ոչ պակաս, քան ամիսը մեկ, ՊԳԿԿ` ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ: Ստուգման Արդյունքները պետք է գրանցվեն շահագործման մատյանում:

310. ԳԿԿ սարքավորումների անսարքությունների վերացումը պետք է կատարեն հատուկ ուսուցում անցած փականագործներ` վարպետի ղեկավարությամբ:

311. Այնպիսի անսարքություններ, ինչպիսիք են գազի արտահոսքը և ելքում գազի ճնշման կամայական բարձրացումը կամ իջեցումը, պետք է վերացնեն ՎԿԾ-ի աշխատողները, շրջայցող-փականագործներից հայտ ստանալուց անմիջապես հետո:

312. Կազմակերպությունների ԳԿԿ, ՊԳԿԿ և ԱՃԿ-ների տեխնիկական զննումը և սպասարկումը պետք է իրականացնի այդ կազմակերպության անձնակազմը կամ գազի տնտեսության կազմակերպությունը` պայմանագրային հիմունքներով:

313. ԳԿԿ, ՊԳԿԿ և ԱՃԿ-ների տեխնիկական սպասարկումը և նորոգումը իրականացվում է ըստ տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից հաստատված ժամանակացույցերի՝ համաձայն սույն կանոններով պահանջվող ժամկետների:

314. ԳԿԿ տեխնիկական սպասարկումն իրականացնում է 3 հոգուց ոչ պակաս կազմով փականագործների բրիգադի մասնագետի (վարպետի) ղեկավարությամբ, առնվազն 6 ամիսը մեկ:

315. Տեխնիկական սպասարկման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`

1) փակող արմատուրների և ապահովիչ կափույրների աշխատունակության և կիպության ստուգում առնվազն 2 ամիսը մեկ,

2) բոլոր միացումների և արմատուրների կիպության ստուգում, գազի արտահոսքի վերացում, զտիչների զննում,

3) շփվող մասերի յուղում և խցուկների խտացում,

4) ճնշման կարգավորիչի թաղանթի (մեմբրանի) զգայնության և կիպության որոշում,

5) բոլոր իմպուլսային խողովակների փչամաքրում և ճնշման կարգավորում,

6) փակող և արտանետող կափույրների լարքի պարամետրերի ստուգում առնվազն 2 ամիսը մեկ:

316. ԱՓԿ-ների լարքը պետք է լինի հավասար դրանց գործարկման վերին սահմանին, որը հավասար է կարգավորիչից հետո գազի աշխատանքային ճնշման առավելագույնին գումարած այդ ճնշման 25 %: ԱՓԿ-ների գործարկման ներքին սահմանը` ցածր ճնշման ցանցերում ընդունվում է 300-500 Պա (30-50 մմ.ջ.ս.), իսկ միջին ճնշման ցանցերում 3000 Պա (300 մմ.ջ.ս.): ԱԱԿ-ների լարքը պետք է հարմարեցվի արտանետման այնպիսի ճնշման, որը հավասար է կարգավորիչից հետո գազի աշխատանքային ճնշման առավելագույնին գումարած այդ ճնշման 15 %-ը: Օղակային գազատարների վրա գտնվող ԳԿԿ-ում ԱԱԿ-ների լարքը պետք է համապատասխանի այն ճնշման, որը 5%-ով գերազանցում է ԱԱԿ-ների լարքի ճնշմանը:

317. ԳԿԿ և ՊԳԿԿ սարքերի ընթացիկ և հիմնանորոգումը պետք է կատարվի կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:

318. ԳԿԿ շինությունում նորոգման աշխատանքներ կատարելիս պետք է դրսի կողմից կազմակերպել անընդհատ հսկողություն, հերթապահի միջոցով, բաց դռնով, որի պարտականությունների մեջ է մտնում`

1) գտնվել ԳԿԿ մուտքի մոտ, կապ պահպանել ներսում աշխատողների հետ, հետևել նրանց վիճակին,

2) ԳԿԿ-ի մոտ չթույլատրել ծխելը և բաց կրակի առկայությունը,

3) պատրաստ լինել աշխատողներին օգնություն ցուցաբերելու, անհրաժեշտության դեպքում կանչել շտապ օգնություն, ոստիկանություն և կատարվածի մասին հայտնել գազի տնտեսության ղեկավարությանը,

4) հետևել, որ անհատական պաշտպանության միջոցները լինեն աշխատանքային վիճակում, իսկ հակագազերով աշխատելիս ճկափողերը կոտրվածքներ չունենան, դրանց բաց ծայրերը լինեն շենքից դուրս` հողմակողմ մասում` ԳԿԿ-ից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա և ամրացված լինեն:

319. Եթե ԳԿԿ շինությունում հայտնաբերվել է գազի առկայություն, ապա այն պետք է օդափոխել: Նման պայմաններում շինություն մտնել թույլատրվում է միայն հակագազերով:

320. ԳԿԿ-ում բարձր և միջին ճնշման գազատարների կցաշուրթերի, խցուկների կամ պարուրակային միացումների հեղույսների ձգման ժամանակ նորոգվող հատվածներում գազի ճնշումը պետք է նախօրոք իջեցվի` համաձայն արտադրական հրահանգների:

321. Ծխելը և բաց կրակի առկայությունը ԳԿԿ շինությունում կտրականապես արգելվում է, որի մասին դրսից և ներսից երևացող տեղերում պետք է փակցված լինեն նախազգուշացնող ցուցանակներ` «Հրդեհավտանգ է», «Չծխե՛լ», «Կրակ չվառե՛լ»:

322. Գազաեռակցման և բաց կրակի հետ կապված այլ աշխատանքների կատարումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` ինժեներատեխնիկական աշխատողների անմիջական ղեկավարությամբ, գազի տնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից հաստատված ծրագրով: ԳԿԿ-ում գազի արտահոսքի առաջացման դեպքում կրակով կատարվող աշխատանքներն անհապաղ դադարեցվում են: Աշխատանքների վերականգնումը թույլատրվում է գազի արտահոսքի վերացումից և օդի նմուշի վերլուծությունից հետո:

323. ԳԿԿ էլեկտրասարքավորման նորոգման աշխատանքները և այրված էլեկտրալամպերի փոխարինումը պետք է կատարվեն հոսանքն անջատված վիճակում: Պայթյունաանվտանգ շարժական լապտերների (լուսատուների) կիրառման դեպքում դրանց միացումը և անջատումը պետք է կատարվեն ԳԿԿ շինությունից դուրս:

324. ԳԿԿ շինություններում այրվող, դյուրավառ նյութերի և գազով բալոնների պահեստավորումը խստիվ արգելվում է:

325. Կողմնակի անձանց մուտքը ԳԿԿ շինություն արգելվում է:

 

ԲԱԺԻՆ 7. ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 11. ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ

 

326. Գազատարների կառուցման և ներքին սարքավորումների հավաքակցման համար օգտագործվող նյութերը և խողովակները, փականների և այլ տեխնիկական արտադրանքի տիպերը և կառուցվածքը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

327. Խողովակները պետք է ունենան արտադրող գործարանների հավաստագրերը կամ սեփականատիրոջ կողմից հաստատված դրանց պատճենները, որոնք հաստատում են խողովակների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին: Հավաստագրեր կամ դրանց պատճենները չունեցող խողովակների օգտագործումը թույլատրվում է միայն քիմիական վերլուծությունից և նմուշի մեխանիկական փորձարկումից հետո: Նմուշը պետք է ընտրվի մեկ հալքի խողովակների յուրաքանչյուր խմբաքանակից, որը կհաստատի պողպատի որակի համապատասխանությունը նախագծի պահանջներին: Խողովակի պողպատի որակի համապատասխանությունը ստուգելու նպատակով նմուշը պետք է ընտրվի ամբողջ խմբաքանակի յուրաքանչյուր խմբից մեկական օրինակ վերցնելով:

328. Էլեկտրոդների, եռակցման մետաղալարի, հալանյութերի և այլ եռակցման նյութերի համար պետք է լինեն հավաստագրեր կամ հավաստագրված խմբաքանակին պատկանելությունը հաստատող տեղեկանքներ: Եռակցման նյութերի փաստաթղթերի բացակայության դեպքում դրանք կարելի է օգտագործել միայն նմուշների լաբորատոր փորձարկումներից և ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին համապատասխանությունը հաստատող եզրակացություն ստանալուց հետո: Ստացման պահից ի վեր վեց ամսվա ընթացքում չօգտագործված էլեկտրոդները կարող են օգտագործվել միայն փորձնական կցվանքի եռակցումից և ստուգման դրական արդյունքներ ստանալուց հետո:

329. Թույլատրվում է ներմուծված խողովակների կիրառումը, եթե դրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտներով սահմանված խողովակների արտադրման մասով ներկայացվող պահանջներին, ինչպես նաև հիմնական մետաղի և եռակցման կարի մետաղի ֆիզիկական բնութագրի և քիմիական վերլուծության չափանիշների համապատասխանության դեպքում:

 

ԳԼՈՒԽ 12. ԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

330. Պողպատյա, վինիպլաստային և պոլիէթիլենային գազատարների տեղադրումը, կառուցման ընթացքում կատարվող եռակցման աշխատանքները և դրանց որակի վերահսկողությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի և սույն ԳԲՀԱևՇԿ-ի N 34 հավելվածի պահանջներին համապատասխան:

331. Պողպատյա խողովակները պետք է միացվեն եռակցման եղանակով: Պարուրակային և կցորդիչային միացումները թույլատրվում է կիրառել անջատող սարքերի, փոխհատուցիչների, ճնշման կարգավորիչների, չափիչ-հսկիչ սարքերի և այլ փականների տեղադրման տեղերում, ինչպես նաև մեկուսիչ կցորդիչների հավաքակցման ժամանակ: Եռակցման կարերի, պարուրակային և կցորդիչային միացումների լցափակումը պատերի կամ հիմքերի մեջ չի թույլատրվում:

332. Պողպատյա գազատարների եռակցման աշխատանքները իրականացվում են կազմակերպության ստանդարտի համաձայն՝ համապատասխան որակավորում և վկայական ունեցող եռակցողների կողմից:

333. Եռակցողին շնորհվում է համար կամ ծածկագիր, որը նա պարտավոր է նշել ստորգետնյա գազատարի յուրաքանչյուր եռակցված կարից 30-50 մմ հեռավորության վրա: Եռակցողի համարը կամ ծածկագիրը կարող է նշվել դրոշմի, մակահալման կամ մետաղը չվնասող այլ եղանակով:

334. Պոլիէթիլենային գազատարների եռակցման և վինիպլաստային խողովակաշարի եռակցման ու փակուցման աշխատանքների թույլտվություն ունեն կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով անձինք:

335. Անկախ վկայականի առկայությունից, տվյալ կազմակերպությունում գազատարի եռակցման աշխատանքներին առաջին անգամ մասնակցող եռակցողը, աշխատանքի թույլտվություն ստանալուց առաջ, պետք է եռակցի փորձնական կցվանք: Եռակցման պայմանները պետք է նման լինեն գազատարի կառուցման հավաքակցման իրական աշխատանքային պայմաններին (նույն էլեկտրոդները, խողովակները, մետաղալարը, հալանյութերը, ինչպես նաև եռակցման նույն ռեժիմը, դրությունը): Յուրաքանչյուր եռակցող պետք է եռակցի ամսական առնվազն մեկ փորձնական կցվանք 50 մմ-ից փոքր տրամագծի ցածր ճնշման ներքին գազատարների եռակցման ժամանակ: Փորձնական կցվանքների եռակցումը պետք է կատարվի նաև հետևյալ դեպքերում. եռակցողի մեկամսյա և ավելի պարապուրդի դեպքում, եռակցման նյութերի թերությունների (թերությունների հայտնաբերման դեպքում, աշխատանքի ընթացքում եռակցման պայմանների փոփոխում) այլ էլեկտրոդներ, եռակցման մետաղալար, հալանյութեր, այլ որակական ցուցանիշներ ունեցող խողովակներ և այլն:

1) Փորձնական կցվանքը անցնում է հետևյալ վերահսկողական ստուգումներ.

ա. արտաքին դիտարկում (զննում)` էլեկտրաաղեղային և գազի եռակցման բոլոր տեսակների դեպքում.

բ. ռենտգենային և գամմա-ճառագայթմամբ` էլեկտրաաղեղային եռակցմամբ եփած կցվանքը,

գ. ռենտգենային և գամմա-ճառագայթումով և մեխանիկական փորձարկումներով` գազի եռակցմամբ եփած կցվանքը:

336. Եռակցողների կողմից գազատարի տարրերի պատրաստման հետ կապված արհեստանոցներում կատարած աշխատանքների որակը պետք է ստուգվի ամենամսյա փորձնական կցվանքների մեխանիկական փորձարկումների եղանակով: Կցվանքները պետք է ընտրվեն շինմոնտաժային կազմակերպության լաբորատորիայի ներկայացուցչի մասնակցությամբ:

337. Եռակցումային հավաքակցման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունում յուրաքանչյուր եռակցողի վերաբերյալ վարվում է տեղեկաքարտ, NN 10 և 11 հավելվածներում բերված ձևերին համապատասխան, որում գրանցվում են եռակցողի որակավորման վերաբերյալ տվյալները, նրա գիտելիքների ստուգումների/ քննությունների արդյունքները, ինչպես նաև նրա եռակցած փորձնական կցվանքների, մայրուղու վրա եռակցած կցվանքների որակի վերաբերյալ տեղեկությունները և այլն:

338. Գազատարների կառուցման ընթացքում եռակցումային աշխատանքների որակը պետք է ստուգվի շինհավաքակցման կազմակերպության կողմից և վերահսկվի պատվիրատուի տեխվերահսկողության և գազի տնտեսության կազմակերպության կողմից:

1) Եռակցումային աշխատանքների վերահսկման միջոցառումներն են.

ա. օգտագործվող նյութերի որակի ստուգում,

բ. կցվանքների հավաքման և եռակցման գործառութային վերահսկողություն, պատրաստի կցվանքների ընդունումը՝ ըստ տեսքի,

գ. կցվանքների որակի ստուգում վերահսկման ֆիզիկական մեթոդներով,

դ. կցվանքների որակի ստուգում մեխանիկական փորձարկումներով:

339. Էլեկտրաաղեղային և գազի եռակցման դեպքում եռակցվող խողովակների եզրերի կառուցվածքային տարրերը, դրանց չափերը, ինչպես նաև կարերի չափերը և թույլատրվող շեղումները պետք է համապատասխանեն սույն կանոնների N 12 հավելվածում նշված տվյալներին:

340. Եթե գազատարները կառուցվում են կար ունեցող խողովակներից, ապա խողովակների կցվանքային միացումների դեպքում երկայնական եռակցումային կարերը պետք է տեղաշարժվեն իրար համեմատ առնվազն 50 մմ-ով` ելնելով խողովակների տրամագծից:

341. Պողպատյա գազատարների եռակցումային կցվանքների վերահսկողության ֆիզիկական մեթոդների կիրառման ժամանակ մագնիսագրաֆիկական և անդրձայնային մեթոդները թույլատրվում է կիրառել միայն ռենտգենային կամ գամմա-ճառագայթման հետ համատեղ, որոնցով պետք է ստուգվի ստուգման ենթակա կցվանքների ընդհանուր թվի առնվազն 20%: Ստուգվում է յուրաքանչյուր եռակցողի կատարած առնվազն մեկական կցվանք:

1) Եռակցումային կցվանքների վերահսկման/ստուգման նորմերը նշված են N 34 հավելվածում:

2) Եթե տեխնիկական պատճառներով անհնարին է գործող գազատարների ներկտրումների և ստորգետնյա անոթների շրջակապերի ֆիզիկական մեթոդներով փորձարկումը, ապա թույլատրվում է նշված կցվանքների ընդունումը տեսազննում անցկացնելու պայմանով:

3) ԳԼԿ-ների, Մինչև 1,6 ՄՊա ճնշմամբ արտաքին և ներքին գազատարների եռակցումային կցվանքների 5% ենթակա է ֆիզիկական մեթոդներով վերահսկման, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռակցողի կատարած առնվազն մեկական կցվանք:

4) Կոնտակտային եռակցումով կատարված կցվանքները ենթակա չեն ֆիզիկական փորձարկման:

342. Պողպատյա գազատարները եռակցումային կցվանքների ֆիզիկական զննման/ ստուգման ընթացքում ճանաչվում են ոչ պիտանի (դեֆեկտային) հետևյալ թերությունների հայտնաբերման դեպքում.

1) ցանկացած չափերի և ուղղվածության ճեղքվածքներ,

2) թերաեռք կցվանքի կտրվածքով,

3) էլեկտրաաղեղային եռակցման դեպքում` խողովակի պատի հաստության 15%-ից ավելի խորության կցվանքի կարի արմատի (հիմքի) թերաեռք, և միակողմանի եռակցման ենթակա միացումների գազաեռակցման դեպքում` կարի արմատի/հիմքի 10%-ից ավելի խորության թերաեռք, կարի արմատի (հիմքի) ընդհանուր երկարության 1/3-ի չափով և ավելի գումարային թերաեռքի դեպքում եռակցումը համարվում է անորակ` անկախ թերաեռքի խորությունից,

4) էլեկտրաաղեղային եռակցման դեպքում` խողովակի պատի հաստության 15%-ից ավելի կազմող և շղթաներ կամ կուտակումներ չստեղծած գազի ծակոտիներ կամ խարամային միացումներ, 10%-ից ավելի` գազաեռակցման դեպքում,

5) կարի պարագծով գազածակոտիների կուտակումներ երեք կամ ավելի հատվածներում, որոնք ունեն կարի 1 քսմ մակերեսի վրա հինգ և ավելի թերություններ (դեֆեկտներ) խողովակի պատի հաստության 10%-ից ավելի խորությամբ, եթե թերությունների (դեֆեկտների) միջև հեռավորությունը հավասար է կամ փոքր է դրանց եռապատիկ չափից,

6) եռակցման կարի երկայնքով շղթայաձև դասավորված գազածակոտիներ կամ խարամային միացումներ, երբ թերությունների (դեֆեկտների) միջև հեռավորությունը հավասար է կամ փոքր է թերությունների (դեֆեկտների) եռապատիկ մեծությունից, եթե թերությունների (դեֆեկտների) գումարային երկարությունը կազմում է 200 մմ և ավելի կարի 1 մ-ի հաշվարկով,

7) եռակցման կարի 50 մմ-ից ավելի երկարությամբ թերաեռքի զուգակցում և շղթաներ ու կուտակումներ կազմող խարամային միացումներ կամ գազածակոտիներ, եթե թերությունների (դեֆեկտների) խորությունը կազմում է խողովակի պատի խորության 10%-ից ավելի` անկախ թերությունների (դեֆեկտների) քանակից:

Եթե թերության (դեֆեկտի) չափը կազմում է եռակցման կարի ընդհանուր երկարության 30%-ից պակաս, ապա թույլատրվում է կցվանքի ուղղումը (շտկումը) արտահատման և նորովի եռակցման եղանակով` եռակցման կարի պարտադիր հետագա ֆիզիկական զննումով: Չի թույլատրվում գազաեռակցումով եռակցած կարի թերությունների շտկումը: Արգելվում է եռակցման թերությունների շտկումը կարանածեծումով:

343. Գազատարների եռակցումային կցվանքների մեխանիկական փորձարկումների նորմերը պետք է համապատասխանեն շինարարական նորմերի և կազմակերպության ստանդարտի պահանջներին:

1) 50 մմ-ից ավելի տրամագծով գազատարների մեխանիկական փորձարկումները պետք է կատարվեն աշխատանքային ուղեգծին նմանվող պայմաններում եռակցած փորձնական կցվանքների վրա, նույն նյութերի կիրառմամբ,

2) պատվիրատուի գազի տնտեսության ներկայացուցչի պահանջով իրականացվող մեխանիկական փորձարկումների համար կցվանքները պետք է ընտրվեն նրա ներկայությամբ:

344. Բոլոր տեսակի աղեղային եռակցման եռակցումային կցվանքների մեխանիկական փորձարկումներ անցկացնելու համար կցվանքներից արտահատվում են.

1) առանց ուժեղացումը հանելու երեք նմուշ` ձգման փորձարկումների համար,

2) ուժեղացումը հանած երեք նմուշ` ճկման փորձարկումների համար,

3) նմուշները պետք է արտահատվեն կցվանքի պարագծով հավասարաչափ դասավորված հատվածներից,

4) 65 մմ-ից պակաս պայմանական տրամագծով խողովակների ձգման և ճզմման մեխանիկական փորձարկումները կատարվում են ամբողջական կցվանքների վրա ըստ ԳՕՍՏ 6996-66,

5) պատռման մեքենաների ոչ բավարար հզորության դեպքում 50 մմ-ից ավելի պայմանական տրամագծով խողովակների կցվանքները թույլատրվում է փորձարկել ԳՕՍՏ 6996-66 ստանդարտով սահմանված նմուշների վրա:

345. Պողպատյա գազատարների եռակցումային միացումները պետք է ունենան հետևյալ մեխանիկական հատկությունները.

1) ամրության սահման` ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով այդ խողովակների համար սահմանված խողովակների հիմնական մետաղի ամրության ստորին սահմանից ոչ պակաս,

2) կորվածքի անկյուն` գազի և մամլիչ եռակցումներից բացի բոլոր տեսակի եռակցումների համար 1200 ոչ պակաս, գազի և մամլիչ եռակցումների դեպքում` 1000 ոչ պակաս:

346. Բոլոր տեսակի աղեղային և գազի եռակցման մեխանիկական փորձարկումների արդյունքները որոշվում են որպես երեք նմուշների արդյունքների միջին թվաբանականը: Այդ դեպքում նմուշներից մեկի համար թույլատրվում է շեղում սույն գլխի 345 կետում նշված չափանիշներից. ամրության սահմանով` 10%-ի չափով, կորվածքի անկյունով` 10%-ի չափով.

1) Կցվանքների ճզմման փորձարկումները համարվում են դրական, եթե առաջին ճաքի հայտնվելու պահին մամլիչ հարթությունների միջև տարածությունը լինի խողովակի պատերի հաստության հնգապատիկ չափից պակաս` 50 մմ-ից ոչ ավելի պայմանական տրամագծով խողովակների համար, և վեցապատիկ չափից ոչ պակաս` 65 մմ-ից ավելի պայմանական տրամագծով խողովակների համար,

2) Կոնտակտային եռակցմամբ կատարված կցվանքների մեխանիկական փորձարկումների արդյունքները որոշվում են որպես վեց նմուշների արդյունքների միջին թվաբանականը: Այդ դեպքում կցվանքը համարվում է անորակ, եթե կորվածության միջին անկյունը 100-ից պակաս է, կամ եթե որևէ նմուշի կորվածքի անկյունը լինի 40-ից պակաս:

347. Սույն գլխի 341 և 342 կետերի համաձայն, մինչ 0,3 ՄՊա ճնշման գազատարների եռակցումային կցվանքների որակի ֆիզիկական մեթոդներով ստուգման (վերահսկման) անբավարար ցուցանիշներ ստանալու դեպքում կատարվում է նորմերով նախատեսված կրկնակի քանակության կցվանքների վերստուգում: Եթե ֆիզիկական ստուգման (վերահսկման) մեթոդներով կատարված վերստուգման ընթացքում հայտնաբերվում է նույնիսկ մեկ թերի կցվանք, ապա ստուգման ենթակա են օբյեկտում տվյալ եռակցողի կողմից եռակցած բոլոր կցվանքները:

348. Սույն գլխի 343 և 344 կետերով նախատեսված եռակցումային կցվանքների որևէ տեսակի մեխանիկական փորձարկումների անբավարար ցուցանիշներ ստանալու դեպքում կատարվում է նմուշների կրկնակի քանակության վերափորձարկում: Եթե վերափորձարկման ընթացքում հայտնաբերվում է նույնիսկ մեկ թերի նմուշ, ապա մանրակրկիտ զննումով և ստուգման (վերահսկման) ֆիզիկական մեթոդներով կատարվում է օբյեկտում տվյալ եռակցողի կողմից եռակցված բոլոր կցվանքների 100%-անոց վերստուգում: Եռակցողը ենթարկվում է տույժի՝ օրենքով սահմանված կարգով:

349. Սույն գլխի 347 և 348 կետերի հիման վրա աշխատանքից հեռացված եռակցողը կարող է ստանալ գազատարների եռակցման աշխատանքներ կատարելու թույլտվություն միայն լրացուցիչ եռակցման պրակտիկա անցնելուց և փորձնական կցվանքի վրա դրական ցուցանիշներ ցուցաբերելուց հետո:

350. Այն դեպքերում, երբ ստորգետնյա գազատարը փորձարկվում, ընդունվում և ծածկվում է գրունտով առանձին հատվածներով (համապատասխան փաստաթղթերի ձևակերպմամբ), ապա սույն գլխի 347 և 348 կետերով նախատեսված գազատարի եռակցման որակի լրացուցիչ ստուգումները կատարվում են խոտանի հայտնաբերման պահին դեռ չընդունված հատվածների վրա:

351. Անկախ շինհավաքակցման կազմակերպության կողմից իրականացվող վերահսկման նորմերից վերահսկողության պետական մարմնի և պատվիրատուի տեխվերահսկողության ծառայության ներկայացուցիչներին վերապահվում է եռակցումային կցվանքների որակի լրացուցիչ ստուգում պահանջելու իրավունք` ինչպես վերահսկման ֆիզիկական մեթոդներով, այնպես էլ կցվանքների արտահատմամբ` մեխանիկական փորձարկումներ անցկացնելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 13. ՄԵԿՈՒՍԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

352. Բոլոր ստորգետնյա պողպատյա գազատարները պետք է պաշտպանված լինեն բնահողային և թափառող հոսանքների կոռոզիայից:

353. Գազատարների պաշտպանության համար օգտագործվող բոլոր նյութերը պետք է ունենան որակի հավաստագրեր (սերտիֆիկատներ) կամ որակը հաստատող այլ փաստաթղթեր: Նման փաստաթղթերի բացակայության դեպքում անհրաժեշտ է անցկացնել նյութերի լաբորատոր փորձարկում:

354. Օգտագործվող մածիկները և նախաներկերը պետք է պատրաստվեն կենտրոնացված ձևով արտադրական բազաներում: Մեկուսիչ աշխատանքների իրականացման վայրը մածիկները և նախաներկերը պետք է տեղափոխվեն պատրաստի վիճակում, խողովակները պատելուց առաջ տաքացվեն մինչ տեխնոլոգիային համապատասխանող ջերմաստիճանը: Առանձին դեպքերում թույլատրվում է բիտումային մածիկների պատրաստումը գազատարի ուղեգծի վրա տեղակայված շարժական կաթսաներում` անվտանգության տեխնիկայի միջոցառումների և մածիկի պահանջվող որակի ապահովման դեպքում:

355. Մինչ մեկուսացվող խողովակները, ձևավոր մասերը և անոթները մեկուսացնելը, դրանց վրայից հեռացվում են կեղտը, ժանգը, փոշին, որից հետո մակերեսը պատշաճ կերպով չորացվում է: Խողովակների մաքրման, չորացման, նախաներկման և մեկուսիչների վերադրման մեթոդները և որակը պետք է ապահովեն մեկուսիչի բարձր շաղկապումը խողովակի հետ, ծածկող շերտի համաչափ հաստությունը և համատարածությունը խողովակի ամբողջ երկայնքով և մակերեսով:

356. Շինհավաքակցման աշխատանքների իրականացման վայրում պաշտպանիչ ծածկերը տեղադրելիս պետք է ապահովվեն հետևյալ հիմնական պահանջները.

1) մեկուսացման աշխատանքները պետք է կատարվեն մեկ օրվա (հերթափոխի) ընթացքում,

2) անձրևի, ձյան կամ քամու ժամանակ մեկուսիչ աշխատանքները թույլատրվում է իրականացնել միայն աշխատատեղը պատշաճ կերպով խոնավությունից պաշտպանված լինելու դեպքում, որը կբացառի մեկուսացվող մակերեսները ջրի հետ շփումից, այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել հատուկ գույքային չորանոցներ կամ այլ միջոցներ,

3) մինուս 250C-ից ցածր մթնոլորտի ջերմաստիճանի դեպքում մեկուսիչ աշխատանքների իրականացումը արգելվում է:

357. Միջին և ցածր ճնշման ստորգետնյա գազատարների հավաքակցման եռակցումային կցվանքների մեկուսացումը պետք է իրականացվի այդ կցվանքների խրամուղիներում մինչ ամրության փորձարկումների անցկացնելը, եթե դրանք ստուգվել են վերահսկման ֆիզիկական մեթոդներով կամ գազատարի ամրության փորձարկումը կատարվելու է 0,6 ՄՊա-ից ոչ պակաս ճնշման միջոցով: Բարձր ճնշման ստորգետնյա գազատարների 0,6-1,2 ՄՊա կցվանքների մեկուսացումը պետք է կատարվի մինչ ամրության փորձարկումների անցկացնելը:

358. Խրամուղիներում մեկուսացված խողովակների կամ հատվածամասերի տեղադրման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ շերտը պահպանող միջոցներ գույքային պաստառներ, և այլն:

359. Աշխատանքների ընթացքում արտադրական բազաներում խողովակների և այլ մասերի (կոնդենսատահավաքների, ձևավոր մասերի և այլն) վրա պաշտպանիչ ծածկերի վերադրման որակը պետք է ստուգվի տեխնիկական վերահսկողության բաժնի և շինմոնտաժային կազմակերպության լաբորատորիայի ներկայացուցչի կողմից: Գազատարի ուղեգծի վրա մեկուսիչ աշխատանքների որակի ստուգումը պետք է իրականացնեն մեկուսացման աշխատանքները իրականացնող շինհավակցման կազմակերպության լաբորատորիայի աշխատողները, ինչպես նաև պատվիրատուի տեխնիկական վերահսկողության և գազի տնտեսության կազմակերպության ներկայացուցիչները: Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտով:

360. Գազատարի խողովակների պաշտպանիչ ծածկի որակը պետք է ստուգվի.

1) խրամուղու երկայնքով` շերտի հաստությունը, համաչափությունը, կպչողականությունը և խողովակի ամբողջ երկարության վրա նրա հավասարաչափությունը,

2) խրամուղում տեղադրելիս և հավաքակցման կցվանքների մեկուսացումից հետո` վնասվածքների բացակայությունը,

3) գազատարը 20-25 սմ հաստության գրունտի շերտով ծածկելուց հետո` խողովակի մետաղի և գրունտի միջև ուղիղ էլեկտրական շփման բացակայությունը, և գրունտով լրիվ ծածկելուց հետո:

361. Պաշտպանիչ շերտի արտաքին զննումը պետք է իրականացնել յուրաքանչյուր պաշտպանիչ շերտի վերադրման ընթացքում` գազատարի մեկուսացվող հատվածի ամբողջ երկայնքով: Այդ դեպքում չեն թույլատրվում բացթողումները, ճեղքվածքները, փքվածությունները, մանր անցքերը, գնդիկները, շերտավորումները: Պոլիմերային ժապավեններից բաղկացած պաշտպանիչ ծածկի արտաքին զննման ընթացքում ստուգվում է շերտերի քանակը, եզրածածկվածքի առկայությունը և լայնքը, բացթողումների և շերտատումների բացակայությունը:

362. Պաշտպանիչ շերտի հաստությունը պետք է ստուգվի յուրաքանչյուր 100 մ մեկ, խողովակի շրջանագծի յուրաքանչյուր մեկուսացվող կտրվածքի առնվազն չորս կետերում: Բացի այդ, շերտի հաստությունը ստուգվում է բոլոր կասկած հարուցող տեղերում: Շերտի հաստությունը չափվում է մագնիսային (ինդուկցիոն) հաստաչափով կամ չափման անհրաժեշտ ճշգրտությունը ապահովող այլ չափող սարքերով և գործիքներով:

363. Պաշտպանիչ շերտի համատարածության ստուգումը անհրաժեշտ է իրականացնել ծածկի ամբողջ մակերեսով կայծային արատացույցով. նորմալ մեկուսացման դեպքում` 12 հազ. Վ լարումով, ուժեղացված մեկուսացման դեպքում` 24 հազ. Վ, և շատ ուժեղացվածի դեպքում` 36 հազ. Վ լարումով: Պոլիմերային կպչող ժապավեններից և էմալէթինոլային պաշտպանիչ շերտի համատարածությունը պետք է ստուգվի 6 հազ. Վ լարումով: Համատարածության ստուգումներ անցկացնելու համար թույլատրվում է ստուգման (վերահսկման) հուսալիությունը ապահովող այլ սարքերի կիրառումը:

364. Խողովակի մետաղին պաշտպանիչ բիտումային շերտի կպչողականության ստուգումը կատարվում է հարակցաչափով կամ ծածկի մեջ եռանկյուն կտորի կտրման և մետաղից դրա հետագա պոկման եղանակով: Հարակցաչափով ստուգում կատարելիս ծածկի պոկման դիմադրողականությունը պետք է կազմի 0,5 ՄՊա-ից ոչ պակաս 5-250C ջերմաստիճանի դեպքում և 0,4 ՄՊա-ից ոչ պակաս 25-350C ջերմաստիճանի դեպքում: Եռանկյունի կտրելու եղանակով ստուգում անցկացնելիս ծածկը համարվում է բավարար/լավ, եթե այն մետաղից պոկվում է առանձին կտորներով և մի մասը մնում է մետաղի վրա:

1) Պաշտպանիչ ծածկի կպչողականությունը որոշվում է մեկուսացված գազատարի ամբողջ երկայնքով յուրաքանչյուր 500 մ-ը մեկ, ինչպես նաև ըստ պատվիրատուի տեխվերահսկողության ընտրության:

2) Պոլիմերային կպչող ժապավենների կպչողականության աստիճանը որոշվում է ԳՕՍՏ 269-66-ին համապատասխան:

365. Պաշտպանիչ շերտի հայտնաբերված թերությունները, ինչպես նաև որակի ստուգման ժամանակ առաջացած վնասվածքները պետք է վերացվեն մինչ գազատարի վերջնական գրունտալցումը: Պաշտպանիչ ծածկի թերությունների վերացումը պետք է կատարվի շինհավաքակցման կազմակերպության կողմից մշակված գազատարի պաշտպանիչ ծածկի վնասված հատվածների շտկման տեխնոլոգիական հրահանգի պահանջներին համապատասխանող ծածկաշերտի որակը ապահովող մեթոդներով:

 

ԳԼՈՒԽ 14. ԷԼԵԿՏՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ

 

366. Կառուցվող ստորգետնյա գազատարների նախագծերով նախատեսված կոռոզիոն պաշտպանության միջոցառումները, էլեկտրաքիմիական պաշտպանության սարքերի կարգաբերումը և գործարկումը պետք է իրականացվեն մինչ գազատարը շահագործման հանձնելը, բայց գազատարը գրունտի մեջ տեղադրելու պահից ոչ ավելի 6 ամսվա ընթացքում:

367. Նախագծով նախատեսված էլեկտրաքիմիական պաշտպանության բոլոր տեսակի սարքավորումների տեղադրումը պետք է կատարվի գազատարի անցկացման աշխատանքներին զուգահեռ, իսկ գործարկումը` կարգաբերումից հետո, բայց մինչ գազատարը շահագործման հանձնելը` գազատարը գրունտի մեջ տեղադրելու պահից ոչ ավելի, քան 6 ամսվա ընթացքում:

368. Էլեկտրաքիմիական պաշտպանության սարքավորումների կարգաբերումը պետք է իրականացնի մասնագիտացված գործարկող-կարգաբերող կազմակերպությունը` գազամատակարարող կազմակերպության հետ համատեղ: Էլեկտրապաշտպանության սարքավորման աշխատանքի ոչ բավարար արդյունավետության դեպքում /գործողության գոտիները պակաս են նախագծով նախատեսվածից, չի ապահովվում շինության պաշտպանիչ պոտենցիալը (ներուժը և այլն) կարգաբերման աշխատանքներում պետք է ընդգրկվի էլեկտրաքիմիական պաշտպանության նախագիծը մշակած նախագծային կազմակերպությունը:

369. Էլեկտրաքիմիական պաշտպանության սարքավորումների կարգաբերումից հետո նախագծով նախատեսված գոտում գազատարի կամ հեղուկ գազերի ստորգետնյա գազամբարի նվազագույն և ամենամեծ պաշտպանիչ (բևեռացման) պոտենցիալները պետք է լինեն մինուս 0,85-ից մինչև մինուս 1,1 Վ սահմաններում` ըստ համեմատական պղնձասուլֆատային էլեկտրոդի: Շահագործվող գազատարների վրա հատուկ սարքավորված չափիչ-հսկիչ կետերի բացակայության պարագայում գազատարի և համեմատական պղնձասուլֆատային էլեկտրոդի միջև պոտենցիալների տարբերության մեծությունները կարող են լինեն մինուս 0,87-ից մինչև մինուս 2,5 Վ սահմաններում:

370. Գազատարների էլեկտրաքիմիական պաշտպանության սարքավորումները շահագործման հանձնելու ժամանակ գազամատակարարող կազմակերպությունը պետք է ունենա կատարողական փաստաթղթեր, ստանա և ստուգի պաշտպանիչ սարքավորումների արդյունավետությունը` չափելով գազատարի պոտենցիալները հողի համեմատ:

 

ԳԼՈՒԽ 15. ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

 

371. Բնակավայրերի բոլոր նոր կառուցված և հիմնովին նորոգված գազամատակարարման ցանցերը, ինչպես նաև կազմակերպությունների գազասպառման համակարգերը պետք է անցնեն ամրության և կիպության փորձարկումներ:

372. Ամրության և կիպության փորձարկումը անցկացնելուց առաջ գազատարը պետք է փչամաքրվի օդով: Փչամաքրման ձևը պետք է որոշվի աշխատանքների իրականացման նախագծով` ելնելով տեղական պայմաններից:

373. Գազատարի ամրության և կիպության փորձարկումն իրականացնում է շինհավաքակցման կազմակերպությունը պատվիրատուի տեխվերահսկողության և գազամատակարարող կազմակերպության ներկայացուցչի մասնակցությամբ: Փորձարկման արդյունքները գրանցվում են շինարարական տեղեկաթերթիկում և հաստատվում են համապատասխան ստորագրություններով:

374. Ստորգետնյա, արտաքին, և ներքին գազատարների, նաև գազատարների ԳԿԿ-ի (ԳԿ կայանքների) ամրության և կիպության փորձարկումների ճնշումների նորմերը, ինչպես նաև թույլատրելի կորուստների հաշվարկման բանաձևերը տրված են սույն ԳԲՀԱևՇԿ -ի N 24 հավելվածում:

375. Գազատարների փորձարկումները անցկացնելիս օգտագործվում են գազատարում ճնշման չափման անհրաժեշտ ճշգրտությունը ապահովող ճնշաչափեր և դիֆճնշաչափեր.

1) մինչ 0,01 ՄՊա փորձարկման ճնշման դեպքում` ջրային լրալցումով U-աձև ճնշաչափեր,

2) 0,01 ՄՊա - 0,1 ՄՊա փորձարկման ճնշման դեպքում` սնդիկային լրալցումով U-աձև ճնշաչափեր, նմուշային ճնշաչափեր կամ համապատասխան սանդղակով հսկիչ զսպանակային ճնշաչափեր,

3) 0,1 ՄՊա -ից բարձր փորձարկման ճնշման դեպքում` ամրության փորձարկումների ժամանակ օգտագործվում են 1,5 և բարձր դասի զսպանակային ճնշաչափեր (ԳՕՍՏ 2405-88), կիպության փորձարկման ժամանակ օգտագործվում են նմուշային ճնշաչափեր, հսկիչ զսպանակային ճնշաչափեր կամ դիֆճնշաչափեր:

376. Գազատարների ամրության և կիպության փորձարկումները, բացառությամբ 0,3 ՄՊա-ից բարձր ճնշման արտաքին և ներարտադրամասային գազատարների, կատարվում են օդով: 0,3 ՄՊա-ից բարձր ճնշման արտաքին և ներարտադրամասային գազատարների փորձարկումը կատարվում է ջրով: Ձմռանը, ինչպես նաև մեծ տրամագծի գազատարների փորձարկման ընթացքում թույլատրվում է ջուրը փոխարինել օդով` մշակված և շինհավաքակցային կազմակերպության ստանդարտով հաստատված աշխատանքների անվտանգությունը ապահովող լրացուցիչ միջոցառումների իրականացման պայմանով:

377. Գազատարների ջրային արգելքների անցումների հատվածները, ինչպես նաև ավտոճանապարհների, երկաթգծերի տակով անցնող գազատարների հատվածները պետք է փորձարկվեն երեք փուլերով.

1) ամրության փորձարկում` անցումային հատվածի կամ դրա մասի եռակցումից հետո, բայց մինչ տեղադրումը, այդ դեպքում մինչ 0,3 ՄՊա աշխատանքային ճնշմամբ գազատարները փորձարկվում են օդով, իսկ 0,3 ՄՊա-ից բարձր ճնշման դեպքում` ջրով,

2) կիպության փորձարկում` օդով, բոլոր հավաքակցման աշխատանքների ավարտից և անցումային հատվածի լցածածկումից հետո,

3) կիպության փորձարկում` օդով, ամբողջ գազատարի վերջնական փորձարկման ընթացքում:

378. Արտաքին գազատարների, ներանցիչների և ԳԿԿ-ի (ԳԿ կայանքների) ամրության և կիպության փորձարկումները պետք է կատարվեն փականների արմատուրի, սարքավորումների և չափիչ-հսկիչ սարքերի տեղադրումից հավաքակցումից հետո: Եթե փականները/արմատուրը, սարքավորումները և չափիչ-հսկիչ սարքերը հաշվարկված չեն փորձարկումային ճնշման համար, ապա փորձարկման ժամանակ դրանք փոխարինվում են խցաններով կամ կոճերով: Կոճերը և խցանները պետք է հաշվարկված լինեն ամենաբարձր փորձարկումային ճնշման համար:

379. Ներքին գազատարների ամրության փորձարկումները պետք է կատարվեն անջատած սարքավորումների պայմաններում, եթե դրանք հաշվարկված չեն փորձարկումային ճնշման համար:

380. Ներքին գազատարների կիպության փորձարկումը պետք է կատարվի միայն գազատարի ներքին ջերմաստիճանի հավասարեցման պայմաններում: Գազատարի ջերմաստիճանին հետևելու համար փորձարկվող հատվածի սկզբնամասում և վերջնամասում պետք է տեղադրվեն ջերմաչափեր: Գազատարի ներսի օդի ճնշումը և ջերմաստիճանը հաշվարկվում են որպես փորձարկման ժամանակ տեղադրված բոլոր ճնշաչափերի և ջերմաչափերի ցուցումների միջին թվաբանականը:

381. Անջատած կարգավորիչներով և ապահովիչ կափույրների գլխիկների պայմաններում ԳԿԿ-ի գազատարի ամրության փորձարկումից հետո պետք է անցկացնել միացրած կարգավորիչներով և ապահովիչ կափույրների գլխիկներով կիպության փորձարկում` ըստ տվյալ սարքավորումների տեղեկաթերթիկներում նշված նորմերի:

382. Փորձարկման ընթացքում հայտնաբերված եռակցումային կարերի թերությունները պետք է շտկվեն արտահատման և նորովի եռակցման եղանակով: Թույլ պարուրակային միացումները ենթակա են քանդման և պատշաճ կերպով հավաքման: Թերությունները շտկելուց հետո անցկացվում է նոր փորձարկում:

383. Փչամաքրման մոմերի հավաքակցման հավաքման որակը ստուգվում է արտաքին զննումով:

384. Գազատարների ծորակները և փականները տեղադրելուց առաջ պետք է անցնեն վերստուգում և փորձարկում` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 8. ԳԱԶԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

385. Գազավտանգավոր են համարվում այն աշխատանքները, որոնք կատարվում են գազոտված շրջապատում կամ որոնց իրականացման դեպքում հնարավոր է գազի արտահոսք: Գազավտանգավոր աշխատանքներ են.

1) շահագործվող գազատարներին նոր գազատարների միացումը առանց դրանք գազատարների անջատելու (առանց «ներհատման» խողովակաոստերի եռակցում և «ներհատում գազի տակ»),

2) գազատարների, ԳԿԿ-ի (ԳԿ կայանքների) և գազատարների, արդյունաբերական, գյուղատնտեսական, կոմունալ-կենցաղային և կենցաղային սպառողների ագրեգատների և սարքավորումների գործարկումը, ինչպես նաև ԳԼ կայանների, ԳԼ կետերի, հեղուկ գազի խմբակային կայանքների շահագործման հանձնելը,

3) գործող («գազի ճնշման տակ» գտնվող) ստորգետնյա և վերգետնյա գազատարների, ինչպես նաև շինություններում/սենքերում, հորերում, թունելներում տեղակայված գազատարների, գազի սարքավորումների և փականների (փակող արմատուրի) տեխնիկական սպասարկումը և նորոգումը` այդ թվում՝ ԳԼ կայանների, ԳԼ կետերի, ճնշիչ և լիցքավորման բաժանմունքների, դատարկման էստակադների, հեղուկ գազերի ցիստեռնների և ռեզերվուարների,

4) գազատարների մաքրումը, գազատարների մեջ առաջացած ջրածորանների հեռացման նպատակով լուծիչների ներարկումը, «գազի ճնշման տակ» գտնվող գազատարների վրա խցափակիչների տեղադրումը և հանումը, ինչպես նաև գազատարներից ագրեգատների, սարքավորումների և առանձին հանգույցների անջատումը հետագա խցափակիչների տեղադրումով,

5) գործող ցանցերից անջատած գազատարների ապահավաքակցումը, սեզոնային գործողության գազատարների և սարքավորումների կոնսերվացումը և ապակոնսերվացումը,

6) հեղուկ գազի երկաթուղային և ավտոցիստեռնների դատարկումը, ռեզերվուարային կայանքներում, ԳԼ կայաններում, ԳԼ կետերում ռեզերվուարների հեղուկ գազով լիցքավորումը, ավտոցիստեռնների, ԳԼ կայաններում և ԳԼ կետերում բալոնների լիցքավորումը,

7) հորերի դիտարկումը, նորոգումը և օդափոխումը, ինչպես նաև կոնդենսատահավաքներից կոնդենսատի և ԳԼ կայաններից, ԳԼ կետերից և ռեզերվուարային կայանքների ռեզերվուարներից չգոլորշացած մնացորդների դատարկումը,

8) անսարք և գերլեցուն բալոններից գազի դատարկումը, ինչպես նաև բալոններից չգոլորշացած մնացորդների դատարկումը,

9) գործող գազի սարքավորումների և ներքին գազասարքավորման տեխնիկական սպասարկումը և նորոգումը,

10) գրունտի փորումը գազի արտահոսքի տեղերում` մինչ թերության վերացնելը,

11) գործող գազատարի նորոգման հետ կապված բոլոր տեսակի եռակցումային աշխատանքները,

12) գազաբալոնային ավտոմեքենաների լիցքավորումը:

386. Սույն բաժնի 1 կետում թվարկված գազավտանգավոր աշխատանքները պետք է կատարվեն ինժեներատեխնիկական աշխատողի անմիջական վերահսկողության տակ, բացառությամբ առանձին կենցաղային գազի սարքավորումների անջատման, գազաբալոնային կայանքի գործարկման, 32 մմ-ից պակաս տրամագծի ցածր ճնշման գազատարների վրա՝ առանց եռակցման և գազահատման, նորոգման աշխատանքները: Վերոնշված աշխատանքների կատարումը թույլատրվում է վստահել աշխատանքների իրականացման համար նշանակված աշխատողներից առավել պատրաստվածներին:

387. Գազավտանգավոր աշխատանքները պետք է կատարեն առնվազն երկու աշխատող: Հորերում, թունելներում, խորը խրամուղներում (2 մ-ից ավելի խորությամբ), կաթսաների հնոցներում, կուտակիչներում (կոլեկտորներում) և ռեզերվուարներում կատարվող աշխատանքները պետք է իրականացնի երեքից ոչ պակաս աշխատողներից կազմված բրիգադը: Բնակելի շենքերի, հասարակական նշանակության և բնակչության կենցաղսպասարկման կազմակերպությունների գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները, ինչպես նաև հեղուկ գազերի անհատական բալոնային կայանքների գործարկումը կարող է կատարել մեկ աշխատող:

388. Սույն բաժնի 385 կետում նշված աշխատանքների իրականացման համար (1, 2, 3, 4, 5, 10, 11), ինչպես նաև ԳԼ կայաններում, ԳԼ կետերում և ռեզերվուարային կայանքներում ռեզերվուարների առաջնային լիցքավորման դեպքում պետք է տրամադրվեն կազմակերպության ստանդարտով հաստատված ձևի կարգագրեր: Կարգագրեր տալու իրավունքը ունեցող անձինք որոշվում են գազամատակարարող կազմակերպության կամ Ընկերության գազի ծառայության միջոցով գազաբաշխման և գազասպառման համակարգերի շահագործումն իրականացնող կազմակերպության ղեկավարի հրամանով: Այդ անձինք նշանակվում են սույն կանոնների 1-ին բաժնի 1-ին գլխի 9–րդ կետի պահանջներին համապատասխան քննություն հանձնած ղեկավար կամ ինժեներատեխնիկական աշխատողներից: Սույն բաժնի 385 կետում թվարկված գազավտանգավոր աշխատանքները (6, 7, 8, 12), ինչպես նաև շահագործման ընթացքում ԳԼ կայանների, ռեզերվուարային կայանքների ռեզերվուարների լիցքավորումը (առաջնային լիցքավորումից հետո) և բնակելի շենքերի, հասարակական նշանակության և բնակչության կենցաղսպասարկման կազմակերպությունների ներքին գազասարքավորումների տեխնիկական սպասարկումը իրականացվում են առանց կարգագրերի է կետը՝ հորերի դիտարկումը, նորոգումը և օդափոխում`առանց հորը մտնելու դեպքում համաձայն կազմակերպության ստանդարտով սահմանված կարգի: Առանց կարգագրերի են կատարվում նաև ստորգետնյա գազատարների և դրանց սարքավորումների դիտարկման աշխատանքները, ինչպես նաև հորերի և նկուղների գազոտվածության աստիճանի ստուգումները: Գործող գազի սարքավորումների և ներքին գազասարքավորումների նորոգման հետ կապված աշխատանքները, որի ընթացքում հնարավոր է գազի արտահոսքը, իրականացվում են կարգագրերով:

389. Գազիֆիկացվող բնակավայրերի գազատարների շահագործման հանձնման և գործարկման աշխատանքները, 0,6 ՄՊա և բարձր ճնշման գազատարների գազի մատուցման, բարձր և միջին ճնշման գազատարների «ճնշման տակ» միացումների, եռակցման և գազակտրման աշխատանքները ԳԿԿ-երում, ԳԼ կայաններում, ԳԼ կետերում, սպառողների անջատման հետ կապված եռակցման և գազակտրման կիրառմամբ աշխատանքները միջին և բարձր ճնշման ճնշման տակ» գազատարների վրա, կազմակերպության ամբողջական անջատումը գազամատակարարումից և հետագա վերականգնումը, ԳԼ կայաններում, ԳԼ կետերում և ռեզերվուարների հեղուկ գազով առաջնային լիցքավորումը կատարվում են կազմակերպության համապատասխան ստանդարտներով սահմանված կարգով:

390. Կազմակերպության ստանդարտներով սահմանված աշխատանքների նախագծերում/ծրագրում, որոնք կազմվում են N 26 հավելվածի դրույթներին համապատասխան, նշվում է աշխատանքների կատարման հստակ հերթականությունը, աշխատակազմի տեղաբաշխումը, մեխանիզմների և սարքավորումների կարիքը, նախատեսվում են առավելագույն անվտանգությունը ապահովող միջոցառումները: Ծրագրում նշվում են նաև յուրաքանչյուր գազավտանգավոր աշխատանքի իրականացման համար պատասխանատվություն կրող անձինք, աշխատանքների համակարգման պատասխանատուն, որն էլ իրականացնում է ընդհանուր ղեկավարությունը և որոշում է աշխատանքների կատարման հերթականությունը:

391. Աշխատանքների իրականացման ծրագրին համապատասխան յուրաքանչյուր պատասխանատու անձին տրվում է առանձին կարգագիր, որում նշվում են աշխատանքների տեխնոլոգիական հերթականությունը և անվտանգության հիմնական միջոցները:

392. Աշխատանքների ծրագրին և կարգագրին (կարգագրերի գրանցման մատյանի ձևը բերված է N 39 հավելվածում) կից տրամադրվում է կատարողական գծագիրը կամ դրա պատճենը, որի վրա նշված են աշխատանքների իրականացման վայրն ու բնույթը: Աշխատանքների իրականացման համար պատասխանատու անձը գազավտանգավոր աշխատանքներ իրականացնելուց առաջ պետք է ստուգի կատարողական գծագրի կամ դրա պատճենի համապատասխանությունը օբյեկտի աշխատաքների իրականացման վայրում փաստացի իրավիճակին:

393. Վթարների վերացման աշխատանքները կատարվում են առանց կարգագրերի` մինչև մարդկանց կյանքին և նյութական արժեքներին սպառնացող վտանգի վերացումը: Այդ վտանգի վերացման պահից ի վեր գազատարը և գազի սարքավորումները տեխնիկապես սարքին վիճակի բերելու բոլոր աշխատանքները պետք է կատարվեն կարգագրերով, իսկ եթե պատահարը ամբողջովին վերացվում է մեկնած աշխատողների կողմից, կարգագիր չի պահանջվում:

394. Կազմակերպության ստանդարտով սահմանված կարգագրերը պետք է տրամադրվեն նախապես` աշխատանքներին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար: Կարգագրում նշվում է դրա ժամկետը, աշխատանքների սկզբի և ավարտի ժամերը: Սահմանված ժամկետում աշխատանքները չավարտելու դեպքում գազավտանգավոր աշխատանքների կարգագիրը պետք է երկարացվի կարագիրը տրամադրող անձի կողմից: Կարգագրերը պետք է գրանցվեն հատուկ մատյանում: Պատասխանատու անձը, ստանալով և վերադարձնելով կարգագիրը, պարտավոր է ստորագրել գրանցամատյանում: Կարգագրերը պետք է պահվեն առնվազն մեկ տարվա ժամանակահատվածում:

395. Եթե կարգագրով կատարվող գազավտանգավոր աշխատանքները տևում են մեկ օրից ավելի, ապա դրանց կատարման համար պատասխանատու անձը պարտավոր է ամեն օր զեկուցել կարգագիրը տրամադրող տվող անձին աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Գործուղվող անձնակազմին կարգագրերը տրվում են գործուղման ամբողջ ժամկետով: Աշխատանքների իրականացումը վերահսկվում է կատարման համար պատասխանատվություն կրող անձի կողմից:

396. Աշխատողներին անձնական պաշտպանության միջոցներով ապահովելու և այդ միջոցների սարքին լինելու համար պատասխանատվություն է կրում գազավտանգավոր աշխատանքները ղեկավարող ինժեներատեխնիկական աշխատողը: Այն դեպքում, երբ կատարվում են աշխատանքներ, որոնք, ըստ սույն բաժնի 386 կետի կարող են իրականացվել առանց ինժեներատեխնիկական աշխատողի ներկայության, պատասխանատվություն է կրում կարգագիրը տվող անձը: Անձնական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը և դրանց սարքին լինելը որոշվում է գազավտանգավոր աշխատանքներ անցկացնելու կարգագիրը լրացնելիս: Աշխատողական տեղը պատրաստելիս աշխատանքների կազմակերպման պատասխանատու անձը պետք է ապահովի վտանգավոր գոտուց աշխատողների շուտափույթ դուրս բերելու հնարավորությունը:

397. Գազավտանգավոր աշխատանքների մեկնարկից առաջ դրանց իրականացման համար պատասխանատու անձը պարտավոր է զգուշացնել աշխատողներին անհրաժեշտ անվտանգության միջոցների մասին: Դրանից հետո բոլոր աշխատողները ստորագրում են կարգագրում:

398. Գազավտանգավոր աշխատանքի կատարման ընթացքում բոլոր հրահանգները պետք է տրվեն աշխատանքի համար պատասխանատու անձի կողմից:

399. Գազավտանգավոր աշխատանքները, որպես կանոն, պետք է կատարվեն ցերեկային ժամերին: Պատահարների վերացման աշխատանքները կատարվում են ցանկացած ժամանակ` ինժեներատեխնիկական աշխատողի անմիջական հսկողության ներքո:

400. Գազավտանգավոր աշխատանքին մասնակցող յուրաքանչյուր աշխատող, այդ թվում նաև բրիգադի ղեկավարը, պետք է ունենան փողային կամ մեկուսացնող հակագազ: Ֆիլտրող (զտող) հակագազերի օգտագործումը չի թույլատրվում:

401. Ճկափողային հակագազերի խողովակաոստերը աշխատանքի ընթացքում պետք է գտնվեն գազի արտանետման տեղից հակառակ մասում: Օդափոխիչի կողմից օդի հարկադրական մատակարարման բացակայության դեպքում ճկափողի երկարությունը չպետք է գերազանցի 15 մետրը: Ճկափողը չպետք է ունենա կտրուկ ծալքեր և չպետք է սեղմվի:

402. Փրկարար գոտիները պետք է ունենան մեջքի կողմից օղակով օժտված ուսային փոկեր` պարաններին ամրացնելու համար: Առանց ուսային փոկերի գոտիների օգտագործումը արգելվում է:

403. Հակագազերը, փրկարար գոտիները, ապահովման ճոպանի կեռիկները և թոկերը պետք է պարբերաբար փորձարկվեն:

404. Յուրաքանչյուր գազավտանգավոր աշխատանքի իրագործումից առաջ ստուգում են հակագազերի հերմետիկությունը: Հագած վիճակում ձեռքով պինդ սեղմում են հակագազի ծալքավոր ճկափողի ծայրը: Եթե այդ վիճակում շնչել հնարավոր չէ, ապա հակագազը սարքին է, եթե շնչել հնարավոր է, դա նշանակում է, որ կամ դիմակով կամ էլ ճկափողով օդ է թափանցում, և հակագազը պիտանի չէ օգտագործման:

405. Ապահովման ճոպանի կեռիկների համար օղակներով փրկարար գոտիները փորձարկում են հետևյալ կերպ. 2 ճարմանդով ամրացված փորձարկվող գոտու օղակին ամրացնում են 200 կգ բեռ, որը 5 րոպե մնում է կախված վիճակում: Բեռը հանելուց հետո գոտին չպետք է վնասված լինի:

406. Ապահովման ճոպանի կեռիկները փորձարկում են 2000 ԿՆ լարումով: Բաց փակաղակով կեռիկը մնում է ծանրաբեռնված 5 րոպե: Բեռը հանելուց հետո կեռիկը չպետք է ձևափոխված լինի: Կեռիկը ազատ թողնված փակաղակը պետք է ճիշտ և ազատ գա իր տեղը:

407. Փրկարար թոկերը փորձարկում են 2000 ԿՆ լարումով 15 րոպեի ընթացքում: Թոկի երկարությունը չափում են փորձարկումից առաջ և հետո: Ծանրաբեռնվածությունը հանելուց հետո չպետք է վնասված լինի ո՛չ ամբողջ թելը և ո՛չ էլ՝ նրա առանձին մասերը: Ծանրաբեռնվածությունից առաջացած թոկի պահպանվող երկարացումը չպետք է գերազանցի սկզբնական երկարության 5 %:

408. Փրկարար գոտիների, ապահովման ճոպանի կեռիկների և փրկարար թոկերի փորձարկումները սույն բաժնի 405-407 կետերում նկարագրված եղանակով պետք է իրականացվեն տարին 1 անգամ հատուկ այդ նպատակով նշանակված ինժեներատեխնիկական աշխատողի կողմից: Փորձարկման արդյունքները ձևակերպվում են կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի ակտով: Փրկարար գոտու ապահովման ճոպանի կեռիկների և փրկարար թոկի պիտանելիության աստիճանը աշխատանքից առաջ և յուրաքանչյուր օգտագործումից հետո պետք է որոշվի դրանց օգտագործող աշխատողի կողմից արտաքին զննումով: Բացի այդ, թոկերի արտաքին զննումը պետք է կատարվի աշխատանքի պատասխանատու աշխատողի կողմից անձրևոտ և ձնոտ եղանակին յուրաքանչյուր օգտագործումից հետո և վարպետի կողմից յուրաքանչյուր օգտագործումից առաջ: Փրկարար գոտիները պետք է ունենան գույքային համար:

409. Գազայնացված միջավայրում աշխատելիս պետք է կիրառվեն գունավոր մետաղներից պատրաստված մուրճեր, որպեսզի բացառվի կայծերի առաջացումը: Սև մետաղից պատրաստված գործիքների և հարմարանքների աշխատանքային մասը պետք է առատորեն քսել սոլիդոլ կամ այլ քսուք: Գազայնացված միջավայրում էլեկտրական գայլիկոնի և այլ կայծեր տվող էլեկտրական գործիքների օգտագործումը արգելվում է:

410. Դիտահորում, ռեզերվուարում կամ այլ նմանատիպ տեղերում գազավտանգավոր աշխատանքներ կատարող աշխատողները և ինժեներատեխնիկական աշխատողները պետք է կրեն կոշիկներ` առանց պողպատե նալերի և առանց մեխերի, հակառակ դեպքում պետք է կրկնակոշիկներ կրել:

411. Գազավտանգավոր աշխատանքներ կատարելիս պետք է օգտագործվեն պայթյունաանվտանգ, պաշտպանված և տեղափոխվող լուսամփոփներ: Թույլատրվում է հանքափորային տիպի մարտկոցային լուսատուների օգտագործումը:

412. Դիտահորերում, թունելներում, տեխնիկական ներքնահարկներում, ԳԿԿ-ի, ԳԼ կայանների, ԳԼ կետերի տարածքներում չի թույլատրվում եռակցման և գազակտրման իրագործում գործող գազատարների վրա` առանց դրանց անջատման և օդով կամ իներտ գազով փչամաքրման: Գազատարների անջատման ժամանակ անջատվող սարքավորումների մոտ պետք է դրվեն փականքներ:

413. Մասամբ կամ ամբողջությամբ փակված փոսատակերում, խրամուղիներում, գազի հորերում թույլատրվում է գազավտանգավոր աշխատանքների անցկացումը` առանց եռակցման կիրառման: Եռակցումը և կտրումը նշված վայրերում գործող գազատարների վրա թույլատրվում է միայն ծածկերը հանելուց հետո:

414. Եռակցումը կամ գազակտրումը սկսելուց առաջ այն շինություններում, որտեղ կան գազատարներ և գազօգտագործող սարքավորումներ, ինչպես նաև դիտահորերում, գետնուղեգծերում և այլն պետք է ստուգվի օդի գազայնվածությունը: Գազի պարունակությունը օդում չպետք է գերազանցի գազօդային խառնուրդի բռնկվելիության ստորին սահմանի մեկ հինգերորդից: Օդի նմուշի ընտրությունը պետք է կատարվի ամենավատ օդափոխվող տեղերում` բարձրության վրա: Եռակցման աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում շինությունը պետք է լավ օդափոխվի, իսկ դիտահորը կամ գետնուղին օդափոխվեն օդափոխիչի կամ ճնշակի միջոցով` ապահովելով 1 ժամում եռապատիկ օդափոխություն:

415. Գազակտրումը կամ եռակցումը գործող գազատարների վրա նրանց գազատարներ կցելիս կամ նորոգելիս պետք է կատարվեն 40-150 մմ ջր. ս ճնշման դեպքում (400-1500 Պա): Տվյալ ճնշման առկայությունը պետք է ստուգվի աշխատանքների անցկացման ամբողջ ընթացքում: 40 մմ ջր. ս-ից ցածր ճնշման իջեցման (40 Պա) և 150 մմ ջր. ս-ից (150 Պա) բարձրացման դեպքում կտրումը կամ եռակցումը պետք է ընդհատվի: Աշխատանքի կատարման վայրում ճնշմանը հետևելու համար անհրաժեշտ է տեղադրել ճնշաչափ կամ օգտագործել մոտակա (100 մ-ից ոչ հեռու)` սպառողներին տրվող գազի խողովակի վրա տեղադրված ճնշաչափից, եթե 150 մմ ջր. ս-ից (150 Պա) բարձր ճնշում ունեցող գազատարներում ճնշումը իջեցնելու հնարավորություն չկա, ապա աշխատանքները թույլատրվում է կատարել առանց ճնշման իջեցման, հատուկ սարքավորումների օգտագործման միջոցով, որոնք ապահովում են աշխատանքների կատարման անվտանգությունը:

416. Գործող գազատարներում գազի ճնշման իջեցումը նրան նոր գազատարներ միացնելիս պետք է կատարվի անջատող սարքավորումների միջոցով: Գազատարի ցածր ճնշումով հատվածում գազի ճնշման բարձրացումից խուսափելու համար պետք է օգտագործել կոնդենսատահավաքներ, հիդրոփականներ, իսկ անհրաժեշտության դեպքում (մինչև միացման աշխատանքների սկսելը) տեղադրել անջատող սարքով մոմ: Մոմով դուրս եկող գազը պետք է հնարավորին չափ այրվի:

417. Գործող գազատարին նոր գազատարի միացման եղանակը պետք է որոշի գազամատակարարող կազմակերպությունը:

418. Գազատարների ներկտրումը «գազի միջոցով» պետք է կատարվի հատուկ հրահանգներով, որոնք սահմանվում են գազամատակարարող կազմակերպության կողմից:

419. Գործող գազատարի վրա ներկտրվածք անելուց հետո պետք է ստուգվի եռակցման կարի ամբողջականությունը փրփուրով կամ հատուկ սարքի միջոցով` գազատարում գազի աշխատանքային ճնշման տակ:

420. Չի թույլատրվում ստուգել գազատարի արմատուրի և սարքավորումների անկիպությունը կրակով:

421. Գազավտանգավոր աշխատանքի կատարման վայրում չպետք է գտնվեն կողմնակի անձինք: Փոսորակները և հորերը, նրանցում աշխատանքներ կատարելիս, պետք է առանձնացվեն պատնեշով: Փոսորակները պետք է ունենան աշխատանքների կատարման և անհրաժեշտ սարքավորումների, գործիքների և նյութերի տեղադրման համար հարմար չափեր: Աշխատանքների կատարման վայրի մոտակայքում պետք է դրվեն զգուշացնող նշաններ:

422. Գործող գազատարների վրա գազակտրման կամ եռակցման աշխատանքների ժամանակ մեծ բոցից խուսափելու համար գազի արտահոսքի տեղերը պետք է պատվեն ասբեստային փոշով, հրակայուն կավով:

423. Գազատարի վնասված հատվածին կարելի է ժամանակավորապես պնդօղակ տեղադրել` հրակայուն կավով վիրակապ կամ անուր` վիրակապի վիճակին հետևելու պայմանով: Վիրակապերով կամ անուրներով ստորգետնյա գազատարների լցածածկումը չի թույլատրվում:

424. Գազատարների դեպի սպառողները տանող ճյուղավորումների վրա, ինչպես նաև առանձին շենքերի ներանցման հատվածներում հայտնաբերված խցանների վերացումը կատարվում է գազատարների ուսումնասիրությունից և ճնշափորձարկումից հետո այն անձի հանձնարարությամբ, որը ղեկավարում է գազամատակարարման աշխատանքները:

425. Չի թույլատրվում գազի թողարկը շենքերի գազացանց, եթե ուսումնասիրության միջոցով ստուգված չէ գազատարի ամբողջականությունը, գազի սարքավորման սարքինությունը և անցկացված չէ ստուգողական փորձարկում:

426. Գազատարների գազով լցավորումը, ինչպես նաև փչամաքրումը պետք է կատարվեն, հաշվի առնելով սույն կանոնների 3-րդ բաժնի 145-147 կետի պահանջները:

427. Եթե ստուգված և ստուգողական ճնշափորձարկման ենթարկված գազացանցի հատվածները գազով չեն լցվել, ապա գազի թողարկման աշխատանքների վերսկսման ժամանակ դրանք պետք է նորից ստուգվեն:

428. Շենքերի քանդման և օբյեկտի գազի սարքավորումների ապահավաքակցման ժամանակ դեպի դրանց գնացող գազատարները պետք է կտրվեն գազամատակարարող ցանցից և խցափակվեն: Չի թույլատրվում պարուրակներով և հեղույսներով փականների օգտագործումը:

Գազատարի կտրված հատվածը պետք է փչամաքրել օդով կամ իներտ գազով:

429. Գազայնացված դիտահորերում, կոլեկտորներում և շենքերում, ինչպես նաև շենքերից դուրս գազայնացված մթնոլորտում նորոգման աշխատանքները պետք է անցկացվեն հակագազերով և առանց կրակային միջոցների օգտագործման (եռակցում, գազակտրում): Աշխատողները պետք է հակագազեր կրեն նաև այն դեպքերում, երբ աշխատանքի ընթացքում հնարավոր է գազի արտահոսք գազատարից կամ գազասարքից: Մնացած դեպքերում հակագազերը պետք է գտնվեն աշխատավայր և պատրաստ լինեն անհապաղ օգտագործման: Դիտահորերում, փոսորակներում, ռեզերվուարներում երկարատև աշխատանքների դեպքում (1 ժ-ից երկար) օդափոխիչով կամ ճնշակով (կոմպրեսոր) պետք է օդ մղվի: 1 ժամվա ընթացքում պետք է ապահովվի առնվազն եռապատիկ օդափոխություն:

430. Գազատարի վրա նորոգման աշխատանքների անցկացման համար դիտահորերում և կոլեկտորներում թույլատրվում է 2-ից ոչ ավելի անձանց ներկայությունը (մասնակցությունը):

431. Ներքին զննման և նորոգման անցկացման ժամանակ կաթսաները և այլ գազիֆիկացված ագրեգատները պետք է փականների միջոցով անջատվեն գազատարից: Կաթսայի կամ ագրեգատի հնոցում աշխատանքը թույլատրվում է միայն դրանց օդափոխությունից և օդի գազայնացվածության ստուգումից հետո` սույն կանոնների 8-րդ բաժնի 414 կետի պահանջների համաձայն: Հնոցում կամ ագրեգատի մեջ աշխատելիս դրանք պետք է անջատել ընդհանուր ծխանցքից և բացել գոյություն ունեցող դռնակները, ելանցքերը և պայթյունային փականները: Անհրաժեշտության դեպքում կաթսայի կամ ագրեգատի հնոց պետք է մաքուր օդ մղվի:

432. Հեղուկ գազի ռեզերվուարների արտաքին զննումը և վերականգնումը անց է կացվում սույն ԳԲՀԱևՇԿ պահանջների համաձայն:

433. Կցորդիչային, պարուրակային միացումների, ամրանների և արմատուրի քանդումը ցանկացած ճնշման ներքին գազատարների վրա անց է կացվում գազատարի անջատված և խցափակված հատվածի վրա: Շենքերում գտնվող մինչև 50 մմ տրամագծով գազատարների սարքավորումների ծորակների յուղումը թույլատրվում է ոչ ավելի, քան 300 մմ ջր. ս. (3000 Պա) գազի ճնշման դեպքում: 50) Գազատարների վրա տեղադրված սարքավորումների (արմատուրի, զտիչների, հաշվիչների և այլն) փոխումը և բացումը պետք է անցկացվեն գազատարի անջատված մասի վրա: Անջատված հատվածի սահմանների վրա պետք է տեղադրվեն խցափակիչներ:

434. Գազատարների վրա տեղադրվող խցափակիչները պետք է համապատասխանեն գազատարում գազի առավելագույն ճնշմանը: Դրանք պետք է ունենան կցաշուրթ սահմաններից դուրս եկող պոչամասեր: Խցափակիչների պոչամասերում պետք է դրված լինի գազի ճնշման և գազատարի տրամագծի նշումով դրոշմ:

435. Բռնակ չունեցող դիտահորեր և ռեզերվուարներ աշխատողների իջեցման համար պետք է օգտագործվեն մետաղյա սանդուղքներ` բավարար երկարության՝ դիտահորի, ռեզերվուարի, փոսարակի ելանցքի ծայրում ամրացնելու համար:

436. Դիտահորերում, խորը փոսարակներում (2 մ-ից խորը), ագրեգատներում, ռեզերվուարներում աշխատելու համար աշխատողները պետք է փրկարար գոտիներ կրեն: Գետնի մակերեսի վրա` հողմակողմ կողմում պետք է գտնվեն 2-ից ոչ պակաս մարդիկ, ովքեր պետք է պահեն դիտահորում կամ այլ տեղերում գտնվող աշխատողի փրկարար գոտիների, պարանների ծայրերը, անդադար հետևեն աշխատողներին և փողային հակագազերի օդակլանիչ խողովակաոստերին և չթույլատրեն օտար անձանց մոտենալ աշխատանքի կատարման վայրին:

437. Վնասված ստորգետնյա գազատարների վրա հողային աշխատանքներ կատարելիս պետք է քայլեր ձեռնարկվեն գազատարից արտահոսող գազի բռնկման հնարավորությունը բացառելու համար: Եթե գազատարի բացման ժամանակ առաջանում է աշխատողների թունավորման կամ խեղդման վտանգ, ապա նրանք պետք է աշխատեն հակագազերով: Միջին և բարձր ճնշման վնասված գազատարների բացման ժամանակ անհրաժեշտ է անջատել դրանցում գազի մատուցումը: Եթե անհնար է անջատել մատուցումը, ապա պետք է գազի ճնշումը հնարավորին չափ նվազեցնել, որպեսզի ապահովվի գազի անդադար մատակարարումը սպառողներին:

438. Գազատարներում սառցային, խեժային, նավթալինային և այլ խցանումների մաքրումը խառնման (մետաղյա շամփուրներով), լուծիչի լիցքավորման կամ օդի մղման միջոցով թույլատրվում է գազատարում ճնշման ոչ ավելի, քան 500 մմ ջր. ս դեպքում (5000 Պա): Գազատարների տաքացման համար բաց կրակի օգտագործումը չի թույլատրվում: Գազատարների արհեստական խցանումները պետք է վերացվեն գազատարն անջատելուց հետո:

439. Գազատարների խցանումների վերացման աշխատանքների կատարման ժամանակ պետք է քայլեր ձեռնարկվեն գազատարից գազի արտահոսքը առավելագույնը փոքրացնելու համար: Աշխատանքները պետք է կատարվեն հակագազերով: Շինությունները, որտեղ անց են կացվում խցանումների վերացման աշխատանքները, պետք է օդափոխվեն:

440. Գազատարների մաքրման ժամանակ այդ գազատարների գազից օգտվող բոլոր սպառողները պետք է նախազգուշացվեն, որպեսզի մինչև աշխատանքների վերջն անջատած պահեն գազի սարքավորումները:

441. Պարուրակային և կցորդիչային միացումները, որոնք քանդվել էին գազատարներում խցանումները վերացնելու համար, հավաքելուց հետո պետք է կիպության փորձարկում անցնեն օճառային էմուլսիայով կամ հատուկ սարքով:

442. Գազատարների կամ գործող ԳԿԿ-եր սարքավորումների վրա, ինչպես նաև գազայնացված շինություններում նորոգման աշխատանքներ կատարելիս, պետք է նշանակվի շինության մեջ աշխատողներին հետևող աշխատող (բրիգադավար): Այդ աշխատողը պետք է նաև հետևի, որ չլինեն կրակի աղբյուրներ:

443. Գազատարներից կոնդենսատի հեռացման ժամանակ չի թույլատրվում ծխելը և մոտակայքում օտար մարդկանց գտնվելը: Կոնդենսատը պետք է լցվի հատուկ ամաններ և տարվի դրա համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացված տեղեր:

444. Բարձր և միջին ճնշման գազատարների վրա կցորդիչների, խցուկների, պարուրակային միացումների հավաքման ժամանակ ճնշումը պետք է հնարավորինս իջեցվի:

445. Այլ գազատար միացնելու նպատակով գործող գազատարի վրա «պատուհան» կտրելուց առաջ միացվող գազատարը պետք է փակվի խցանով: Եթե «պատուհանի» կտրման ժամանակ կտրոցի կամ արտահոսող գազի կրակը մարի, գազատարի վրա կտրված տեղը պետք է քսվի կավով: Աշխատանքը կարող է վերսկսվել միայն փոսորակը օդափոխելուց հետո: Պատուհանի կտրման ավարտից և կտրոցի կրակի մարելուց հետո խցանը հեռացվում է, միացված գազատարը փչամաքրվում է օդով, ինչից հետո եռակցվում է գործող գազատարին:

446. ԳՏ-ներում վթարային իրավիճակների տեղափակումը և վերացումը կազմակերպում է վթարային կարգավարական ծառայությունը (ՎԿԾ), որի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնների հավելված 26-ով:

 

ԳԼՈՒԽ 16. ՎԹԱՐԱՅԻՆ-ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Ընդհանուր պահանջներ

447. Վթարների տեղափակումը և վերացման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գազաթողարկման, սպառողներին գազամատակարարման և գազատարներում ճնշման նորմալ ռեժիմների պահպանման գործառույթներն իրականացվում են շուրջօրյա աշխատող վթարային կարգավարական ծառայության (ՎԿԾ) միջոցով:

448. ՎԿԾ կառուցվածքը, նրա պարտականությունները, հաստիքները, նյութատեխնիկական միջոցներով հագեցվածությունը, ինչպես նաև տեխնիկական և օպերատիվ շահագործական փաստաթղթերով ապահովումը պետք է որոշվի գազի տնտեսության վթարային-կարգավարական ծառայության հրահանգով, որը մշակվում է գազի տնտեսության յուրաքանչյուր կազմակերպության կողմից` հաշվի առնելով տեղական պայմանները և սույն կանոնների պահանջները:

449. Գազաբաշխման համակարգում հնարավոր վթարների վերացման, տեղայնացման և առավել արդյունավետ կազմակերպման նպատակով գազի տնտեսության վթարային կարգավարական ծառայությունները կահավորվում են կազմակերպության ստանդարտով սահմանված մեքենամեխանիզմներով:

 

Գազաբաշխման համակարգի կարգավորման կառավարումը

450. Գազաբաշխման համակարգի կարգավարական կառավարումը պետք է լուծի հետևյալ խնդիրները`

1) վթարների տեղայնացումը և վերացումը,

2) գազի ստացման և առաքման ռեժիմների կարգավորումը,

3) մատակարարողի կողմից գազի ստացման պայմանագրային պահանջների (գազի բաղադրության համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, գազի ծրագրված ծավալը, ճնշման սահմանված ռեժիմները) կատարման հսկողությունը,

4) շուրջօրյա օպերատիվ կապի պահպանումը մատակարարողների և խոշոր սպառողների հերթապահ անձնակազմի հետ,

5) սպասարկվող գազատար ցանցերի աշխատանքի ռեժիմների կարգավորումը, ինչպես նորմալ, այնպես էլ հատուկ պայմաններում` գազի քանակի նվազման, վթարային իրավիճակների առաջացման, գազատարի առանձին հատվածների նորոգման աշխատանքներ կատարելիս, նոր օբյեկտներ (գազատարներ, ԳԿԿ, խոշոր սպառողներ) գործարկելիս,

6) համակարգում ճնշումային ռեժիմների և գազի ծախսի վերլուծությունը,

7) ճնշումային ռեժիմների կարգավորման մեթոդիկայի մշակումն առանձին շրջանների և համակարգի համար ամբողջությամբ,

8) բուֆերային և գազի այլ խոշոր սպառողների անջատումը և միացումը, համաձայն գազամատակարարման գրաֆիկի, գազի անբավարար քանակության դեպքում,

9) գազատարների առանձին հատվածների անջատումը կամ դրանցում ճնշման իջեցումը նորոգման աշխատանքներ կատարելիս` վթարների կամ նոր գազատարների միացման ժամանակ,

10) շահագործման անհրաժեշտ փաստաթղթերի վարումը:

451. Շահագործող ծառայությունները նոր գազատարների միացման և գործողների նորոգման համար նախատեսված բոլոր աշխատանքները, կապված գազամատակարարման համակարգում ռեժիմի փոփոխության հետ, պետք է համաձայնեցնեն ՎԿԾ հետ և վերջինիս ներկայացնեն աշխատանքների կազմակերպման ծրագիրը: Ծրագրի մեկ օրինակը պետք է մնա ՎԿԾ-ում` աշխատանքների ընթացքը հսկելու համար:

452. ՎԿԾ անձնակազմի բոլոր գործողությունները, կապված գազատարների, ԳԿԿ և սպառիչների անջատման և միացման վթարային աշխատանքների կատարման հետ, ինչպես նաև համակարգի կամ նրա առանձին տարրերի աշխատանքային ռեժիմների փոփոխության վերաբերյալ տեղեկությունները պետք է գրանցվեն օպերատիվ մատյանում:

 

Վթարների տեղայնացումը և վերացումը

453. Վթարների վերացման առաջնային միջոցներից են`

1) գազի ճնշման իջեցումը ցանցում,

2) գազ սպառող սարքերի և կայանքների գազամատակարարման դադարեցումը,

3) գազատարի վնասված հատվածի անջատումը գործող գազատարից, գազալցված շինությունների բնական կամ ստիպողական օդափոխությունը` պայթյունաանվտանգ արտածող օդափոխիչի միջոցով,

4) մեքենա-մեխանիզմների, սարքավորումների ճիշտ տեղաբաշխումը,

5) անհրաժեշտության դեպքում համապատասխան ծառայությունների (այլ ինժեներական կառուցումները շահագործող) մասնակցության ապահովումը,

6) ծխելու, լուցկի վառելու, էլեկտրալամպերը և էլեկտրասարքերն անջատելու ու միացնելու, բաց կրակով տաքացուցիչներից, վառարաններից, նավթավառներից, օգտվելու արգելումը,

7) շինության մուտքի հսկումը` կողմնակի անձանց և բաց կրակի ներսանցումը բացառելու նպատակով,

8) անհրաժեշտության դեպքում գազալցված շինություններից բնակիչների էվակուացումը:

454. Վթարային կարգավարական ծառայությունները և գազի տնտեսության կազմակերպության մյուս ստորաբաժանումները պարտավոր են ընդունել ծանուցագրեր վթարների, գազի արտահոսքի, գազատարների և գազի սարքավորումների վնասվածքի մասին` գազի բոլոր սպառողներից, անկախ գերատեսչական պատկանելությունից:

455. Վթարային կարգավարական ծառայության կողմից վթարային հայտերի ընդունումը պետք է կատարվի շուրջօրյա: Գազի տնտեսության կազմակերպությունները բնակչությանը և մյուս սպառողներին պետք է հայտնեն այն հեռախոսահամարները, որոնցով ընդունվում են վթարների, արտահոսքերի և գազատարի, գազի սարքերի ու արմատուրների անսարքությունների մասին ծանուցագրերը:

456. ՎԿԾ գործունեությունը, վթարային իրավիճակները կանխելու, տեղափակելու և վերացնելու համար, պետք է իրականացվի կազմակերպության ստանդարտով հաստատված վթարների տեղայնացման և կանխման ծրագրով և տարբեր գերատեսչությունների ծառայությունների (հրդեհային պաշտպանության, շտապ օգնության, մալուխային ջրմուղի, ջերմամատակարարման և այլ հաղորդակցուղիների գծերի շահագործման) համագործակցության ծրագրով: Այդպիսի ծրագրեր պետք է ունենա յուրաքանչյուր ՎԿԾ: Ծրագրերի հիմնական բովանդակությունը վթարային իրավիճակների նախազգուշացման և տեղայնացման, մարդկանց և նյութական արժեքները փրկելու միջոցառումներն են, ինչպես նաև այդ միջոցառումների կատարման կարգը և հերթականությունը:

1) Տարբեր գերատեսչական ծառայությունների հետ փոխհամագործակցման ծրագրերը հաստատվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

2) Եթե վթարի լրիվ վերացումը կատարում է ՎԿԾ վթարային բրիգադը, ապա գազավտանգ աշխատանքների թույլտվությունը կարգագրի կազմում չի պահանջվում:

457. Վթարի հայտն ընդունող ՎԿԾ հերթապահ կարգավայրը պարտավոր է հայտ ներկայացնողին հրահանգավորել անվտանգությունն ապահովելու անհրաժեշտ միջոցների մասին, մինչև վթարային բրիգադի ժամանելը, և տվյալ վայրն ուղարկել վթարային բրիգադ:

458. ՎԿԾ-ում ստացված բոլոր հայտերը և ծանուցումները պետք է գրանցվեն հայտերի մատյանում` նշելով ճիշտ ժամանակը (ժամը, րոպեն), հայտի բովանդակությունը` հայտ ներկայացնողի բառերով, և վթարային բրիգադի մեկնելու ժամը, րոպեն:

459. Բնակարանում կամ աստիճանավանդակում «Գազի հոտ» վթարային կանչերի դեպքում, վթարային բրիգադը պետք է ստուգի գազի առկայությունը տվյալ շինությունում և հարևան շինություններում, նկուղներում վերացնի հայտնաբերված արտահոսքերը:

1) Արտահոսքը վերացնելուց և շինությունն օդափոխելուց հետո պետք է կրկին ստուգել գազի առկայությունը շինություններում և նկուղներում:

2) Եթե «Գազի հոտ» կանչի դեպքում հայտը տվողի կողմից նշված շինությունում գազի առկայություն չի հայտնաբերվում` պետք է ստուգել աստիճանավանդակը և շենքի նկուղը:

3) Օդի նմուշառումը պետք է կատարել վերին գոտիներից` բնական գազի դեպքում, և ներքին գոտիներից (հատակից ոչ ավելի 30 սմ բարձրությամբ)` հեղուկացված գազի դեպքում:

460. Եթե գազի շինություն է ներթափանցել ստորգետնյա գազատարներից (մուտքագծից կամ բաշխիչ գազատարից), ապա վթարային բրիգադը պետք է անցկացնի արտահոսքի կամ գազի առկայությունը հայտնաբերված տեղից 50 մ շառավղով մոտակա բոլոր ստորգետնյա կառույցների և շենքերի (առաջին հերթին նկուղային հարկերի) մանրանասն հետազոտում` արտահոսքի տեղը գտնելու նպատակով: Գազի առկայության դեպքում պետք է ձեռնարկվեն սույն կանոնների 2-րդ բաժնի, 3-րդ գլխի 112-րդ կետի նշված միջոցները: Վնասված տեղի հայտնաբերումը պետք է կատարվի վթարների տեղայնացման և կանխման ծրագրին համապատասխան:

461. Գազի առկայությունը գազալցված շինություններում, ինչպես նաև մինչև 50 մ հեռավորության վրա գտնվող շենքերում և ստորգետնյա կառույցներում պետք է ստուգվի սարքով, պարբերաբար, վթարային իրավիճակը վերացնելու ողջ ժամանակամիջոցում:

462. Վթարի վայր ժամանած բոլոր ղեկավարները վթարային աշխատանքների կատարման և վթարի վերացման մասին կարող են ցուցումներ տալ միայն աշխատանքների ղեկավարի միջոցով և չպետք է խառնվեն աշխատանքների օպերատիվ ղեկավարմանը:

463. Վթարային վիճակը վերացնելու համար ՎԿԾ հաջորդ հերթափոխի գալու դեպքում աշխատանքի ղեկավարը պետք է տեղեկացնի հերթափոխն ընդունող ղեկավարին` վթարի բնույթի և նրա վերացման ուղղությամբ կազմակերպված միջոցառումների մասին:

464. Վթարային վիճակի վերացման աշխատանքները կարող են համարվել ավարտված, գազի արտահոսքի տեղը գտնվելուց, այն վերացնելուց, ինչպես նաև գազի արտահոսքը դեպի կառույցներ և շինություններ բացառելուց հետո:

465. Գազի տնտեսության կազմակերպության ղեկավարությունը կարգադրությամբ վթարների վերացման աշխատանքներին կարող են ներգրավվել նաև շահագործող ծառայությունները: Գազատարների վերականգնողական աշխատանքների կատարումը` վթարային իրավիճակի վերացումից հետո, պետք է հանձնարարվի շահագործող ծառայություններին:

466. Եթե գազատարի կամ գազի սարքերի վնասվածքների վերացման աշխատանքների ժամանակ կատարում են գազատարի մի մասի անջատումը ցանցից, ապա այդ հատվածի (անսարքությունը վերացնելուց հետո) միացումը գործող ցանցին պետք է կատարի գազամատակարար կազմակերպության գազի տեղամասի շահագործող անձնակազմը: Վթարային ծառայությունը գազաբաշխման ցանցին կարող է միացնել միայն առանձին սարքեր` դրանց անսարքությունները վերացնելուց հետո և այն դեպքում, երբ այդ սարքերն անջատվել են ՎԿԾ անձնակազմի կողմից վթարային հայտերը կատարելու ընթացքում:

467. Բոլոր պատահարների համար, որոնք տեղի են ունեցել գազի սարքերից օգտվելիս, ինչպես նաև վնասված գազատարներից շենքեր և շինություններ գազի ներհոսքից, պետք է կազմվեն ակտեր և նշումներ արվեն վթարների և պատահարների գրանցման մատյանում:

468. ՎԿԾ չունեցող գազամատակարարման համակարգում վթարային աշխատանքները պետք է կատարի գազի տեղամասի շահագործող անձնակազմը: ՎԿԾ վթարային բրիգադն այդ բնակավայրեր կանչում է այն դեպքում, երբ տեղամասի անձնակազմը սեփական ուժերով և միջոցներով չի կարող կատարել վթարային աշխատանքները:

469. Կազմակերպությունների գազամատակարարման համակարգերում, որտեղ դրանց շահագործումն իրականացվում է իրենց գազի ծառայության կողմից, վթարային աշխատանքները պետք է կատարվեն այդ կազմակերպության ուժերով և միջոցներով: ՎԿԾ այդ դեպքերում քաղաքային գազամատակարարման համակարգից անջատում է կազմակերպությունը և վերջինիս խնդրանքով ցույց է տալիս մեթոդական օգնություն:

470. Գազի տնտեսության ՎԿԾ պետք է պարբերաբար (ամիսը մեկ) կատարի բոլոր վթարային հայտերի մանրամասն վերլուծություն, որոնք ստացվել են նախորդ ամսվա ընթացքում, ուսումնասիրել բոլոր անսարքությունների պատճառները գազատարում, արմատուրում և սարքավորումներում: Պետք է ընդհանրացվի վթարային իրավիճակների վերացման աշխատանքների վերաբերյալ կուտակած փորձը և դրա հիման վրա ուղղումներ մտցվի վթարների տեղափակման և կանխման ծրագրերում, մշակվեն միջոցառումներ համակարգի կատարելագործման և վթարային իրավիճակների պատճառների վերացման ուղղությամբ:

471. ՎԿԾ անձնակազմի հետ ուսումնավարժանքային պարապմունքները պետք է անցկացվեն ըստ գազի տնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից հաստատված ժամանակացույցի, բայց ոչ ուշ, քան տարին 2 անգամ: Ստուգողական կանչերը պետք է անցկացվեն գազի տնտեսության կազմակերպության ղեկավարության կողմից ոչ պակաս, քան 3 ամիսը մեկ անգամ:

472. Այլ գերատեսչությունների ծառայությունների հետ (ոստիկանություն, հրշեջ ծառայություն, շտապ օգնություն, էլեկտրամատակարարման, կապի, ջրմուղու, ջերմամատակարարման) ՎԿԾ համատեղ ուսումնավարժանքային պարապմունքները` համաձայն վթարների կանխման և վերացման փոխհամագործակցության ծրագրերի, պետք է անցկացվեն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Ուսումնավարժանքային պարապմունքների և ստուգողական կանչերի արդյունքները պետք է գրանցվեն մատյանում:

 

ԲԱԺԻՆ 9. ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 17. ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

473. Գազաբաշխման ցանցի և գազասպառման համակարգերի (դասակարգումը և թույլատրելի ճնշումները՝ ըստ NN 27 և 28 հավելվածների) կառուցվածքային տարրերի և գազի սարքավորումների շինհավաքակցման, հիմնանորոգման և/կամ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո, պետք է ընդունվեն հանձնաժողովի կողմից: Արգելվում է հանձնել շահագործման այն օբյեկտները, որտեղ դեռ չեն ավարտվել հավաքակցման աշխատանքները կամ դրանք չեն ընդունվել հանձնաժողովի կողմից:

474. Գազամատակարարման համակարգի օբյեկտների ընդունումը շահագործման կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Ավարտված օբյեկտների ընդունման համար պատվիրատուի կողմից ձևավորվում է ընդունող հանձնաժողով, որի կազմի մեջ մտնում են պատվիրատուի, շինհավաքակցման կազմակերպության, գազամատակարարող կազմակերպության և պետական վերահսկողություն իրականացնող լիազոր համապատասխան մարմինների ներկայացուցիչները:

475. Պետական վերահսկողության իրավասություն ունեցող լիազոր մարմնի ներկայացուցիչները մասնակցում են գազամատակարարման ցանցի, կազմակերպությունների կաթսայատների, գազասպառման համակարգերի, ինչպես նաև ԳԼ կետերի, ԳԼ կայանների, հեղուկ գազի ռեզերվուարային կայանքների ավարտական աշխատանքների ընդունմանը: Ընդունման հանձնաժողովի ներկայացուցիչները պետք է տեղեկացված լինեն օբյեկտի ընդունման օրվա մասին` աշխատանքի սկսման օրվանից ամենաքիչը 2 օր առաջ, իսկ պետական վերահսկողության իրավասու ներկայացուցիչները` ամենաքիչը 5 օր առաջ: Ավարտված օբյեկտի շահագործման հանձնման-ընդունման ակտի և գործարկման եզրակացության համաձայն շահագործող կազմակերպությունը թույլտվություն է տալիս գործարկող-կարգաբերող կազմակերպությանը գործարկման-կարգաբերման աշխատանքները սկսելու վերաբերյալ, որոնց ավարտից հետո օբյեկտը ստանում է պետական գրանցում:

476. Օբյեկտում հատուկ բարդ սարքավորումների առկայության դեպքում հանձնաժողովի պահանջով ընդունմանը մասնակցելու համար կարող են հրավիրվել մասնագիտացված այլ կազմակերպություններ:

477. Գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգի օբյեկտների շահագործմանը հանձնելու ժամանակ շինհավաքակցման կազմակերպությունը պետք է ընդունող հանձնաժողովին ներկայացնի օբյեկտի կատարողատեխնիկական փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան նախագիծ:

478. Գազօգտագործող ագրեգատների վերասարքավորման, լրացուցիչ տեղադրման, գազատարների տեղափոխման ժամանակ կազմակերպության գազի տնտեսության տեխնիկական փաստաթղթերի մեջ պետք է կատարվեն համապատասխան լրացումներ կամ փոփոխություններ:

479. Օբյեկտի ընդունման ժամանակ հանձնաժողովը պետք է ստուգի օբյեկտի կատարողատեխնիկական փաստաթղթերը, ամբողջովին ուսումնասիրի տեղադրված գազի համակարգը, նրա համապատասխանությունը նախագծին և բացահայտի առկա հավաքակցման թերությունները: Բացի այդ, պետք է ստուգվի ծխահեռացման և օդափոխիչ սարքավորումների համապատասխանությունը նախագծին:

1) Հանձնաժողովին թույլատրվում է ստուգել գազատարների կամայական հատվածները քանդմամբ կամ գազատարներից կցվանքների լուսավորման միջոցով` մեխանիկական փորձարկումներ կատարելու նպատակով կատարել առանձին հատվածների վերստուգում:

2) Օբյեկտի ընդունումը ձևակերպվում է ակտով, որը հանդիսանում է օբյեկտի շահագործման թույլտվություն:

3) Գազամատակարարման համակարգի բարձր և միջին ճնշման գազատարների և նրանց վրա տեղակայված ինժեներական կառույցների գործարկումն իրականացվում է «Միջին և բարձր ճնշման գազի համակարգերի՝ նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման հավելված՝ կարգին համապատասխան:

480. Եթե հանձնաժողովի կողմից ընդունված օբյեկտը չի շահագործվել ամրության վերջին ստուգման օրվանից 6 ամսվա ընթացքում, ապա շահագործման մեկնարկից առաջ պատվիրատուի և գազամատակարարող կազմակերպության ներկայացուցչի կողմից գազատարի ամրությունը պետք է ենթարկվի վերստուգման, ինչպես նաև պատվիրատուի կողմից պետք է ստուգվեն ծխահեռացման և օդափոխման համակարգերի վիճակը, գազի սարքավորումների, արմատուրի, չափիչ-հսկիչ սարքավորումների և կոռոզիայից պաշտպանող սարքավորումների ամբողջականությունը ու սարքինությունը:

 

ԳԼՈՒԽ 18. ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

481. Նորակառույց միջին և բարձր ճնշման գազատարների միացումը շահագործվողներին կատարվում է շահագործման ընդունման ակտի և գործարկման հիման վրա` գազամատակարարող կազմակերպության ստանդարտով սահմանված կանոնակարգով:

482. Շահագործվող գազատարներին նորակառույց գազատարների, ԳԿԿ-ի, կազմակերպությունների գազասպառման համակարգերի ներանցումների (արտանցումների), բնակելի շենքերի ներտնային գազասպառման համակարգերի միացումները, որպես կանոն, պետք է իրականացվեն այդ գազատարներ և օբյեկտներ գազի մատուցման (բացթողման) ժամանակ: Մինչև շահագործվող գազատարներին նորակառույց գազատարներ, ԳԿԿ-եր, արտանցումներ (ներանցումներ) միացնելը յուրաքանչյուր միացվող գազատարի ծայրին պետք է տեղադրվեն խցաններ: Եթե միացվող գազատարի ծայրին կա անջատող սարք, ապա խցանը տեղադրվում է դրանից հետո: Բացի այդ, մինչև շահագործվող գազատարներին շենքի ներանցումների միացնելը, դրանք պետք է անջատվեն ներքին գազատարներից:

483. Շահագործվող գազատարներին (որոնց շահագործումը կատարվում է գազամատակարարող կազմակերպության կողմից) նորերի միացման աշխատանքները պետք է կատարվեն միայն գազամատակարարող կազմակերպության հատուկ ծառայությունների կամ բրիգադների կողմից:

484. Կազմակերպությունների գազի տնտեսության շահագործման հանձնելու ժամանակ կազմակերպության գազասպառման համակարգի միացումը (ներկտրումը) գազամատակարարող ցանցին և գազի մատուցումը գազասպառման համակարգ պետք է կատարվեն գազամատակարարող կազմակերպության կողմից` բաժանորդ կազմակերպության դիմումի հիման վրա:

485. Պոլիէթիլենային ճյուղավորումների ներմիացումը իրականացվում է անմիջապես գազատարի պոլիէթիլենային խողովակների մեջ հպումային եռակցման միջոցով:

486. Պողպատյա ճյուղավորումների ներմիացումը, որպես կանոն, կատարվում է պողպատյա ներդիրների մեջ, որոնք ներկառուցված են պոլիէթիլենային խողովակների մեջ: Պողպատյա ներդիրների բացակայության դեպքում միացումը ճնշման տակ գործող գազատարներին կարող է իրականացվել պոլիէթիլենային խողովակաոստի միջոցով:

487. Գործող գազատարի ներկտրումը առանց ճնշման իջեցման թույլատրվում է միայն հատուկ սարքավորման կիրառման դեպքում, որը բացառում է գազի արտահոսքը:

488. Գործող գազատարի վրա եռակցումային ներկտրում կատարելուց հետո կարի ամրությունը պետք է ստուգվի հատուկ սարքի միջոցով կամ աշխատանքային ճնշման տակ:

489. Եթե շահագործվող գազատարներին նոր գազատարներ միացնելուց հետո գազի մատակարարում չի կատարվում, ապա յուրաքանչյուր միացված գազատարի ծայրում փակող սարքից հետո տեղադրվում է խցան: Շենքերի ներանցիչները պետք է անջատվեն ներքին գազատարից:

490. Գազամատակարարող ցանցի շահագործման հանձնելը, ինչպես նաև կազմակերպությունների գազասպառման համակարգերը և բնակելի շենքերի ներտնային գազասպառման համակարգերը շահագործման հանձնելը կատարվում է շահագործման ընդունման ակտերի հիման վրա:

491. Գազի մատակարարումը գազավտանգավոր աշխատանք է և պետք է կատարվի սույն կանոնների 8-րդ բաժնի պահանջների համաձայն: Գազատարներին, ԳԿԿ-ին և գազիֆիկացված օբյեկտների գազի սարքավորումներին գազի մատուցումը թույլատրվում է իրականացնել գազամատակարարող կազմակերպության մասնագիտացված բրիգադների (խմբերի) կողմից:

492. Բրիգադները (խմբերը), որոնք իրագործում են գազի մատուցումը գազատարներ, ԳԿԿ-եր և գազասպառման համակարգեր, պարտավոր են մինչև գազի մատուցումը զննել գազատարները և ստուգել գազի սարքավորումների սարքինությունը:

493. Բոլոր գազատարները մինչև գազի մատուցումը պետք է ենթարկվեն ստուգողական ճնշափորձարկման՝ շահագործող կազմակերպության կողմից: Հասարակական նշանակության կազմակերպությունների և բնակչության կենցաղսպասարկման կազմակերպությունների օբյեկտների և բնակելի շենքերի գազատարները, զննումից և հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո, ենթարկվում են օդով ստուգողական ճնշափորձարկման 500 մմ ջր. ս. ճնշման տակ (5000 Պա) (մինչև գազի սարքավորումների հրածորաններից առաջ գտնվող փականներ): Ճնշափորձարկման ժամանակ ճնշման անկումը չպետք է գերազանցի 20 մմ ջր. ս. (200 Պա) 5 րոպեի ընթացքում: Կազմակերպությունների գազասպառման համակարգերի և ջեռուցման կաթսայատների ներքին գազատարները, ԳԿԿ-ի (ԳԿ կայանքների) սարքավորումները և գազատարները ենթարկվում են ստուգողական ճնշափորձարկման 1000 մմ ջր.ս. (0,01 ՄՊա) ճնշման տակ: Այդ դեպքում ճնշման անկումը չպետք է գերազանցի 60 մմ ջր.ս. (600 Պա) մեկ ժամում:

1) Ստորգետնյա և վերգետնյա գազատարները, անկախ հաշվարկված ճնշումից, պետք է ենթարկվեն օդով ստուգողական ճնշափորձարկման 2000 մմ ջր.ս. (0.02 ՄՊա) ճնշման տակ: Ճնշման անկումը չպետք է գերազանցի 10 մմ ջր.ս. (100 Պա) մեկ ժամում: Ստուգողական ճնշափորձարկման արդյունքները պետք է ձևակերպվեն ակտով:

2) Ստորգետնյա ցածր ճնշման գազատարում որպես անջատող սարքավորումներ տեղադրվում են հիդրոփականներ, ուստի այդպիսի գազատարների ստուգողական ճնշափորձարկումը կարող է կատարվել 400 մմ ջր.ս. (4000 Պա) ճնշման տակ: Ճնշման անկումը չպետք է գերազանցի 5 մմ ջր.ս. (50 Պա) 10 րոպեում:

494. Գազի մատակարարման ժամանակ գազատարները պետք է գազով փչամաքրվեն մինչև օդը հեռացնելը: Փչամաքրման ավարտը որոշվում է անալիզի կամ վերցված նմուշի այրման ճանապարհով: Ընդ որում, թթվածնի պարունակությունը գազի մեջ չպետք է գերազանցի 1 տոկոսը, իսկ գազի այրումը պետք է տեղի ունենա հանգիստ` առանց բռնկումների:

1) Գազատարները գազից դատարկելու համար պետք է փչամաքրվեն օդով կամ իներտ գազով: Փչամաքրման վերջը որոշվում է անալիզի միջոցով: Գազի մնացորդային պարունակությունը ներփչվող օդում չպետք է գերազանցի գազի բռնկման ստորին սահմանի 1/5-ին:

2) Գազատարների փչամաքրման ժամանակ արգելվում է գազօդային խառնուրդը բաց թողնել շինություններում, աստիճանավանդակներում, ինչպես նաև ծխանցքներում, օդափոխիչ համակարգերում և այլն: Այն շինությունները, որտեղ կատարվում են փչամաքրման աշխատանքները պետք է օդափոխվեն:

3) Գազօդային խառնուրդի բացթողումը գազատարների փչամաքրման ժամանակ պետք է կատարվի այնպիսի տեղերում, որտեղ կբացառվի դրա մուտքը շինություններ և փակ տարածքներ, ինչպես նաև բռնկումը կրակի որևէ աղբյուրից:

495. Կազմակերպությունների գազասպառման համակարգերի շահագործման մեկնարկը թույլատրվում է օբյեկտների շահագործման ընդունման ակտի, գազատարների տեխնոլոգիական սխեմաների, գազի անվտանգ օգտագործման հրահանգների և շահագործման փաստաթղթերի, հնարավոր պատահարների վերացման պլանի և գործարկման եզրակացության պայմանագրի առկայության դեպքում:

496. Կազմակերպություններում նոր լրացուցիչ գազի սարքավորման հանձնումը շահագործման կատարվում է կազմակերպության գազի ծառայության կամ սպասարկող կազմակերպության կողմից: Հատուկ բարդ գազիֆիկացված ագրեգատների գործարկմանը և կարգաբերմանը կարող են ներգրավվել մասնագիտացված կազմակերպությունները:

497. Բնակելի, հասարակական նշանակության և բնակչության կենցաղսպասարկման կազմակերպությունների շենքերի, ինչպես նաև ջեռուցման կաթսայատների գազի սարքավորումներին գազաթողարկումը կատարվում է գազամատակարարող կազմակերպությունների կողմից:

498. Գազի մատուցման աշխատանքների կատարման համար տրվում է կարգագիր, որտեղ նշվում է գազավտանգավոր աշխատանքների ավարտի մասին, կցվում է օբյեկտի կատարողական, տեխնիկական փաստաթղթերին և պահվում:

499. Գազակարգավորիչ կայանները և կազմակերպությունների շինությունները, որտեղ տեղադրված են գազօգտագործող ագրեգատներ, պետք է ապահովվեն առաջնային հրդեհամարիչ միջոցներով՝ հրդեհային անվտանգության նորմերին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 19. ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ, ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հեղուկ գազերի գազալիցքավորման կետեր

500. Գազալիցքավորման կայանները (ԳԼ կայաններ)` դրանք հեղուկ ածխաջրածնային գազերի ընդունման, պահպանման և սպառողներին բաշխման նպատակներով ստեղծված ստացիոնար օբյեկտներ են:

501. ԳԼ կայանները կարող են տեղակայվել ինչպես հատուկ հատկացրած սենքերում, այնպես էլ արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում: ԳԼ կայանների գազի պահպանման ռեզերվուարների երկրաչափական ծավալը չպետք է գերազանցի 8000 մ3: Արդյունաբերական կազմակերպությունների տարածքում տեղակայված և միայն այդ կազմակերպության օբյեկտների մատակարարման համար նախատեսված ԳԼ կայանները պետք է ունենան 500 մ3-ից ոչ ավելի ծավալի ռեզերվուարներ:

500 մ3-ից ավելի ռեզերվուարներ ունենալու դեպքում, ինչպես նաև այլ կազմակերպությունների կամ բնակելի և կոմունալ-կենցաղային օբյեկտների համար բալոններ լիցքավորելու դեպքում ԳԼ կայաններին պետք է ներկայացվեն նույն այն պահանջները, ինչ արդյունաբերական կազմակերպությունների տարածքից դուրս տեղակայված ԳԼ կայաններին:

502. ԳԼ կայանների տեղակայումը, ԳԼ կայանների, այլ նշանակության շինությունների և շենքերի միջև անվտանգ (ապահով) հեռավորությունները, ԳԼ կայաններում տեղադրված հեղուկ գազերի պահպանման ռեզերվուարների տիպերը և քանակը բերված են NN 13-16 հավելվածներում:

503. ԳԼ կայանների տարածքը բաժանվում է արտադրականի և օժանդակի: Արտադրական գոտում կարող են տեղակայվել հետևյալ շենքերը և շինությունները.

1) երկաթուղու գիծը էստակադով և դատարկման կայանքներով` երկաթուղային ցիստեռններից հեղուկ գազը ռեզերվուարներ դատարկելու համար,

2) պահպանման բազան (կայանը) հեղուկ գազերի պահպանման ռեզերվուարներով,

3) տեխնոլոգիական բաժանմունքները. պոմպակայան, լիցքավորման կայան, բալոններից չգոլորշացած մնացորդների և գազերի դատարկման կայան, անսարք կափույրների և փականների փոխարինման կայան, լիցքավորված և դատարկ բալոնների տեղադրման-բեռնման հրապարակ, օդափոխման սարքավորումների սենք, օդային ճնշակի կայան, կենցաղային սենքեր,

4) ԳԼ կայանի տեխնոլոգիական գծապատկերին համապատասխան հեղուկ գազերի տեղափոխման ներհրապարակային գազատարներ,

5) հեղուկ գազերով ավտոցիստեռնների լիցքավորման լցասյունակներ և ԳԼ կայաններ հեղուկ գազերը ավտոմոբիլային տրանսպորտով մատակարարելու դեպքում` ավտոցիստեռնների դատարկման սյունակներ,

6) ավտոկշեռք,

7) բալոններից չգոլորշացած գազերի դատարկման ռեզերվուարներ,

8) գոլորշացուցիչ սարքավորումներ և հեղուկ գազերի գոլորշիների և օդի խառնող կայանքներ:

Օժանդակ գոտում կարող են տեղակայվել.

1) օժանդակ սենքերի շենքը (վարչատնտեսական սենք, լաբորատորիա, կաթսայատուն, պոմպակայան, սարքավորումների և բալոնների նորոգման մեխանիկական արհեստանոցները, կուտակիչների/մարտկոցների սրահ և այլն),

2) տրանսֆորմատորային ենթակայանի շենքը,

3) ավտոմեքենաների բացօթյա կանգառը կամ ավտոմեքենաների տեխսպասարկման շենքը,

4) ջրի հակահրդեհային պահուստի ռեզերվուարները,

5) ջրաճնշիչ աշտարակը, պահեստները և այլ տարածքները:

Արտադրական գոտու տարածքում թույլատրվում է բալոնների փակ մերձռելսային պահեստի տեղակայումը, օժանդակ գոտում` գազի տնտեսության շահագործման ծառայության տեղակայումը և կաթսայատան գազամատակարարման համար նախատեսված գոլորշացուցիչ կայանքի տեղադրումը: Բալոնների փորձարկման և ներկման բաժանմունքը կարող է գտնվել ինչպես արտադրական, այնպես էլ օժանդակ գոտում: Ճնշակները, պոմպերը, գոլորշացուցիչ կայանքները և ԳԼ կայանների այլ տեխնոլոգիական սարքավորումները թույլատրվում է տեղակայել բաց հրապարակներում չհրկիզվող ծածկարանների տակ, եթե կլիմայական պայմանները չեն խոչընդոտում սպասարկող անձնակազմի և սարքավորումների աշխատանքը:

504. ԳԼ կայաններում շենքերի և շինությունների տեղակայումը, ինչպես նաև շենքերի և շինությունների տիպը և կառուցվածքը սահմանվում են շինարարական նորմերով: ԳԼ կայանների տարածքներում շենքերի և շինությունների հեռավորությունները պահպանման բազայից պետք է լինեն N 17 հավելվածում նշված մեծություններից ոչ պակաս:

505. ԳԼ կայանների տարածքներում գտնվող շենքերում արգելվում է սենքեր հատկացնել բնակության համար կամ այլ նպատակներով (բացառությամբ անվտանգության կանոնների 7-րդ գլխի 4 կետում նշվածների):

506. ԳԼ կայանների տարածքը անհրաժեշտ է ցանկապատել: Ցանկապատը պետք է պատրաստված լինի չհրկիզվող նյութերից և ապահովի տարածքի օդափոխությունը: ԳԼ կայանների արտադրական և օժանդակ տարածքները պետք է բաժանել չհրկիզվող նյութերից պատրաստված թեթևացված տիպի կառուցվածքներով կամ 1 մ-ից ոչ բարձր թփերով:

507. ԳԼ կայանների ներհրապարակային ճանապարհների տրանսպորտային շինությունները (անցատեղերը, անցուղիները և այլն) պետք է պատրաստվեն չհրկիզվող նյութերից:

508. ԳԼ կայանների տարածքները պետք է ունենան պահպանական (պահակային) լուսավորում:

509. ԳԼ կայանների տարածքում, թմբապատման գոտուց դուրս թույլատրվում է սաղարթավոր ծառատեսակների տնկումը` ռեզերվուարներից առնվազն 5 մ հեռավորության վրա՝ հաշվելով ռեզերվուարի եզրից մինչև ծառի բունը:

510. ԳԼ կայանների տարածքից դուրս, ցանկապատի պարագծով պետք է թողնվի առնվազն 10 մ լայնքով ազատ գոտի: Այդ գոտուց դուրս, պահպանվող տարածքում թույլատրվում է այգիների, բանջարանոցների հիմնումը, սաղարթավոր ծառատեսակների տնկումը, ինչպես նաև բացօթյա (առանց ծածկարանների) չհրկիզվող նյութերի պահեստների տեղակայումը.

1) Պահպանվող (անվտանգության) գոտի` դա ԳԼ կայանին հարակից հողատարածք է: Այդ գոտին ապահովում է ԳԼ կայանների և այլ շենքերի և շինությունների միջև ապահով/անվտանգ հեռավորությունը:

2) Պահպանման գոտում հիմնած այգիների և բանջարանոցների տարածքում շինությունների կառուցումը արգելվում է:

3) Անտառային տեղանքում ԳԼ կայանների տեղակայման դեպքում ռեզերվուարներից մինչև մոտակա փշատերև ծառերը հեռավորությունը պետք է լինի առնվազն 50 մ, իսկ սաղարթավոր ծառերը` նվազագույնը 20 մ:

511. ԳԼ կայանների տարածքը պետք է լինի մաքուր: Անցուղիները և անցումները պետք է լինեն ազատ: Կայանների տարածքում արգելվում է ԳԼ կայանների արտադրական գործընթացներին ոչ պիտանի նյութերի պահեստավորումը և պահպանումը:

512. ԳԼ կայաններում ռեզերվուարների տեղադրումը, դրանց տիպը և շրջակապումը պետք է համապատասխանեն NN 13-15 հավելվածներում բերված պահանջներին:

1) Վերգետնյա են համարվում այն ռեզերվուարները, որոնց ստորին եզրը գտնվում է հարակից տարածքի նախագծային նշագծի հետ նույն մակարդակին կամ ավելի բարձր: Ռեզերվուարի հարակից տարածք է համարվում դրա պատերից 6 մ հեռավորության վրա գտնվող տարածությունը:

2) Ստորգետնյա ռեզերվուարներ են համարվում այն ռեզերվուարները, որոնց վերին եզրը գտնվում է հարակից տարածքի նախագծային նշագծից առնվազն 0,2 մ ցածր: Ստորգետնյա ռեզերվուարներին են հավասարվում այն վերգետնյա ռեզերվուարները, որոնք լցածածկվում են գրունտով վերին եզրից հաշված առնվազն 0,2 մ բարձրության վրա, իսկ լայնքով` ռեզերվուարի պատից հաշվելով 6 մ հեռավորության վրա:

513. Վերգետնյա ռեզերվուարների միջև հեռավորությունը պետք է լինի մոտակա ամենամեծ ռեզերվուարի տրամագծից ոչ պակաս, իսկ եթե դրանց տրամագիծը 2 մ-ից պակաս է, ապա առնվազն 2 մ: Ստորգետնյա ռեզերվուարների միջև հեռավորությունը պետք է լինի մոտակա ամենամեծ ռեզերվուարի տրամագծի կեսից ոչ պակաս, բայց առնվազն 1 մ:

514. Ամբողջությամբ հողում թաղված ռեզերվուարների վրա, ռեզերվուարի եզրային ծնորդներով սահմանափակված տարածքում պետք է լինի նախագծային նշագծից 0,3 մ բարձրության լիրաթումբ:

515. Երկուսից ավելի ռեզերվուարները տեղադրում են խմբերով: Ռեզերվուարների խմբերի տարողությունը չպետք է գերազանցի 2000 մ3: Եթե ռեզերվուարների խմբերի տարողությունը չի գերազանցում 200 մ3, ապա խմբերի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 5 մ, 200 մ3-ից մինչև 700 մ3 տարողության դեպքում խմբերի միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն 10 մ, 700 մ3-ից մինչև 2000 մ3 տարողության դեպքում խմբերի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 20 մ: Հեռավորությունը հաշվարկվում է ռեզերվուարների արտաքին ծնորդների միջև:

516. Վերգետնյա ռեզերվուարները պետք է սարքավորվեն մնայուն հրապարակներով և բազրիքային սանդուղքով, որը կապահովի դիտանցքերի, փականների և սարքերի սպասարկման հարմարավետությունը: Սանդուղքները և հրապարակները պետք է ունենան առնվազն 1 մ բարձրությամբ բազրիքներ, որոնց ստորին հատվածը 10 սմ չափով պետք է լինի պատած (ծածկած): Հեղուկ գազերի ռեզերվուարների մոտ զուգասանդուղքների տեղադրումը արգելվում է:

517. Վերգետնյա ռեզերվուարների անջատող սարքերը պետք է տեղադրվեն անմիջապես խողովակապտուկի մոտ: Ստորգետնյա ռեզերվուարների անջատող սարքավորումները, ապահովիչ կափույրները և չափիչ-հսկիչ սարքերը պետք է գտնվեն գետնի (լցածածկի) մակերեսից բարձր:

518. Ստորգետնյա և վերգետնյա հեղուկ գազերի ռեզերվուարները պետք է սարքավորվեն հեղուկի մակարդակի ցուցիչներով, ճնշաչափերով և ապահովիչ կափույրներով: Բացի այդ, վերգետնյա ռեզերվուարները պետք է սարքավորվեն նաև չսառչող ճնշակարգավորիչ կափույրով: Ռեզերվուարի վրա պետք է տեղադրվեն առնվազն երկու ճնշաթափման ապահովիչ կափույրներ: Դրանցից առաջ պետք է տեղադրված լինի հատուկ եռաքայլ ծորակ, որը թույլ կտա անջատել երկու կափույրներից որևէ մեկը:

519. Գազի հեռացումը ապահովիչ կափույրներից պետք է իրականացվի մոմերի միջոցով: Ապահովիչ կափույրների փչամաքրման մոմերի վրա անջատող սարքերի տեղադրումը արգելվում է: Թույլատրվում է մի քանի ապահովիչ կափույրների միացումը մեկ փչամաքրման մոմին: Փչամաքրման մոմերի բարձրությունը ռեզերվուարի համեմատ պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս, վերգետնյա ռեզերվուարների համար այդ հեռավորությունը հաշվառվում է սպասարկման հրապարակի մակերեսից, իսկ ստորգետնյա ռեզերվուարների համար` լցածածկի մակարդակից: Շենքից դուրս տեղադրված փչամաքրման մոմերի բարձրությունը գազատարների և սարքավորումների համեմատ պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս՝ հաշվելով միացման տեղից: Տարածքներում գտնվող գազատարների և սարքավորումների վրա փչամաքրման մոմերի տեղադրումը պետք է համապատասխանի սույն ԳԲՀԱևՇԿ 4-րդ բաժնի, 5-րդ գլխի, 183-րդ կետի պահանջներին:

520. Բաց տիպի մակարդակաչափային ապակիներով հեղուկի մակարդակի ցուցիչները պետք է հաշվարկված լինեն առնվազն 1,8 ՄՊա ճնշման համար, ունենան արագագործ կափույրներ, անջատող ծորակներ և պաշտպանված լինեն վնասվելուց:

521. Ջեռուցող սարքավորումները թույլատրվում է տեղադրել ինչպես ռեզերվուարների ներսում, այնպես էլ դրսից, այն պայմանով, որ դա չառաջացնի ռեզերվուարի ներքին ճնշման հաշվարկային ցուցանիշներից բարձր աճ:

522. Արևի ճառագայթումից վերգետնյա ռեզերվուարների տաքացումը բացառելու համար դրանք ներկվում են բաց գույնի ներկով (անհրաժեշտության դեպքում, բայց ոչ պակաս 5 տարին մեկ անգամ) կամ սարքավորվում են ջերմային պատյանով, կամ տեղադրվում են չհրկիզվող նյութերից պատրաստած ծածկարանների տակ:

523. Ստորգետնյա ռեզերվուարները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից՝ համաձայն սահմանված նորմերի պահանջների:

524. Արգելվում է ԳԼ կայանների տարածքով օդային էլեկտրահաղորդակցման գծերի անցկացումը: Պահպանման բազայի տարածքի սահմաններում մալուխային գծեր թույլատրվում է անցկացնել միայն դեպի չափիչ-հսկիչ սարքերը և ավտոմատ սարքավորումները, որոնք անհրաժեշտ են ռեզերվուարի շահագործման համար: Պահպանման բազայի տարածքում տեղադրված բոլոր չափիչ-հսկիչ սարքերը և ավտոմատ սարքավորումները պետք է լինեն պայթյունապաշտպանված կատարմամբ:

525. Տեղադրվող սարքավորումները և սարքերը պետք է համապատասխանեն տարածքների պայթյունահրդեհավտանգության ԵԱՏՄ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 825 որոշման հավելված «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

526. ԳԼ կայանների գազատարներով հեղուկ գազերի, հեղուկ և գազանման ֆազաների տեղափոխման համար կիրառվող ճնշակները և պոմպերը պետք է լինեն հատուկ կատարմամբ և պիտանի պրոպան-բութանային չափամասերի վերամղման համար:

527. Մեկ շարքով երկու և ավելի պոմպերի կամ ճնշիչների տեղադրման դեպքում անհրաժեշտ է նախատեսել սպասարկման ճակատով հիմնական անցումի առնվազն 1,5 մ լայնք, պոմպերի միջև նվազագույնը 0,8 մ հեռավորություն, ճնշիչների միջև` 1,5 մ, ճնշիչների և պոմպերի միջև` 1,0 մ, և պոմպերից ու ճնշիչներից մինչև սենքի պատերը` առնվազն 1,0 մ հեռավորություն:

528. Պոմպերի և ճնշիչների ներծծող և արտամղող խողովակաոստերի վրա պետք է տեղադրվեն անջատող սարքեր, իսկ արտամղող խողովակաոստերի վրա՝ նաև հակադարձ կափույրներ:

1) Պոմպերից առաջ պետք է տեղադրված լինեն փչամաքրման մոմերով զտիչներ (ֆիլտրեր), պոմպերից հետո արտամղիչ գազատարների վրա` փչամաքրման մոմեր, որոնք կարող են միացվել զտիչների (ֆիլտրերի) մոմերի հետ: Մխոցավոր և մրրիկային պոմպերի կուտակիչները պետք է սարքավորված լինեն դիֆերենցիալ կափույրներով, որոնք միացվում են ռեզերվուարների խողովակաշարի հետ տարաթողման գծով:

2) Ներծծող գծերի վրա ճնշիչներից առաջ տեղադրվում են փչամաքրման սարքավորումներով հեղուկի զտիչներ, իսկ արտամղող գծերի վրա` յուղազատիչներ: Ճնշիչները և պոմպերը պետք է սարքավորված լինեն դրանց նորմալ աշխատանքը ապահովող չափանիշների խախտման դեպքում և անհրաժեշտության դեպքում, նաև զատիչներում հեղուկի մակարդակի բարձրացման դեպքում էլեկտրաշարժիչները անջատող ավտոմատ համակարգով:

529. Սեպափոկային փոխանցումներում պետք է օգտագործվեն ԳՕՍՏ 1284.2-89-ի պահանջներին համապատասխանող սեպաձև փոկերը: Կոմպրեսորի սարքավորումների բոլոր այն մետաղյա մասերը, որոնք աշխատանքի ժամանակ կարող են հայտնվել լարման տակ (հենոցը, էլեկտրաշարժիչների կորպուսները/հենամարմինները, պահարանները, կառավարման վահանակները և այլն) պետք է լինեն հողակցված:

530. Բոլոր փոկային փոխանցումների մեկուսացումը պետք է տեղադրել փոկերից առնվազն 20 սմ հեռավորության վրա:

531. Լցավորման բաժանմունքի դասավորումը/կազմավորումը պետք է բացառի բալոնների լիցքավորման կայանին ավտոմոբիլային տրանսպորտի 5 մ-ից ավելի մոտենալու հնարավորությունը:

532. ԳԼ կայանների բոլոր փակ պայթյունավտանգավոր սենքերը պետք է սարքավորված լինեն մեխանիկական ներծծիչ-արտածծիչ օդափոխման համակարգով, որը կապահովի աշխատանքի ժամանակ 1 ժամվա ընթացքում առնվազն տասնապատիկ օդափոխանակումը, իսկ ոչ աշխատանքային ժամերին 1 ժամվա ընթացքում` եռապատիկ օդափոխանակում:

1) Ոչ աշխատանքային ժամերին իրականացվող օդափոխումը կարող է լինել մեխանիկական, բնական կամ խառը:

2) Ճնշիչ պոմպակայանը, բացի ներծծիչ-արտածծիչ օդափոխման համակարգից, պետք է ունենա նաև վթարային օդափոխման համակարգ:

3) Արտածծիչ համակարգերի օդամղիչները պետք է այնպես համակցված լինեն պայթյունավտանգավոր սենքերում տեղադրված ճնշիչների և պոմպերի էլեկտրահաղորդակների հետ, որ բացառվի դրանց աշխատանքի հնարավորությունը օդափոխման համակարգի անջատման դեպքում:

4) Վթարային օդափոխման համակարգը պետք է անմիջապես միացրած լինի տվյալ սենքի օդում վտանգավոր մակարդակի գազի կուտակման մասին ահազանգող սարքավորումներին: Վթարային արտածծիչ օդափոխման համակարգի միացման հետ միաժամանակ պետք է ապահովվի ճնշիչների և պոմպերի էլեկտրահաղորդակների անջատումը:

533. Պայթյունավտանգ սենքերի ներծծիչ-արտածծիչ օդափոխման համակարգը չպետք է կապված լինի ոչ պայթյունավտանգավոր սենքերի օդափոխման համակարգերի հետ: Արտածծիչ օդափոխման խցիկները պետք է ունենան բնական օդափոխում:

534. Օդափոխման համակարգը պետք է ապահովի օդափոխանակությունն ինչպես վերին, այնպես էլ, հիմնականում, սենքի ստորին գոտիներում: Ստորին գոտիներից (գետնից 0,3 մ-ից ոչ ավելի բարձրություն) պետք է արտածծվի ընդհանուր արտանետվող օդի առնվազն 2/3 մասը: Վերին գոտիների մշտական օդափոխման համար թույլատրվում է արտածծիչ հորանների և շեղիչների տեղադրում, որոնց վրա արգելվում է շիբերների և դրոսել-կափույրների տեղադրումը:

535. Բալոնների լիցքավորման, լվացման և շոգեմաքրման կետերը պետք է սարքավորված լինեն տեղային արտածծիչներով: Տեխնոլոգիական սարքավորումների գետնախորշերը պետք է ունենան արտածծում կամ ներծծում` կապված գետնախորշի խորությունից:

536. Օդափոխման սարքավորումների քանակը, տիպը, դասավորությունը և օդի ներծծման և արտածծման սարքավորումների կառուցվածքը պետք է համապատասխանեն քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի պահանջներին:

537. Չջեռուցվող արտադրական սենքերը, որտեղ անհրաժեշտ չէ սպասարկող անձնակազմի մշտական ներկայությունը, կարող են օդափոխվել միջանցիկ օդափոխությունով շերտափեղկային վանդակի միջոցով, որը պետք է տեղադրել հակադիր պատերի ստորին հատվածներում:

538. Ներծծող և արտածող օդափոխման համակարգերի օդատարները պետք է պատրաստվեն չհրկիզվող նյութերից:

539. Օդափոխման արտածծիչ համակարգերը պետք է սարքավորվեն համապատասխան դասի պայթյունավտանգավոր սենքերում աշխատելու համար նախատեսված օդամղիչներով: Ներծծող օդափոխման համակարգերի սարքավորումները կարող են լինել սովորական կատարմամբ, եթե սնուցող օդատարի վրա տեղադրվում է հակադարձ կափույր:

540. Հեղուկ գազերի գազատարների անցկացումը խրամուղիներում, շենքերի տակով և դրանց վրայով չի թույլատրվում: Թույլատրվում է ոչ տարանցիկ հեղուկ գազերի գազատարների անցկացումը ԳԼ կայանների արտադրական շենքերի արտաքին պատերի վրայով: Այդ դեպքում որմնանցքերի վրա կամ տակ կափույրների, կցորդիչային և պարուրակային միացումների տեղադրումը չի թույլատրվում:

541. Շենքերի և սենքերի ներսում կամ էստակադների վրայով հեղուկ և գազանման չափամասերի գազատարների և զրահապատ մալուխների կամ էլեկտրալարերի պողպատյա խողովակների միաժամանակ անցկացման դեպքում վերջիններս պետք է գտնվեն հեղուկ գազերի խողովակաշարերի վերին մասում:

542. Բոլոր տեսակի կապուղեգծերի ներանցիչները (տեխնոլոգիական խողովակաշարեր, օդատարեր, ջրատարեր և այլն) պայթյունավտանգավոր սենքեր պետք է կատարվեն պատերի միջով սենքի ընդհանուր բարձրության 2/3-ից ոչ պակաս մակարդակի վրա: Բոլոր ներանցիչային անցքերը պետք է պատշաճ կերպով լցափակվեն չհրկիզվող նյութերով: Այն դեպքում, երբ պայթյունավտանգավոր սենքը ոչ պայթյունավտանգավոր սենքերից անջատվում է նախամուտքով, որում ապահովվում է օդի ծավալի հնգապատիկ ներծծումը, կապուղեգծերի անցկացման բարձրությունը չի նորմավորվում:

543. Շինություններից դուրս անցկացրած և անջատող սարքավորումներով սարքավորված հեղուկ մասնաբաժնի վերգետնյա գազատարները պետք է պահպանվեն արևի ճառագայթման պատճառով հնարավոր ճնշման կտրուկ աճից: Պաշտպանության միջոց են հանդիսանում ապահովիչ կափույրները և գազատարների ներկումը բաց գույնի ներկերով:

544. Հեղուկ գազերի գազատարները պետք է ներկվեն պայմանական գույների յուղաներկով. գազանման ֆազի գազատարները` դեղին գույնի լայնական կարմիր օղակներով, հեղուկ ֆազի գազատարները` շագանակագույն, լայնական կարմիր օղակներով: Հեղուկ ֆազի վերգետնյա արտաքին գազատարները պետք է ներկվեն արևի ճառագայթները անդրադարձնող բաց գույնի ներկերով առանձին հատվածների ազդանշանային ներկվածքով` ԳՕՍՏ 14202-69 ստանդարտով սահմանված պահանջներին համապատասխան:

545. Դատարկման-լիցքավորման սարքավորումների համար պետք է կիրառվեն 1,6 ՄՊա-ից ոչ պակաս աշխատանքային ճնշման համար նախատեսված Բ «ը» դասի ռետինագործվածքային խողովակները կամ այլ խողովակները, որոնց տեխնիկական հատկությունները պակաս չեն Բ «ը» դասի խողովակների հատկություններից (ԳՕՍՏ 18698-79): Ռետինագործվածքային խողովակները արգելվում է օգտագործել որպես մնայուն գազատարներ:

546. Ռետինագործվածքային խողովակի եզրերը պետք է ունենան հատուկ սարքավորումներ գազատարների և այլ անոթների խողովակապտուկներին միանալու համար: Ռետինագործվածքային խողովակները պետք է լինեն շրջահյուսված 2 մմ և ավելի տրամագծով պղնձե լարերով կամ 4 մմ-ից ոչ պակաս կտրվածքով պղնձե ճոպանով` 100 մմ-ից ոչ պակաս պտույտի քայլով: Մետաղալարի երկու եզրերը միացվում են խողովակի եզրամասի հետ զոդումով կամ հեղույսի տակ:

547. Երկաթուղային ցիստեռններից գազերի դատարկման և ավտոցիստեռնների լիցքավորման համար նախատեսված հեղուկ գազերի գազատարների վրա, մինչ անջատող կափույրը պետք է տեղադրվի խողովակից համակարգի կամ փչամաքրման մոմի մեջ գազի մնացորդների հեռացման խողովակապտուկը: Խողովակապտուկի վրա պետք է լինի անջատող սարքավորում:

548. Ռետինագործվածքային խողովակներից հատվածներ ունեցող երկաթուղային ցիստեռնների դատարկման գազատարները պետք է սարքավորված լինեն հակադարձ կափույրներով, որոնք տեղադրվում են անմիջականորեն ռետինագործվածքային խողովակների մոտ:

549. Արգելվում է հեղուկ գազերի գազատարների օգտագործումը որպես հողակցման հոսանատար:

550. ԳԼ կայաններ հեղուկ գազերի գազատարներով մատակարարման դեպքում դրանց վրա ԳԼ կայանի տարածքից դուրս պետք է տեղադրված լինի անջատող սարք` ԳԼ կայանի ցանկապատից առնվազն 50 մ հեռավորության վրա:

 

ԳԼՈՒԽ 20. ԳՈԼՈՐՇԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԽԱՌՆԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ)

 

551. Գոլորշացուցիչ կայանքները կարող են տեղադրվել ինչպես շինություններում/սենքերում, այնպես էլ դրանցից դուրս: Շինություններից դուրս տեղադրված գոլորշացուցիչ կայանքները պետք է գտնվեն ռեզերվուարներից առնվազն 10մ հեռավորության վրա: Մինչ 200 կգ/ժ ընդհանուր արտադրողականության գոլորշացուցիչները կարող են տեղադրվել ճնշիչ պոմպակայանների բաժանմունքներում/սենքերում, իսկ 200 կգ/ժ և բարձր արտադրողականությամբ գոլորշացուցիչները` տեխնոլոգիական արտադրամասի առանձին տարածքներում, ինչպես նաև գազօգտագործող սարքերի տեղակայման շենքի տարածքում կամ շինությունից դուրս: Արգելվում է գոլորշացուցիչ կայանքների տեղադրումը նկուղային և գետնախարսխային հարկերում, ինչպես նաև գետնափորերում և խորացումներում:

552. Շինություններից դուրս գոլորշացուցիչների տեղադրման դեպքում փականները (արմատուրը) պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից և մթնոլորտային տեղումներից:

553. Գոլորշացուցիչ կայանքների խմբակային տեղադրման դեպքում գոլորշացուցիչների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի 1 մ-ից ոչ պակաս:

554. Գոլորշացուցիչները պետք է սարքավորվեն գազանման ֆազի գազատարի մեջ գոլորշացուցիչից հեղուկ ֆազի ներթափանցումը բացառող սարքավորումներով, ինչպես նաև ապահովիչ կափույրով: ԳԼ կայանների օբյեկտների գազամատակարարման նպատակով գոլորշացուցիչից գազի սնուցման դեպքում գոլորշացուցիչ կայանքի գազանման ֆազի գազատարի վրա պետք է տեղադրվեն ճնշման կարգավորիչ և ապահովիչ կափույր: Գազատարում գազի ճնշման թույլատրելի մակարդակից աճը բացառող ապահովիչ սարքով ներսարքված ճնշման կարգավորիչի տեղադրման դեպքում լրացուցիչ կափույրի օգտագործումը պարտադիր չէ:

555. Խառնիչ կայանքները համալիր տեղադրվում են գոլորշացուցիչ կայանքների հետ: Խառնիչ կայանքների արտադրողականությունը, կառուցվածքը և շրջակապվածությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին:

556. Սպառողներին գազաօդային խառնուրդ մատակարարելու դեպքում պետք է օգտագործվեն խառնուրդի մատուցումը ցանցի մեջ ընդհատող ավտոմատ սարքավորումներ: Այդ սարքավորումները պետք է միանան այն դեպքում, երբ խառնուրդի կազմը հավասար է պայթյունակության վերին սահմանի ցուցանիշի կրկնապատիկին:

557. Խառնիչ խցիկ գազ և օդ մատուցող գազատարների վրա պետք է նախատեսվի հակադարձ կափույրների, ճնշման կարգավորիչի և խառնուրդի որոշված համամասնությունը պահպանող ավտոմատ անջատող սարքի տեղադրումը, որը ապահովում է գազի և օդի մատուցման անջատումը խառնիչ կայանքին նշված բաղադրիչներից որևէ մեկի մատակարարման կտրուկ ընդհատման դեպքում:

 

ԳԼՈՒԽ 21. ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐ

 

558. ԳԼ կետերը նախատեսված են սպառողներին բալոններով հեղուկ գազի մատակարարման համար: ԳԼ կետերում կատարվում է բալոնների լիցքավորում ԳԼ կայաններից ավտոցիստեռններով ստացված հեղուկ գազերով:

559. ԳԼ կետերի տարածքներում կարող են տեղակայվել հետևյալ շենքերը և շինությունները.

1) հեղուկ գազերի պահպանման ռեզերվուարներ կամ որպես հեղուկ գազերի պահպանման անոթ օգտագործվող ավտոցիստեռնի տեղակայման հրապարակ;

2) դատարկման գազասյունակներ` ավտոցիստեռնից հեղուկ գազը ռեզերվուարների մեջ տեղափոխելու համար,

3) բալոնների լիցքավորման և բալոններից չգոլորշացած մնացորդների դատարկման սարքավորումներ,

4) բալոնների ընդունման համար նախատեսված բեռնման հրապարակներ,

5) լիցքավորված և դատարկ բալոնների պահեստավորման հրապարակներ (պահեստներ):

560. ԳԼ կետերի տարածքներում շենքերի և շինությունների տեղակայումը, դրանց քանակությունը, կառուցվածքը և տեխնոլոգիական սարքավորումների շրջակապումը, ինչպես նաև ԳԼ կետերի շինարարական, սանիտարատեխնիկական և էլեկտրատեխնիկական սարքավորումները պետք է համապատասխանեն N 18 հավելվածում նշված մեծություններին: Ավտոցիստեռններից բալոնների լիցքավորման դեպքում որպես գազի պահպանման անոթ օգտագործվող ավտոցիստեռնի և ԳԼ կետի շինություններ չհանդիսացող շենքերի ու շինությունների միջև հեռավորությունը պետք է լինի 80 մ-ից ոչ պակաս, մինչև լիցքավորման թեքահարթակը` առնվազն 15 մ:

561. ԳԼ կետի տարածքը պետք է ունենա չհրկիզվող նյութերից պատրաստած ցանկապատ նվազագույնը 1,6 մ բարձրությամբ:

 

ԳԼՈՒԽ 22. ՀԵՂՈՒԿ ԳԱԶԵՐԻ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԵՎ ՌԵԶԵՐՎՈՒԱՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

Անհատական բալոնային կայանքներ

562. Անհատական բալոնային կայանք է համարվում երկուսից ոչ ավելի բալոններ ունեցող գազամատակարարման կայանքը, որը նախատեսված է գազի փոքր ծախսով սպառողներին գազ մատակարարելու համար (բնակելի, հասարակական նշանակության շենքերի կենցաղային կարիքները):

563. Շենքերում կահավորվող բալոնային կայանքների բալոնները պետք է տեղադրվեն նույն սենքերում, ինչ և գազի սարքավորումները: Որպես կանոն, մեկ սենքում թույլատրվում է տեղադրել մեկ բալոն 50 /55/ լ-ից ոչ ավելի տարողությամբ: Մեկ սենքում թույլատրվում է երկու բալոնների տեղադրում, եթե յուրաքանչյուրի տարողությունը չի գերազանցում 27լ (մեկ բալոնը պահուստային): Հեղուկ գազերով բալոնների տեղադրման սենքերում ջերմաստիճանը չպետք է գերազանցի 450C:

564. Գազի բալոնների տեղադրումը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին:

565. Տարածքում տեղադրվող բալոնները պետք է գտնվեն գազավառարանից (սալիկից) առնվազն 0,5 մ հեռավորության վրա և 1 մ հեռավորության վրա ջեռուցման մարտկոցից կամ վառարանից: Բալոնները տաքացումից պահպանող ծածկի տեղադրման դեպքում բալոնի հեռավորությունը ջեռուցող սարքից կարող է նվազեցվել մինչ 0,5 մ: Բալոնի և պահպանիչ պատի միջև հեռավորությունը պետք է լինի 10 սմ-ից ոչ պակաս: Վառարանների հնոցների դռնակների դիմաց բալոնների տեղադրման դեպքում բալոնի և դռնակի միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն 2 մ:

566. Շենքերից դուրս բալոնները պետք է տեղադրվեն փակվող պահարաններում կամ բալոնի գլխամասը և ռեդուկտորը, ճնշման կարգավորիչը, ծածկող փակվող պատյաններում: Պահարանները և պատյանները պետք է ունենան օդափոխման անցքեր: Շենքի պատերի մոտ բալոնները պետք է տեղադրվեն դռներից և առաջին հարկի լուսամուտներից առնվազն 0,5 մ հեռավորության վրա, նկուղային և գետնախարսխային հարկերի լուսամուտներից և դռներից, ինչպես նաև կոյուղու հորերից առնվազն 3 մ հեռավորության վրա: Արգելվում է բալոնների տեղադրումը սենքերի պահուստային ելքերի (փրկաելքերի) մոտ, շենքի գլխավոր ճակատային մասում, տրանսպորտի ինտենսիվ շարժումով անցուղագծերում: Արևային կողմից տեղադրվող բալոնները պետք է ունենան ստվերային պաշտպանություն կամ ծածկարաններ: Բալոնների պահարանները և փակվող պատյաններում բալոնները պետք է տեղադրվեն շենքի պատերին ամրացրած չհրկիզվող հիմքերի վրա: Հիմքի նվազագույն բարձրությունը հողի մակերեսից պետք է կազմի 0,1 մ-ից ոչ պակաս:

567. Յուրաքանչյուր բալոնային կայանքը պետք է ունենա ճնշման կարգավորող սարք (ռեդուկտոր) գազի ճնշումը նվազեցնելու համար: Շենքի ներսում բալոնների վրա տեղադրվող ճնշման կարգավորող սարքերը չպետք է ունենան վթարային արտանետող կափույր:

568. Շարժական ճաշարաններում, խորտկարաններում գազաբալոնային կայանքների կազմակերպումը թույլատրվում է միայն գազի տնտեսության շահագործման տեղական կազմակերպության հետ նախագծի համաձայնեցման դեպքում:

569. Ռետինագործվածքային խողովակով բալոնի միացումը գազի սարքավորմանը պետք է իրականացվի սույն կանոնների 4-րդ բաժնի, 6-րդ գլխի, 222 կետի պահանջներին համապատասխան: Բալոնի և գազի սարքավորման միացման համար օգտագործվող ռետինագործվածքային խողովակը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 18698-79, դաս Բ (1)-ի կամ ԳՕՍՏ 9356-75, դաս I և II-ի կամ ԳՕՍՏ 10362-2017-ի պահանջներին: Ռետինագործվածքային խողովակները չպետք է ունենան ռետինի վերին շերտի վնասվածքներ:

 

Խմբակային բալոնային կայանքներ

570. Խմբակային բալոնային կայանք է համարվում երկուսից ավելի բալոններից կազմված գազամատակարարման կայանքը:

571. Բալոնները պետք է տեղադրվեն փակվող պահարաններում կամ սարքավորվեն փակվող պաշտպանիչ պատյաններով: Բալոններով պահարանները և պատյաններով բալոնները պետք է տեղադրվեն չհրկիզվող նյութերից պատրաստած հիմքերի վրա գետնի մակերեսից առնվազն 0,1 մ բարձրության վրա:

572. Պաշտպանիչ պատյաններով և շենքերից որոշակի հեռավորության վրա տեղադրված բալոնային կայանքները պետք է ունենան չհրկիզվող նյութերից պատրաստած ցանկապատեր և նախազգուշացնող գրվածքներ: Բալոններից մինչ ցանկապատը հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս: Խմբակային բալոնային կայանքից մինչև շենքերի և շինությունների միջև նվազագույն հեռավորությունը կարգավորվում սույն կանոնների 23-րդ հավելվածով:

573. Թույլատրվում է խմբակային բալոնային կայանքի տեղադրումը հատուկ ջեռուցվող շինությունում կամ շենքի արտաքին պատի կցաշենքում: Շինությունը պետք է օդափոխվի: Տարածքի էլեկտրական լուսավորությունը պետք է լինի պայթյունապաշտպանված կատարմամբ: Ջեռուցող սարքավորումների մակերեսի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 950C, իսկ շինության ներքին ջերմաստիճանը` 300C:

574. Խմբակային բալոնային կայանքը պետք է սարքավորվի ճնշման կարգավորիչով (ռեդուկտորով) գազի ճնշումը նվազեցնելու համար, ինչպես նաև ապահովիչ արտանետող կափույրով, ընդհանուր անջատող սարքով և ճնշաչափով (ճնշաչափի խողովակապտուկով) ցածր ճնշման կողմի վրա: Եթե ճնշման կարգավորիչը ունի ներկցված ապահովիչ արտանետող կափույր, ապա լրացուցիչ կափույրի տեղադրումը պարտադիր չէ: Շինություններում բալոնային կայանքների տեղադրման դեպքում արտանետող ապահովիչ կափույրների արտանետող գազատարների եզրամասերը պետք է արտահանվեն շինության արտաքին պատի վրա, որը չպետք է ունենա ներծծող օդափոխման համակարգի օդակլանիչ սարքավորումներ: Եթե այս պայմանը հնարավոր չէ կատարել, ապա հեռավորությունը արտանետիչ գազատարների եզրամասերից մինչ օդակլանման սարքերը ուղղագծով պետք է լինի առնվազն 3 մ: Շինություններից դուրս տեղադրված խմբակային բալոնային կայանքների բալոնների տարողության ներկայացվող պահանջները բերված է սույն կանոնների N 33 հավելվածում:

 

Ռեզերվուարային կայանքներ

575. Հեղուկ գազերի ռեզերվուարային կայանքները կարող են բաղկացած լինել հեղուկ գազերի պահպանման համար նախատեսված ստորգետնյա և վերգետնյա ռեզերվուարներից: Չի թույլատրվում վերգետնյա եղանակով տեղադրել ստորգետնյա տեղադրման համար նախատեսված ռեզերվուարները: Կայանքի ռեզերվուարների առավելագույն գումարային երկրաչափական ծավալը, առանձին ռեզերվուարների մաքսիմալ տարողությունը և ռեզերվուարային կայանքի և մոտակա շենքերի, շինությունների և տարատեսակ կապուղեգծերի միջև անվտանգ հեռավորությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանի հավելված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին: Ռեզերվուարների և ծառերի միջև հեռավորությունը պետք է կազմի 5 մ-ից ոչ պակաս:

576. Ստորգետնյա և վերգետնյա ռեզերվուարները պետք է տեղադրվեն չհրկիզվող հիմքերի վրա: Ստորգետնյա ռեզերվուարները պետք է տեղադրվեն 0,6 մ խորության վրա, հաշվելով հողի մակերեսից մինչև ռեզերվուարի վերին մասը` գրունտի սեզոնային սառչման գոտիներում, և 0,2 մ խորության վրա` առանց գրունտի սեզոնային սառչման գոտիներում: Ստորգետնյա ռեզերվուարները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից ԳՕՍՏ 9.602-2016-ին համապատասխան: Վերգետնյա ռեզերվուարները պետք է ներկվեն բաց գույնի ներկով: Ռեզերվուարային կայանքները պետք է սարքավորված լինեն չհրկիզվող նյութերից պատրաստած ցանկապատերով, ինչպես նաև նախազգուշացնող նշաններով: Ցանկապատման գոտու սահմաններում պետք է տեղադրվի հակահրդեհային գույքը` ավազով արկղը և բահը:

577. Ռեզերվուարների վրայով չպետք է անցնեն էլեկտրահաղորդակցման օդային գծեր, ինչպես նաև հեռախոսակապի և ռադիոկապի գծեր:

578. Ռեզերվուարային կցանքները պետք է սարքավորվեն փականներով, ռեզերվուարներում հեղուկի մակարդակի ցուցիչներով, գազի ճնշման կարգավորիչներով, ապահովիչ կափույրներով (փակող և արտանետող), մինչ ճնշման կարգավորիչները պետք է տեղադրվեն ճնշաչափեր, իսկ դրանցից հետո` հսկիչ հեղուկային ճնշաչափ միացնելու համար նախատեսված ծորակներով խողովակապտուկներ: Թվարկված սարքավորումները կարող են տեղադրվել հեղուկ ֆազով փոխկապակցված ռեզերվուարների խմբի վրա: Եթե ճնշման կարգավորիչի կառուցվածքը բացառում է ճնշման աճի հնարավորությունը, ապա դրանից հետո ապահովիչ կափույրի տեղադրումը պարտադիր չէ: Ռեզերվուարային կայանքների փականները (արմատուրը) պետք է փակվեն օդափոխման անցքեր ունեցող մետաղյա պատյանում:

579. Ռեզերվուարային կայանքների ստորգետնյա գազատարների վրա անջատող սարքերը կարող են տեղադրվել 1 մ-ից ոչ ավելի խորության դիտահորերում կամ վերգետնյա եղանակով` պաշտպանիչ պատյանի տակ: Եթե ռեզերվուարային կայանքին միացված է միայն մեկ շենք, ապա գազատարի վրա անջատող սարք չի տեղադրվում: Ստորգետնյա ռեզերվուարային կայանքի անոթների յուրաքանչյուր խմբի հեղուկ ֆազի շրջակապման խողովակաշարերի վրա պետք է տեղադրվեն հսկիչ խողովակներ գետնից առնվազն 1 մ բարձրության վրա, դրանց արտանցումով: Այդ դեպքում պետք է բացառվի դրանց մեջ մթնոլորտային տեղումների ներթափանցման հնարավորությունը:

580. Ռեզերվուարային կայանքների նախագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության ապահովումը: Ավտոցիստեռնի և միացման խողովակների հողակցման կոնտակտային սարքավորումները պետք է գտնվեն ավտոցիստեռնի կանգառի վայրում:

581. Ռեզերվուարային կայանքները կարող են շահագործվել գոլորշացուցիչների հետ համատեղ: 200 կգ/ժ-ից ոչ ավելի արտադրողականության գոլորշացուցիչները կարող են տեղադրվել ինչպես անմիջականորեն ռեզերվուարների վրա, այնպես էլ ռեզերվուարային կայանքի ցանկապատման գոտում ռեզերվուարներից 1 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, իսկ 200 կգ/ժ արտադրողականության գոլորշացուցիչները տեղադրվում են ռեզերվուարներից և շենքերից ու շինություններից անվտանգ հեռավորության վրա` խմբակային բալոնային կայանքների նման` N 23-ում բերված չափերին համապատասխան:

582. Յուրաքանչյուր գոլորշացուցիչ պետք է սարքավորվի չափիչ-հսկիչ, կարգավորիչ և ապահովիչ սարքավորումներով, որը կբացառի ջերմակրի սառչման, գոլորշացուցիչից հեղուկ ֆազի ելքի, գոլորշացուցիչներում ճնշման անթույլատրելի աճի հնարավորությունը:

583. Հեղուկ գազերի գոլորշացուցիչներում որպես ջերմակիր կարող են օգտագործվել տաք ջուրը, գոլորշին, էլեկտրատաքացումը, տաքացրած յուղերը, իներտ գազերը, գազաջեռուցումը և թվարկվածներին նման այլ ջերմակիրներ: Էլեկտրատաքացում օգտագործելիս էլեկտրատաքացուցիչները պետք է լինեն պայթյունապաշտպանված կատարմամբ:

584. Էլեկտրատաքացումով գոլորշացուցիչներ օգտագործելիս թույլատրվում է ռեզերվուարային ցանկապատման գոտում էլեկտրական մալուխների անցկացումը: Էլեկտրասարքավորումները պետք է տեղակայվեն ապահովիչ սարքերով գազի արտանետման վայրից առնվազն 5 մ հեռավորության վրա:

585. Գոլորշացուցիչ կայանքի փականները (արմատուրը) պետք է ունենան պաշտպանվածություն մեխանիկական վնասվածքներից և մթնոլորտային տեղումներից:

586. Գազամատակարարող կազմակերպությունը յուրաքանչյուր ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների համար պետք է կազմի տեխնիկական անձնագիր, որը կպարունակի դրանց սարքավորումների, չափիչ-հսկիչ սարքերի և շինությունների հիմնական բնութագրերը: Գազամատակարարող կազմակերպության ստորաբաժանումները պետք է ունենան շահագործման տեխնիկական հրահանգներ, որոնք պարունակում են անվտանգության տեխնիկայի և հրդեհային անվտանգության պահանջները և շահագործման անհրաժեշտ պայմանները՝ սահմանված կազմակերպության ստանդարտով: Ճնշման կարգավորիչները և ապահովիչ անջատող կափույրները պետք է ունենան գործարանային տեղեկաթերթիկներ, իսկ չափիչ-հսկիչ սարքերը նաև դրոշմ:

587. ԳԿԿ-ի, ԳԿ կայանքների սարքավորումների տեխնիկական սպասարկումը պետք է անցկացվի կազմակերպության ստանդարտով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում: Ընդ որում, առնվազն տարին մեկ անգամ պետք է նախատեսվի սարքավորումների ծրագրային (պլանային) նորոգում՝ ճնշման կարգավորիչների, ապահովիչ կափույրների, զտիչների քանդումով, եթե արտադրող գործարանների տեղեկաթերթիկների համաձայն այդ սարքավորումները չեն պահանջում այլ մոտեցում:

1) Զտիչի կաղապարի զտող պարկուճը (կասետ) հանելուց հետո պետք է մանրակրկիտ մաքրվի: Բռնկումից խուսափելու համար պարկուճի մաքրումը պետք է կատարվի շինությունից դուրս:

2) Ապահովիչ սարքավորումների (անջատող և արտանետող) կարգաբերման և գործարկման ստուգումը պետք է կատարվի 2 ամիսը մեկ, այդ թվում` ընթացիկ նորոգման անցկացման ժամանակ:

3) Պողպատյա խողովակների միջով անցկացված էլեկտրահաղորդագիծը պետք է ստուգվի սարքավորման ընթացիկ նորոգման ժամանակ:

4) ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների սարքավորման նորոգման արդյունքները՝ կապված սարքավորումների բաղադրամասերի և հանգույցների փոփոխման փոխարինման հետ, պետք է գրանցվեն ԳԿԿ-ի, ԳԿ կայանքների տեխանձնագրերում:

5) Պլանային (ընթացիկ) նորոգման բոլոր այլ աշխատանքների մասին գրառումները պետք է արվեն տեխանձնագրում, որտեղ պետք է նաև նշվեն գազի սարքավորման կարգաբերման չափանիշները, ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների սարքավորումների նորմալ շահագործման բոլոր խախտումները և դրանց վերացման աշխատանքները:

6) ԳԿԿ-ում տեղական ջեռուցման առկայության դեպքում ԳԿԿ-ի օժանդակ շինությունում անհատական ջեռուցող կայանքի տեղադրման պարագայում պետք է հետևել ԳԿԿ-ի հիմնական և օժանդակ տարածքները բաժանող պատերի խտությանը (ամբողջականությանը), իսկ եթե ԳԿԿ-ը ունի վառարանային ջեռուցում, ապա նաև վառարանի մետաղյա պատյանի խտությանը և վառարանի շարվածքի սարքինությանը: Վառարանի պատյանի մակերեսի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 800C: Առանձնացնող պատերի, պատյանի կամ շարվածքի մեջ անկիպության (ճեղքերի) բացերի առկայության դեպքում ջեռուցման սարքավորումներից կամ վառարաններից օգտվելը արգելվում է: Ծխատար ուղիների ստուգումը և մաքրումը ԳԿԿ-երում պետք է իրականացվի յուրաքանչյուր ջեռուցման սեզոնից առաջ:

588. Ճնշաչափերը շահագործման ընթացքում պետք է ստուգաչափում անցնեն տեսակի հաստատման փաստաթղթում նշված ժամկետի համաձայն:

589. Գազը շրջանցիկ գծերով թույլատրվում է սպառողներին մատակարարել միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կարգավորիչների և արմատուրի նորոգման համար` ԳԿԿ-երում կամ ԳԿ կայանքում ելքի գազի ճնշմանը հետևող հերթապահի մշտական ներկայության պայմանով:

590. ԳԿԿ-ի և ԳԿ կայանքի գազի ելքի ճնշումը պետք է կարգավորվի գազասպառման համակարգերում գազամատակարարման պայմանագրերով հաստատված ռեժիմներին համապատասխան:

591. Չի թույլատրվում ԳԿԿ-ի և ԳԿ կայանքի գազի ելքի ճնշման այնպիսի տատանումը, որը գերազանցում է աշխատանքային ճնշման 10 տոկոսը:

592. Գազամատակարարման փակուղային համակարգերում ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների արտանետող ապահովիչ կափույրները պետք է ապահովեն իրենց աշխատանքը ապահովիչ-անջատող կափույրների աշխատանքից առաջ: Գազատարի ցանցերի օղակաձև համակարգերում ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների արտանետող ապահովիչ կափույրները պետք է ապահովեն իրենց աշխատանքը ապահովիչ-անջատող կափույրների աշխատանքից հետո:

593. ԳԿԿ-ի էլեկտրասարքավորման նորոգման աշխատանքները և վառված էլեկտրալամպերի փոփոխումը պետք է կատարվի լարման անջատումից հետո: Բնական լուսավորության պակասի դեպքում թույլատրվում է պայթյունապաշտպանված շարժական լուսամփոփների օգտագործումը: Այդ նպատակով կարող են օգտագործվել հակահրդեհային տիպի լուսամփոփներ:

594. ԳԿԿ-ի շինություններում եռակցման և այլ կրակային աշխատանքների անցկացումը թույլատրվում է պատահարների վերացմանն ուղղված բացառիկ դեպքերում` անվտանգությունը ապահովող միջոցառումներ ձեռնարկելու պայմաններում գազամատակարարող կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:

595. ԳԿԿ-ի շինություններում մաքրման պարագաների և հրկիզվող նյութերի պահպանումը արգելվում է:

596. ԳԿԿ-ի արտաքին մասում երևացող տեղում պետք է լինեն զգուշացման նշաններ` «հրավտանգ է»:

597. ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 500C-ը:

 

Շահագործում

598. ԳԿԿ և ՊԳԿԿ աշխատանքի ռեժիմը պետք է սահմանվի նախագծի, կարգաբերող և գազի տնտեսության կազմակերպությունների առաջարկությունների պահանջներին համապատասխան:

599. Յուրաքանչյուր ԳԿԿ և ՊԳԿԿ-ի համար շահագործող կազմակերպությունը պետք է վարի շահագործման փաստաթղթեր կազմակերպության ստանդարտով սահմանված ձևով:

600. ԳԿԿ և ՊԳԿԿ-ներում շրջանցող գծի օգտագործումը թույլատրվում է ժամանակավորապես, մինչև արմատուրի և կարգավորիչների նորոգելը, ինչպես նաև մատակարարողների կողմից գազի քանակի կտրուկ կրճատման դեպքում: Այդ դեպքում, շրջանցիկ գծի ամբողջ աշխատանքի ընթացքում ԳԿԿ-ում (ՊԳԿԿ) պետք է ապահովվի հերթապահ անձնակազմի ներկայությունը, որպեսզի ձեռքով կարգավորվի ԳԿԿ-ից դուրս եկող գազի ճնշումը:

601. ԳԿԿ և ՊԳԿԿ շահագործման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով`

1) տեխնիկական վիճակի զննում,

2) փակող և արտանետող ապահովիչ կափույրների գործելու պարամետրերի ստուգում, առնվազն 2 ամիսը մեկ, ինչպես նաև նորոգումից հետո,

3) տեխնիկական սպասարկում, առնվազն 6 ամիսը մեկ,

4) ընթացիկ նորոգում, առնվազն տարին մեկ, եթե ճնշման կարգավորիչների ապահովիչ կափույրների, հեռամեխանիկական սարքեր պատրաստող գործարանների կողմից չի պահանջվում ավելի կարճ ժամկետ,

5) սարքավորումների, չափիչ սարքերի, ջեռուցման, լուսավորության, ինչպես նաև շենքերի կառուցվածքների հիմնանորոգում ըստ տեխնիկական զննման արդյունքներով կազմված թերությունների ցանկի:

602. ԳԿԿ և ՊԳԿԿ սարքավորումների նորոգման արդյունքները, կապված սարքավորումների առանձին տարրերի և հանգույցների փոխարինման հետ, պետք է գրանցվեն ԳԿԿ և ՊԳԿԿ-ների տեխնիկական անձնագրերում: ԳԿԿ, ՊԳԿԿ և ԱՃԿ-ներ սպասարկման բոլոր աշխատանքների մասին պետք է արվեն գրառումներ կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի շահագործման մատյանում: Այդ մատյանում պետք է նշվեն նաև ԳԿԿ և ՊԳԿԿ սարքերի շահագործման ժամանակ բոլոր խախտումները և այդ խախտումները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

603. ԳԿԿ տեխնիկական վիճակի զննումը կատարվում է դրանց շրջայցի ժամանակ` հատուկ ուսուցում անցած երկու փականագործ-շրջայցողների կողմից: Քաղաքներում և բնակավայրերում, որտեղ կազմակերպված են շուրջօրյա հերթապահությունով վթարային-կարգավարական ծառայություններ, ինչպես նաև հեռամեխանիկայի համակարգերով սարքավորված, պահարանային, բաց հարթակներում տեղակայված ԳԿԿ-երի զննումը թույլատրվում է անցկացնել մեկ փականագործով: ՊԳԿԿ զննումը` թույլատրվում է անցկացնել մեկ փականագործով:

604. ԳԿԿ ու ՊԳԿԿ-ների զննումը, պետք է կատարվի գազի տնտեսության կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված ժամանակացույցի, սարքավորման անվտանգ շահագործումն ապահովող ժամկետներում: ԱՃԿ-ի տեխնիկական վիճակի զննումը պետք է անցկացվի առնվազն ամիսը մեկ անգամ:

605. Հեռամեխանիկայի միջոցներով (հեռաչափում, հեռաազդանշանում) հանդերձված քաղաքի (բնակավայրի) գազամատակարարման համակարգում հեռամեխանիզացված ԳԿԿ-երի, ինչպես նաև նույն համակարգում աշխատող ոչ հեռամեխանիզացված ԳԿԿ-երի տեխնիկական զննումը պետք է կատարվի հեռամեխանիկայի համակարգերի շահագործման կազմակերպության ստանդարտով որոշված ժամկետներում, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

606. ԳԿԿ-երի և ՊԳԿԿ-ների տեխնիկական զննման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`

1) ստուգում են` գազի ճնշումը կարգավորիչից առաջ և հետո, ճնշման անկումը զտիչում (ստուգիչ ճնշաչափերով), օդի ջերմաստիճանը շինությունում, գազի արտահոսքի բացակայությունը (օճառի էմուլսիայով կամ փնտրիչ սարքերով), ապահովիչ-փակող կափույրների լծակների կցորդման հուսալիությունը և մուրճի դիրքի ճշտությունը, գրանցող սարքերի քարտագրերի փոխարինումը, գրանցող ծայրերի մաքրումը, թանաքի (ներկանյութի) լցնումը, չափիչ-հսկիչ սարքերի ցուցմունքների գրառումը և նրանց ստուգումը «զրո» վիճակով (առնվազն 15 օրը մեկ անգամ),

2) ԳԿԿ-ի շենքի արտաքին և ներքին զննումը, պատերի ճեղքվածքների բացակայությունը,

3) ջեռուցման և օդափոխության համակարգերի վիճակի, լուսավորության, հեռակապի սարքինության ստուգում, շինության մաքրումը փոշուց, կեղտից և կողմնակի իրերից:

4) չափիչ-հսկիչ սարքերի ցուցմունքները և տեղակայված սարքավորումների զննման արդյունքները պետք է գրանցվեն ԳԿԿ սպասարկման մատյաններում, որոնք պետք է գտնվեն ԳԿԿ և ՊԳԿԿ-ներում, իսկ ՊԳԿԿ-ներում պետք է ապահովել մաքրություն՝ ազատել փոշուց, կեղտից և կողմնակի իրերից:

607. Գազամատակարարման սահմանված ռեժիմներից շեղումների, վթարային իրավիճակների, ԳԿԿ և ՊԳԿԿ սարքավորումների լուրջ անսարքությունների մասին, որոնք հայտնաբերվում են զննման ժամանակ, անհրաժեշտ է շտապ հայտնել վթարակարգավարական ծառայությանը (ՎԿԾ) և մինչև վթարային բրիգադի ժամանելը, ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները վթարը կանխելու համար.

1) ԳԿԿ և ՊԳԿԿ փականագործ-շրջայցողների աշխատանքի վերահսկումը նրանց աշխատանքի ծավալի 10 %-ից ոչ պակաս չափով պետք է կատարվի վարպետի կողմից, շրջայցի միջոցով` շենքերում տեղավորված ԳԿԿ` ոչ պակաս, քան ամիսը մեկ, պահարանային ԳԿԿ` ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ: Ստուգման Արդյունքները պետք է գրանցվեն շահագործման մատյանում:

2) ԳԿԿ և ՊԳԿԿ սարքավորումների անսարքությունների վերացումը պետք է կատարեն հատուկ ուսուցում անցած փականագործներ` վարպետի ղեկավարությամբ:

3) Այնպիսի անսարքություններ, ինչպիսիք են գազի արտահոսքը և ելքում գազի ճնշման կամայական բարձրացումը կամ իջեցումը, պետք է վերացնեն ՎԿԾ-ի աշխատողները, փականագործ-շրջայցողներից հայտ ստանալուց անմիջապես հետո:

4) Կազմակերպությունների ԳԿԿ և ՊԳԿԿ-ների տեխնիկական զննումը և սպասարկումը պետք է իրականացնի այդ կազմակերպության անձնակազմը կամ գազի տնտեսության կազմակերպությունը` պայմանագրային հիմունքներով:

 

Գազակարգավորիչ կետերի և գազակարգավորիչ տեղակայանքների տեխնիկական սպասարկումը և նորոգումը

608. ԳԿԿ (ԳԿՏ) տեխնիկական սպասարկումն իրականացնում է 3 հոգուց ոչ պակաս կազմով փականագործների բրիգադի մասնագետի (վարպետի) ղեկավարությամբ, առնվազն 6 ամիսը մեկ:

609. Տեխնիկական սպասարկման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`

1) փակող արմատուրների և ապահովիչ կափույրների աշխատունակության և կիպության ստուգում առնվազն 2 ամիսը մեկ,

2) բոլոր միացումների և արմատուրների կիպության ստուգում, գազի արտահոսքի վերացում, զտիչների զննում,

3) շփվող մասերի յուղում և խցուկների խտացում,

4) ճնշման կարգավորիչի թաղանթի (մեմբրանի) զգայնության և կիպության որոշում,

5) բոլոր իմպուլսային խողովակների փչամաքրում և ճնշման կարգավորում,

6) փակող և արտանետող կափույրների լարքի պարամետրերի ստուգում առնվազն 2 ամիսը մեկ:

610. Ապահովիչ փակող կափույրների լարքը պետք է լինի հավասար դրանց գործարկման վերին սահմանին, որը հավասար է կարգավորիչից հետո գազի աշխատանքային ճնշման առավելագույնին գումարած այդ ճնշման 25 %: Ապահովիչ փակող կափույրների գործարկման ներքին սահմանը` ցածր ճնշման ցանցերում ընդունվում է 300-500 Պա (30-50 մմ.ջ.ս.), իսկ միջին ճնշման ցանցերում 3000 Պա (300 մմ.ջ.ս.): Արտանետման ապահովիչ կափույրների լարքը պետք է հարմարեցվի արտանետման այնպիսի ճնշման, որը հավասար է կարգավորիչից հետո գազի աշխատանքային ճնշման առավելագույնին գումարած այդ ճնշման 15 %-ը: Օդակային գազատարների վրա գտնվող ԳԿԿ-ում արտանետման ապահովիչ-կափույրների լարքը պետք է համապատասխանի այն ճնշման, որը 5%-ով գերազանցում է ապահովիչ-փակող կափույրների լարքի ճնշմանը:

611. ԳԿԿ (ԳԿՏ) սարքերի ընթացիկ և հիմնանորոգումը պետք է կատարվի կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:

612. ԳԿԿ շինությունում նորոգման աշխատանքներ կատարելիս պետք է դրսի կողմից կազմակերպել անընդհատ հսկողություն, հերթապահի միջոցով, բաց դռնով, որի պարտականությունների մեջ է մտնում`

1) գտնվել ԳԿԿ մուտքի մոտ, կապ պահպանել ներսում աշխատողների հետ, հետևել նրանց կողմից կատարվող աշխատանքների անվտանգ կատարման գործընթացին,

2) ԳԿԿ-ի մոտ չթույլատրել ծխելը և բաց կրակի առկայությունը,

3) պատրաստ լինել աշխատողներին օգնություն ցուցաբերելու, անհրաժեշտության դեպքում ահազանգել շտապ օգնություն, ոստիկանություն և կատարվածի մասին հայտնել գազի տնտեսության ղեկավարությանը,

4) հետևել անհատական պաշտպանության միջոցների պիտանելիությանը, իսկ հակագազերով աշխատելիս ճկափողերի ամբողջականությանը, որոնց բաց ծայրերը պետք է լինեն շենքից դուրս` հողմակողմ մասում ամրացված վիճակում ` ԳԿԿ-ից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

613. Եթե ԳԿԿ շինությունում հայտնաբերվել է գազի առկայություն, ապա այն պետք է օդափոխել: Նման պայմաններում շինություն մտնել թույլատրվում է միայն հակագազերով:

614. ԳԿԿ-ում բարձր և միջին ճնշման գազատարների կցաշուրթերի, խցուկների կամ պարուրակային միացումների հեղույսների ձգման ժամանակ նորոգվող հատվածներում գազի ճնշումը պետք է նախօրոք իջեցվի` համաձայն արտադրական հրահանգների:

615. Ծխելը և բաց կրակի առկայությունը ԳԿԿ շինությունում կտրականապես արգելվում է, որի մասին դրսից և ներսից երևացող տեղերում պետք է փակցված լինեն նախազգուշացնող ցուցանակներ` «Հրդեհավտանգ է», «Չծխե՛լ», «Կրակ չվառե՛լ»:

616. Գազաեռակցման և բաց կրակի հետ կապված այլ աշխատանքների կատարումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` ինժեներատեխնիկական աշխատողների անմիջական ղեկավարությամբ, գազի տնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից հաստատված ծրագրով: ԳԿԿ-ում գազի արտահոսքի առաջացման դեպքում կրակով կատարվող աշխատանքներն անհապաղ դադարեցվում են: Աշխատանքների վերականգնումը թույլատրվում է գազի արտահոսքի վերացումից և օդի նմուշի վերլուծությունից հետո:

617. ԳԿԿ էլեկտրասարքավորման նորոգման աշխատանքները և այրված էլեկտրալամպերի փոխարինումը պետք է կատարվեն հոսանքն անջատված վիճակում: Պայթյունաանվտանգ շարժական լապտերների (լուսատուների) կիրառման դեպքում դրանց միացումը և անջատումը պետք է կատարվեն ԳԿԿ շինությունից դուրս:

618. ԳԿԿ շինություններում այրվող, դյուրավառ նյութերի և գազով բալոնների պահեստավորումը խստիվ արգելվում է:

619. Կողմնակի անձանց մուտքը ԳԿԿ շինություն արգելվում է:

 

Հեղուկ գազերի գազալիցքավորման կայանների, գազալիցքավորման կետերի շահագործումը

620. Հեղուկ գազի գազալիցքավորման կայանների (ԳԼ կայաններ, ԳԼ կետեր) կառուցման կամ վերակառուցման ավարտից հետո, ինչպես նաև դրանց առանձին շինությունների կապիտալ (հիմնովին) նորոգումից հետո պետք է ընդունվեն հանձնաժողովի կողմից սույն կանոնների 9-րդ բաժնի, 17-րդ գլխի, 473-րդ և 474-րդ կետերի պահանջների համաձայն, հաշվի առնելով N 36 հավելվածում բերված դրույթները:

621. Ընդունման հանձնաժողովի, այդ թվում նաև պետական վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչները պետք է տեղեկացվեն օբյեկտի շահագործման ընդունման մասին առնվազն 5 օր առաջ:

622. ԳԼ կայանների և ԳԼ կետերի ընդունման ժամանակ հանձնաժողովը (ստեղծված համաձայն 16-րդ գլխի 1 և 2 կետերի) պետք է ստուգի կատարողատեխնիկական փաստաթղթերի առկայությունը և ճիշտ ձևակերպված լինելը, արտաքին զննման ենթարկի հավաքակցված սարքավորման համապատասխանությունը նախագծին` հավաքակցման թերությունները պարզելու համար: Հանձնաժողովին թույլատրվում է ստուգել սարքավորումների և համակարգերի ցանկացած հատվածները կազմատման, լուսավորման եղանակով փորձարկումներ անցկացնելու համար գազատարներից կցվանքների կտրման, մեխանիկական ճանապարհով ռեզերվուարների և գազատարների փորձարկում կատարելու եղանակներով, ինչպես նաև ստուգել սարքավորումների և արմատուրի աշխատանքը: Ընդունումը ձևակերպվում է ակտով, որը հանդիսանում է ԳԼ կայանների և ԳԼ կետերի շահագործման ընդունման թույլտվություն: Շահագործման ընդունված ԳԼ կայանների և ԳԼ կետերի համար պետք է կազմվեն տեղեկաթերթիկներ, որոնք կպարունակեն սարքավորումների, գազատարների, շինությունների, օդափոխման համակարգերի, էներգա-և ջեռուցման համակարգերի և այլ հիմնական բնութագրերը: ԳԼ կայանների և ԳԼ կետերի սարքավորումների և գազատարների գործարկումը, կարգավորումը և շահագործման մեկնարկը (գազի մատակարարումը) պետք է իրականացվեն մասնագիտացված կազմակերպության կողմից:

623. Ռեզերվուարների և գոլորշացուցիչների ամրության փորձարկումը շրջակապի հետ մեկտեղ կատարում են օդով` աշխատանքային ճնշմանը հավասար ճնշման տակ` շրջակապի վրա փակ փականի ժամանակ միացումների օճառային հեղուկով (էմուլսիայով) կատարվող ստուգմամբ: Ռեզերվուարների կիպության օդով փորձարկումը կատարվում է հիդրավլիկ փորձարկումից և ներքին զննումից հետո:

624. ԳԼ կայանի գազատարները պետք է անցնեն ամրության և կիպության փորձարկում: Դրանք փորձարկվում են ամբողջությամբ կամ հատվածներով` կախված դրանց գծապատկերից, անջատիչ սարքերի և այլ սարքավորումների տեղադրումից հետո դրանց երկարությունից և տրամագծից: Գազատարների ամրությունը փորձարկվում է օդով աշխատանքային ճնշման 1,25-ի հավասար ճնշման տակ: Փորձարկող ճնշման տակ գազատարները պահվում են 1 ժամից ոչ պակաս, ինչից հետո ճնշումն իջեցվում է մինչև աշխատանքային և կատարվում է գազատարների բոլոր միացումների և արմատուրի ստուգումը օճառային հեղուկով (էմուլսիայով) կամ գազափնտրիչ սարքով: Գազատարների փորձարկումների ժամանակ ճնշման բարձրացումը և իջեցումը պետք է սահուն կատարվի:

1) Ամրության փորձարկման տևողությունը և ճնշման թույլատրելի անկումները ընդունվում են այնպես, ինչպես արտադրական կազմակերպությունների, բարձր ճնշման գազատարների մինչև 1,2 ՄՊա համար, որոնք բերված են N 24 հավելվածում:

2) Խողովակաշարի և անոթների պնևմատիկ փորձարկման ժամանակ պետք է ապահովվի փորձարկումները կատարող անձանց անվտանգությունը:

3) Փորձարկումները ձևակերպվում է ակտով:

625. Շահագործման հրահանգները ու գծապատկերները պետք է կախվեն արտադրական տարածքների երևացող տեղերում: Աշխատանքային հրահանգները պետք է կախվեն աշխատանքային տեղերում, ինչպես նաև տրամադրվեն շահագործող և նորոգող անձնակազմին:

626. Պոմպերի, կոմպրեսորների, ռեզերվուարների, լիցքավորող սարքերի, էլեկտրաշարժիչների, օդափոխիչների և այլ սարքավորումների վրա, ինչպես նաև անջատող և ապահովիչ փականների վրա պետք է դրված լինեն համարներ՝ ԳԼ կայանի տեխնոլոգիական սխեմաներին համապատասխան: Գազատարների վրա սլաքներով պետք է նշվի գազի հոսքի ուղղությունը, իսկ անջատող արմատուրի թափանիվի վրա` բացման և փակման պտտման ուղղությունները:

627. ԳԼ կայանի սարքավորումների համալիր փորձարկումից առաջ գազատարները, ռեզերվուարները և գազի սարքավորումները ենթարկվում են լրացուցիչ օդով ճնշափորձարկման 0,1 ՄՊա ճնշման տակ` 30 րոպեի ընթացքում: Ընդ որում, վերահսկիչ ճնշաչափի ցուցումները պետք է մնան անփոփոխ: Փորձարկման ժամանակ եռակցման կարերի, կցորդիչային և պարուրակային միացումների ամրությունը ստուգվում է և հատուկ գազափնտրիչ սարքի միջոցով:

628. Լիցքավորվելուց առաջ ռեզերվուարները ու գազատարները պետք է փչամաքրվեն իներտ գազով (ազոտով կամ ածխաթթվով) կամ հեղուկ գազի գոլորշիներով: Ռեզերվուարների և գազատարների փչամաքրումը պետք է անցկացվի գազով լիցքավորելուց անմիջապես առաջ: Փչամաքրման ավարտը որոշվում է մոմից արտանետվող գազաօդային խառնուրդում թթվածնի պարունակությամբ: Փչամաքրումը համարվում է ավարտված, եթե թթվածնի պարունակությունը խառնուրդում չի գերազանցում տվյալ ծավալի 1% տոկոսը:

629. Նոր կամ վերստուգում և նորոգում անցած ռեզերվուարների լցավորելու ժամանակ դրանց մեջ գազի մատակարարումը պետք է կատարվի դանդաղ` գազի շիթի մեջ ստատիկ էլեկտրականության առաջացումից խուսափելու համար: Ռեզերվուարների լցավորման համար նախատեսված խողովակաշարի կառուցվածքը պետք է բացառի շթի ընկնելու հնարավորությունը:

630. Հեղուկ գազի խողովակաշարերի փականները ու սողնակները պետք է բացել զգուշությամբ, առանց կտրուկ շարժումների` հիդրավլիկ հարվածներից խուսափելու համար:

631. Բոլոր անջատիչ սարքավորումները պետք է պահվեն լիարժեք սարքին վիճակում և ապահովեն ռեզերվուարների գոլորշացուցիչների, պոմպերի, փոխհատուցիչների և այլ սարքավորումների, ինչպես նաև խողովակաշարերի առանձին հատվածների արագ և անվտանգ անջատումը: Արգելվում է ռեզերվուարների և այլ սարքավորումների, ինչպես նաև հեղուկ գազերի խողովակաշարերի շահագործումը ապահովիչ կափույրների, անջատիչ և կարգավորիչ սարքավորումների, չափիչ-հսկիչ սարքերի անսարքության դեպքում: Շահագործման ընթացքում հայտնաբերված գազի արտահոսքերը պետք է անմիջապես վերացվեն:

632. Ապահովիչ կափույրները պետք է ապահովեն ռեզերվուարներից գազի արտանետումը, երբ ներքին ճնշումը գերազանցում է աշխատանքային ճնշման 15 տոկոսով:

633. Ռեզերվուարների, խողովակների և ԳԼ կայանների այլ սարքավորումների վրա տեղադրված ապահովիչ կափույրների աշխատանքը և սարքինությունը պետք է ստուգվի առնվազն ամիսը մեկ անգամ: Ապահովիչ կափույրները ստուգվում են կափույրի լծակին զգուշորեն և կարճատև սեղմելով: Եթե ապահովիչ կափույրը սարքին է, ապա լծակը բաց թողնելուց հետո գազի արտահոսքը պետք է դադարի: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն կազմակերպության համապատասխան հրահանգով սահմանված մատյանում:

634. Ռեզերվուարների, խողովակաշարի, գոլորշացուցիչների և ԳԼ կայանների այլ սարքավորման վրա տեղադրված ապահովիչ կափույրների աշխատելը տրված ճնշման (կարգաբերման ճնշման) դեպքում պետք է ստուգվի ամենաքիչը 6 ամիսը մեկ:

635. Նորոգման, ստուգման կամ այլ նպատակներով ապահովիչ կափույրի հանման դեպքում նրա տեղը պետք է դրվի սարքին ապահովիչ կափույր: Ապահովիչ կափույրի փոխարեն խցանի տեղադրումն արգելվում է: Ռեզերվուարների ներքին զննումը և հիդրավիկ փորձարկումը անց է կացվում արտադրող գործարանի կողմից սահմանված ժամկետներում:

636. Ռեզերվուարների, կոմպրեսորների (ճնշակների), խողովակաշարերի և ԳԼ կայանների այլ սարքավորման վրա տեղադրված ճնշաչափերը պետք է ստուգվեն առնվազն շաբաթը մեկ` կարճատև անջատման միջոցով: Այդ դեպքում ճնշաչափի սլաքը պետք է իջնի դեպի 0: Եթե բոլոր ճնշաչափերը սարքին են, մատյանում գրվում է «ճնշաչափերը սարքին են»: Եթե ճնշաչափերն անսարք են, մատյանում գրանցվում են նրանց համարները: Նվազագույնը 6 ամիսը մեկ ճնշաչափերը ենթակա են ստուգման վերահսկիչ ճնշաչափով: Ճնշաչափերը պետք է ներկայացվեն պետստուգաչափման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տեսակի հաստատման փաստաթղթում նշված ժամկետի համաձայն, ինչպես նաև յուրաքանչյուր նորոգումից հետո

637. Չի թույլատրվում վնասվածքներ ունեցող, սխալ ցուցումներ տվող ճնշաչափերի, ինչպես նաև ստուգման ժամկետն անցած և առանց կապարակնիքների և դրոշմների ճնշաչափերի օգտագործումը:

638. Մակարդակաչափերի սարքինության ստուգումը պետք է կատարվի դրանք արտադրող կազմակերպության հրահանգներում նշված պահանջներին համապատասխան:

639. Գազատարների և ԳԼ կայանների սարքավորման վրայի անջատող արմատուրի «բաց-փակ» վիճակները պետք է ստուգվեն ամիսը 2 անգամ:

640. Ճնշման կարգավորիչները, ապահովիչ կափույրները և անջատող փականները պետք է ենթարկվեն ընթացիկ նորոգման (զննման) առնվազն տարին 1 անգամ:

641. Փակիչ արմատուրի, ճնշման կարգավորիչների և ապահովիչ կափույրների նորոգումների վերաբերյալ պետք է գրանցումներ արվեն հատուկ մատյաններում:

642. Շինության մեջ գտնվող տեխնիկական սարքավորման խողովակաշարերի և արմատուրի պարուրակային և կցորդիչային միացումների ամրությունը պետք է ստուգվի ամեն ամիս` օճառային էմուլսիայի կամ գազափնտրիչ սարքի միջոցով: Հայտնաբերված անկիպությունները պետք է անմիջապես վերացվեն:

643. Ռեզերվուարների ներքին զննման և նորոգման աշխատանքների անցկացման և այդ աշխատանքների ընթացքում բռնկման կամ գազի պայթյունի, ինչպես նաև ռեզերվուարներում հրակիր նստվածքների ինքնաբռնկման կանխարգելման համար անհրաժեշտ է.

1) ռեզերվուարում գազի ճնշումն իջեցնել մինչև մթնոլորտային,

2) ամբողջությամբ գազազրկել ռեզերվուարը,

3) անջատել ռեզերվուարի հեղուկ գազի մատուցումը խողովակաշարից՝ արտանցնող եզրամասերում տեղադրելով խցաններ,

4) իրականացնել ռեզերվուարի գազազերծում գոլորշով կամ իներտ գազով փչամաքրման կամ ջրով լցամաքրման միջոցով բաց վերին ելանցքի պայմաններում.

ա) ռեզերվուարի` ջրով գազազերծման դեպքում ազատել այն ջրից և օդափոխել,

բ) գազազերծումից հետո ռեզերվուարի ստորին մասից վերցնել օդի նմուշ: Եթե նմուշի մեջ գազի պարունակությունը չի գերազանցում բռնկվելիության ստորին սահմանի 1/5-ը, կարելի է սկսել ռեզերվուարը ցեխից և կոռոզիայի արգասիքներից մաքրել, անցկացնել ներքին զննում: Ներքին զննման դրական արդյունքների դեպքում ռեզերվուարը լցավորել ջրով և անցկացնել հիդրավլիկ փորձարկում.

5) ինժեներատեխնիկական աշխատողը, որը պատասխանատու է ռեզերվուարների ներքին զննման կամ նորոգման անցկացման համար, պետք է անձամբ ստուգի նորոգվող ռեզերվուարի շրջակափվածքի տեխնոլոգիական գազատարների վրա խցանների տեղադրումը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հեղուկ գազերի ռեզերվուարներում (բալոններում) ռեզերվուարի մետաղի կոռոզիայի արգասիքներից կազմված հեղուկ գազերի ազդեցությամբ առաջացած նստվածքները կարող են հրակիր լինել (բռնկվել օդի հետ շփման ժամանակ): Հրակիր միացումները իրենցից ներկայացնում են երկաթի սուլֆիդներ, մրի նման սև փոշենման նյութ, փխրուն կառուցվածքով և ցածր ջերմահաղորդականությամբ:

644. Ռեզերվուարների պատերի վրա գտնվող նստվածքները, ինչպես նաև ռեզերվուարից հանված ցեխը պետք է պահվեն խոնավ վիճակում՝ մինչև դրանց ԳԼ կայանի տարածքից հեռացնելը: Հրակիր նստվածքները պետք է տարվեն հատուկ առանձնացված հրդեհավտանգ տեղ կամ անմիջապես թաղվեն հողում:

645. Ռեզերվուարի մաքրումը, ներքին զննումը և նորոգումը պետք է անցկացվեն գազավտանգավոր աշխատանքների անցկացմանը վերաբերող պահանջների համաձայն՝ ԳԼ կայանի ղեկավարի գրավոր թույլտվությամբ:

646. Խողովակներում հրակիր նստվածքների ինքնաբռնկման վտանգի կանխարգելման համար արգելվում է փչամաքրումից հետո գազատարների հավաքակցումը թողնել հաջորդ օրվա` մթնոլորտային օդի հետ նրանց շփումից խուսափելու համար: Գազատարի հատվածները պետք է ապահավաքակցվեն բացման օրը:

647. Հեղուկ և սեղմված գազի գազատարների և խողովակների վնասված հատվածը պետք է փոխարինվի նորով: Ռետինագործվածքային խողովակները, ճկափողերը նորոգման ենթակա չեն, վնասված խողովակները խոտանվում են:

648. Ռեզերվուարների սարքավորման և խողովակաշարի միացումը աշխատանքի նորոգումից կամ զննումից հետո պետք է կատարվի ԳԼ կայանի ղեկավարի գրավոր թույլտվության հիման վրա:

649. Հեղուկ գազի գազատարներում սառցային խցանումները պետք է վերացվեն գոլորշու, տաքացված ավազի կամ տաք ջրի օգնությամբ: Այդ նպատակով կրակի, պողպատյա ձողերի օգտագործումը արգելվում է: Պայթած գազատարի սառած տեղամասի տաքացումը պետք է անցկացվի համակարգից այդ հատվածն անջատելուց հետո գազավտանգավոր աշխատանքների կատարման պահանջներին համապատասխան:

650. Անոթի լիցքավորումը հեղուկ գազով պետք է կատարվի այդ անոթի ծավալի 85 տոկոսից ոչ ավելի չափով` վերգետնյա անոթների համար, և 90 տոկոս` ստորգետնյա անոթների համար:

1) Բալոնների լիցքավորման նպատակով մատակարարվող գազի քանակը որոշելու համար պետք է օգտվել լցավորման լիցքավորման համար տրված սահմանված նորմերից. Նորմերը սահմանված են հավելված 38-ում:

2) Չի թույլատրվում բալոնները լիցքավորել 100C-ից ցածր ջերմաստիճանով շինություններում:

651. Արգելվում է լիցքավորել ռեզերվուարները, մեքենայի ցիստեռնները և բալոնները այնպիսի ջերմաստիճանի գազով, որի դեպքում գազի գոլորշիների առաձգականությունը գերազանցում է տվյալ անոթի թույլատրելի աշխատանքային ճնշումը:

652. Արգելվում է մեքենաների ցիստեռնների կամ բալոնների լիցքավորումը ճնշման իջեցման ճանապարհով գոլորշային ֆազի մթնոլորտ արտանետելու հաշվին:

653. Երկաթուղային կամ ավտոցիստեռններից հեղուկ գազը դատարկելիս պետք է անընդհատ հետևել ինչպես դատարկվող, այնպես էլ լիցքավորվող անոթներին:

654. Երկաթուղային կամ ավտոմոբիլային ցիստեռնները լիցքավորելիս և դատարկելիս պետք է հողակցվեն: Հողակցման են ենթակա նաև ցիստեռնի գտնվելու տեղի երկաթգծերն ու ռետինագործվածքային խողովակները, որոնց միջոցով կատարվում է լիցքավորում կամ դատարկումը: Ցիստեռնների անջատումը հողակցվող սարքից թույլատրվում է միայն լիցքավորման կամ դատարկման ավարտից և ցիստեռնի կափույրների խողովակապտուկների վրա խցանների տեղադրումից հետո:

655. ԳԼ կայանի տարածք մտնող գնացքաշարը պետք է ծխահեռացման խողովակի վրա կայծմարիչ ունենա:

656. ԳԼ կայանի տարածքում երկաթգծային ցիստեռնների մանևրային (դարձունակ) փոխադրման համար կիրառվող շարժիչներն ու էլեկտրադրեզինների և էլեկտրակարապիկների էլեկտրասարքավորումը պետք է լինի 19-րդ գլխի 525-րդ կետի պահանջներին համապատասխան՝ պայթյունապաշտպանված կատարմամբ, իսկ արտանետման խողովակները պետք է օժտված լինեն կայծմարիչներով:

657. Երկաթուղային ցիստեռնների ակները, դատարկումը սկսելուց առաջ, հատուկ սյունակալներով պետք է ամրացվեն ռելսային ճանապարհին:

658. Երկաթուղային ցիստեռններից հեղուկ գազերի դատարկման գործընթացները պետք է կատարվեն գնացքաշարի ` ԳԼ կայանի տարածքի սահմանից ամենաքիչը 20 մ հեռացնելուց հետո:

659. Մեքենայի ցիստեռնի լիցքավորման կամ դատարկման ժամանակ նրա շարժիչը չպետք է աշխատի, բացառությամբ այն դեպքերի, երբ մեքենաները համալրված են հեղուկ գազերը քաշելու պոմպերով` մեքենայի շարժիչից դուրս եկող հաղորդակով: Ցիստեռնի դատարկման ժամանակ խողովակապտուկից խցանը հանել թույլատրվում է միայն շարժիչը անջատելուց հետո, իսկ շարժիչը միացնել միայն ներծծիչ-արտածծիչ խողովակները անջատելուց և խցանները տեղադրելուց հետո: Պոմպերով համալրված մեքենայի ցիստեռնը լիցքավորելիս կամ դատարկելիս պետք է ստուգել մեքենայի ցիստեռնի արտանետման խողովակի վրայի կայծմարիչի առկայությունը ու սարքինությունը:

660. Բալոնների լցավորման ժամանակ օգտագործվող կշեռքները յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխի սկսելուց առաջ պետք է ստուգվեն վերահսկչի կողմից (լիցքավորման արտադրամասի մասնագետի) էտալոն-կշեռքի օգնությամբ և այդ մասին մատյանում պետք է գրանցում կատարվի: Տարին մեկ անգամ, ինչպես նաև յուրաքանչյուր նորոգումից հետո, կշեռքը պետք է ստուգվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

661. Բոլոր բալոնները, անկախ նրանց լիցքավորման ձևից, պետք է ենթարկվեն վերահսկիչ ստուգման` կշռման կամ այլ մեթոդով: ԳԼ կայաններում և ԳԼ կետերում պետք է պահվեն բալոնների լիցքավորման մատյաններ:

662. Ռեզերվուարի, մեքենայի ցիստեռնի կամ բալոնի գերլիցքավորման դեպքում գազի ավելցուկը պետք է դատարկվի: Գերլցված ռեզերվուարներից, մեքենաների ցիստեռններից և բալոններից գազը պետք է դատարկվի պահեստի դատարկ ռեզերվուարների մեջ:

663. Պետք է ստուգել բոլոր լիցքավորման բալոնների պարուրակային միացման և կափույրի հերմետիկությունը:

1) Բացասական ջերմաստիճանում կափույրի հերմետիկության ստուգման մեթոդները որոշվում են արտադրական հրահանգներով: Կափույրի հերմետիկության ստուգումից հետո բալոնի բկանցքի վրա պետք է դրվի ապահովիչ թասակ: ԳԼ կայան (ԳԼ կետեր)-ում բալոնները պետք է պահվեն առանց թասակների:

2) Նրանց տեղափոխումը «վանդակ» տիպի մեքենաներով թույլատրվում է նույնպես առանց թասակների:

664. Եթե բալոնը լիցքավորված է գազով, ապա բալոնի որևէ նորոգում արգելվում է: Բալոնների կամ նրանց կափույրների նորոգումը պետք է անցկացվի միայն ԳԼ կայանի նորոգման հարթակներում: Նորոգման բաժիններ բալոնները պետք է բերվեն տաք ջրով կամ գոլորշով լվացված (գազազերծված) վիճակում:

665. Արտադրական նպատակներով կազմակերպության ստացած հեղուկ գազով լիցքավորված բալոնները արգելվում է փոխանցել այլ կազմակերպություններին, ինչպես նաև օգտագործել կոմունալ-կենցաղային պայմաններում:

666. Բալոնների տեղափոխումը, որպես կանոն, պետք է կատարվի «վանդակ» տիպի մեքենաներով` օժտված հատուկ թափքերով, որոնք կբացառեն բալոնների ընկնելը և նրանց` միմյանց հետ բախվելը: Սովորական թափք ունեցող մեքենաներով բալոնների տեղափոխումը թույլատրվում է հատուկ սարքավորման օգտագործման դեպքում: Որպես այդպիսի սարքեր կարող են օգտագործվել փայտյա բներով խողովակաոստեր, ռետինե կամ պարանային օղակներ և այլն: Մարդատար մեքենայով 1 բալոնի տեղափոխումը պետք է կատարվի բալոնը հարվածից և տեղաշարժից պաշտպանող սարքերի օգնությամբ: Մեքենայից բալոնը հանել թասակը ներքև ուղղված վիճակում չի թույլատրվում:

667. Բալոնների բեռնման-բեռնաթափման աշխատանքների և պահման ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն ընկնելուց, վնասվելուց և աղտոտվելուց խուսափելու համար:

668. Բալոնների տեղաշարժումը լիցքավորման և պահման բաժանմունքներում, ինչպես նաև բեռնման-բեռնաթափման աշխատանքների ժամանակ կատարվում է այդ նպատակով նախատեսված սարքավորման օգնությամբ, և շահագործման անվտանգությունը ապահովող սարքավորումներով (փոխադրիչներ, հոլովակավոր փոխադրիչներ և հատուկ հարմարանքներ): Թույլատրվում է բալոնի գլորաշարժումը ռետինե սյունակալով: Բալոնների տեղաշարժումը մագնիսային ամբարձիչով արգելվում է:

669. Գազով լիցքավորված բալոնները պետք է պաշտպանվեն արևի ճառագայթներից և տաքացումից:

670. Բալոնների տեղափոխման մեքենաների շարժիչները բեռնման-բեռնաթափման ժամանակ պետք է անջատած լինեն, բացառությամբ այն դեպքերի, երբ մեքենան կահավորված է բալոնների բեռնման-բեռնաթափման սարքավորմամբ շարժիչի հաղորդակով:

671. Ռեզերվուարներից, գոլորշացուցիչներից և բալոններից չգոլորշացած մնացորդների դատարկումը պետք է կատարվի հատուկ այդ նպատակով նախատեսված անոթների մեջ: Չգոլորշացած մնացորդների դատարկումը բաց անոթի կամ արտադրական կոյուղու մեջ արգելվում է: Չգոլորշացած մնացորդների դատարկումը բալոններից պետք է կատարվի դատարկման թեքահարթակի վրա:

672. Արգելվում է ձգել ռետինագործվածքային խողովակների մոտ գտնվող վրադիր մանեկները և հանել խողովակները գազի առկայության դեպքում, ինչպես նաև հարվածող գործիք օգտագործել մանեկները քանդելիս կամ ձգելիս:

673. Առնվազն օրը մեկ անգամ պետք է զննվեն ռետինե խողովակների ճաքերը, կտրվածքները և տրորվածքները հայտնաբերելու նպատակով, իսկ 3 ամիսը մեկ պետք է ենթարկվեն ամրության հիդրավլիկ փորձարկման աշխատանքային ճնշման 1,25-ի հավասար ճնշմամբ:

674. Փոխանցման փոկերը կոմպրեսորների (ճնշիչների) հաղորդակի համար պետք է պահել մաքուր և զերծ կեղտից, յուղից, ջրից և այլ նյութերից, որոնք կարող են փոխել փոկերի ծածկույթի էլեկտրահաղորդականությունը:

675. Մաքուր և օգտագործված մաքրման նյութերը պետք է պահվեն առանձին` կափարիչներով պինդ փակվող մետաղյա արկղերում: Արգելվում է մաքրման նյութերը թողնել ԳԼ կայանի տարածքի որևէ մասում, ինչպես նաև սարքավորումների, սանդուղքների և ԳԼ կայանի արտաքին սարքավորումների և շինությունների տարածքում:

676. ԳԼ կայանի պայթյունավտանգավոր սենքերում պետք է տեղակայված լինեն սարքեր, որոնք անընդհատ վերահսկեն սենքի օդում գազի պարունակությունը և ազդանշան տան սենքում գազի վտանգավոր քանակությամբ կուտակման դեպքում: Այս սարքավորման անսարքության դեպքում օդի գազավորվածության ստուգումը պետք է կատարվի յուրաքանչյուր 2 ժամը մեկ: Գազի վտանգավոր քանակության կուտակման հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է շտապ օդափոխել սենքը, գտնել և վերացնել գազավորվածության պատճառները: Գազի վտանգավոր քանակության կուտակում է համարվում գազի բռնկման ստորին սահմանի 1/5-ին հավասար ցուցանիշը:

677. ԳԼ կայանների և ԳԼ կետերի գազավտանգավոր շինություններում օդափոխիչ համակարգերի ստուգումը, կարգավորումը և ուղղումը պետք է կատարվի տարին 1 անգամ մասնագիտացված կազմակերպության կողմից` կազմելով համապատասխան ակտ: Անբավարար օդափոխման դեպքում շինություններում հեղուկ գազի հետ աշխատանքներն արգելվում են մինչև օդափոխման սարքավորման անսարքության վերացումը:

678. Հեղուկ գազերի տեղափոխման համար նախատեսված ավտոմեքենաների (ավտոցիստեռնները և բալոնների տեղափոխման ավտոմեքենաները) շարժիչի արտանետման խողովակը պետք է դուրս բերվի մեքենայի առջևի մասից և ունենա հանվող կայծմարիչ, որը պետք է տեղադրել արտանետման խողովակի վրա ԳԼ կայանի և ԳԼ կետի տարածք մտնելիս: Բալոնների տեղափոխման համար նախատեսված մեքենաները պետք է արտանետման խողովակի վրա ունենան ստացիոնար կայծմարիչ, եթե արտանետման խողովակը մեքենայի առջևի մասից դուրս բերված չէ: Յուրաքանչյուր մեքենայի վրա պետք է լինեն 2 ածխաթթվային կամ փոշե կրակմարիչներ` յուրաքանչյուրն առնվազն 2 լ տարողությամբ:

679. ԳԼ կայանի և ԳԼ կետի տարածքում աշխատանքներ կատարող ավտոմեքենաների, տրակտորների արտանետման խողովակների վրա պետք է լինեն կայծմարիչներ:

680. ԳԼ կայանի և ԳԼ կետի բոլոր արտադրական և օժանդակ սենքերը պետք է ապահովվեն հրդեհաշիջման առաջնային միջոցներով (հավելված 25): Յուրաքանչյուր ստացիոնար տեղակայված հեռախոսի մոտ պետք է կախված լինեն հրշեջ ծառայության հեռախոսահամարով ցուցանակներ` հրդեհի դեպքում հրշեջներին կանչելու համար:

681. ԳԼ կայանի և ԳԼ կետի ռեզերվուարային պահեստներում և պայթյունահրդեհավտանգ շինություններում արգելվում է օգտագործել բաց կրակ կամ անցկացնել աշխատանքներ, որոնք կարող են բերել կայծառաջացմանը, ինչպես նաև այնտեղ տանել լուցկի, կրակայրիչներ կամ կրակ առաջացնելու այլ պարագաներ:

682. ԳԼ կայանի և ԳԼ կետի տարածքներում արգելվում է ծխել, որի մասին պետք է կախվեն նախազգուշացնող ցուցանակներ:

683. Ռեզերվուարային պահեստի տարածքում և արտադրական շինություններում չի թույլատրվում այն մարդկանց գտնվելը, որոնք չեն մասնակցում ռեզերվուարների սպասարկմանը և նորոգմանը, բալոնների և մեքենաների ցիստեռնների լիցքավորմանը, երկաթուղային ցիստեռններից գազի դատարկմանը:

684. ԳԼ կայանի և ԳԼ կետի տարածքներում գազի զգալի արտահոսքի դեպքում անհրաժեշտ է հեռացնել կողմնակի անձանց, անջատել այդ տարածքում գտնվող բոլոր մեքենաների շարժիչները և միջոցներ ձեռնարկել արտահոսքի վերացման համար: Գազի զգալի արտահոսքի դեպքում ԳԼ կայանի ռեզերվուարներից կամ խողովակներից, անհրաժեշտ է մարել առաջացած կրակը, գազավորվածության հնարավոր տարածքից հեռացնել մարդկանց՝ որտեղ հնարավոր է ստեղծել գոլորշային պատվար (քող) և միջոցներ ձեռնարկել արտահոսքի վերացման համար:

685. Վերգետնյա ռեզերվուարների մոտակայքում գազի բռնկման դեպքում անհրաժեշտ է ռեզերվուարների վրա ջուր լցնել` նրանցում ճնշման բարձրացումից խուսափելու համար: Երկաթուղային և ավտոցիստեռնների մոտ կրակի հայտնվելու դեպքում դրանք պետք է տանել անվտանգ տեղ: Եթե դա անելն անհնար է, պետք է ցիստեռնների վրա ջուր լցնել:

686. ԳԼ կայանի սարքավորումների և շենքերի հողակցումը պետք է ստուգել առնվազն տարին մեկ անգամ: Չափումները խորհուրդ է տրվում անել հողի ամենացածր հաղորդականության ժամանակաշրջանում. մի տարի ամռանը` հողի ամենաչոր ժամանակ, մյուս տարի` ձմռանը` դրա ամենասառած ժամանակ: Բացի հողակցումների պարբերական ստուգումներից և զննումներից, դրանց վիճակը պետք է ստուգվի սարքավորումների յուրաքանչյուր նորոգումից հետո:

687. Գազալցակայաններում որպես վթարային լուսավորման միջոցներ պետք է օգտագործել մարտկոցային փոխադրական լուսամփոփներ` պայթյունապաշտպանված կատարմամբ:

 

ԳԼՈՒԽ 23. ԽՄԲԱԿԱՅԻՆ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԵՎ ՌԵԶԵՐՎՈՒԱՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

688. Խմբակային բալոնային և ռեզերվուարային կայանքի ընդունումը շահագործման պետք է իրականացվի հանձնաժողովի կողմից, որի կազմում ներգրավվում են պատվիրատուի, շինհավաքակցման կազմակերպության, շահագործող կազմակերպության և պետական վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչները: Հանձնաժողովը կազմվում է պատվիրատուի կողմից:

689. Խմբակային բալոնային և ռեզերվուարային կայանքը, որպես կանոն, պետք է շահագործման ընդունվի այն օբյեկտների սարքավորման հետ համատեղ, որոնց գազամատակարարման համար դրանք նախատեսված են:

690. Խմբակային բալոնային և ռեզերվուարային կայանքի ընդունման ժամանակ հանձնաժողովը պետք է ստուգի կատարողական տեխնիկական փաստաթղթերի առկայությունը և ճիշտ ձևակերպված լինելը, արտաքին զննման ենթարկի հավաքակցված սարքավորումները, նախագծին համապատասխանությանը ստուգման և հավաքակցման որակը՝ թերությունները հայտնաբերելու համար: Ընդունումը ձևակերպվում է ակտով, որը հանդիսանում է օբյեկտի շահագործման ընդունման թույլտվություն:

691. Մինչև շահագործման ընդունելը պետք է ստուգել ռեզերվուարների և գոլորշացուցիչների ամրությունն ու կիպությունը:

692. Մինչև գազի մատուցումը ռեզերվուարային կայանքի սարքավորումները, ինչպես նաև խմբակային բալոնային կայանքի շրջակապման գազատարները պետք է ենթարկվեն օդով ճնշափորձարկման` 0.3 ՄՊա ճնշման տակ 1 ժամվա ընթացքում: Կայանքը համարվում է ճնշափորձարկումն անցած ըստ ճնշաչափի՝ ճնշման տեսանելի անկման և արտահոսքի բացակայության դեպքում (արտահոսքի առկայությունը ստուգվում է օճառացմամբ՝ փրփուրով կամ գազափնտրիչ սարքով):

693. Ռեզերվուարների արտաքին զննումը պետք է անցկացվի յուրաքանչյուր հերթափոխի և վկայագրումների ժամանակ:

694. Գազի դատարկումը ռեզերվուարների մեջ և խմբակային կայանքի բալոնների փոխարինումը պետք է անցկացվի, որպես կանոն, ցերեկային ժամերին: Գազի դատարկման ժամանակ անհրաժեշտ է հետևել, որ ռեզերվուարները սահմանված մակարդակից շատ չլիցքավորվեն:

695. Մեքենաների ցիստեռնները, ինչպես նաև նրանց ներծծիչ-արտածծիչ խողովակները ռեզերվուարային կայանքի մեջ գազի դատարկումից առաջ պետք է հողանցվեն: Անջատել մեքենայի ցիստեռնները հողակցող կայանքից թույլատրվում է միայն դատարկման ավարտից և ցիստեռնի կափույրների խցանները խողովակապտուկների վրա տեղադրումից հետո:

696. Արգելվում է ծխել մեքենայի ցիստեռնի մոտ և նրա խցիկում: Մեքենայի ցիստեռնից ռեզերվուար գազի դատարկման ժամանակ պետք է կատարել սույն կանոնների 9-րդ բաժնի, 22-րդ գլխի, 658 կետի անվտանգության պահանջները:

697. Արգելվում է գազով լիցքավորված ցիստեռնը կանգնեցնել բաց կրակի մոտ և այնպիսի տեղերում, որտեղ կա մարդկանց մեծաթիվ կուտակում (շուկաներ, մեծ խանութներ և այլն):

698. «Վանդակ» տիպի ավտոմեքենաները անհրաժեշտության դեպքում թույլատրվում է թողնել բնակելի շենքերից առնվազն 10 մ և հասարակական շենքերից 25 մ ոչ մոտ հեռավորության վրա:

1) Բալոններով և ավտոցիստեռններով մեքենաները անհրաժեշտության դեպքում 1 ժամից ավել կարելի է կանգնեցնել բնակելի շենքերից 20 մ ոչ մոտ և հասարակական շենքերից` 40 մ ոչ մոտ հեռավորության վրա:

2) Հեղուկ գազի բալոնները տեղափոխող մեքենաների և ավտոցիստեռների կանգառի հեռավորությունը նկուղներից և աղբահորերից պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

699. Եթե խմբակային բալոնային կայանքի մոտ անհրաժեշտ է անցկացնել ստորգետնյա շինությունների շինարարություն կամ նորոգում, ինչպես նաև այլ դեպքերում, երբ հնարավոր է խմբակային բալոնային սարքավորումների վնասում, այդ աշխատանքները կատարող կազմակերպությունը պարտավոր է այդ մասին տեղեկացնել հեղուկ գազերի խմբակային բալոնային կայանքի շահագործող կազմակերպությանը: Շահագործող կազմակերպությունը պարտավոր է աշխատանքներ կատարող կազմակերպությանը տալ համաձայնեցում:

700. Ռեզերվուարային խմբակային բալոնային կայանքների տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի 6 ամիսը մեկ:

701. Ռեզերվուարային, գոլորշացուցիչ և խմբակային բալոնային կայանքի պլանային (ընթացիկ) նորոգումը պետք է կատարվի շահագործող կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Ստանդարտում պետք է հաշվի առնվեն պլանային (ընթացիկ)նորոգման անցկացման ժամկետները առանձին տեսակի սարքավորումների համար, որը նախատեսվում է արտադրող գործարանների կողմից տրամադրած տեղեկաթերթիկներով:

702. Ռեզերվուարային կայանքի ստորգետնյա ռեզերվուարները ենթակա են տեխնիկական վերազննման (վկայագրման) 10 տարին մեկ` հատուկ հրահանգով աշխատանքների անցկացմամբ, վերգետնյա` սույն կանոնների 9-րդ բաժնի, 22-րդ գլխի, 642 կետի համաձայն:

703. Ռեզերվուարային կայանքի սարքավորումների հողանցման վիճակի ստուգումը պետք է կատարվի սույն կանոնների 9-րդ բաժնի, 22-րդ գլխի, 686 կետի պահանջների համաձայն:

704. Խմբակային բալոնային կայանքից հետո գազաբաշխման ցանցերում ճնշման բարձրացումը կանխարգելող ապահովիչ կափույրների աշխատանքը ենթակա է ստուգման (և անհրաժեշտության դեպքում կարգաբերման) ճնշման տակ տարին մեկ անգամ:

705. Ռեզերվուարային և խմբակային բալոնային կայանքների ճնշաչափերը ստուգվում են ամեն անգամ ռեզերվուարները լիցքավորելուց առաջ (բալոնները փոխելուց առաջ), ինչպես նաև տեխնիկական սպասարկման ժամանակ: Ստուգումը կատարվում է ճնշաչափի կարճատև անջատման եղանակով: Այդ ընթացքում ճնշաչափի սլաքը պետք է իջած լինի դեպի 0 նիշը:

706. Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ռեզերվուարային և խմբակային բալոնային կայանքի ճնշաչափերի ճշգրտությունը պետք է ստուգվի օրինակելի ճնշաչափով: Ճնշաչափի ստուգումը պետք է անցկացվի 9-րդ բաժնի, 6-րդ գլխի, 164 կետի պահանջների համաձայն:

707. Շինության մեջ տեղադրված բալոնների փոխարինման ժամանակ արգելվում է օգտվել բաց կրակից, միացնել կամ անջատել էլեկտրական լուսավորող սարքերը: Արգելվում է փոխանակել բալոնները աշխատող ջեռուցման վառարանների և այլ բաց կրակ ունեցող սարքավորումների առկայության դեպքում: Նշված սարքերը պետք է անջատվեն բալոնները փոխելուց առաջ:

 

ԳԼՈՒԽ 24. ԿՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

708. Կրակային աշխատանքներին են վերաբերում էլեկտրաեռակցման, գազաեռակցման և զոդման աշխատանքները, ինչպես նաև բաց կրակի օգտագործմամբ այլ աշխատանքները:

709. ԳԼ կայանում և ԳԼ կետում կրակային աշխատանքները թույլատրվում է անցկացնել գազավտանգավոր աշխատանքների կարգագրով:

710. Կրակային աշխատանքներն անցկացվում են կարգագրում, որտեղ պետք է նշված լինի աշխատանքի կատարման վայրն ու ժամը, աշխատանքների բնույթն ու կատարման կարգը, կրակային աշխատանքների կատարման համար պատասխանատու անձի անուն, ազգանուն, հայրանունը, ինչպես նաև նրա պաշտոնը, կրակային աշխատանքներին մասնակցող եռակցողների և փականագործների ցուցակը:

711. Կրակային աշխատանքները թույլատրվում է սկսել միայն կարգագիրը ստանալուց հետո և տեղում կարգագրով նախատեսված` հրդեհաշիջման միջոցառումների առկայության դեպքում:

712. Փակ տարածքներում և սենքերում կրակային աշխատանքների անցկացման ամբողջ ընթացքում պետք է աշխատեն մեխանիկական օդափոխիչները: Յուրաքանչյուր 30 րոպե մեկ պետք է գազաանալիզատորներով ստուգել բնական գազի առկայությունը օդում: Կրակային աշխատանքները պետք է անմիջապես դադարեցվեն, եթե չնայած ձեռնարկված միջոցների, հայտնաբերվել է գազի առկայություն կամ արտահոսք:

 

ԳԼՈՒԽ 25. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

713. Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ապահովի գազի սարքավորումների և գազատարների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ դրանց աշխատունակ վիճակում պահելու և պատահարների ու վնասվածքների կանխարգելման համար:

714. Յուրաքանչյուր կազմակերպությունում պետք է մշակվեն և հաստատվեն ԳՏ մեջ պատահարների կանխարգելման և տեղայնացման պլաններ պարունակող ստանդարտներ և տեղադրված գազի սարքավորումների շահագործման տեխնիկական հրահանգներ:

715. Կազմակերպությունում գազատարների և գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի կամ այդ կազմակերպության ուժերով կամ մասնագիտացված և պետական ռեեստրում գրանցված կազմակերպության հետ կնքված պայմանագրերով:

716. Կազմակերպությունների գազատարներն ու գազի սարքավորումները պետք է շահագործման ընթացքում ենթարկվեն տեխնիկական սպասարկման և ծրագրային (ընթացիկ) նորոգումների: Գազատարների և գազի սարքավորման սպասարկման և նորոգման մասին պետք է կատարվեն գրանցումներ շահագործման և նորոգման մատյաններում համապատասխանաբար: Բացի այդ, նրանց մեջ պետք է գրանցվեն ԳՏ շահագործման ընթացքում հայտնաբերված խախտումները ու դրանց վերացման համար կատարված աշխատանքները:

717. Գազատարների, ԳԿԿ-ի, ԳԿ կայանքների շահագործումը պետք է իրականացվի սույն կանոնների պահանջներին համապատասխան: Կազմակերպությունների տարածքներով անցնող ստորգետնյա գազատարների շրջայցը պետք է կատարվի առնվազն 2 օրը մեկ անգամ:

718. Գազի սարքավորման և արտադրամասերի ներքին գազատարների ընթացիկ նորոգումը պետք է կատարվի նվազագույնը տարին մեկ անգամ, եթե արտադրող գործարանի սարքավորման և ավտոմատիկայի (հեռակառավարման) սարքերի տեղեկաթերթիկների համաձայն չի պահանջվում նորոգման ավելի վաղ անցկացում: Աշխատանքները պետք է անցկացվեն ԳՏ կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Այն կազմակերպություններում, որտեղ գազի սարքավորումը սպասարկվում է մասնագիտացված սպասարկող կազմակերպության հետ կնքված պայմանագրերի հիման վրա, տեխսպասարկման ժամանակացույցերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ներկայացվի գազամատակարարող կազմակերպության:

719. Կաթսաների, վառարանների և այլ ագրեգատների գործարկումից առաջ նրանց հնոցները ու ծխանցքները պետք է մաքրվեն և օդափոխվեն: Օդափոխման ժամանակը որոշվում է շահագործման հրահանգով: Հրածորաններին օդի մատակարարման հնարավորությունը ապահովող ծխաքարշի և օդափոխիչի առկայության դեպքում հնոցների ու ծխանցքների օդափոխությունը կատարվում է միացրած օդափոխիչի և ծխաքարշի դեպքում: Մինչ ծխաքարշի միացնելը անհրաժեշտ է համոզվել, որ ռոտորը չի հպվում ծխաքարշի պատյանին, ինչում համոզվելու համար ռոտորը շարժում են ձեռքով: Ծխաքարշի սարքինության ստուգումը կատարվում է պլանային զննումների և գազի սարքավորման նորոգման ժամանակ:

720. Հրածորանները վառելուց անմիջապես առաջ պետք է ստուգել գազի անհրաժեշտ ճնշման առկայությունը (համաձայն N 29 հավելվածի) կաթսայի, վառարանի կամ այլ ագրեգատների առջևի գազատարում, իսկ օդափչման սարքերից օդի մատակարարման ժամանակ` նաև օդի ճնշումը: Բացի այդ, պետք է ստուգել հնոցում կամ նախածխանցքում նոսրացման առկայությունը (մինչև ձգակափույր) և անհրաժեշտ դեպքում կարգավորել քաշանքը:

721. Հրածորանի առջևի գազատարի անջատող սարքը թույլատրվում է բացել միայն նրան վառած բռնկչի (վառիչի) ջահի կամ գազը բռնկող այլ սարքի մոտեցնելուց հետո: Հրածորանների վառվելու ժամանակ հնոց պետք է մտնի կամ մատակարարվի այնքան օդ, որ ապահովվի գազի ամբողջական այրում և բացառվի անջատումը հրածորանից: Հրածորաններին օդի մատակարարման օդափոխիչները պետք է միացվեն մինչև հրածորանները միացնելը:

722. Եթե այրման ժամանակ, կարգավորման ընթացքում կամ հրածորանի աշխատանքի ժամանակ տեղի է ունենում բոցի անջատում, խզում կամ մարում, անսարքությունը վերացնելուց հետո, բայց հրածորանը կրկին վառելուց առաջ` հնոցը և ծխանցքները պետք է նորից օդափոխվեն, իսկ այրման գործողությունները կրկնվեն` ինչպես առաջին այրման ժամանակ:

723. Հրածորանների այրման և նրանց կարգավորման ժամանակ գազի և օդի մատուցման փոփոխությունը պետք է կատարվի աստիճանաբար և սահուն:

724. Շարժական հրածորանների օդանցքերի ձգակափույրների կառավարման լծակները պետք է ունենան դիրքերի սևեռիչներ և «բաց է և փակ է» անվտանգության նշանները:

725. Եթե կաթսաները, վառարանները կամ այլ ագրեգատները աշխատում են տարբեր տեսակի վառելանյութերով և ունեն ընդհանուր նախածխանցք, ապա գազային վառելանյութի ագրեգատների գործարկումը պետք է կատարվի մյուս ագրեգատների չաշխատելու ժամանակ: Եթե տարբեր վառելանյութեր օգտագործող կաթսաները, վառարանները և այլ ագրեգատները գտնվում են աշխատանքի մեջ և չեն կարող կանգնեցվել, ապա անվտանգության միջոցառումները, որոնք անհրաժեշտ են գազօգտագործող ագրեգատների գործարկման ժամանակ, յուրաքանչյուր որոշակի դեպքում սահմանվում են կազմակերպության ստանդարտով հաստատված կարգով:

726. Չի թույլատրվում առանց վերահսկողության թողնել աշխատող կաթսաները, վառարանները և այլ ագրեգատները: Բացառություն են կազմում այն սարքավորումը, որոնց վերահսկողության կառավարումը կատարվում է կարգավարական վահանակից` հաշվի առնելով սույն կանոնների 4-րդ բաժնի, 5-րդ գլխի, 185-րդ կետի պահանջները: Չի թույլատրվում շահագործել կաթսաները, վառարանները ու այլ ագրեգատները այդ ագրեգատների գազի սարքավորման, անվտանգության ավտոմատիկայի անսարքության դեպքում և քաշանքի բացակայության դեպքում, ինչպես նաև գազի արտահոսքի ժամանակ: Գազի մատակարարման դադարեցման ժամանակ պետք է անմիջապես փակվեն գազատարի ներանցուցիչի և ագրեգատների անջատող սարքերը:

727. Առանձին կաթսաների, վառարանների և այլ ագրեգատների, արտադրամասերի նորոգման կամ աշխատանքի երկարատև դադարեցման ժամանակ, ինչպես նաև ջեռուցման կաթսայատների գազատարները ամռան ընթացքում պետք է անջատվեն անջատող փականից հետո խցանի տեղադրումով: Փչամաքրման մոմերի անջատող սարքերը գազատարի անջատումից հետո պետք է մնան բաց վիճակում: Ագրեգատը կոնսերվացումից հետո կամ նորոգման աշխատանքների կատարման համար այն կանգնեցնելուց հետո թույլատրվում է գործարկել գազատարի, ծխանցքների և չափիչ-հսկիչ սարքավորումներ (ՉՀՍ) ստուգման ակտի առկայության դեպքում:

728. Յուրաքանչյուր ջեռուցման շրջանում ջեռուցման կաթսայատների գործարկումը թույլատրվում է գազատարի, գազի սարքավորման, անվտանգության ավտոմատիկայի, ՉՀՍ, օդափոխության համակարգերի, էլեկտրալուսավորության, շահագործման նպատակներով կաթսաների պիտանելիության, ծածկերի և պատերի գազաթափանցության համակարգերի նորոգման ակտի և հանձնաժողովի կազմած կաթսայատան պատրաստվածության ակտի առկայության դեպքում: Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են գազամատակարարող կազմակերպության ներկայացուցիչները և կաթսայատան շահագործման համար պատասխանատու անձը: Անհրաժեշտ է նաև պատասխանատու անձի և սպասարկող անձնակազմի գիտելիքների ստուգման վկայականների առկայությունը:

729. Յուրաքանչյուր ջեռուցման շրջանում կաթսայատների գործարկումը թույլատրվում է կաթսայատան ԳՏ համար պատասխանատու անձի նշանակման հրամանի և սպասարկող անձնակազմի ամբողջականության մասին հաստատագրի առկայության դեպքում:

730. Արդյունաբերական վառարանների և արտադրական կաթսայատների ծխանցքների ստուգումը և մաքրումը պետք է անցկացվի վառարանների, կաթսաների պլանային նորոգումների կամ քաշանքի խախտման ժամանակ: Արդյունաբերական և արտադրական կաթսայատների ծխանցքների ժամանակին ստուգումը և մաքրումը պետք է ապահովեն ԳՏ համար պատասխանատու անձինք:

731. Արտադրամասերում կամ կաթսայատներում պատահարների կամ հրդեհի ժամանակ դրանց գազամատակարարումը պետք է անմիջապես դադարեցվի:

732. Արգելվում է գազատարները ծանրաբեռնել տարբեր տեսակի ծանրություններով և օգտագործել որպես հենարան: Չի թույլատրվում գազատարը օգտագործել որպես հողակցում:

733. Գազաեռակցման, կտրման և բնական կամ հեղուկ գազի գործածմամբ մետաղների այլ տիպի գազաբոցային վերամշակման աշխատանքները, ինչպես նաև բաց կրակի օգտագործումը այլ աղբյուրներից թույլատրվում է հետևյալ նվազագույն հեռավորությունների վրա (հորիզոնագծով)՝

1) 10 մ` բալոնների խմբերից (2-ից ավելի բալոններից), որոնք նախատեսված են գազի աշխատանքներ կատարելու համար,

2) 5 մ` առանձին թթվածնով կամ այլ բռնկվող գազերով բալոններից,

3) 3 մ` այրվող գազերի գազատարներից, ինչպես նաև մետաղյա պահարաններում տեղադրված գազամատակարարման կետերից` ձեռքով աշխատելու դեպքում,

4) 1,5 մ` մեքենայացված աշխատանքների դեպքում:

734. Բնական և հեղուկ գազի գործածմամբ գազաբոցային աշխատանքները պետք է կատարվեն` պահպանելով հրդեհային անվտանգության պահանջները: Աշխատանքի ժամանակ հրածորանի (կտրոցի) բոցը պետք է ուղղված լինի գազամատակարարման աղբյուրի հակառակ կողմը: Եթե նշված պահանջը չի կարող կատարվել, գազամատակարարման աղբյուրը պետք է ծածկել մետաղյա վահանով կամ չհրկիզվող պաշտպանիչ շերտով:

735. Շարժական աշխատողական կետերի աշխատանքի ժամանակ թույլատրվում է մեկ հատուկ կառուցվածքի սայլակի վրա տեղադրել բնական կամ հեղուկ գազով բալոնը և թթվածնով բալոնը: Այդ դեպքում բալոնները պետք է այնպես ամրացվեն, որ բացառվի նրանց ընկնելն ու հարվածումը միմյանց:

736. Շարժական աշխատողական կետերի աշխատանքի ընթացքում հեղուկ գազերով բալոնները պետք է գտնվեն ուղղահայաց դիրքում: Հեղուկ գազերով բալոնները թույլատրվում է դնել հատակին կամ գետնին թեքած վիճակում և պահպանելով բալոնները գլորվելուց: Բալոնները պետք է պաշտպանվեն արևի ճառագայթումից և ջերմության այլ աղբյուրներով տաքացումից: Բալոնների թույլատրելի տաքացման ջերմաստիճանը կազմում է 450C:

737. Արգելվում է անցկացնել գազաեռակցում, կտրում և մետաղների ու այլ նյութերի գազի կիրառմամբ գազաբոցային մշակման այլ տեսակներ գետնախարսխային և նկուղային շինություններում, հորերում և այլ ստորգետնյա շինություններում:

738. Գազով աշխատող աշխատողական կետերի բոլոր ներանցումները պետք է լինեն ազատ: Աշխատանքի ընթացքում պահարանների դռները պետք է բաց լինեն: Այդ կետերից օգտվող աշխատողի բացակայության ժամանակ պահարանները պետք է փակվեն բանալիով:

739. ԵՃՀ-ով սարքավորման շահագործումը պետք է իրականացվի հրածորանները արտադրած գործարանի կողմից տրված շահագործման հրահանգների համապատասխան:

740. Գազային վառելիքով ջեռուցվող լոգարանների շոգասենյակների քարերը պետք է տաքացվեն նախապես, մինչև ներս մտնելը:

 

ԲԱԺԻՆ 10. ԲՆԱԿԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 26. ԵՆԹԱԳՈՐԾԱԾՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՍԵՅՍՄԻԿ ԵՎ ՈՒՌՈՂ/ՓՔՎՈՂ ՈՒ ՆՍՏՈՂ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

 

741. Ենթագործածվող (մշակվող) տարածքներում գազատարների կառուցումը թույլատրվում է միայն հատուկ միջոցառումներ ներառող նախագծերով, որը կապահովի գազատարների անվտանգ աշխատանքը տարածքների օգտագործման ընթացքում երկրի մակերեսի տեղաշարժման պայմաններում:

742. Ենթագործածվող (մշակվող) տարածքներում ստորգետնյա գազատարների անցկացումը պետք է կատարել 10 մ-ից ոչ պակաս երկարության խողովակներով:

743. Չի թույլատրվում եռակցվող խողովակների կողաճակատների միջև եղած անթույլատրելի արանքները կամ այդ խողովակների առանցքների անհամատեղելիությունը վերացնել խողովակների տաքացման, ձգման կամ ծռման եղանակներով: Նշված թերությունները պետք է վերացվեն առնվազն 400 մմ երկարություն ունեցող կարճ ներդիրների (կոճերի) եռակցման միջոցով:

744. Խողովակների միացումը, որպես կանոն, պետք է կատարվի էլեկտրաաղեղային եռակցման մեթոդներով:

1) Վերահսկման ֆիզիկական մեթոդներով պետք է ստուգվեն 50 մմ և ավելի պայմանական տրամագծով բոլոր ճնշումների ստորգետնյա գազատարների եռակցման կցվանքների 100 տոկոսը:

2) Վերգետնյա և ստորգետնյա գազատարների համար եռակցման կցվանքների վերահսկման նորմերը ընդունվում են այնպես, ինչպես սովորական պայմաններում տեղադրված գազատարների համար:

745. Գազատարը պետք է տեղադրվի առնվազն 200 մմ հաստությամբ թույլ գրունտով, ավազով լցավորված ներքնակի վրա և լցածածկվել նույն գրունտով` առնվազն 300 մմ բարձրության վրա:

746. Թույլ ամրացնող գրունտի կիրառմամբ ամբողջական լցածածկում կատարելիս խրամուղիների լցավորումը նախատեսվում է գազատարները գործածվող տարածքներով անցկացնելու դեպքում: Մնացած դեպքերում գազատարի շարժունակության մեծացումը ապահովվում է շահագործման ընթացքում փոխհատուցիչների տեղադրմամբ:

747. Փողոցների բաշխիչ գազատարների վրա պաշտպանիչ միջոցների առկայության դեպքում բակային գազատարների փոքր հատվածները (20-30 մ երկարությամբ) այլ պաշտպանիչ միջոցառումներ չեն պահանջում, բացառությամբ եռակցված կցվանքների լուսաթափանցումից:

748. Փոխհատուցիչները պետք է տեղադրվեն հորերում կամ հատուկ որմնախորշերում, որոնք մատչելի լինեն զննման և սպասարկման համար: Հեղուկ գազի խողովակաշարի վրա ռետինակորդային փոխհատուցիչներ կիրառելը արգելվում է:

749. Երկրի մակերևույթի դեֆորմացման (փոփոխման) գործընթացների ավարտից հետո փոխհատուցիչները պետք է փոխարինվեն հորերում (որմնախորշերում) ուղիղ ներդիրներով և լցածածկվեն փափուկ գրունտով:

750. Գազատարների` ստորգետնյա հաղորդակցման ուղեգծերի հետ հատման տեղերում (հատման տեղին ամենամոտ գազատարի կցվանքների վերին մասում) պետք է տեղադրվեն վերահսկման խողովակներ:

751. Էլեկտրապոտենցիալը չափելու համար էլեկտրահաղորդման լարերը պետք է ունենան ճկուն միացում գազատարի խողովակի հետ, որը թույլ կտա գրունտի համեմատ խողովակի տեղաշարժում:

752. Այլ ինժեներական ուղեգծերի հետ ստորգետնյա գազատարների հատման տեղերում պետք է նախատեսվի գրունտի տեղային խտացում: Եռակցած կցվանքները պետք է գտնվեն հատման տեղից առնվազն 2 մ հեռավորության վրա:

753. Ներքին գազատարները չպետք է հատեն շենքի դեֆորմացիոն (առաձգականության) կարերը:

 

ԳԼՈՒԽ 27. ՄՇԱԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՍԵՅՍՄԻԿ ԵՎ ՈՒՌՈՂ/ՓՔՎՈՂ ՈՒ ՆՍՏՈՂ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

754. Մշակվող տարածքներով անցկացվող գազատարների շահագործող կազմակերպությունները պետք է ունենան գազատարների պաշտպանության հատուկ ծառայություններ, որոնց խնդիրների մեջ մտնում են`

1) գազատարների պաշտպանության կազմակերպչական-տեխնիկական հարցերի լուծումը,

2) մարկշեյդերական ծառայությունների կողմից ներկայացվող երկրի մակերեսի նկատվող տեղաշարժերի/դեֆորմացիայի վերաբերյալ տվյալների հավաքագրումը և լեռնային կազմակերպությունների հետ համատեղ գազատարների լրացուցիչ գործածման ժամանակացույցերի/գրաֆիկների կազմումը,

3) մարկշեյդերական և նախագծային կազմակերպությունների հետ համատեղ` լեռնային ենթամշակումների վնասակար ազդեցությունից շահագործվող գազատարները պաշտպանելու, ինչպես նաև ստորգետնյա հաղորդակցման ուղեգծերի պաշտպանության միջոցառումներ, բնակելի, արդյունաբերական և կոմունալ օբյեկտներ, շենքեր գազի ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ,

4) գազատարների շինարարության, նորոգման և շահագործման շրջանում տեխնիկական պայմանների պահպանման վերահսկողությունը:

755. Գազատարների պաշտպանության համար անցկացվում են հետևյալ միջոցառումները. փոխհատուցիչների տեղադրում` սույն կանոնների 10-րդ բաժնի, 26-րդ գլխի, 748-րդ և 749-րդ կետերի պահանջների համաձայն և գազատարների կտրում, գազատարների բացում և հետագայում թույլ ամրացնող նյութով (գրունտով) լցածածկում:

756. Մեծաթեք շերտերի շերտախմբերի մշակման ժամանակ երկրի մակերեսի նկատվող հանքաստիճանների մասում գազատարները պաշտպանվում են հատուկ փոխհատուցիչներով:

757. Գազատարների մշակվող մասերը, նրանց տարրերը, գազիֆիկացված օբյեկտները և հարակից հաղորդակցման ուղեգծերը ենթակա են ուժեղացված տեխնիկական սպասարկման գազատարները շահագործող կազմակերպությունների կողմից:

758. Ստորգետնյա գազատարների վրա, որպես կանոն, պետք է տեղադրվեն պողպատյա արմատուր: Թույլատրվում է թուջե փականների կիրառումը ռետինակորդային փոխհատուցիչների հետ համատեղ տեղադրման ժամանակ:

759. Սեյսմիկ գոտիներում գազի հորերի կառուցման ժամանակ (6 բալից ավելի սեյսմիկություն) երկաթբետոնյա հորերի հիմքի սալերը և աղյուսե պատերով հորերի միաքար երկաթբետոնյա հիմքը պետք է տեղադրվեն խտացված 100 մմ հաստությամբ ավազե բարձիկի վրա:

1) Հորերի պատերի հատման տեղում գազատարները պետք է ներդրվեն պատյանների մեջ, որոնց տրամագծերը գազատարների տրամագծերից պետք է 10-15 սմ մեծ լինեն:

2) Պատյանները պետք է լցափակվեն էլաստիկ նյութով կամ հատուկ մածուկով:

3) Հորում գազատարը պետք է հենվի սահող հենարանի վրա:

760. Փքվող գրունտերում կառուցված գազի հորերը պետք է լինեն միայն երկաթբետոնյա կամ միաքար հավաքված:

761. Հորերի պատերի արտաքին մակերեսը պետք է լինի հարթ՝ անհրաժեշտության դեպքում սվաղված:

762. Պատերի և սառած գրունտների միջև շաղկապումը թուլացնելու համար անհրաժեշտ է սարքել ծածկույթ խեժային նյութերից կամ ավազակապիչային գրունտով: Հորի ծածկն ամեն դեպքում պետք է լցվի ավազակապիչային կամ այլ չփքվող գրունտով: Հորի ծածկը պետք է ասֆալտապատել ` առնվազն 0,5 մ հաստությամբ:

763. Նստող խոշորածակոտկենային գրունտներում շինարարության ժամանակ հորերի հիմքերի տակ գրունտները պետք է ամրացվեն:

764. Հորի պարագծով անհրաժեշտ է սարքել ասֆալտային սալվածք, որը պետք է լցված ծոցերից 0,5 մ ավելի լայն լինի:

765. Հորերի պատերով գազատարների անցման դեպքում պետք է հաշվի առնվի բացված արանքները, որը լիցքավորվում է էլաստիկ նյութով (հատուկ մածուկով, խեժացված խյուսով, ոլորաթելով և այլն):

 

ԲԱԺԻՆ 11. ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ, ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

766. Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի սարքերի (ԱՀ) և կառավարման ավտոմատացված համակարգերի տեխնիկական միջոցների համալիրը (ԿԱՀ ՏՄՀ) ԳՏ համակարգերում նախատեսված են գազաբաշխիչ ցանցերի և ԳՏ առանձին օբյեկտների աշխատանքի հուսալիությունը բարձրացնելու համար, գազաբաշխիչ ցանցերի աշխատանքի պարամետրերի, օբյեկտների վիճակի և դրանց սարքավորումների աշխատանքի, կառավարման հեռակա հսկման միջոցով:

767. ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցները պետք է ապահովեն ԳՏ օբյեկտների և գազաֆիկացված ագրեգատների աշխատանքի անվտանգությունը և տեխնոլոգիական պարամետրերի ավտոմատ չափումը, կարգավորումը կամ կայունացումը: Եթե հսկվող պարամետրերը դուրս են գալիս աշխատանքի տեխնոլոգիապես թույլատրելի սահմաններից անջատել օբյեկտը, դադարեցնել գազասպառող սարքավորումների գազի մատակարարումը:

768. ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցները, ինչպես նաև կառավարման կառուցվածքը կատարելագործելով հնարավոր է անցնել ԳՏ օբյեկտների գազասպառող սարքավորումների ավտոմատ կառավարմանը:

769. ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների շահագործման հանձնելուց առաջ պետք է` ենթարկվեն կարգաբերման և ընդունման փորձարկումների:

770. Կարգաբերման աշխատանքները կարող է կատարել շահագործող կազմակերպության ուսուցում անցած աշխատողը, ով ունի տվյալ աշխատանքները կատարելու համապատասխան գիտելիքներ և թույլտվություն:

771. ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների շահագործումը կատարում են համապատասխան գիտելիքների ստուգում անցած անձնակազմի միջոցով:

772. Մասնագիտացված կազմակերպության կողմից կարգաբերման աշխատանքները կատարելիս, ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումները շահագործման հանձնելուց հետո այդ կազմակերպությունը պետք է ներկայացնի կազմակերպության ստանդարտով սահմանված տեխնիկական հաշվետվություն (ակտ) կարգաբերման աշխատանքների մասին գրաֆիկներով, աղյուսակներով և այլ նյութերով, որոնք արտացոլում են սարքի ու կարգավորման վերաբերյալ սահմանված և փաստացի ստացված տվյալները, բոլոր փոփոխությունների գծագրերը և նկարագրումները, որոնք մտցվել են կարգաբերման ընթացքում, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը`

1) կարգաբերման արդյունքների հիման վրա ճշտված նախագծային փաստաթղթերը,

2) սարքավորումների և սարքերի գործարանային փաստաթղթերը, շահագործման հրահանգները և տեղեկաթերթիկները,

3) փորձարկման և կարգաբերման արձանագրությունները,

4) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սպասարկող անձնակազմի համար արտադրական (տեխնոլոգիական) հրահանգները:

773. Կատարված հավաքակցման-կարգաբերման աշխատանքների ընդունումը և շահագործման թույլատվությունը ձևակերպվում է ակտով, որը ստորագրում են այն կազմակերպության ներկայացուցիչը (կամ վերադաս կազմակերպության), որտեղ տեղադրված են ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցները, և այդ սարքերի տեղադրումն ու կարգաբերումը իրականացված կազմակերպությունների ներկայացուցիչները: Եթե աշխատանքը կատարվում է մասնագիտացված կարգաբերման կազմակերպության կողմից, կատարված աշխատանքների ընդունումը կատարում է տվյալ սարքերը սպասարկող անձնակազմը:

774. Եթե կազմակերպությունում չկա ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը սպասարկող հատուկ պատրաստված անձնակազմ, աշխատանքների ընդունումը (մինչ այդպիսի անձնակազմ պատրաստելը) կատարում է վերադաս կամ այլ կազմակերպությունից պայմանագրով ներգրավված սպասարկումը իրականացնող մասնագետը:

775. հետո պետք է անցկացվի ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի 72-ժամյա համալիր փորձարկում և կազմվի ակտ գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան: Հավաքակցող և կարգաբերող կազմակերպությունները, պատվիրատուի պահանջով, պետք է մասնակցեն ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորման և տեխնոլոգիական սարքավորումների համատեղ աշխատանքի համալիր փորձարկմանը:

1) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումները շահագործում է հատուկ պատրաստված և այդ աշխատանքների կատարման թույլատվություն ստացած անձնակազմը: Թույլատրվում է ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ շահագործումը մասնագիտացված կազմակերպությունների կողմից (ըստ պայմանագրի):

2) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորման նորոգումը և սպասարկումն իրագործող անձնակազմը, պետք է ծանոթ լինի այն գազի սարքավորումներին, որոնք անմիջականորեն փոխկապակցված են ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների հետ:

3) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը, որոնք գտնվում են շահագործման մեջ պետք է մշտապես գտնվեն աշխատանքային պրոցեսում, բացառությամբ այն սարքերի, որոնք ըստ իրենց ֆունկցիոնալ նշանակության կարող են անջատվել չաշխատող տեխնոլոգիական սարքավորման դեպքում:

4) հատուկ ուշադրություն պետք է դարձվի աշխատող օբյեկտների վթարային և նախազգուշական ազդանշանման սարքերի հսկողությանը, ինչպես նաև ավտոմատների ապահովիչների և այդ սարքերի կառավարման շղթաների սարքինությանը:

5) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի անջատումը և միացումը, որոնք գտնվում են օպերատիվ-կարգավարական անձնակազմի վարույթի ներքո, կատարվում է միայն վերջինիս թույլտվությամբ, որը պարտադիր գրանցվում է շահագործման մատյանում:

6) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը կողմնակի անձանց մուտքը կանխելու համար, սարքերը պետք է ապահով փակվեն և կապարակնքվեն, որի մասին շահագործման մատյանում պետք է արվի համապատասխան գրանցում (կնիքները ստուգվում են հերթափոխերի ընդունման-հանձնման ժամանակ):

7) սարքի բացումը կարելի է կատարել սպասարկող կամ օպերատիվ-կարգավարական անձնակազմը` շահագործման մատյանում կատարելով պարտադիր գրանցում:

8) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ վահանները, պանելները և կառավարման կետերը նրանց մոտենալու կողմից պետք է ունենան պարզ, ընթեռնելի մակագրություններ, որոնք ցույց են տալիս նրանց նշանակությունը ընդհանուր կարգավարական անվանումներին համապատասխան, իսկ նրանց վրա տեղադրված սարքերը` մակագրություններ կամ դրոշմակներ` համաձայն սխեմաների:

9) սեղմակների շարքերին, ինչպես նաև սարքերի և գործիքների սեղմակներին միացվող հաղորդիչները պետք է ունենան դրոշմանիշ` համաձայն սխեմաների:

10) ստուգողական մալուխները պետք է ունենան դրոշմանիշներ` ծայրերում, նրանց ճյուղավորման կամ հոսքերի հատման, պատերի և առաստաղների միջով անցնելու տեղերում, ինչպես նաև ուղեգծի ամեն 50-70 մ վրա: Մալուխի ազատ ջիղերը պետք է մեկուսացվեն:

11) այն օբյեկտներում, որտեղ տեղադրված են ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումները պետք է լինեն`

ա. սարքավորումների համատեղ սկզբունքային և հավաքակցման սխեմաները սեղմակաշարերի, էլեկտրացանցի մուտքագծերի, մալուխային հաղորդագծերի, կապի և հողակցման գծերի դրոշմանշումով.

բ. օբյեկտում սարքավորումների տեղաբաշխման հավաքակցման սխեման` նշելով սարքերի արտաքին միացումները և իմպուլսային հաղորդալարերը` սկսած տեխնոլոգիական խողովակագծերին միացման տեղից, ինչպես նաև փակող արմատուրի և կառավարման օրգանների գտնվելու տեղերը սխեմայում պետք է նշվի նրանց դիրքերը տեխնոլոգիական կայանքների աշխատանքի տարբեր ռեժիմների համար):

12) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցներով կահավորված կարգավարական կետերում պետք է լինեն` ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների կառուցվածքային սխեման` նշելով օբյեկտները, որոնցում դրանք տեղադրված են և կապի (գծերի) կազմակերպման սխեման, կարգավարական կետերում տեղակայված ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցների սկզբունքային սխեման սեղմակների, էլեկտրացանցի մուտքագծերի, կապի և հողակցման գծերի նշումով, կարգավարական կետերում տեղակայված սարքավորումների տեղադրման հավաքակցման սխեման նշելով արտաքին միացումները, մալուխային տարանջատիչները, էլեկտրահաղորդալարերը, սեղմակները, մուտքային-կոմմուտատորական սարքերը և աշխատանքի տարբեր ռեժիմներում նրանց դիրքերը, ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ ողջ համալիրի տեխնիկական փաստաթղթերի փաթեթը, շահագործատեխնիկական փաստաթղթերի փաթեթը` շահագործման մատյանը, խափանումների և անսարքությունների գրանցման մատյանը, տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակացույցը, մալուխային մատյանը և սարքավորումների ու սարքերի տեղեկաթերթիկները:

13) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների տեխնիկական սպասարկումն իրականացվում է ստուգումներ անցկացնելու միջոցով:

14) լրիվ ծրագրային ստուգումները պետք է անցկացվեն առնվազն 3 տարին մեկ, եթե արտադրող-գործարանի հրահանգով այլ ժամկետ չի նախատեսված:

15) մասնակի ստուգումները պետք է անցկացվեն առնվազն 3 ամիսը մեկ, ըստ ժամանակացույցի, որը կազմվում է` հաշվի առնելով տեղական պայմանները ու շահագործող ծառայության հնարավորությունները և հաստատվում է կազմակերպության ստանդարտով: Մասնակի ստուգումների հաճախականությունը կարող է փոխվել (ժամկետը ավելացնել) ելնելով ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցների շահագործման փորձից:

16) արտածրագրային ստուգումները կատարվում են բոլոր տեսակի նորոգումներից հետո, ինչպես նաև համակարգի անբավարար աշխատանքի կամ առանձին սարքերի խափանման դեպքում: Ստուգումը չպետք է խանգարի գազամատակարարման համակարգի բնականոն գործունեությանը, որի համար ստուգումը պետք է համատեղել հիմնական տեխնոլոգիական սարքավորումների նորոգման աշխատանքների հետ կամ պետք է ապահովել տեխնոլոգիական սարքավորումների աշխատունակությանը ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների անջատման ժամանակ:

17) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների լրիվ ստուգումների ծավալի մեջ, բացի կոնկրետ սարքերի փորձարկումներից, պետք է նախատեսվեն`

ա. մեկուսացման փորձարկումը,

բ. սարքավորումների վիճակի և կոմուտացիոն տարրերի զննումը,

գ. սահմանված ցուցանիշների և հիմնական պարամետրերի ստուգումը,

դ. սարքավորումների փորձարկումն աշխատանքի ընթացքում:

18) մասնակի ստուգումների ծավալի մեջ պետք է մտնեն`

ա. մեկուսացման դիմադրության չափումը,

բ. սարքերի և երկրորդական շղթաների վիճակի զննումը,

գ. սարքավորումների փորձարկումը աշխատանքի ընթացքում:

776. ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների տարրերն անհրաժեշտ է պարբերաբար մաքրել փոշուց և այլ աղտոտվածություններից: Այդ աշխատանքը պետք է կատարի ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը սպասարկող հատուկ հրահանգավորված անձնակազմը:

1) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի էլեկտրաշղթաների և վահանակների վրա աշխատելիս պետք է պահպանել նախազգուշական միջոցները և օգտագործել միայն մեկուսացված կոթով (բռնիչներով) գործիքներ: Առանց կատարողական սխեմաների, վահանակների և էլեկտրաշղթաների վրա աշխատանքներ կատարելն արգելվում է: Երկրորդական շղթաներում աշխատանքները կատարելուց հետո պետք է ստուգվի այդ շղթաների սարքինությունը և նրանց միացման ճշտությունը` աշխատանքի մեջ ստուգման եղանակով (անմիջականորեն կամ անուղղակիորեն):

2) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքվածքի համալիրի մեջ մտնող չափող սարքերի պետական ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմնի կողմից սահմանված ժամկետներում:

3) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների էլեկտրահաղորդմամբ կապված շղթաների և մյուս բոլոր երկրորդական շղթաների մեկուսացման դիմադրությունը հողի նկատմամբ պետք է յուրաքանչյուր միացման համար պահպանվի 1.0 ՄՕհմ-ից ոչ պակաս մակարդակի վրա: Երկրորդական շղթաների մեկուսացման դիմադրությունը ցածր լարման սարքավորում (60 Վ և ցածր) օգտագործելիս` առանձին հոսանքի աղբյուրից նորմալ սնուցմամբ` պետք է պահպանվի 0.5 ՄՕհմ-ից ոչ պակաս: Մեկուսացման դիմադրությունը չափվում է 1000-2500 Վ լարման մեգաօհմետրով (երկրորդ դեպքում` 500 Վ մեգաօհմետրով):

4) առաջին միացման և առաջին ծրագրային ստուգման ժամանակ ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի էլեկտրականորեն միացված շղթաների մեկուսացումը հողի նկատմամբ, ինչպես նաև բոլոր մյուս երկրորդական շղթաների յուրաքանչյուր միացման համար, բացառությամբ նրանցից, որտեղ օգտագործվում է ցածր լարման (60 Վ և ցածր) սարքավորում, պետք է փորձարկվի փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով, 1 րոպեի ընթացքում: Շահագործման ընթացքում մեկուսացումը փորձարկում են 3 տարին մեկ, փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով, իսկ մեկուսացման 1.0 ՄՕհմ և բարձր դիմադրության դեպքում (ուղղորդված) ուղղված 2500 Վ լարումով մեգաօհմետրի կամ հատուկ սարքավորման օգնությամբ: 60 Վ և ցածր աշխատանքային լարումով նախատեսված շղթաները և դրանց տարրերը փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով չեն փորձարկվում:

5) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի փորձարկումները, ծրագրային և արտածրագրային ստուգումներն ավարտելուց հետո պետք է կազմվեն արձանագրություններ (ակտեր) և համապատասխան գրանցումներ կատարվեն շահագործման մատյաններում` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Սխեմաներում, սարքերի կառուցվածքում փոփոխությունների դեպքում, դրանք մտցվում են տեխնիկական փաստաթղթերի մեջ և գրանցվում շահագործման մատյանում: Եթե փոխվում է աշխատանքների կատարման կարգը, ապա համապատասխան փոփոխություններ են կատարվում արտադրական (տեխնոլոգիական) հրահանգներում և նրանց սկզբունքային սխեմաներում:

6) կտրականապես արգելվում է ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի աշխատանքի ժամանակ դրանց մոտ կամ անմիջականորեն դրանց վրա կատարել նորոգման կամ շինարարական աշխատանքներ, որոնք առաջացնում են թրթռատատանումներ կամ ցնցումներ և կարող են հանգեցնել սարքերի ցուցմունքների շեղումների կամ նրանց շարքից դուրս գալուն:

7) շահագործման ընթացքում ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցների համար պետք է ապահովվեն դրանց աշխատանքի նորմալ պայմաններ` ըստ գործարանային հրահանգների, թույլատրելի ջերմաստիճանի, խոնավության, տատանումների և այլնի տեսանկյունից: Անհրաժեշտության դեպքում պետք է ձեռք առնվեն լրացուցիչ միջոցներ` տաքացում, հովացում, թրթռապաշտպանություն և այլն:

8) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերն սպասարկող անձնակազմի քանակը որոշելու համար պետք է հաշվի առնվեն ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ համակարգի ներդրման հետևյալ փուլերը`

ա. առանձին տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացում,

բ. կառավարման և հսկողության կենտրոնացում,

գ. տնտեսագիտական-մաթեմատիկական մեթոդների կիրառումը տեխնոլոգիական պրոցեսի կառավարման ասպարեզում` օգտագործելով հաշվողական տեխնիկան (ՏՊ ԿԱՀ):

9) առաջին փուլում ԱՀ միջոցները կարող են սպասարկել 2-3 հոգուց կազմված խումբ, կախված սարքերի քանակից: Այդ փուլում հնարավոր է համատեղել ավտոմատիկայի և էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցների սպասարկումը:

10) երկրորդ փուլում անհրաժեշտ է նույն թվաքանակով խումբ հատկացնել միայն ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի սպասարկման համար:

11) ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի միջոցներն սպասարկող անձնակազմի որակավորման կարգը պետք է լինի 4-ից ոչ պակաս, ընդ որում էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատելու մասնագիտացմամբ:

12) երրորդ փուլում աշխատանքային խմբի մեջ պետք է ներգրավվեն հաշվողական տեխնիկան սպասարկող մասնագետներ, ովքեր անցել են հատուկ ուսուցում և ունեն հաշվողական տեխնիկայի հետ աշխատելու թույլտվություն: Խմբի թվաքանակը կարող է հասցվել մինչև 9 հոգու:

13) շահագործման-սպասարկման աշխատանքներին կարող են ներգրավվել կարգավարական անձնակազմի թվից անձինք, ովքեր անցել են ուսուցում և հանձնել են քննություն ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերն սպասարկելու իրավունքի համար:

 

ԳԼՈՒԽ 28. ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՉԱՓԻՉ-ՀՍԿԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Ճնշման և նոսրացման չափիչ միջոցների շահագործումը (ճնշաչափեր, քարշաչափեր և քարշաճնշաչափեր)

777. Կախված չափվող ճնշման և նոսրացման մեծությունից՝ կարող են օգտագործվել թաղանթային (մեմբրանային), զսպանակային, սիլֆոնային, հեղուկային, ինչպես նաև այլ տեսակի ճնշաչափեր:

778. Հեղուկային ճնշաչափերի շահագործման դեպքում պետք է պարբերաբար (առնվազն 3 ամիսը մեկ), կատարել հեղուկի դատարկում և փոխում, ապակյա խողովակների և սարքի մակերևույթի մաքրում` բենզինով կամ սպիրտով թրջված հիգրոսկոպիկ բամբակով:

779. Ճնշաչափերը պետք է ենթարկվեն պարբերական ստուգման (ստուգաչափման) Հայաստանի Հանրապետության չափագիտության լիազոր մարմնի կողմից հավաստագրված կազմակերպություններում, տեսակի հաստատման փաստաթղթում նշված ժամկետի համաձայն, ինչպես նաև յուրաքանչյուր նորոգումից հետո:

780. Առնվազն 6 ամիսը մեկ պետք է կատարվի ճնշաչափերի զննում և նրանց ցուցմունքների համեմատումը ստուգողական սարքերի հետ` ցուցմունքների սխալանքի որոշման համար, ստուգման արդյունքները գրանցելով մատյանում:

781. Ճնշաչափերը օգտագործման չեն թույլատրվում հետևյալ դեպքերում`

1) բացակայում է ստուգաչափման կապարակնիքը կամ դրոշմակնիքը,

2) ստուգաչափման ժամկետը անցել է,

3) ճնշաչափը անջատելուց հետո նրա սլաքը չի վերադառնում զրոյական նիշին,

4) ապակին ջարդված է կամ կան ուրիշ վնասվածքներ, որոնք կարող են անդրադառնալ ճնշաչափի ցուցմունքի ճշտության վրա,

5) սխալանքը գերազանցում է սահմանված թույլատրելի մեծությունը:

782. Գազի ճնշման գրանցման համար կարող են օգտագործվել ինքնագրող ճնշաչափեր, ինչպես սկավառակային, այնպես էլ ժապավենային դիագրամով: Սարքում տեղադրված դիագրամային թուղթը պետք է համապատասխանի սարքի տեղեկաթերթիկում նշվածին, տեղադրելուց առաջ նրա վրա պետք է գրել տեղադրման տեղը և ամսաթիվը:

783. Եթե գրչածայրը (սայրը) գծանշում է 0,3 մմ-ից ավելի հաստ գիծ, ապա պետք է փոխարինել նորով:

 

Քրոմատագրաֆիկ գազավերլուծիչների շահագործումը

784. Քրոմատագրաֆիկ գազավերլուծիչներ կիրառվում են ածխաջրածնային գազերի և ծխագազերի (հեռացող) բաղադրակազմը որոշելու համար:

785. Քրոմատագրաֆիկ գազավերլուծիչների տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի առնվազն տարին մեկ անգամ: Պետք է կատարվի էլեկտրական սարքերի, գազի համակարգի, մեխանիկական մասերի ստուգում և անսարքությունների վերացում: Նորոգումից հետո կատարվում է սարքերի սահմանված կարգով ստուգաչափում:

786. Քրոմատագրաֆիկ գազի համակարգի կիպության ստուգումը կատարվում է աշխատանքից (վերլուծում կատարելուց) առաջ:

787. Քրոմատագրաֆիկ գազավերլուծիչների պարբերական ստուգաչափումը պետք է կատարվի յուրաքանչյուր տարի, կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով` առաջադրված կազմով ստուգանշումային (էտալոնային) գազերով: Ստուգանշումային գազի բաղադրակազմը պետք է հաստատվի փաստաթղթերով:

 

Շարժական (տեղափոխվող) և անշարժ գազավերլուծիչներ, գազափնտրիչներ և գազացուցիչների շահագործումը

788. Գազերի խառնուրդում որևէ բաղադրամասի տոկոսային քանակությունը պարբերաբար որոշելու համար նախատեսված տեղափոխվող գազավերլուծիչները օգտագործվում են ստորգետնյա կառույցների, շենքերի նկուղների, ինչպես նաև արտադրական և բնակելի շինություններում գազալցվածությունը (գազի առկայությունը) հայտնաբերելու համար:

789. Ջերմաքիմիական գործողության գազավերլուծիչները շահագործվում են գործարանային փաստաթղթերի և Հայաստանի Հանրապետության նորմատիվ ակտերին համապատասխան:

790. Ստորգետնյա կառույցների (դիտահորեր, հսկիչ խողովակներ, թունելներ) և շենքերի նկուղների ներսում այրվող գազերի առկայությունը գազավերլուծիչ-ինտերֆերոմետրերով որոշելու դեպքում, փորձանմուշի մղումը, որի կազմում կարող է լինել CO2, անհրաժեշտ է կատարել կրային քիմիական կլանիչներով լցված պարկուճի միջով: CO2-ի նկատմամբ քիմիական կլանիչի պիտանիությունը որոշում են սարքի գազատար գծով բաց թողնելով օդի նմուշ, CO2-ի 2 % պարունակությամբ: Այդ ժամանակ սարքի չափվող մեծության ցուցանակը պետք է մնա ելակետային (զրոյական) վիճակում: Կլանիչ պարկուճի պարունակությունն առանց վերալիցքավորման բավարար է 600-ից ոչ ավելի անալիզի համար: Կլանիչ պարկուճի վերալիցքավորումը պետք է կատարվի լաբորատոր պայմաններում:

791. Գազավերլուծիչ-ինտերֆերոմետրերի ցուցմունքի ճշտությունը պետք է ստուգվի 6 ամիսը մեկ անգամ, էտալոնային խառնուրդով:

792. Ջերմաքիմիական գործողության գազավերլուծիչների և գազավերլուծիչ-ինտերֆերոմետրերի ստուգումը կարող է կատարվել գազաօդային խառնուրդի դոզավորումը 5-րդ դասի ճշտությամբ ապահովող կայանքի վրա:

793. Գազափնտրիչները նախատեսված են զոնդային հորատմամբ ստորգետնյա գազատարներից գազի արտահոսքի տեղերը որոշելու համար: Սարքի նախապատրաստումը, աշխատանքի կատարումը և տեխնիկական սպասարկումը պետք է համապատասխանի նրա տեղեկաթերթիկում նշված պահանջներին:

794. Բարձր զգայնությամբ գազացուցիչները նախատեսված են ստորգետնյա գազատարներից գազի արտահոսքի հայտնաբերման համար: Գազացուցիչի միացումը փակ շինությունում, որտեղ առկա է գազի որոշակի քանակ` արգելվում է: Սարքի նախապատրաստումը, աշխատանքի կատարումը և տեխնիկական սպասարկումը պետք է համապատասխանի նրա տեղեկաթերթիկում նշված պահանջներին:

795. Նոր գազաֆիկացնող կոմունալ-կենցաղային օբյեկտներում պետք է նախատեսվի գազաազդանշանիչների տեղադրում շինությունների գազալցվածությունը կանխելու կամ տեղափակելու համար:

 

Գազատարների մեկուսացման հսկողության սարքերի շահագործումը

796. Բիտումների ֆիզիկա-քիմիական հատկությունները որոշող սարքերը` նրանց հիմնական հանգույցների համապատասխանությունը գործող ստանդարտներին պարզելու համար, պետք է ենթարկվեն ստուգման առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև նորոգումից հետո:

797. Կայծային դեֆեկտոսկոպներում բարձր լարման հոսանքը պետք է տրվի արանքաչափերին՝ պայմանով, որ բացառվի աշխատողի և բարձր լարման տակ գտնվող հոսանքատար մասերի միջև հպումը: Արանքաչափիչի բռնակով անցնող հոսանքի լարումը չպետք է գերազանցի 1000 Վ:

798. Գազատարների մեկուսացման վնասվածքները որոնող սարքերը կիրառվում են նոր կառուցվող, ինչպես նաև շահագործվող գազատարների մեկուսացման միջանցիկ արատները գտնելու համար: Մեկուսացման վնասվածքի յուրաքանչյուր փնտրող սարք պետք է ունենա սարքի տեխնիկական հնարավորությունները հաստատող տեղեկաթերթիկ և տեխնիկական հրահանգ:

 

Էլեկտրաչափիչ սարքերի շահագործումը

799. Էլեկտրաչափիչ սարքերով աշխատել թույլատրվում է այն անձանց, ովքեր ծանոթ են էլեկտրաչափիչ սարքերի տեղակայման և շահագործման հրահանգներին, և ունեն III կարգից ոչ ցածր որակավորում` ըստ էլեկտրակայանքների շահագործման անվտանգության տեխնիկայի նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջների:

800. էլեկտրաչափիչ սարքերի համար պետք է կազմվեն տեղեկաթերթիկներ կամ մատյաններ, որտեղ կատարվում են նշումներ` անցկացված նորոգումների և հավաստագրումների մասին` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:

801. չափման միջոցները ենթարկվում են ստուգաչափման` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 12. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 29. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

802. Յուրաքանչյուր ԳՏ-ում պետք է կազմվեն և որպես կազմակերպության ստանդարտ հաստատվեն աշխատանքի պաշտպանության (անվտանգության) մասին հրահանգներ, որոնք սահմանում են ԳՏ օբյեկտների տարածքներում և արտադրական շինություններում աշխատանքների կատարման և անցկացման կանոնները` հաշվի առնելով տեղական պայմանները և օգտագործվող գազի հատկությունները: Հրահանգները պետք է ընդգրկեն հրդեհային անվտանգության պահանջները ԳՏ օբյեկտներում:

803. ԳՏ-ում աշխատանքի անվտանգության ընդհանուր վիճակի համար պատասխանատու է պաշտոնատար անձը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, սույն կանոնների համաձայն»:

804. Բոլոր մասնագիտությունների աշխատողները և ինժեներատեխնիկական անձնակազմը, ովքեր զբաղվում են գազամատակարարման համակարգերի շահագործումով, պետք է աշխատանքի անվտանգության գծով անցնեն կազմակերպության ստանդարտով սահմանված հրահանգավորումը` ներածական, առաջնային-աշխատավայր, կրկնակի, արտածրագրային, ընթացիկ:

805. Հրահանգավորման անցկացման հսկողությունը դրվում է ԳՏ կազմակերպության պաշտոնատար պատասխանատու անձանց վրա սույն կանոնների համաձայն:

806. Աշխատանքը կատարելիս աշխատանքի պաշտպանության (անվտանգության) կանոնների և հրահանգների կատարման պատասխանատուն աշխատանքի ղեկավարն է:

807. ԳՏ կազմակերպության վարչակազմը, կազմակերպությունների գազի ծառայությունների ղեկավարները պարտավոր են աշխատողների և ծառայողներին ապահովել արտահագուստով, հատուկ կոշիկով և անհատական պաշտպանության միջոցներով` ելնելով կատարվող աշխատանքների բնույթից և տիպային նորմերից: Աշխատողներին հատկացվող անհատական պաշտպանության միջոցները պետք է ստուգել, իսկ աշխատողները պետք է հրահանգավորվեն դրանցից օգտվելու կարգի մասին:

1) աշխատանքների ղեկավարները պետք է աշխատանքի չթույլատրեն այն անձանց, ովքեր ապահովված չեն համապատասխան արտահագուստով, հատուկ կոշիկներով և անհատական պաշտպանման միջոցներով:

2) աշխատանքների ղեկավարը պարտավոր է աշխատանքներն սկսելուց առաջ ստուգել աշխատողների անհատական պաշտպանության միջոցների առկայությունը և պիտանելիությունը:

 

Հրդեհային անվտանգության պահանջները

808. Սույն կանոնների հիման վրա ԳՏ յուրաքանչյուր կազմակերպության կողմից պետք է մշակվեն կազմակերպության ստանդարտներ (հրահանգներ) հրդեհային անվտանգության վերաբերյալ:

809. Հրդեհային անվտանգության հրահանգները պետք է նախատեսեն`

1) շենքերին, ջրամատակարարման կառույցներին և աղբյուրների տարածքին մոտեցող ճանապարհներին, ինչպես նաև տարածքի պահպանմանը ներկայացվող պահանջները,

2) օբյեկտի տարածքում հրավտանգ աշխատանքների կատարման կարգը,

3) օբյեկտի տարածք տրանսպորտի մուտքի թույլատրման և օբյեկտի տարածքում տրանսպորտի և երթևեկության կանոնների կարգը,

4) տեղերը, որտեղ արգելվում է բաց կրակի օգտագործումը,

5) ծխելու համար առանձնացված տեղերը,

6) հրդեհաշիջման միջոցների, հրդեհային կապի և ազդասարքի տեղաբաշխման տեղերը և պահպանման կարգը:

810. Արտադրամասերի, կայանքների, արտադրական տեղամասերի հրդեհային անվտանգության հրահանգները պետք է նախատեսեն`

1) արտադրության առանձին պրոցեսների համար միջոցառումներ, որոնք կանխարգելում են հրդեհի առաջացումը,

2) մաքրման յուղոտված լաթերի հավաքման, պահպանման և հեռացման, ինչպես նաև աշխատանքային արտահագուստի պահպանման կարգը,

3) նավթամթերքների թափված տեղերի մաքրումը,

4) աշխատանքային օրվա ավարտից հետո միջոցառումների իրագործում` ուժային ցանցի անջատումն ագրեգատներից և սարքավորումներից, խողովակատարի սողնակների փակումը, աշխատատեղերի մաքրումը, ինչպես նաև այլ միջոցների ձեռնարկումը, որոնք բխում են արտադրության տեխնոլոգիական պրոցեսի առանձնահատկություններից,

5) հրդեհաշիջման առաջնային և այլ միջոցների գործածության մեջ մտցնելու եղանակները, արտադրամասերում աշխատողների, կայանքները և արտադրական այլ տեղամասերն սպասարկող անձնակազմի պարտականությունները հրդեհի առաջացման դեպքում` հրշեջ խմբի կանչը, տեխնոլոգիական սարքավորման աշխատանքի դադարեցումը, օդափոխության, էլեկտրասարքավորման անջատումը, խողովակագծերի սողնակների փակումը և այլն: Բացի դրանից հրդեհային անվտանգության հրահանգներում պետք է նշվեն այն տեղերը, որտեղ արգելվում են` ծխելը և բաց կրակից օգտվելը:

811. Ելնելով արտադրությունների հրդեհային վտանգավորությունից` դրանց համար կարող են մշակվել և կիրառվել առանձին հրահանգներ, որոնցում սակայն չի թույլատրվում նվազեցնել հրդեհային անվտանգության տիպային կանոնների և հրահանգների պահանջները:

812. ԳՏ կազմակերպության ղեկավարները պարտավոր են`

1) ապահովել հրդեհային անվտանգության միջոցառումների ժամանակին կատարումը,

2) հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը, որոնք բերված են սույն կանոններում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներում,

3) նախատեսել անհրաժեշտ միջոցներ հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման և հրդեհաշիջման միջոցների ձեռքբերման համար,

4) նշանակել պատասխանատու անձինք` արտադրամասի, կայանքների, արտադրական տեղամասի, շենքերի և կառույցների հրդեհային անվտանգությունն ապահովելու համար,

5) ստուգել օբյեկտի հրդեհային անվտանգության վիճակը:

813. Հրդեհային անվտանգությունն ապահովող պատասխանատու անձինք պարտավոր են`

1) իմանալ արտադրության տեխնոլոգիական պրոցեսների հրդեհային վտանգավորությունը և կատարել օբյեկտում գործող հակահրդեհային ռեժիմի կանոնները,

2) հետևել, որ աշխատողները պահպանեն հակահրդեհային ռեժիմով սահմանված պահանջները,

3) չթույլատրել բաց կրակի օգտագործման աշխատանքների կատարումը` առանց օբյեկտի տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կամ ղեկավարի գրավոր թույլտվության,

4) չթույլատրել շենքերին և կառույցներին մոտենալու հրդեհային ուղիների, ջրաղբյուրների, շենքերի անցումների, աստիճանավանդակների և դեպի հակահրդեհային սարքավորումները տանող ուղիների արգելափակումը,

5) պարբերաբար ստուգել արտադրամասերում եղած հրդեհաշիջման բոլոր միջոցների և սարքերի սարքինությունն ու պատրաստականությունը, իմանալ հակահրդեհային սարքավորումների նշանակությունը և դրանց հետ վարվելու ձևը,

6) աշխատողներին ծանոթացնել հակահրդեհային ռեժիմի կանոններին և ունեցած հրդեհաշիջման գործիքների ու միջոցների հետ վարվելու կարգին,

7) հրդեհային անվտանգության բոլոր հայտնաբերված խախտումների և հակահրդեհային սարքավորումների անսարքությունների մասին անմիջապես հայտնել կազմակերպության հրդեհային պաշտպանության ծառայությանը և ձեռնարկել միջոցներ` անսարքությունները վերացնելու համար,

8) շինությունները (սենյակները) փակելուց առաջ (աշխատանքի ավարտին) ստուգել հրդեհային անվտանգության վիճակը,

9) վթարի կամ ուրիշ պատճառներով հրդեհի առաջացման դեպքում անմիջապես կանչել հրշեջ խումբ, միաժամանակ առկա ուժերով և միջոցներով սկսել հրդեհի կամ վթարի վերացումը:

814. Բոլոր աշխատողները և ծառայողները արտադրական ուսուցման ընթացքում պետք է անցնեն հատուկ հակահրդեհային նախապատրաստություն` ելնելով կազմակերպության, արտադրամասի կայանքի և այլնի առանձնահատկություններից: Ուսուցումը ներառում է` հակահրդեհային հրահանգավորում (առաջնային և կրկնակի) և հրդեհատեխնիկական մինիմումի պարապմունքներ` գիտելիքների հետագա ստուգմամբ:

815. Յուրաքանչյուր աշխատատեղում հրդեհային անվտանգության հաստատված միջոցառումների իրականացման, հակահրդեհային սարքավորման ճիշտ պահպանման և անհրաժեշտության դեպքում` օգտագործման համար պետք է նշանակվի պատասխանատու աշխատող:

816. Կազմակերպության ղեկավարները պետք է հսկողություն սահմանեն հակահրդեհային հեռավորությունների պահպանման վրա` ԳԿԿ, գազատարների և հարևան կազմակերպությունների, բնակելի ու հասարակական շենքերի և այլ շինությունների միջև:

817. Արտադրամասերի, կայանքների, արհեստանոցների արտադրական և օժանդակ բոլոր շինությունները, ինչպես նաև նյութական պահեստները, այն շենքերն ու շինությունները պետք է պահվեն մաքուր վիճակում: Արտադրական թափոնները, աղբը և մնացորդներն անհրաժեշտ է ժամանակին հեռացնել շինություններից հրդեհաանվտանգ տեղ: Թափված դյուրավառ և այրվող հեղուկներն անհրաժեշտ է անմիջապես մաքրել և հեռացնել շինություններից՝

1) անցումները, հիմնական և պահեստային ելքերը, միջանցքները, աստիճանավանդակները և հրդեհաշիջման միջոցների գտնվելու տեղերը չպետք է արգելափակվեն որևէ իրերով, նյութերով, սարքավորումներով: Չի թույլատրվում պահեստները, արհեստանոցները և այլն կառուցել աստիճանավանդակների տակ:

2) կազմակերպության արտադրական և օժանդակ շինությունների լուսավորման և ուժային էլեկտրացանցերը պետք է գտնվեն մշտական հսկողության տակ: Արգելվում է ինքնակամ վերասարքավորել էլեկտրացանցերը, անցկացնել ժամանակավոր էլեկտրահաղորդագծեր, տեղադրել ինքնաշեն, ոչ ստանդարտ ապահովիչներ, օգտագործել ինքնաշեն էլեկտրատաքացուցիչ սարքեր:

3) արգելվում է հատակների, պատերի, սարքավորումների, ինչպես նաև հագուստի լվացումը բենզինով կամ այլ դյուրավառ և այրվող հեղուկներով: Այդ հեղուկներով ներծծված հագուստը պետք է լվանալ և չորացնել մաքուր օդում, բաց կրակի աղբյուրից հեռու:

4) արգելվում է արտահագուստը թողնել դազգահների վրա, արկղերում և աշխատատեղում: Արտահագուստը պետք է պահվի դրանց համար հատկացված անհատական պահարաններում, կախված վիճակում: Հագուստի գրպաններում արգելվում է թողնել յուղոտ լաթեր, այլ այրվող նյութեր:

5) ջեռուցման սառած խողովակների, ինչպես նաև կոյուղու գծերի տաքացումը շինության ներսում բաց կրակով` արգելվում է: Այդ նպատակի համար կարելի է օգտագործել տաք ջուր, գոլորշի, տաքացված ավազ և այլն: Շինությունից դուրս խողովակների տաքացումը բաց կրակով պետք է իրականացվի կրակի հետ տարվող աշխատանքների անցկացման կազմակերպության ստանդարտին համապատասխան:

6) արգելվում է չորացման համար շորեր և այլ իրեր փռել շոգետար խողովակների, ջեռուցման մարտկոցների, օդատաքացուցիչների, կաթսաների վրա: Չի թույլատրվում այրվող նյութերը պահեստավորել շոգետարների, ջեռուցիչների, օդատաքացուցիչների մոտ:

7) շահագործման ընթացքում տեղական ջեռուցման սարքերն անհրաժեշտ է պահել սարքին վիճակում, իսկ ծխատարները` հսկողության հեշտացման նպատակով պետք է սպիտակեցվեն: Անսարք վառարաններից օգտվելն արգելվում է:

8) նյութական արժեքները պահեստներում պետք է պահվեն հատուկ դարակաշարերում` պահպանելով պահեստային շինության տարածքի բեռնման սահմանված ծավալները և հեռավորությունները: Պահեստներում արգելվում է`

ա. ծխել և օգտագործել բաց կրակ,

բ. փակել անցումները և ելքերը,

գ. դռները փակել դժվար բացվող կողպեքներով և մեխել պահեստային ելքերը,

դ. պահել դատարկ ամաններ և փաթեթավորման թափոններ,

ե. նյութական արժեքների հետ միասին պահել դյուրավառ և այրվող հեղուկներ,

զ. պահել յուղոտված հագուստ, թափոններ, աղբ:

9) թափոնները և աղբն անհրաժեշտ է ամեն օր հեռացնել պահեստից:

10) Նյութական արժեքների համար պատասխանատուն, պահեստը փակելուց առաջ, պարտավոր է ստուգել բոլոր շինությունները և համոզվելով հրդեհաանվտանգության մեջ՝փակել պահեստը և դրսում, չայրվող պատին ամրացված հատիչով հոսանքազրկել էլեկտրացանցը:

818. Բոլոր արտադրական և օժանդակ շինությունները պետք է ապահովվեն գործող նորմերով սահմանված հրդեհամարման (հրդեհաշիջման) առաջնային միջոցներով:

819. Յուրաքանչյուր հեռախոսասարքի մոտ պետք է փակցվեն հրշեջ խմբի հեռախոսահամարները:

 

ԳԼՈՒԽ 30. ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

820. Հակահրդեհային գործիքների պիտանիությունը որոշվում է արտաքին զննմամբ: Գործիքները պետք է լինեն մաքուր, առանց ճաքերի, ծռվածքների, գործիքի աշխատանքային մասերը պետք է սրված լինեն:

821. Միացնող արմատուրը (հրդեհային ջրմուղի) պետք է ստուգվի առնվազն ամիսը մեկ: Այդ ժամանակ անպայման ստուգվում է նաև գլխիկների կցվողականությունը` փողրակների միացման համար:

822. Հրշեջ ծայրապանակները (փողերը) պետք է ստուգվեն ամիսը մեկ: Ընդ որում, հարկ է ստուգել ծայրապանակների շիթային ցողումը (չպետք է լինեն ծռվածքներ և գոգավորություններ), միացնող գլխիկները, ստուգել միջադիրների առկայությունը, ուսագոտու ամրությունը, մաքրել ծայրապանակները փոշուց և կեղտից, ինչպես նաև յուղել պարուրակային միացումները, ծորակները և բռնակները:

823. Հրշեջ փողրակները, բրեզենտային խողովակը պետք է փորձարկվեն տարին մեկ` հիդրավլիկ ճնշմամբ: Հիդրավլիկական փորձարկումը կատարում են դրանց մեջ ճնշման աստիճանաբար բարձրացման եղանակով` հետևյալ հերթականությամբ`

1) փողրակը (խողովակը) դանդաղ լցնում են ջրով` մինչև օդի լրիվ հեռացումը,

2) նախապես փողրակը թրջում են` բարձրացնելով ճնշումը մինչև 0,2-0,4 ՄՊա (2-4 կԳս/սմ2 )` 5 րոպեի ընթացքում,

3) թրջելուց հետո ջուրը դատարկում են,

4) ջուրը կրկին դանդաղ լցնում են փողրակի մեջ, աստիճանաբար, 2 րոպեի ընթացքում` ճնշումը բարձրացնելով մինչև աշխատանքային,

5) այդ ճնշման տակ այն պահում են 2 րոպե (ջրի շիթեր չպետք է առաջանան, բացի փոշենման կաթիլներից),

6) ճնշումն իջեցնում են մինչև զրո և նորից 3 րոպեի ընթացքում բարձրացնում մինչև աշխատանքային, պահում աշխատանքային ճնշման տակ 3 րոպե (չպետք է առաջանան շիթեր, ճեղքվածք):

824. Ածխաթթվային կրակմարիչները ենթարկվում են արտաքին զննման` ոչ պակաս ամիսը 2 անգամ, իսկ 3 ամիսը մեկ կշռում են` ածխաթթվի պահանջվող քանակությունն ստուգելու համար: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն հատուկ հաշվառման մատյանում: Եթե լիցքի կշիռը պակասել է 10%-ից ավելի, ապա կրակմարիչները պետք է լիցքավորել` լիցքավորման կայանում: 5 տարին մեկ կրակմարիչների բալոնները պետք է անցնեն տեխնիկական ստուգում` լիցքավորման կայանում: Կրակմարիչները պետք է կնքվեն և ունենան սարքին փողալայնակներ: Առանց փողալայնակների կրակմարիչների շահագործումն արգելվում է:

825. Ձմռանը հրշեջ ջրածորանները (հիդրանտները) պետք է մաքրել ձյունից, իսկ հորերի կափարիչները` սառույցից: Ջրածորանները պետք է ջերմամեկուսացվեն` սառելուց խուսափելու համար:

826. Հակահրդեհային սարքավորման օգտագործումն արտադրական և տնտեսական կարիքների համար` արգելվում է:

827. Ջրատար ցանցի առանձին հատվածների հրշեջ ջրածորանների և ծորակների անջատումը, ջրատար ցանցում սահմանված ճնշման իջեցումը թույլատրվում է միայն հրշեջ ծառայության հետ նախապես համաձայնեցնելուց և կազմակերպության վարչության թույլտվությունն ստանալուց հետո:

828. Հակահրդեհային ջրատարում ջրի ճնշման բարձրացման համար նախատեսված պոմպակայանների տեխնիկական հսկողությունը պետք է իրականացվի այն անձանց կողմից (օբյեկտում աշխատողների թվից), ովքեր կարող են պոմպերն աշխատեցնել (գործի գցել):

829. Հակահրդեհային ջրատար ցանցում տեղադրված սողնակների տեղերը պետք է նշվեն հատուկ ցուցանակներով:

830. Եթե կազմակերպության տարածքում կամ անմիջապես նրա մոտ կան բնական ջրաղբյուրներ (գետեր, լճեր, ավազաններ), պետք է կառուցվեն դեպի դրանք տանող հարմար ճանապարհներ` հրշեջ մեքենաների մոտեցման, ինչպես նաև հարմարանքներ` ամռանը և ձմռանը ջուր վերցնելու համար:

 

ԳԼՈՒԽ 31. ԳԱԶԱՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

831. Գազավտանգ աշխատանքները պետք է կատարել սույն կանոնի պահանջներին համապատասխան:

832. Կարգագրերով կատարվող գազավտանգ աշխատանքների համար մշակվում է կազմակերպության ստանդարտով սահմանված միասնական կարգագրի ձև, որտեղ պետք է լինեն հղումներ` կատարվող աշխատատեսակների համար կազմված աշխատանքի անվտանգության և հրդեհային անվտանգության հրահանգների վրա: Գազի թողարկումը գազավտանգ աշխատանք է և պետք է կատարվի ակտ-կարգագրով:

833. Դիտահորերում, փոսորակներում և նման այլ տեղերում գազավտանգ աշխատանքներ կատարելիս պետք է ղեկավարվել սույն կանոնների պահանջներով: Հատուկ հարմարանքների (ճարմանդ, թեք հարթակներ) բացակայության դեպքում դիտահորեր, փոսորակներ և այլ տեղեր իջնելու և բարձրացնելու համար աշխատատեղում տեղադրում են մետաղական սանդուղք: Այն պետք է ունենա հորի եզրին կայուն ամրացնելու հարմարանքներ: Պետք է նախատեսել միջոցներ սանդուղքից օգտվելիս կայծերի առաջացումը կանխելու համար:

834. Դիտահորերում, հորերում, ամբարներում և նման այլ տեղերում գազավտանգ աշխատանքներ կատարող աշխատողները և ինժեներատեխնիկական աշխատողները, պետք է լինեն առանց մետաղական կրունկների ու մեխերի կոշիկներով, հակառակ դեպքում կոշիկի վրա պետք է հագնել ռետինե կրկնակոշիկներ կամ աշխատատեղում փռել մեկուսիչ գորգեր (փաթեթավոր նյութեր):

835. Բոլոր աշխատողները պետք է ապահովվեն կատարվող տվյալ բնույթի գազավտանգ աշխատանքներին համապատասխանող անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով և հարմարանքներով: Անհատական պաշտպանության միջոցները պետք է ստուգվեն և փորձարկվեն:

836. Գազավտանգ աշխատանքներ կատարող յուրաքանչյուր աշխատող, այդ թվում բրիգադիրը, պետք է ունենան ճկափողային կամ մեկուսացված (թթվածնային բալոնով) հակագազ: Զտող հակագազերի օգտագործումը չի թույլատրվում:

837. Ստորգետնյա վնասված գազատարների վրա ցանկացած տեսակի աշխատանքներ կատարելիս պետք է ձեռնարկվեն միջոցներ` արտահոսող գազի բռնկումը բացառելու համար: Եթե հողային աշխատանքներ կատարելիս առաջացել է գազից թունավորվելու կամ շնչահեղձ լինելու վտանգ, աշխատանքները պետք է շարունակել հակագազերով:

838. Գազալցված միջավայրերում աշխատելիս պետք է օգտագործվեն կայծ չառաջացնող մետաղից պատրաստված բռնակներ (բանալիներ), մուրճեր, այլ գործիքներ: Այդպիսի գործիքների բացակայության դեպքում, գործիքի կտրող և հարվածող մասերը պետք է յուղվեն թանձր քսուկներով, քսայուղերով` կայծի առաջացումը կանխելու համար: Գազալցված միջավայրում աշխատելիս պետք է կիրառվեն տեղափոխվող պայթյունապաշտպան էլեկտրալամպեր: Այդպիսի էլեկտրալամպերի միացումը էլեկտրացանցին պետք է կատարվի գազալցված միջավայրից դուրս:

839. Տեղափոխվող էլեկտրական գործիքների հետ աշխատանքի թույլատրվում են այն անձինք, ովքեր ծանոթ են ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև շինարարությունում անվտանգության տեխնիկայի վերաբերյալ ՄՆԻՊ III-4-80 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» պահանջներին:

840. Էլեկտրասարքերի միացումն առանց խրոցակի և վարդակի արգելվում է: Էլեկտրասարքերի բռնակները և նրանց սնող լարերի մուտքագծերը պետք է ունենան ապահով և սարքին մեկուսացում, որի վիճակը պետք է ստուգել գործիքը աշխատողին տալուց առաջ: Էլեկտրասարքերը պետք է անջատվեն էլեկտրացանցից աշխատանքը վերջացնելուց կամ ընդմիջման ժամանակ, ինչպես նաև էլեկտրասարքով աշխատելիս էլեկտրամատակարարման անջատման դեպքում:

841. Էլեկտրասարքի իրանի վրա լարում հայտնաբերելու դեպքում պետք է անհապաղ դադարեցնել նրանով աշխատանքը:

 

ԳԼՈՒԽ 32. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

842. Գազավտանգ աշխատանքներ կատարելիս գազալցված միջավայրում առավելապես օգտագործում են ճկափողային և որոշ դեպքերում թթվածնային մեկուսացված հակագազեր: Զտող հակագազերի օգտագործումն արգելվում է:

843. Ճկափողային հակագազերի պահուստը (պաշարը) ԳՏ-ում պետք է կազմի նրանցից օգտվող մարդկանց քանակի 5-10 % :

844. Ճկափողային հակագազով աշխատելուց պետք է ստուգել նրա սարքինությունը: Հակագազը պիտանի է, եթե ծալքավոր խողովակը սեղմելիս շնչելը դառնում է անհնար: Հակագազի դիմակը կամ սաղավարտը պետք է ընտրվեն ըստ չափսի և կիպ նստի դեմքին` տեղիք չտալով ցավազգացողության: Ճկափողային հակագազի դիմակի կամ սաղավարտի չափը պետք է ընտրվի հակագազի ընտրման ընդհանուր կանոններին համապատասխան:

845. Ճկափողային հակագազով աշխատելուց առաջ և աշխատանքի ընթացքում պետք է հետևել, որ ճկափողի ծայրը լինի մաքուր օդի միջավայրում, իսկ ճկափողը` չծալվի և ինչ-որ առարկայով չսեղմվի: Ճկափողի ծայրը պետք է ամրացված լինի` հնարավոր տեղաշարժերից խուսափելու համար:

846. Հակագազի ճկափողը պետք է ունենա 20 մմ-ից ոչ պակաս ներքին տրամագիծ, և 8 մ-ից ոչ պակաս երկարություն, բայց ոչ ավելի 15 մ-ից` ինքնաներծծող և ոչ ավելի 40 մ-ից` օդի մեխանիկական մատուցումով` հակագազերի համար:

847. Թթվածնային մեկուսացված հակագազերը պետք է օգտագործվեն, երբ գազալցված միջավայրը հնարավոր չէ ժամանակին և ապահով օդափոխել:

1) թթվածնային մեկուսացված հակագազով օգտվելու թույլտվությունը բոլոր դեպքերում պետք է տա աշխատանքների ղեկավարն այն անձանց, ովքեր ունեն բժշկական թույլտվություն, ում որ բժշկական հանձնաժողովը թույլատրել է հակագազով աշխատել և անցել են հատուկ հրահանգավորում` այդպիսի հակագազերից օգտվելու կանոնների վերաբերյալ:

2) եթե վերականգնման պարկուճը մեկ կամ մի քանի անգամից աշխատել է 30 րոպեից ավելի անհրաժեշտ է այն լիցքավորել կամ փոխարինել նորով: Թթվածնային մեկուսացված հակագազով աշխատելու ժամանակը պետք է գրանցել հակագազի տեղեկաթերթիկում:

848. Աշխատողը, ով զբաղվում է թթվածնային մեկուսացված հակագազերի հատկացումով, պարտավոր է աշխատանքի ղեկավարի և հակագազի տիրոջ ներկայությամբ ստուգել հակագազի բոլոր մասերի աշխատանքն ըստ հրահանգների, որոնք կցված են յուրաքանչյուր հակագազի:

849. Հակագազերը պետք է պահել հատուկ պահարաններում, ջեռուցիչ սարքերից ոչ պակաս 3 մ և արտաքին պատերից ոչ պակաս 0,75 մ հեռավորության վրա 250C-ից ոչ ավելի ջերմաստիճանով շինությունում: Հակագազերի վիճակի և պահպանման համար պատասխանատվությունը դրվում է կազմակերպության վարչակազմի կողմից նշանակված անձի վրա: Այն անձանց, ովքեր մշտապես օգտագործում են հակագազեր, տրվում են անհատական, անվանական հակագազեր և հատկացվում են դրանք պահելու համար պահարաններ:

850. Թթվածնային մեկուսացված հակագազերը հավաքված վիճակում դրվում են ուղղահայաց դիրքով, ընդ որում բալոնի փականը պետք է լինի փակ վիճակում, չի թույլատրվում հակագազերը յուղել որևէ քսայուղով:

851. Օգտագործելուց հետո հակագազի ռետինե մասերն անպայման լվանում են տաք ջրի շիթով այնպես, որ ջուրը չթափվի ճկախողովակի արտաքին մակերևույթի վրա: Լվանալուց հետո դեմքին հպվող դիմակի կամ սաղավարտի մասը պետք է ախտահանվի: Մետաղական բոլոր մասերը պետք է լավ մաքրել, իսկ ռետինե մասերը չորացնել տաքացված օդով: Թույլատրվում է բնական չորացում անպայման ստվերում` ծածկի տակ կամ լավ օդափոխվող շինությունում: Հակագազի իրանը, թթվածնի մատակարարման մեխանիզմի և ավելցուկային կափույրի արտաքին մակերևույթը մաքրում են փափուկ, մաքուր լաթով: Մաքրելուց հետո հակագազը հավաքում են և կատարում են հրահանգով նախատեսված ստուգում:

1) հակագազի ռետինե մասերի ախտահանման համար կարելի է օգտագործել`

ա. էթիլային սպիրտ (դենատուրիզացված),

բ. թորաթթվի 3 %-անոց լուծույթ,

գ. խինագոլի 0,1 %-անոց լուծույթ,

դ. մանգանաթթվային կալիումի 0,5 % -անոց լուծույթ,

2) բ.,գ.,դ կետերում նշված լուծույթներով ախտահանումից հետո հակագազի տարրերը լվանում են ջրով և չորացնում:

852. Հակագազի ռետինե մասերը (դիմակը, ալիքավոր ճկախողովակը և փականը) երկար պահելու դեպքում անհրաժեշտ է փոշեպատել տալկով:

853. Փրկագոտիները պետք է ունենան օդակներով ուսափոկեր, մեջքի կողմից չափվող գոտիները պարանին ամրացնելու համար: Գոտին պետք է կապել այնպես, որ օդակները չգտնվեն թիակներից ցածր դիրքում: Առանց ուսափոկերի գոտիների օգտագործումն արգելվում է:

854. Գոտիների, զսպակեռիկների, պարանների պիտանելիության աստիճանը որոշում են արտաքին զննումով և փորձարկումով:

855. Գոտիների, զսպանակների, պարանների արտաքին զննումը պետք է կատարվի աշխատանքից առաջ և յուրաքանչյուր օգտագործումից հետո այն աշխատողի կողմից, որին ամրագրված են դրանք:

856. Գոտին չի կարող օգտագործվել հետևյալ վնասվածքների դեպքում`

1) գոտկաժապավենի կամ ուսափոկերի պատռվածք (անկախ նրա մեծությունից), կոճկվող գոտիների կտրվածք` անկախ մեծությունից, գամերով կտորի պատռվածք (գոտեժապավենի, փոկերի):

2) չափին չհամապատասխանող գոտիների օգտագործումը, ինչպես նաև նրանց կարելով փոքրացումը չի թույլատրվում:

857. Զսպակեռիկի (կարաբինի) հիմնական անսարքությունները, որոնց պատճառով այն համարվում է ոչ պիտանի, հետևյալներն են`

1) փակաղակի դժվարությամբ բացվելը, դեֆորմացիան (փակաղակը չի փակվում)

2) ելուստների և անհարթությունների առկայությունը` ամրակապերը փակի մեջ մտնելու տեղերում,

3) փակաղակի հոդակապային ամրակապերի տեղում ելուստների և անկիպությունների առկայությունը,

4) փակաղակի զսպանակի թուլությունը,

5) մակերևույթների անհարթությունների ու սուր ցցվածքների առկայությունը:

858. Օգտագործվող պարանի երկարությունը պետք է լինի ոչ պակաս 6 մ-ից, իսկ դիտահորերում, հավաքիչներում, փոսորակներում և խրամատներում աշխատելիս` 2 մ-ով ավելի նրանց խորությունից:

859. Պարանը ոչ պիտանի է համարվում այն դեպքում, երբ առկա է թելերի կտրվածք կամ այն խոնավ է: Խոնավության դեպքում պարանը պետք է չորացնել:

860. Զսպանակեռիկների համար օղակներ ունեցող փրկագոտիները ենթարկվում են ամրության փորձարկման կայուն (ստատիկ) ծանրությունով: Դրա համար երկու ճարմանդով կոճկած փորձարկվող գոտու օղակին ամրացվում են 200 կգ քաշով ծանրություն, որը 5 րոպե թողնում են կախված վիճակում: Ծանրությունը հանելուց հետո գոտու վրա չպետք է լինի վնասվածքի որևէ հետք: Փորձարկվումը կատարվում է 6 ամիսը մեկ անգամ;

861. Գոտկային զսպանակեռիկները ենթարկվում են փորձարկման ըստ ամրության ստատիկ ծանրությունով: Դրա համար փորձարկվող զսպանակեռիկներին ամրացվում են 200 կգ քաշով ծանրոց և այն բաց փակաղակով մնում է ծանրության տակ 5 րոպեի ընթացքում: Ծանրոցը հանելուց հետո զսպանակեռիկը պետք է ձևափոխված չլինի, իսկ ազատված փակաղակը պետք է ճիշտ և ազատորեն ընդունի իր նախկին դիրքը: Փորձարկումը կատարվում է 6 ամիսը մեկ անգամ;

1) փրկապարանները ենթարկվում են փորձարկման` ըստ ամրության 200 կգ ստատիկ ծանրոցով 15 րոպեի ընթացքում: Պարանի երկարությունը չափում են փորձարկումից առաջ և հետո: Ծանրոցը հանելուց հետո պարանի վրա չպետք է լինեն վնասվածքներ: Ծանրոցից առաջացած մնացորդային երկարացումը չպետք է գերազանցի մինչև փորձարկումը պարանի երկարության 5 մ-ին: Փորձարկումը կատարում են 6 ամիսը մեկ անգամ:

2) յուրաքանչյուր գոտուն և պարանին տրվում է գույքային համար:

3) բոլոր փորձարկումները պետք է անցկացվեն կազմակերպության ղեկավարության հրամանով նշանակված հանձնաժողովով: Փորձարկումների արդյունքների հիման վրա կազմվում է ակտ: Անհատական պաշտպանության բոլոր միջոցները, որոնք չեն դիմացել փորձարկման, պետք է խոտանվեն և ոչնչացվեն:

 

ԲԱԺԻՆ 13. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Ընդհանուր պահանջներ

862. Աշխատատեղերի կազմակերպումը պետք է ապահովի աշխատանքների կատարման անվտանգությունը: Անհրաժեշտության դեպքում աշխատատեղերը պետք է ցանկապատվեն, ունենան պաշտպանիչ և ապահովիչ սարքավորումներ և հարմարանքները: Աշխատատեղում արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը:

863. Մեքենաները, մեխանիզմները, սարքավորումները, գույքը, գործիքները և նրանց հարմարանքները պետք է համապատասխանեն կատարվող աշխատանքի բնույթին և գտնվեն սարքին վիճակում: Մեքենաների և մեխանիզմների շարժվող և չշարժվող մասերը` մարդկանց հնարավոր մոտեցման տեղերում, պետք է ցանկապատվեն: Արգելվում է աշխատող մեքենաները և մեխանիզմները թողնել առանց հսկողության:

 

ԳԼՈՒԽ 33. ԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

864. Ինչպես գազի ճնշման տակ, այնպես էլ առանց գազի գազատարների եռակցման աշխատանքներին թույլատրվում են միայն ատեստավորված եռակցողները:

865. Էլեկտրաեռակցման և գազաեռակցման աշխատանքներ կատարելիս, ինչպես նաև էլեկտրաեռակցման և գազաեռակցման կայանքների սպասարկման ժամանակ պետք է պահպանվեն սույն կանոնների, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ին N 21-Ն հրամանով ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» շինարարական նորմերի պահանջների, էլեկտրաեռակցման աշխատանքներում անվտանգության տեխնիկայի կանոններ սահմանող տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև եռակցման սարքավորումներ արտադրող գործարանների հրահանգների պահանջները:

866. Յուրաքանչյուր օգտագործվող էլեկտրաեռակցման կայանք (եռակցման տրանսֆորմատոր, ագրեգատ, կերպափոխիչ) պետք է ունենա տեղեկաթերթիկ և շահագործման հրահանգ:

867. Եռակցման աշխատանքներից առաջ և ընթացքում անհրաժեշտ է հետևել եռակցման լարերի և էլեկտրաբռնիչների մեկուսացման սարքինությանը, ինչպես նաև հպակների միացման կիպությանը: Լարերի անցկացման և յուրաքանչյուր տեղափոխման ժամանակ պետք է ձեռնարկվեն միջոցներ դրանց մեկուսացումը չվնասելու համար, ինչպես նաև միջոցներ, որոնք բացառեն լարերի հպման հնարավորությունը ջրի, յուղի պողպատյա ճոպանների, ացետիլինի ճկախողովակների, տաք խողովակագծերի հետ և այլն:

868. Արգելվում է աշխատանքներ կատարել լարերի մեկուսացման վնասվածքի դեպքում:

869. Եռակցման շարժական տրանսֆորմատորներում հետադարձ լարը պետք է մեկուսացված լինի այնպես, ինչպես էլեկտրաբռնիչին միացված լարը: Արգելվում է որպես հետադարձ լար օգտագործել հողանցման հաղորդաշղթան, սանիտարատեխնիկական ցանցերի (ջրատար, գազատար և այլն) խողովակները, շենքերի և տեխնոլոգիական սարքավորումների մետաղական կառուցվածքները:

870. Էլեկտրաեռակցման կայանքների մետաղական մասերը, որոնք աշխատանքի ժամանակ լարման տակ չեն գտնվում (եռակցման տրանսֆորմատորի, էլեկտրաեռակցման գեներատորի, ուղղիչի, կերպափոխիչի իրանները և այլն), ինչպես նաև եռակցվող կոնստրուկցիաները պետք է հողակցվեն ըստ համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջների:

871. Էլեկտրաեռակցման կայանքների հողակցումը պետք է կատարվի մինչև նրանց միացումը էլեկտրացանցին: Հողակցման լարի միացման համար էլեկտրաեռակցման սարքավորման վրա պետք է նախատեսված լինի 5-8 մմ տրամագծի հեղույս, որը տեղադրվում է մատչելի տեղում, «Հոդ» պայմանական նշանով: Հողակցման հաղորդիչին հաջորդական, մի քանի հողակցվող էլեկտրաեռակցման կայանքների միացումը արգելվում է: Եռակցման տրանսֆորմատորի սեղմակների վրա պետք է լինեն գրառումներ` «բարձր կողմ», «ցածր կողմ»: Եթե եռակցվող առարկաները հողակցման սեղանի հետ չունեն մետաղական հպում, ապա եռակցվող դետալները ենթակա են հողակցման: Ժամանակավոր աշխատանքների դեպքում հողակցումը կատարվում է մինչև աշխատանքի սկիզբը և հանվում ավարտից հետո: Հողակցման արտաքին մասը պատրաստվում է մեկուսացված ճկուն հաղորդալարի միջոցով 6 մմ2  ոչ պակաս կտրվածքով: Լարի մի ծայրը սեղմակներով միացվում է եռակցվող առարկային, իսկ մյուսը` մետաղական խրոցին կամ խողովակին, որը խրվում է հողի մեջ` 1, 2 մ ոչ պակաս խորությամբ:

872. Տեղափոխման ժամանակ եռակցման կայանքները պետք է անջատել ցանցից:

873. Էլեկտրաեռակցման կայանքներում պետք է նախատեսվի լարման տակ գտնվող բոլոր տարրերի (մասերի) ցանկապատումը՝

1) շենքերում կատարվող էլեկտրաաղեղային եռակցման մշտական աշխատանքները պետք է անցկացվեն օդափոխվող շինություններում` չվառվող նյութերից լուսանթափանց պատերով, որոնց մակերեսը և ծավալը պետք է բավարարեն շինարարական նորմերի պահանջներին: Շենքերում կատարվող ոչ պարբերական բնույթի եռակցումը պետք է կատարվի աշխատատեղը լուսանթափանց 1,8 մ բարձրությամբ վահանակներով և չայրվող վարագույրներով սահմանազատելուց հետո: Բացօթյա եռակցման ժամանակ` մարդկանց ինտենսիվ շարժման տեղերում պետք է դնել ցանկապատեր:

2) աղեղային եռակցման համար հոսանք արտադրող անշարժ և շարժական ագրեգատների և եռակցողի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1,5 մ-ից:

3) բաց էլեկտրական աղեղով աշխատելուց էլեկտրաեռակցողները պետք է ապահովված լինեն սաղավարտ-դիմակով կամ պահպանիչ ապակիներով վահանակով (լուսազտիչ): Լուսազտիչը պետք է պաշտպանված լինի հասարակ ապակիով` հալված մետաղի ցայտերից կեղտոտվածությունից պաշտպանելու համար:

4) էլեկտրաեռակցողի հետ համատեղ աշխատող այլ մասնագիտությունների աշխատողները պետք է ապահովվեն վահաններով կամ պաշտպանիչ ապակիներով ակնոցներով (լուսազտիչ): Լուսազտիչների տեսակները պետք ընտրեն ըստ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության պահանջներ ТР ТС 019/2011 տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 878 որոշման պահանջների:

5) անձրևից և ձյունից հետո արտաքին կայանքներում էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս եռակցողը հատուկ հագուստից բացի պետք է օգտագործի դիէլեկտրիկական ձեռնոցներ, ռետինե կրկնակոշիկներ և դիէլեկտրիկական գորգ:

6) թաց (խոնավ) և սառը գետնից, ձյունից, ինչպես նաև շինության ներսում և դրսում սառը մետաղից պաշտպանվելու համար եռակցողները պետք է ապահովվեն հրակայուն նյութից էլաստիկ միջնաշերտով տաք ծածկոցներով, ներքնակներով արմունկակալներով, ծնկակալներով:

7) եռակցման սարքավորումը պետք է տեղաբաշխվի, տեղավորվի այնպես, որ հնարավոր լինի նրան ազատ և անվտանգ մոտենալ:

8) ացետիլենի գեներատորները պետք է տեղադրվեն խիստ ուղղահայաց վիճակով: Գեներատորը պետք է տեղադրվի եռակցման տեղից և բաց կրակից 10 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Գեներատորի մոտ ծխելը կտրականապես արգելվում է: Գեներատորի իրանին պետք է լինի նախազգուշագիր` «Չծխե՛լ»:

9) բնակելի շենքերում, նկուղներում, ինչպես նաև բաց կրակի օջախով շինություններում գեներատորի տեղադրումը, որպես կանոն չի թույլատրվում: Նշված շինություններում գեներատորով աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում, հնարավոր է`

ա. հանգցնել բաց կրակը,

բ. շինությունը լավ օդափոխել,

գ. գեներատորը տեղավորել մեկուսացված, 300 մ3  ոչ պակաս ծավալով շինությունում և հետևել, որ նրանից 5 մ-ից պակաս հեռավորության վրա բաց էլեկտրալարեր չլինեն:

10) եռակցող ագրեգատը շինության ներսում տեղադրելու դեպքում պետք է փակցվի պլակատ` «Մի՛ նայիր եռակցման բոցին (բռնկմանը)» մակագրությամբ, իսկ եռակցման տեղը պետք է ցանկապատվի բաց գունավորումով շարժական վահանակներով: Կողմնակի անձանց ներկայությունը եռակցման վայրում չի թույլատրվում:

874. Գեներատորը փողոցում տեղադրելիս, նրա մոտ պետք է գտնվի աշխատողներից որևէ մեկը` հետևելու համար, որ գեներատորից 10 մ հեռավորության վրա բաց կրակով մարդ չլինի (վառած լուցկիով, ծխախոտով և այլն):

1) միաժամանակ մի քանի եռակցման տրանսֆորմատորների օգտագործման դեպքում, նրանք պետք է տեղադրվեն իրարից առնվազն 0,35 մ հեռավորության վրա: Տրանսֆորմատորների և ացետիլային գեներատորի միջև հեռավորությունը պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս:

2) եռակցման լարերը պետք է անցկացնել թթվածնի, ացետիլենի և ուրիշ այլ այրվող գազերի խողովակագծերից 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

3) արգելվում է էլեկտրաեռակցման լարերը տեղադրել ացետիլենի և թթվածնի ճկախողովակների, գործող գազատարների հետ միևնույն ընդհանուր խրամուղում:

4) ացետիլենի շարժական գեներատորների համար պետք է ունենալ տեղեկաթերթիկ և արտադրող գործարանի շահագործման հրահանգ: Շահագործումից առաջ գազաեռակցման սարքը պետք է փորձարկվի: Ացետիլենի և թթվածնի ռեդուկտորները առնվազն եռամսյակը մեկ պետք է փորձարկվեն:

5) Ացետիլենի շարժական ապարատների շահագործման ժամանակ արգելվում է`

ա. կալցիումի կարբիդը լցնել թաց արկղերի կամ ցանցազամբյուղների մեջ,

բ. կալցիումի կարբիդը ապարատի մեջ լցնել շահագործման հրամաններով սահմանված նորմայից ավելին,

գ. մեկ գեներատորից աշխատանքներ կատարել մի քանի այրիչներով կամ կտրոցներով,

դ. ապարատի աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել տեղեկաթերթիկով նախատեսվածից ավելի,

ե. անջատել ավտոմատ կարգավորիչները, տեղադրել ացետիլենի գեներատորները շինություններում, որտեղ հնարավոր է այնպիսի նյութերի անջատում, որոնք ացետիլենի հետ միասին առաջացնում են ինքնապայթող խառնուրդներ կամ անջատում են դյուրավառ նյութեր, ինչպես նաև գործող կաթսայատներում և ճնշակների ու օդամուղների օդի առման տեղերի մոտ,

զ. անցումներում, մարդկանց կուտակման վայրերում, չլուսավորված տեղերում տեղադրել ացետիլենային գեներատորներն առանց ցանկապատի և հսկողության:

6) արգելվում է բացել միջին ճնշման բոլոր տեսակի գեներատորների թորանոթների բեռնավորման հարմարանքի կափարիչը` մինչև ճնշման տակ գտնվող գազի լրիվ բացթողումը:

7) օդի բացասական ջերմաստիճանի դեպքում պետք է օգտագործել հատուկ գեներատորներ կամ գեներատորը տեղավորել լավ ջերմամեկուսացված խցերում:

8) եռակցման ժամանակավոր աշխատանքների դեպքում թույլատրվում է գեներատորը տեղակայել 300 մ3 -ից ոչ պակաս ծավալով օդափոխվող շինություններում:

9) արգելվում է առանց հսկողության թողնել լիցքավորված բալոնները ացետիլենի գեներատորն աշխատանքի ընդմիջումներին, իսկ աշխատանքի ավարտին դրանք պետք է հավաքվեն պահելու համար հատկացված տեղերում:

10) չի թույլատրվում եռակցման աշխատանքներ կատարել, երբ գեներատորի ջերմաստիճանը 500C-ից բարձր է:

875. Արգելվում է կարբիդը հրել պողպատյա ձողերով, քանի որ այն կարող է կայծ և պայթյուն առաջացնել: Կարբիդը պետք է նախապես մանրացնել՝

1) գազի արտահոսքի տեղերը ինչպես գեներատորում, այնպես էլ ճկախողովակներում որոշում են օճառի էմուլսիայի օգնությամբ:

2) պայթյունից խուսափելու համար անհրաժեշտ է բացառել ապարատի ջրի, բալոնների, այրիչների, սարքի և ճկախողովակների մեջ յուղի թափանցման հնարավորությունը:

3) գեներատորի իրանի մաքրումը կարբիդի շլամից և նրա ամբողջական լվացումը պետք է կատարել ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ:

4) սառած ացետիլենի գեներատորները և գազի բալոնների փականները թույլատրվում է տաքացնել միայն գոլորշիով և մաքուր տաք ջրով (յուղեր չպարունակող):

5) շինության ներսում շարժական գեներատորները թույլատրվում է տաքացնել բաց կրակի աղբյուրից առնվազն 10 մ հեռավորության վրա` ապահովելով շինության օդափոխությունը:

6) պայթյունից խուսափելու համար թթվածնի բալոնները տեղափոխելիս կամ նրանց հետ աշխատելիս արգելվում է`

ա. բալոնները ենթարկել բարձր ջերմաստիճանի ազդեցությանը,

բ. բալոնի ռեդուկտորին կամ փականին դիպչել յուղոտ կամ ճարպոտ ձեռքերով և գործիքներով,

գ. բալոնները տեղափոխել միացված ռեդուկտորներով,

դ. բալոնները թողնել տրանսպորտի և անցորդների հնարավոր շարժման տեղերում,

ե. թթվածնի բալոնների սառած գլխիկները տաքացնել բաց կրակով` գոլորշու կամ տաք ջրի փոխարեն,

զ. բալոնները վայր գցել կամ ենթարկել հարվածի:

7) եռակցողներին արգելվում է կատարել ռեդուկտորների և փականների ինքնուրույն նորոգում, դրանք բացելով: Եռակցման սարքավորման յուրաքանչյուր անսարքության մասին պետք է հայտնել վարպետին կամ աշխատանքների ղեկավարին:

8) գազերով լիցքավորված բալոնները պետք է ապահովել ուղղահայաց դիրքով, դրանց պահպանման համար պիտանի շինություններում: Թթվածնի և ացետիլենի բալոնները պետք է պահել առանձին, տեղավորելով դրանք հատուկ բներում (խոռոչներում) եռակցման աշխատանքների տեղից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

9) արգելվում է նույն շինությունում միաժամանակ պահել հեղուկացված գազի ու թթվածնի լիքը կամ դատարկ բալոններ:

876. Լիքը և դատարկ բալոնները պետք է պաշտպանվեն հոսանքատար լարերի հետ հպվելուց: Բալոնների և հոսանքատար լարերի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ-ից՝

1) արգելվում է թթվածնի համար օգտագործել ռեդուկտորներ և ճկախողովակներ, որոնք նախկինում օգտագործվել են հեղուկացված գազով աշխատելիս:

2) հեղուկացված գազով բալոնների փականները պետք է ծածկել թասակներով: Առանց ապահովիչ թասակների բալոնների ընդունումը, պահպանումը և աշխատանքի համար բացթողումը արգելվում է: Բալոնները պետք է ներկված լինեն համապատասխան գույնով և ունենան ճնշման տակ աշխատող անոթների անվտանգ շահագործման և կառուցվածքի նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերով նախատեսված մակագրություն:

3) կալցիումի կարբիդով թմբուկների բացումը թույլատրվում է միայն այնպիսի գործիքներով և հարմարանքներով, որոնք բացառում են կայծի առաջացման հնարավորությունը: Կալցիումի կարբիդը աշխատատեղերում պետք է պահել կիպ փակվող կափարիչով տարողություններում: Դատարկ տարողությունները պետք է պահել դրա համար հատուկ առանձնացված տեղերում:

4) կալցիումի կարբիդը պետք է պահել չոր, լավ օդափոխվող հրակայուն շինություններում` թեթև ծածկով և արտաքին էլեկտրալուսավորմամբ: Արգելվում է նույն շինությունում միասին պահել կարբիդով թմբուկները և սեղմած գազով բալոնները, ինչպես նաև քսայուղերը, թթվածնով, ացետիլենով և այլ պայթյունավտանգ ու այրվող գազերով լցված բալոնները: Կալցիումի կարբիդի թմբուկները պետք է պահվեն արտադրական (տեխնոլոգիական) հրահանգների պահանջներին համապատասխան:

5) աշխատանքների կատարման տեղում անհրաժեշտ է թթվածնի և ացետիլենի բալոնները պաշտպանել արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից: Արգելվում է օգտագործել անսարք ճնշաչափերով կամ առանց դրանց ռեդուկտորներ:

6) բալոնից թթվածնի առնումը կարելի է շարունակել այնքան ժամանակ մինչև որ մնացորդային ճնշումը լինի ոչ պակաս, քան 0,05 ՄՊա (0,5 կԳ/սմ2 ), իսկ ացետիլենի դեպքում` ոչ ցածր հետևյալ ցուցանիշներից (աղյուսակ 4)`

 

Աղյուսակ 3

N/N

Ը/կ

Օդի ջերմաստիճանի, 0C

Թույլատրելի նվազագույն

մնացորդային ճնշումը ՄՊա (կԳ/սմ2 )

1.

Ցածր 0-ից

0,05 (0,5)

2.

0-15

0,1 (1)

3.

16-25

0,2 (2)

4.

26-35

0,3 (3)

877. Ճկախողովակները մինչև այրիչին կամ կտրիչին միացնելը պետք է փչամաքրվեն գազով՝

1) ճկախողովակների միացումը բալոններին և սարքերին, ինչպես նաև միմյանց հետ պետք է կատարվի ձգովի զույգային անուրներով: Արգելվում է ճկախողովակներն ամրացնել մետաղալարով:

2) կալցիումի կարբիդի մանրացումը կատարող աշխատողները պետք է ապահովված լինեն պաշտպանիչ ակնոցներով, իսկ կարբիդի տիղմային մնացորդները գեներատորից դատարկողները` ռետինե ձեռնոցներով: Տիղմային մնացորդները գեներատորից պետք է դատարկել հատուկ անունների մեջ և թափել առանձնացված վայրերում:

 

ԲԱԺԻՆ 14. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 34. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Ընդհանուր պահանջներ

878. Ստորգետնյա գազատարների շահագործման ընթացքում կուտակված տվյալների և դրանց տեխնիկական վիճակի ստուգման հիման վրա բալային համակարգով որոշվում է գազատարի տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը, որն իրենց ներկայացնում է տեխնիկական վիճակը բնութագրող բոլոր ցուցանիշների գումարը:

879. Ստորգետնյա գազատարի տեխնիկական վիճակի ստուգման մեթոդիկան և ակտի ձևը սահմանվում են կազմակերպության ստանդարտով: Ստորգետնյա գազատարների համար ստուգվում և գնահատվում է`

1) հերմետիկությունը,

2) մեկուսիչ ծածկույթի վիճակը,

3) խողովակների մետաղի վիճակը,

4) զոդակարերի որակը,

5) շահագործման ընթացքում գազամուղի վրա կատարված վթարային աշխատանքների նկարագիրը,

6) կոռոզիայի վտանգը:

 

Գազատարի հերմետիկության գնահատումը

880. Գազատարի հերմետիկության ստուգումը կատարվում է ԳՏ անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:

881. Գազատարների հերմետիկության ստուգումը պետք է իրականացվի բարձր զգայնության գազացուցիչներով (13 %): Գազատարի հերմետիկության ստուգումը թույլատրվում է կատարել ճնշափորձարկմամբ` գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Հերմետիկության գնահատականը (բալը) տրվում է` կախված հայտնաբերված արտահոսքերի քանակից (միջինը` 1 կմ ուղեգծում):

 

Ստորգետնյա գազատարների մեկուսացման ծածկույթի վիճակի գնահատումը

882. Ստորգետնյա գազատարների մեկուսացման ծածկույթի վիճակի գնահատումը կատարվում է երկու փուլով:

883. Առաջին փուլում մեկուսացման ծածկույթի վնասվածքների թիվը որոշվում է սարքերի օգտագործման մեթոդով` չբացելով հողածածկույթը: Կախված գազատարի յուրաքանչյուր 100 մետրի վրա հայտնաբերված մեկուսացման վնասված տեղերի թվից` կատարվում է այդ 100 մետրանոց տեղամասերի վիճակի բալերով գնահատում:

884. Երկրորդ փուլում կատարվում է գազատարի մեկուսացման ծածկույթի վիճակի ստուգում` զննմամբ, որի դեպքում մեկուսացման առավել վնասված տեղերում, որոնք հայտնաբերվել են սարքերով ստուգման ժամանակ, կամ բնակավայրում յուրաքանչյուր 200 մետրի վրա փորվում է ոչ պակաս մեկ ստուգման հետախուզահոր` 1.5-2 մ երկարությամբ, այն հաշվով, որ այդ հորերը համընկնեն բնակավայրում հնարավոր վտանգ ներկայացնող կետերին (առուներ, ճահճաբնահողեր, մուտքագծեր, զոդակարեր և այլն): Բնակավայրերից դուրս հետազոտման երկարությունը կարելի է ընդունել մինչև 1 կմ՝

1) եթե հետախուզահորային դատարկումների ժամանակ պարզվում է, որ մեկուսացման ծածկույթի վիճակն ամբողջությամբ վերցրած լավ է, կան միայն առանձին փոքր վնասվածքներ (անցքեր, ճեղքեր), որոնց վերացումից հետո ծածկույթի պաշտպանիչ հատկությունները կվերականգնվեն, այդ դեպքում գազատարի գնահատականը բարձրացվում է մեկ բալով:

2) եթե հայտնաբերվում են մեկուսացման այնպիսի թերություններ, ինչպես դյուրաբեկությունը, փշրվելը, ծածկույթի կպչողականության բացակայությունը, ապա մեկուսացման ծածկույթի վիճակի գնահատականը պետք է պակասեցվի մեկ բալով:

 

Խողովակի մետաղի վիճակի գնահատումը

885. Խողովակի մետաղի վիճակի ստուգումը պետք է կատարվի բոլոր հետախուզահորերում, որոնք բացվում են գազատարի հերմետիկությունը կամ մեկուսացման ծածկույթի վիճակն ստուգելու համար: Մետաղի վիճակի ստուգում պետք է կատարվի նաև շահագործման ընթացքում տարբեր նորոգման աշխատանքներ կատարելու համար բացվող հետախուզահորերում: Ստուգման արդյունքները պետք է ձևակերպվի արձանագրություններով:

886. Եթե ստուգումների ժամանակ հայտնաբերվում է ուժեղ կամ խիստ ուժեղ կոռոզիա, ապա հարկավոր է անցկացնել գազատարի լրացուցիչ հետազոտություն: Վնասված տեղերում բացված հետախուզահորերի խողովակի մետաղը պետք է հետազոտվի՝

1) եթե գազատարի դիտարկվող հատվածի 70 % և ավելի երկարության վրա հայտնաբերվում է 5 տեղ` ուժեղ և խիստ ուժեղ կոռոզիայով, ապա գազատարը պետք է փոխարինվի:

2) եթե այդպիսի վնասվածքներով մասերը տեղավորված են դիտարկվող գազատարի 70 %-ից պակաս երկարության վրա, ապա փոխարինման ենթակա է միայն գազատարի նշված թերություններով տեղամասը: Մետաղի վիճակի գնահատականը (բայը) տրվում է` կախված կոռոզիայի բնույթից և տեղամասում նրա տարածվածությունից:

 

Զոդակարերի որակի գնահատումը

887. Զոդակարերի որակի ստուգումը պետք է կատարվի խիստ որոշակի հերթականությամբ`

1) թերություն ունեցող յուրաքանչյուր զոդակարի երկու կողմերում գամմա ճառագայթմամբ կամ ռենտգենանկարման օգնությամբ ստուգվում են ևս մեկական մոտակա զոդակարեր,

2) եթե հայտնաբերվի թեկուզ և մեկ ոչ որակյալ զոդակար, ապա գամմա ճառագայթմամբ կամ ռենտգենանկարման միջոցով պետք է ստուգվեն գազատարի բոլոր կցվանքների 5 %-ից ոչ պակասը:

3) բացի վերը նշվածից` հետազոտվող գազատարի բոլոր զոդակարերը պետք է լրացուցիչ ստուգվեն ըստ հերմետիկության, որի համար յուրաքանչյուր զոդակարի ուղղությամբ պետք է փորվի հորատանցք` գազատարի տեղադրման խորության 0,7-ից ոչ պակաս խորությամբ, և բարձր զգայնության ցուցասարքերի օգնությամբ ստուգվի գազի առկայությունն այնտեղ:

888. Եթե պարզվել և հաստատվել է, որ ստուգված զոդակարերի 50 %-ը և ավելին հանդիսանում են արատավոր, ապա գազատարի տեխնիկական վիճակը բնութագրող այլ ցուցանիշներով ստուգումների անցկացում պարտադիր չէ, գազատարը ենթակա է փոխարինման:

 

Կոռոզիայի վտանգի գնահատումը

889. Ստորգետնյա գազատարների կոռոզիայի նկատմամբ վտանգը պետք է որոշվի ըստ`

1) մեկուսացման ծածկույթի վիճակի ստուգման արդյունքների,

2) թափառող հոսանքների ներկայության,

3) անոդային և լիցքափոխ գոտիների առկայության,

4) գազատարի վրա պաշտպանիչ պոտենցիալների առկայության:

890. Ստորգետնյա գազատարների կոռոզիայի վտանգի գնահատման համար պետք է հայտնաբերվեն`

1) գազատարների տեղամասեր, որոնք գտնվում են կոռոզիայի համար վտանգավոր բնահողում,

2) գազատարի տեղամասեր, որոնք ունեն անոդային և լիցքափոխ պոտենցիալներ (-0,85 Վ լարումից ավելի),

3) թափառող հոսանքների վտանգավոր ազդեցության գոտիներ,

4) գործող էլեկտրապաշտպանիչ տեղակայումների ազդեցության գոտիներ, որոնք պաշտպանում են հարևան ստորգետնյա կառուցվածքները:

891. Ստուգվող գազատարի կոռոզիայի վտանգի վերջնական գնահատականը տալուց առաջ անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ նախատեսվող միջոցառումների (և նրանց ժամկետների) վերաբերյալ: Տեղեկություններ թափառող հոսանքների մեծության սահմանափակումների, ինչպես նաև թափառող հոսանքների աղբյուր հանդիսացող կառույցների աշխատանքի ռեժիմի հնարավոր փոփոխությունների մասին, որոնք կարող են բերել այդ կառույցների թափառող հոսանքների գոտում գտնվող գազատարի կոռոզիայի վտանգի մեծացման:

892. Գազատարի համար կոռոզիայի վտանգի ընդհանուր գնահատականը (բալը) տրվում է ըստ գազատարում անողային և լիցքափոխ գոտիների առկայության:

893. Գազատարները, որոնք վերոհիշյալ բոլոր ցուցանիշներով ստացել են ընդհանուր գնահատական` 10 և պակաս բալ, ենթակա են փոխարինման: Գազատարները, որոնք ստացել են ընդհանուր գնահատական` 10-ից ավելի բալ, ենթակա են վերանորոգման, ըստ աճող բալերի:

 

ԳԼՈՒԽ 35. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

894. Արտաքին օդի ցածր ջերմաստիճանների դեպքում բացօդյա աշխատանքներ կատարելիս սպասարկող և նորոգող անձնակազմի համար աշխատանքային օրվա տևողությունը, ինչպես նաև լրացուցիչ ընդմիջումների տևողությունները պետք սահմանվեն գործող օրենսդրությանը համապատասխան:

895. Ճանապարհների երթևեկելի մասերում աշխատանքներ կատարելիս` աշխատողները պետք է կրեն նարնջագույն բաճկոնակներ:

896. Ճաշի ընդմիջման ժամանակ արգելվում է գտնվել դիտահորերում, խրամուղիներում, փոսորակներում, գազակարգավորիչ կետերի (ԳԿԿ) շինություններում:

897. Հակակոռոզիոն էլեկտրապաշտպանության միջոցներով կահավորած ստորգետնյա գազատարներում նորոգման աշխատանքներ սկսելուց առաջ պետք է ձեռնարկվեն միջոցներ` կայծառաջացման հնարավորությունը բացառելու համար: Այդ նպատակով պետք է անջատվեն պաշտպանիչ կայանքները գազատարների անջատող հատվածներում և տեղակայվեն միջակապեր:

898. Բարձր և միջին ճնշման գազատարներում կրակը հանգցնելու համար նախ պետք է սողնակների մասնակի փակման միջոցով իջեցնել գազի ճնշումը` մինչև ցածր ճնշման, սակայն ոչ պակաս 400 Պա (40 մմ ջ.ս), որից հետո կիրառել բոցը հանգցնելու նշված եղանակներից մեկը, իսկ ցածր ճնշման գազատարում գազի արտահոսքի հետևանքով նրա բռնկման առաջացման դեպքում բոցի մարումը, կախված օջախի բնույթից, պետք է կատարվի հետևյալ եղանակներից որևէ մեկով`

1) գազի արտահոսքի տեղը կավաքսուք ծեփելով,

2) բոցի վրա գցելով թրջված բրեզենտ կամ թաղիք,

3) բոցը «կտրել» ջրի, օդի կամ չեզոք գազի (ազոտ, ածխաթթու գազ) շիթով:

899. Դիտահորեր, թունելներ, հորաններ իջնելուց առաջ աշխատողները պետք է հագնեն և կոճկեն պարաններով փրկագոտիներ: Պարանների ազատ ծայրերը պետք է պահեն վերևում մնացող աշխատողները` անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալու համար: Գործող գազատարի դիտահորում, թունելում, փոսորակում նորոգման աշխատանքներ կատարելու համար թույլատրվում է` միաժամանակ այնտեղ իջնել երկուսից ոչ ավելի մարդ` հակագազերով, կոճկված փրկագոտիներով և պարաններով:

900. Շինություններում, դիտահորերում, հավաքիչներում և այլ փակ կառույցներում աշխատանքներ սկսելուց առաջ պետք է այդպիսիք օդափոխել, իսկ հետո պարբերաբար ստուգել օդում գազի առկայությունը:

901. Դիտահորերում, փոսորակներում, խրամուղիներում աշխատելիս` պետք է հետևել քամու ուղղությանը: Սպասարկող աշխատողները պետք է գտնվեն քամահարվող կողմում: Այնտեղ պետք է դրվեն նաև հակագազերի ճկախողովակների ազատ ծայրերը:

902. Ճանապարհի (փողոցի) երթևեկելի մասում աշխատանքներ կատարելիս` աշխատողների բրիգադը պետք է անցնի նախնական հրահանգավորում` աշխատանքների ղեկավարի կողմից` աշխատանքների կատարման անվտանգության միջոցառումների և ճանապարհային երթևեկության կանոնների մասին:

903. Աշխատանքներն սկսելուց առաջ, բաց դիտահորից 5 մ հեռավորության վրա, տրանսպորտի շարժման կողմից պետք է տեղադրվեն ցանկապատեր, իսկ 10-15 մ վրա` նախազգուշացնող նշան` «Ճանապարհային աշխատանքներ»՝

1) փողոցներում, անցուղիներում, բակերում հողային և հորատման աշխատանքներ սկսելուց առաջ պետք է կանչել այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք տվյալ մասում ունեն ստորգետնյա կառույցներ, այդ կառույցների ճիշտ տեղը ցույց տալու համար, կամ ներկա գտնվեն աշխատանքների կատարման ընթացքում` կառույցների վնասվելը կանխելու համար: Աշխատանքների կատարումը պետք է համաձայնվի տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

2) գազատարի ուղեգծում հորատման աշխատանքներ կատարելիս` տրանսպորտի շարժման կողմից պետք է ի ցույց դրվեն նախազգուշացնող նշաններ` աշխատանքի կատարման տեղից 5 մ հեռավորության վրա:

3) եթե գազատարի հերմետիկությունն ստուգելու նպատակով հորատանցքը բացվում է ձեռքի գործիքներով, ապա սեպերը խրող աշխատողները չպետք է կանգնեն դեմ-դիմաց` մուրճով աշխատելու ժամանակ հնարավոր վնասվածքներից խուսափելու համար:

4) այն դեպքում, երբ հորատման աշխատանքներ կատարելիս օգտվում են շիկացված սեպերից, պետք է զգույշ լինել անցքերից ժայթքող բնահողից և գոլորշուց` այրվածքներից խուսափելու համար: Նման աշխատանքներ կատարելիս աշխատողները պետք է հագնեն պաշտպանիչ ակնոցներ և ձեռնոցներ:

5) ճանապարհային ծածկերում հորատման աշխատանքներ կատարելիս` պետք է զգույշ լինել, քանի որ բնահողի (ծածկի) դիմադրության կտրուկ փոփոխությունը փորող գործիքի նկատմամբ կարող է հանգեցնել էլեկտրահատիչի հանկարծակի հետհարվածի, ինչը կարող է աշխատողին վնասվածք հասցնել:

6) հորատանցքերի փչամաքրման ժամանակ անհրաժեշտ է կրել պաշտպանիչ ակնոցներ:

7) հորատանցքերում գազի առկայությունն ստուգում են սարքերով: Թույլատրվում է հորատանցքի ստուգումը բաց կրակով, եթե դրանք գտնվում են շենքերի պատերից, շինություններից, ստորգետնյա հավաքիչներից և դիտահորերից 3 մ-ից ավելի հեռավորության վրա: Եթե կրակով ստուգման ժամանակ բոցավառում տեղի չի ունենում, ապա այդ հորատանցքերը լրացուցիչ պետք է ստուգվեն գործիքով, քանի որ կրակով կարող են հայտնաբերվել գազի արտահոսքերը միայն այն դեպքերում, երբ հորում առաջանում է գազի բավականին մեծ կոնցենտրացիայի խառնուրդ:

8) հորատանցքերում գազի առկայությունը կրակով ստուգելիս, այրվածքներից խուսափելու համար, նախ պետք է ստուգել հորի բերանը` պարզած ձեռքի հեռավորությամբ և բռնկման բացակայության դեպքում կրակն իջեցնել հորի մեջ:

9) փողոցներում և բակերում հողային աշխատանքներն սկսելուց առաջ անհրաժեշտ է`

ա. աշխատատեղն ամբողջ պարագծով ցանկապատել,

բ. փողոցում աշխատանքներ կատարելիս` տրանսպորտի շարժման ուղղության 5 մ-ի վրա տեղադրել նախազգուշացնող նշաներ,

գ. մութն ընկնելիս ցանկապատի վրա, տրանսպորտի մոտենալու կողմից 1,5 մ բարձրության վրա տեղադրել ազդանշանային կարմիր լույս, իսկ աշխատատեղը լուսավորել լուսարձակներով կամ շարժական էլեկտրական լամպերով, որոնք տեղադրվում են 2 մ-ից ոչ պակաս բարձրության վրա, ընդ որում, էլեկտրալարը պետք է ունենան հուսալի մեկուսացում և գտնվի ռետինե ճկախողովակում, իսկ էլեկտրալամպերի վրա պետք է հագցվեն ապահովիչ ցանցեր:

904. Երկաթուղու գծերի վրա, ինչպես նաև գծերին անմիջականորեն մոտ աշխատելիս պետք է տեղադրել ազդանշան` «Դանդաղ ընթացք», իսկ ցանկապատերը տեղադրել, կախված շարժակազմի եզրաչափերից և գծերի կորությունից, սակայն ռելսից 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Երկաթգծերը հատելիս, փոսորակների և խրամուղիների պատերը գնացքի գծերին մոտ տեղամասում, պարտադիր կարգով պետք է ամրացվեն ոչ պակաս 5 մ երկարությամբ` փլվածքներից խուսափելու համար:

1) փոսորակների և խրամուղիների փորման աշխատանքները պետք է կատարվեն ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ին N 21-Ն հրամանով ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» շինարարական նորմերի պահանջների: Խրամուղիների կամ փոսորակների փորման ժամանակ դրանց եզրերին պետք է թողնել առնվազն 0,5 լայնությամբ անցումներ:

2) փոսորակների և խրամուղիների փորման ժամանակ ճանապարհածածկերի նյութերը (գլաքար, ասֆալտ, բետոն) անհրաժեշտ է դասավորել մի կողմի վրա և հողով չծածկել:

3) խրամուղիների և փոսորակների պատերի թեքությունները` բնահողի բնական խոնավության և ստորգետնյա ջրերի բացակայության պայմաններում, պետք է ընդունվի ոչ ավելի, քան նշված է Աղյուսակ 5-ում:

 

Աղյուսակ 4

N/N Ը/կ

Բնահողը

Պատերի թեքության (նրա բարձրության

հարաբերությունը հիմքին) ոչ ավելի, փորվածքի խտության դեպքում, մ

մինչև 1.5

մինչև 3.0

3.0 ավելի

1.

Լիցք` բնական

խոնավության (չխտացված)

1:0.67

1:1

1:1.25

2.

Ավազոտ և կոպիճային

1:0.5

1:1

1:1

3.

Կավավազ

1:0.25

1:0.67

1:0.85

4.

Ավազակավ

ուղղաձիգ

1:0.5

1:0.75

5.

Կավ

ուղղաձիգ

1:0.25

1:0.5

6.

Փխրահող

ուղղաձիգ

1:0.5

1:0.5

4) մինչև երեք մ խորությամբ փոսորակների և խրամատների ուղղաձիգ պատերի ամրակապման կառուցվածքը, որպես կանոն, պետք է լինի զույգային տարրերով: Ամրակապերը կատարում են տիպային նախագծերով` հաշվի առնելով աղյուսակ 6-ի պահանջները: Երեք մ-ից ավելի խորությամբ փոսորակների և խրամուղիների ամրակապումը պետք է կատարվի անհատական նախագծերով:

5) հողային աշխատանքներ կատարելիս պետք է ապահովվել խրամուղիների և փոսորակների պատերի վիճակների պարբերական հսկողությունը: Պատերի փլուզման և քանդման դեպքերում պետք է ձեռնարկել միջոցներ` դրանց ամրակապման համար: Ստորգետնյա ջրերի ուժեղ ներհոսքի դեպքում կիրառում են ագուցային ցանկապատեր (շպունտային):

6) շեպերում (թեք պատերում) խոշոր քարեր հայտնաբերելու դեպքում պետք է այդպիսիք իջեցնել դեպի շեպի ներքևի մասը կամ դուրս հանել: Քարերը հանելու ժամանակ ներքևում գտնվող աշխատողները պետք է հեռանան վտանգավոր տեղերից:

7) փոսորակի կամ խրամուղու վրայով անցումը թույլատրվում է միայն հարթակներով կամ կողաճաղեր ունեցող անցման կամրջակներով: Կամրջակի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 0,5 մ: Փոսորակ կամ խրամուղի իջնելը թույլատրվում է միայն սանդուղքներով:

8) փոսորակների կամ խրամուղիների փորման տեղերում բոլոր տեսակի էլեկտրական մալուխների առկայության դեպքում չի կարելի օգտագործել հարվածող գործիքներ, որոնք կարող են վնասել մալուխը: Մալուխների բացումը պետք է կատարել դրանք շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ` մալուխների հնարավոր վնասվածքները և աշխատողների հոսանքահարման երևույթները բացառելու միջոցների պահպանմամբ:

9) հողային աշխատանքների ժամանակ մալուխներ հայտնաբերելիս դրանք պետք է հուսալի կերպով կախել` ճկվելուց ու կտրվելուց խուսափելու համար և կանչել մալուխները շահագործող կազմակերպության ներկայացուցչին: Եթե աշխատանքները երկարատև են, ապա մալուխները պետք է վերցնել փայտյա պատյանների մեջ, որոնց վրա կանգնելն արգելվում է:

 

Աղյուսակ 5

N/N

Ը/կ

Բնահողային պայմանները

Խրամուղու

խորությունը, մ

Ամրակապման

վահանները

1.

Հողաշերտեր` բնական խոնավության, ստորգետնյա ջրերի բացակայությամբ կամ

դրանց աննշան խոսքով

մինչև 3

լուսաճեղքերով

2.

Նույնը

3 -5

հոծ

3.

Հողաշերտեր` ավազոտ և

տարբեր, բարձր խոնավությամբ

անկախ

խտությունից

հոծ

905. Ձմռանը մալուխները բացելիս պետք է նրանց վրայի սառած բնահողը նախապես տաքացնել:

1) սառած բնահողը ձեռքով քանդելու դեպքում արգելվում է սեպերը բռնել ձեռքով: Դրա համար աշխատողները պետք է ապահովվեն հատուկ բռնիչներով:

2) բետոնե և ասֆալտաբետոնե ճանապարհածածկերը պնևմատիկ մուրճերով քանդող աշխատողներն աշխատանքի ժամանակ պարտադիր պետք է հագնեն պաշտպանիչ ակնոցներ:

3) փոսորակի կամ խրամուղու մեջ գործիքներ և նյութեր նետելն արգելվում է, դրանք պետք է իջեցնել պարանով կամ փոխանցել ձեռքից ձեռք` պատահարներից խուսափելու համար:

4) էքսկավատորով բնահողը քանդելիս արգելվում է գտնվել էքսկավատորի սլաքի շրջադարձի գոտում և բարձվող մեքենայի թափքում:

5) աշխատանքի ավարտից հետո պահանգների (քանդած շինանյութերի) հեռացումը փոսորակներից և խրամուղիներից պետք է կատարել աստիճանաբար` ներքևից, բնահողի ետ լիցքին համապատասխան չափով և ամրակապերը տեղափոխելով:

6) ձեռքի գործիքները, որոնք տրվում են աշխատողներին հորատման աշխատանքներ կատարելու համար, պետք է լինեն սարքին վիճակում: Անսարք գործիքներով աշխատելն արգելվում է:

7) ծանր և սովորական մուրճերի, բահերի կոթերը պետք է հուսալիորեն ամրացված լինեն:

ա. մուրճերի կոթերը պետք է լինեն կլորավուն (օվալաձև), լավ հղկված մակերևույթով և աստիճանաբար հաստանան դեպի պոչամասը:

բ. մուրճերի և այլ հարվածող գործիքների հարվածող մակերևույթները չպետք է ունենան անհարթություններ և ծլեպներ: Անսարք գործիքներով աշխատելն արգելվում է:

8) օգտագործվող օդաճնշական (պնևմատիկ) գործիքները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքը, գործիքի աշխատող մասերը պետք է հուսալիորեն ամրացված լինեն:

9) օդաճնշական գործիքների բռնակների վրայի կափույրները պետք է կարգավորված լինեն, հեշտորեն բացվեն և կառավարման կոճակին սեղմելը դադարեցվելուց հետո արագորեն փակվեն: Փակ վիճակում կափույրները պետք է օդ բաց չթողնվեն:

906. Օդաճնշական գործիքներով աշխատանքներին թույլատրվում են հատուկ հրահանգավորված աշխատողները, որոնք ծանոթ են այդ գործիքով աշխատելու անվտանգության կանոններին՝

1) օդաճնշական գործիքներին ճկախողովակների միացումը և անջատումը թույլատրվում է կատարել օդի մատուցումը դադարեցվելուց հետո: Միացումից առաջ ճկախողովակը պետք է փչամաքրվի: Օդի մատուցումը պետք է կատարել գործիքն աշխատանքի պատրաստ լինելուց հետո:

2) արգելվում են օդաճնշական գործիքների մասերի շտկումը, կարգավորումը և փոխարինումը աշխատանքային վիճակում:

3) խողովակների մեկուսացման աշխատանքներին թույլատրվում են այն աշխատողները, որոնք անցել են մասնագիտական ուսուցում, գործնականում ծանոթ են աշխատանքների կատարման եղանակներին և մեկուսացման աշխատանքների անվտանգության կանոնների պահանջներին:

4) բիտումային մածուկի պատրաստման համար կաթսաներն անհրաժեշտ է տեղադրել գոյություն ունեցող շինություններից (տներից, խորդանոցներից, պահեստներից և այլն) 40 մ ոչ պակաս հեռավորության վրա: Մի քանի կաթսա տեղադրելիս նրանց միջև հեռավորությունը պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

5) հարթակը, որտեղ կատարվում են մեկուսացման աշխատանքներ, պետք է լինի հարթ, առանց փոսերի և ցցվածքների (անհարթությունների): Կաթսաների մոտ մինչև 5 մ հեռավորության վրա չպետք է լինեն կողմնակի առարկաներ և աղբ (թափոններ): Հարթակը, որտեղ նախապատրաստում են բիտումը, պետք է կահավորված լինի հրդեհի մարման միջոցներով (բահերով, կրակմարիչներով և այլն):

6) կաթսաներ տեղադրելիս պետք է ապահովվի ազատ անցումը դեպի մեկուսիչ նյութերի և վառելիքի պահելու տեղերը:

7) շարժական կաթսաներ տեղադրելիս` դրանք անհրաժեշտ է լավ ամրացնել` պատահական տեղաշարժերից և շրջվելուց խուսափելու համար:

8) բիտումի տաքացման կաթսան թույլատրվում է բեռնավորել բիտումով ծավալի 3/4 չափով` տաք մածուկի թափվելը եզրերից բացառելու համար: Բիտումային մածուկը պատրաստելիս կաթսան պետք է փակվի հանվող կամ հոդակապով բացվող կափարիչով, որը պետք է ունենա անցք` ջերմաչափի համար:

9) բիտումը պատրաստելիս, ինչպես նաև տաք բիտումը տեղադրելիս` նրա արտանետումից և աշխատողների այրվածքներ ստանալուց խուսափելու համար չի կարելի թույլ տալ, որ բիտումի մեջ ջուր լցվի:

907. Մածուկի տեղափոխումը կաթսայից աշխատատեղ պետք է կատարվի կափարիչներով հատուկ կոնաձև դույլերով (լայնացող մասը դեպի ներքև), որոնց մեջ մածուկը լցվում է երկարակոթ շերեփով` դույլի ծավալից ոչ ավելի:

1) տաք բիտումային մածուկի հետ աշխատելու համար նախատեսված ամբողջ մանր գույքը (դույլերը, շերեփները, ձագարները և այլն), պետք է լինեն սարքին վիճակում և աշխատանքներից առաջ պարտադիր ստուգվեն:

2) տաք մածուկի մատուցումը խրամուղի պետք է կատարվի չճկվող հենարանից, խիստ ուղղահայաց ուղղությամբ: Աշխատողը կարող է դույլը վերցնել միայն դույլը խրամուղու հատակին դնելուց հետո:

3) տակառները կամ այլ տարողությունները, որոնցում պատրաստվում է հիմնաներկը (գրունտը), պետք է հուսալիորեն փակվեն: Բենզինի գոլորշիների պայթյունից խուսափելու համար արգելվում է խցանները ներպտտել կամ պտուտահանել մուրճով և հատիչով, ինչպես նաև այլ միջոցներով, որոնց դեպքում հնարավոր է կայծի առաջացում:

4) երթևեկելի մասում գտնվող դիտահորերի կափարիչները բացելուց առաջ, տրանսպորտի շարժման ուղղությամբ` հողից 10 մ ոչ պակաս հեռավորության վրա պետք է տեղադրվի նախազգուշացնող նշան` «Ճանապարհային աշխատանքներ»: Օրվա մութ ժամերին դիտահորերի ստուգման ժամանակ սպասարկող փականակագործները պետք է կարմիր լույսի լապտերով ազդանշաններ տան տրանսպորտի վարորդներին: Նշանի կողմի չափը պետք է լինի 550 մմ-ից ոչ պակաս:

5) վերլուծիչով կամ նման այլ գործիքով դիտահորում գազի առկայությունն ստուգելիս հորի կափարիչի վրայի անցքով հորի մեջ պետք է իջեցվի օդի նմուշը վերցնելու ճկախողովակը: Այնուհետև խողովակը հանում են և կատարում վերցված նմուշի ստուգում: Արգելվում է օդի ստուգում անցկացնել, երբ գազավերլուծիչի ճկախողովակը գտնվում է հորում: Եթե հորի կափարիչն անցք չունի, պետք է կափարիչի մի կողմը բարձրացնել 50-80 մմ չափով և նրա տակ դնել փայտյա տակդիր: Կափարիչը պետք է բացել հատուկ կեռիկով: Ձեռքով կափարիչը բարձրացնելն արգելվում է:

6) արգելվում է կատարել գազավորված օդի նմուշի ստուգում շինություններում, հավաքիչներում և հորերում ոչ պայթյունապաշտպան վերլուծիչով: Նշված տեղերում այդպիսի վերլուծիչների օգտագործման դեպքում թույլատրվում է վերցնել միայն օդի նմուշը, իսկ դրա ստուգումը պետք է կատարել այդ շինություններից դուրս:

7) արգելվում են ծխել և օգտվել բաց կրակից դիտահորերի, հավաքիչների և շենքերի նկուղների գազալցվածությունն ստուգելիս:

8) ուղեգծի շրջայցերի ժամանակ շրջայցող փականագործին արգելվում է իջնել գազի դիտահորերի, ինչպես նաև ստորգետնյա մյուս կառույցների դիտահորերը:

9) խտուցքահավաքիչների սպասարկման աշխատանքները պետք է կատարեն երկու հոգով, որոնցից մեկը հանդիսանում է ավագ: Խտուցքահավաքիչից խտուցքի պոմպահանումն իրականացնող աշխատողներն աշխատանքներն սկսելուց առաջ պարտավոր են ստուգել պոմպի սարքինությունը: Աշխատողները պետք է իրենց մոտ ունենան կարգագրում (հրահանգում) նշված աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ գործիքներ և նյութեր:

908. Փողոցի երթևեկելի մասի տակ տեղակայված խտուցքահավաքիչից խտուցքը հեռացնելիս աշխատողները պետք է կանգնեն դեմքով դեպի շարժվող տրանսպորտը: Պոմպահանման աշխատանքներն սկսելուց առաջ պետք է դրվի նախազգուշացնող ցուցանակ` «Ճանապարհային աշխատանքներ», տրանսպորտի շարժման ուղղությամբ` աշխատատեղից 10-15 մ հեռավորության վրա: Երկկողմանի երթևեկության դեպքում ցուցանակները պետք է դրվեն երկու կողմից: Աշխատողները պետք է հագած լինեն նարնջագույն ժիլետներ: Ցուցանակի կողմերի չափերը պետք է 550 մմ-ից պակաս չլինեն՝

1) խտուցքի մեխանիկական արտահանման ժամանակ մեքենան պետք է կանգնեցնել այնպես, որ շարժիչը գտնվի խտուցքահավաքիչի նկատմամբ հողմակողմ մասում: Խտուցքահավաքիչից խտուցքի պոմպահանման ժամանակ լցվող տարողության կափարիչը պետք է պոմպի աշխատանքի ողջ ընթացքում լինի բաց:

2) գազատարներից խտուցքի պոմպահանման ժամանակ պետք է նախատեսել միջոցառումներ` գազի ճնշման անկումը թույլ չտալու համար: Այն դեպքում, երբ գազատարում կուտակված գազի խտուցքը պատճառ է հանդիսացել սպառողների գազամատակարարման դադարեցմանը, պետք է փակել սպառողներին մատակարարող գազատարների մուտքի փականները, որպեսզի կանխվի գազի անսպասելի մատուցումը գազի սարքերին (ագրեգատներին): Հետագա աշխատանքներն անհրաժեշտ է կատարել հաստատված հրահանգին համապատասխան:

3) խտուցքի պոմպահանման ավարտի ստուգումը կրակի միջոցով` արգելվում է:

4) խտուցքի պոմպահանման ժամանակ կրակ վառելը և ծխելը, ինչպես նաև աշխատատեղին կողմնակի անձանց մոտենալն արգելվում են:

5) բարձր և միջին ճնշման գազատարներից խտուցքի հեռացումը խտուցքահավաքիչներից գազի ճնշմամբ իրականացնելիս անհրաժեշտ է խտուցքահավաքիչների կանգնակները ճկախողովակով միացնել ավտոցիստեռնի ծավալի հետ` նախքան փականները բացելը:

6) խտուցքի հեռացումն ավարտելուց հետո խտուցքահավաքիչի կանգնակի փականը պետք է փակել, ճկախողովակն անջատել և կանգնակը խցափակել:

7) խտուցքն ավտոցիստեռնից պետք է դատարկել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված տեղերում:

8) խցանումների վերացման և գազատարի մաքրման աշխատանքները պետք է կատարեն այն փականագործերը, ովքեր ծանոթացված են այդ տեսակի գազավտանգ աշխատանքների կատարման անվտանգության կանոններին:

9) ճկախողովակային շոգետարները, որոնք օգտագործվում են գազատարները գոլորշիով տաքացնելու համար, երբ դրանցում առաջանում են սառցե խցանումներ, պետք է հուսալիորեն ամրացվեն կաթսայի խողովակապտուկին, գազատարին և այլ օբյեկտներին` գոլորշու ճնշման տակ ճկախողովակը պոկվելուց և մարդկանց այրվածքներից խուսափելու համար:

909. Գոլորշին կաթսայից գազատար բաց թողնելիս կաթսայի սողնակը պետք է բացել աստիճանաբար, ճկախողովակը պոկվելուց խուսափելու համար՝

1) եթե սառցե խցանների վերացման համար օգտագործվող գոլորշին տրվել է անմիջապես գազատարի մեջ, ապա խցանումը վերանալուց հետո առաջացած խտուցքը պետք է հեռացվի մոտակա խտուցքահավաքիչներից:

2) շոգեհարման աշխատանքներ կատարող բոլոր աշխատողները պետք է աշխատեն բրեզենտե հագուստներ, ձեռնոցներ և ակնոցներ հագած:

3) գազատարներում խցանումների վերացման աշխատանքները, այդ թվում` նաև գոլորշու օգտագործմամբ, պետք է կատարվեն վարպետի ղեկավարությամբ:

4) գազատար խողովակների ներսը խցանումներից մաքրելը (սառույցի, նավթալինի, խեժային) թույլատրվում է կատարել 6-8 մմ տրամագիծ ունեցող պողպատյա լարով, որը մտցնում են գազի նվազագույն արտահոսքն ապահովող խցանի համար թողնված անցքով:

5) գազատարի փչամաքրումը չեզոք կամ այրվող գազով պետք է անցկացվի հատուկ հրահանգով: Թույլատրվում է կիրառել սեղմված այրվող կամ չեզոք գազ, որի ճնշումը չի գերազանցում այդ գազատարի ամրության փորձարկման համար թույլատրելի ճնշումից: Փչամաքրող գազերը պետք է մթնոլորտ նետվեն շինությունից դուրս:

6) օդի կիրառումը կանգնակների և մուտքերի (դեպի բաշխիչ գազատարի ուղղությամբ) փչամաքրման համար արգելվում է:

7) որպես սառույցի (ձյան), նավթալինի և խեժային խցանումների լուծիչներ կարող են կիրառվել տեխնիկական սպիրտներ և այլ լուծիչներ, որոնք այրվում են գազի հետ: Յուրաքանչյուր առանձին դեպքում տվյալ լուծիչի կիրառման թույլտվությունը պետք է տա ԳՏ կազմակերպության տեխնիկական ղեկավարը (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) անվտանգության պահանջների համաձայն:

8) բոլոր աշխատողները, որոնց հանձնարարվում է գազատարի մաքրումը, որպես լուծիչ օգտագործելով սպիրտ, աշխատանքից առաջ պետք է անցնեն հատուկ հրահանգավորում` աշխատանքի անվտանգ ձևերի մասին: Հրահանգավորման անցկացումը պետք է ձևակերպվի աշխատողի ստորագրությամբ` գազավտանգ աշխատանքների կարգագրում:

9) տեխնիկական սպիրտով աշխատանքները կատարելու համար պետք է նշանակվեն առավել բարձր որակավորում ունեցող աշխատողներ` 18 տարեկանից ոչ ցածր տարիքի: Տեխնիկական սպիրտով աշխատանքի թույլատրված աշխատողների ցուցակը պետք է հաստատվի կազմակերպության հրամանով:

910. Գազատարի մաքրումը մեթիլ-սպիրտով և էթանոլի ֆրակցիաներով պետք է կատարեն երկու աշխատող, որոնցից մեկը նշանակում է ավագ և պատասխանատու է աշխատանքի անվտանգության համար՝

1) սպիրտի լցնումը գազատարի մեջ պետք է կատարվի հատուկ սարքավորումներով կամ ձագարով: Ընդ որում, աշխատողը պետք է լինի հատուկ հագուստով, ճկափողային հակագազով և ռետինե ձեռնոցներով:

2) կողմնակի անձանց ներկայությունը, ծխելը և բաց կրակի առկայությունն աշխատատեղում արգելվում է:

3) եթե աշխատանքների ժամանակ պատահաբար սպիրտ է թափվել, այն պետք է անմիջապես հեռացվի հատակից:

4) արգելվում է սպիրտի մնացորդներով տարողությունը թողնել սպառողների բնակարաններում, հանրակացարաններում և այլն:

5) արգելվում է սպիրտի մնացորդները թափել փողոցում, բակերում կամ ընդհանուր օգտագործման այլ վայրերում:

6) մեթիլային սպիրտը, էթանոլի ֆրակցիաները և տեխնիկական այլ սպիրտները պետք է օգտագործվեն և պահպանվեն` համաձայն կազմակերպության ստանդարտով հաստատված հրահանգների:

 

ԳԼՈՒԽ 36. ԿՈՌՈԶԻԱՅԻՑ ԷԼԵԿՏՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ

 

911. Ստորգետնյա գազատարների կոռոզիայից էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցների տեղակայման շահագործման ժամանակ պետք է պահպանվեն անվտանգության պահանջները, որոնք նախատեսված են համապատասխան տեխնիկական կանոնակարգերով և ԳՕՍՏ 9.602-2016:

912. Էլեկտրաանվտանգության պայմաններին համապատասխան, այդ էլեկտրապաշտպանիչ կայանքները պատկանում են մինչև 1000 Վ լարման էլեկտրասարքավորումներին:

913. Էլեկտրապաշտպանիչ կայանքների և կատոդային ձևափոխիչների տեխնիկական սպասարկման ժամանակ արգելվում է` առանց փոփոխական հոսանքի ցանցից անջատելու մաքրել ռելեի հպիչները, ձեռքով դիպչել ձևափոխիչի էլեկտրական սխեմային, կատարել պահարանի մաքրումը փոշուց, ձյունից և աղտոտվածությունից:

914. Էլեկտրապաշտպանիչ կայանքների միացման ժամանակ պետք է սկզբից միացնել բեռնվածությունը, իսկ հետո միացնել փոփոխական հոսանքը: Անջատումը կատարվում է հակառակ հերթականությամբ: Էլեկտրապաշտպանիչ տեղակայանքների նորոգման աշխատանքները կատարվում են երկուսից ոչ պակաս աշխատողներով:

915. Ստուգիչ կետերում, որոնք գտնվում են ավտոմոբիլային ճանապարհի երթևեկելի մասում, էլեկտրաֆիկացված երկաթուղային տրանսպորտի ռելսերի վրա` էլեկտրաչափումներ կատարելիս աշխատողներից մեկը, դնելով նախազգուշացնող նշանը, պետք է հետևի տրանսպորտի շարժմանը և աշխատանքի անվտանգությանը:

916. Երկարատև չափումների և տրանսպորտի ինտենսիվ շարժման դեպքում չափիչ գործիքները պետք է տեղադրել անվտանգ գոտում` միացնելով դրանք ստուգիչ և չափման ուրիշ կետերին` մալուխով կամ մեկուսացված և ռետինե խողովակի մեջ պարփակված հաղորդալարերով:

917. Էլեկտրաֆիկացված երկաթուղային տրանսպորտի ռելսերին էլեկտրական չափումներ կատարում են երկաթգծի տվյալ հատվածը շահագործող կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո:

918. Քարշային ենթակայանների արտածծող մալուխների պոտենցիալների չափման ժամանակ սարքերի միացումը կատարում է ենթակայանի անձնակազմը:

919. Էլեկտրաֆիկացված երկաթուղագծում, քարշային ենթակայաններում, դրենաժային տեղակայանքներում չափումներ կատարելիս` անձնակազմին արգելվում է`

1) անմիջականորեն կամ այլ առարկաների միջոցով դիպչել հպման լարերին կամ սարքավորումներին, որոնք գտնվում են լարման տակ,

2) մոտենալ 2 մ-ից ավելի մետ հպումային ցանցին, չսահմանազատված լարերին կամ հպումային ցանցի մասերին,

3) դիպչել հպումային ցանցի կտրված լարերին և նրա վրա գտնվող օտար առարկաներին,

4) բարձրանալ հպումային ցանցի հենասյուներին:

 

ԳԼՈՒԽ 37. ՎԵՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

920. Վերգետնյա գազատարը մինչև 3 մ բարձրության սահմաններում տեղադրված լինելու դեպքում նրա զննումը, փակող արմատուրի փոխումը, խցուկների վերախցկումը և նորոգման այլ աշխատանքները կարող են անցկացվել անմիջականորեն գետնից կամ սանդուղքի օգնությամբ: Սանդուղքի ներքին հենակները պետք է ունենան նրա սահքը բացառող բութակներ (սուր ծայրապանակներ) կամ ռետինե ծայրապանակներ: Երբ գազատարը տեղադրված է 3 մ բարձր, աշխատանքները կատարում են` օգտվելով շարժական գույքային լաստակներից:

921. Գազի արտահոսքի հայտնաբերման դեպքում պետք է շտապ միջոցներ ձեռնարկել գազը շինություններ չներթափանցելու համար: Միաժամանակ պետք է միջոցներ ձեռնարկել գազի արտահոսքը վերացնելու համար:

922. Շահագործման ընթացքում (ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ) գազատարները պետք է ներկվեն դեղին կամ արծաթափայլ ջրակայուն յուղաներկով կամ նիտրաարծանով (ԳՕՍՏ 14202-69 Արտադրական ձեռնարկությունների խողովակաշարեր. Տարբերիչ ներկվածքներ, նախազգուշացնող նշաններ. մականշվածքային վահաններ)` նախազգուշացնող կարմիր օղակներով, իսկ բնակելի և հասարակական շինություններում թույլատրվում է գազատարները ներկել նաև տվյալ պատի գույնով:

 

ԳԼՈՒԽ 38. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

923. Բեռնման-բեռնաթափման աշխատանքներին թույլատրվում են 18 տարին լրացած և աշխատանքի անվտանգության հրահանգավորում անցած անձիք: Բարձրացվող և տեղափոխվող ծանրության զանգվածի մեջ մտնում է նաև տարայի և փաթեթավորման զանգվածը: Թեքություններով ծանրությունների բարձրացումը թույլատրվում է, երբ թեքության բարձրությունը մինչև 3 մ է: Ձեռքով բեռների բարձրացման և տեղափոխման համար սահմանային թույլատրելի նորմերը պետք է ընդունվեն ըստ աղյուսակ 6-ի:

 

Աղյուսակ 6

 

N

Աշխատանքի բնույթը

Բեռի սահմանային թույլատրելի զանգվածը կամ ճիգը,

կգ

1

Տղամարդկանց համար

 
 

Բոլոր տիպի բեռնման-բեռնաթափման աշխատանքներում

50

2

Կանանց համար

 
 

Ծանրությունների բարձրացում և տեղափոխում ուրիշ

աշխատանքի հետ հաջորդելով

15

 

Ծանրությունների բարձրացում և տեղափոխում

մշտապես` 10

10

 

Ամբողջ հերթափոխի ընթացքում ծանրությունների

վերհանում 1,5 մ բարձրության վրա 10

10

 

Ճիգը` ծանրությունները սայլակով կամ բեռնարկղով

տեղափոխելու ժամանակ 15

15

 

924. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները պետք է կատարվեն վարպետի կամ հատուկ առանձնացված ավագ աշխատողի հսկողությամբ և ղեկավարությամբ: Այն տեղերը, որտեղ կատարվում է ծանրությունների տեղափոխում, պետք է հարթեցված լինեն և չունենան անհարթություններ:

925. Երեկոյան ժամերին բեռնման-բեռնաթափման տեղերը պետք է լուսավորվեն:

926. Ուսերի վրա խողովակներ, փայտանյութ, գլանվածք և այլ ծանր նյութեր տեղափոխելիս, աշխատողները պետք է ունենան փափուկ ուսադիրներ: Այդ դեպքում ծանրության բարձրացումը և իջեցումը պետք է կատարվեն ձայնային պայմանանշանով (հրամանով):

927. Մեխանիկական սարքավորումների օգնությամբ (ավտոամբարձիչ, կռունկ, ճախարակ և այլն) ծանր 100 կգ-ից ավելի բեռների (խողովակներ, սողնակներ և այլն) բեռնելիս և բեռնաթափելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել ճոպանների ամրության և բեռների ամրակապման վրա:

928. Ծանր բեռները, որոնք ունեն հարթ և կլոր կողմեր, պետք է դնել մեքենայի մեջ հարթ կողմով, որ չգլորվի:

929. Երբ նյութերն անկանոն բեռնվում են մեքենայի մեջ, պետք է ուշադրություն դարձնել, որ դրանք թափքի կողեզրից բարձր չլինեն: Անհրաժեշտության դեպքում պետք է կողեզրը բարձրացնել պահանջվող բարձրության, բայց գետնից 3,5 մ-ից ոչ պակաս:

930. Բեռները (խողովակներ, սողակներ, ձևավոր մասեր և այլն) փոսորակներ իջեցնելիս աշխատողներին պետք է հեռացնել այդտեղից: Բեռները պետք է իջեցվեն փոսորակ ճոպանով (գլորանների օգնությամբ) կամ ամբարձիչով և այլ հուսալի միջոցներով: Արգելվում է կանգնել բարձրացվող կամ իջեցվող բեռների տակ:

931. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները կատարելիս` չի թույլատրվում աշխատատեղում կողմնակի անձանց ներկայությունը:

932. Գազով հատուկ ավտոտրանսպորտը չի թույլատրվում կանգնեցնել բաց կրակի մոտ: Ծխելն ավտոմեքենայի խցիկում կամ նրա մոտ արգելվում է:

 

ԳԼՈՒԽ 39. ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ԿԻՍԱՖԱԲՐԻԿԱՏՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

933. Մեթիլային սպիրտը և էթանոլային ֆրակցիաները որպես լուծիչ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նրանց վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա և պահպանել նախազգուշական միջոցներ: Մեթիլային սպիրտը և նրա թափոնները` նույնիսկ աննշան քանակությամբ մարդու օրգանիզմ անցնելու դեպքում, ինչպես նաև նրա գոլորշիները շնչելիս` կարող է տեղի ունենալ ծանր թունավորում (5-10 գ օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջացնում է կուրություն, 30 գ-ի դեպքում` մահ): Էթանոլային ֆրակցիաները նույնպես ունեն թունավոր հատկություններ:

934. Սպիրտի առաջացման, պահպանման և բաշխման համար կազմակերպության հրամանով պետք է առանձնացվի այնպիսի մարդ, որը ծանոթ է թունավոր հեղուկներին և նրանց հետ աշխատելու նախազգուշական միջոցներին: Սպիրտը ստորագրությամբ ստանալուց հետո այն պետք է լցնել չջարդվող, հերմետիկ փակվող ամանների մեջ` 10 լ-ից ոչ ավելի տարողությամբ: Ամանի վրա պետք է լինի վառ մակագրություն (գրառում) պարունակվող նյութի անվանմամբ, նրա թունավոր և հրդեհավտանգ լինելու մասին նշմամբ:

935. Տեխնիկական սպիրտը հերմետիկ, փակ ամաններում պետք է պահել փակվող (կողպեքով) պահեստարանում, որը հարմարեցված է նրա լցման և բաշխման համար: Այդ պահեստարանը մուտքի իրավունք ունի միայն սպիրտի պահպանման և բաշխման համար պատասխանատու անձը:

936. Բիդոնները սպիրտով լցնում են երկու աշխատող, ովքեր աշխատում են ճկափողային հակագազերով, ռետինե ձեռնոցներով և գոգնոցներով: Բիդոնների լցնումը պետք է կատարվի պոմպով, ձագարի միջոցով, որպեսզի բացառվի սպիրտի թափվելը: Բերանով սպիրտի քաշելը խստիվ արգելվում է:

937. Բաշխելուց առաջ սպիրտը պետք է ներկվի մանուշակագույն վառ դեղին գույնով և հոտավորվի` նրան ավելացնելով ածխածնաջրածնային խտուցք (0,.5-3 %), էթիլմերկապտան (0,.25-4 %) կամ ուրիշ հոտավետ նյութ:

938. Ացետոնը պետք է պահվի մետաղական հերմետիկ փակ ամաններում` 500 սմ3 -ից ոչ ավելի տարողությամբ: Ացետոնի հետ աշխատելիս անհրաժեշտ է պահպանել նախազգուշական միջոցները: Ացետոնով ամանը պետք է դնել բաց կրակից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

939. Սնդիկը պետք է պահվի աշխատանքային շինություններում հաստ պատերով ապակյա կամ մետաղական հերմետիկ փակվող ամաններում: Այդ ամանները պետք դրվեն պողպատյա թավաների վրա (տաշտակների վրա):

940. Հիմնաներկերի համար տաքացված բիտումը պետք է սառեցվի մինչև 700C, դրանից հետո միայն կարելի է այն մոտեցնել բենզինի հետ խառնումը տեղին: Բիտումն աստիճանաբար լցնել բենզինի մեջ անընդհատ խառնելով` մինչև նրա լրիվ լուծվելը: Տաքացրած բիտումի խառնումը բենզինի հետ թույլատրվում է բիտումի տաքացման տեղից 50 մ հեռավորության վրա: Հիմնաներկի պատրաստման տեղերում ու խողովակների վրա նրա քսելու տեղերի մոտակայքում ծխելը և կրակ վառելը` արգելվում է:

941. Այնտեղ, ուր պատահաբար թափվել է բենզին կամ հիմնաներկ, պետք է անմիջապես ցանել ավազ կամ հող, որպեսզի կանխվի հնարավոր բռնկումը:

942. Հիմնաներկի համար օգտագործվող բենզինը պետք է պահվի հերմետիկ փակ ամաններում և կաթսայից, որում պատրաստվում է բիտումային մածուկը, գտնվի 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

 

Աշխատանքը սնդիկային սարքերի հետ

943. Աշխատանքը սնդիկային սարքերի հետ (սնդիկի լցնումը և դատարկումը, սարքի քանդումը և հավաքումը, նորոգումը) պետք է կատարվի մեկուսացված շինություններում` կահավորված օդի տեղական արտածմամբ ապահովված հատուկ պահարաններում, 0,7 մ/վ-ից ոչ պակաս օդի շարժման արագությամբ: Արտածվող օդի ծավալը պետք է լինի ոչ պակաս, քան 460 մ3 /ժ` օդաքաշ պահարանի 1 մ2  մակերեսի համար:

944. Շինություններում, որտեղ կատարվում է աշխատանք սնդիկի, նրա միացությունների կամ սնդիկի բաց մակերևույթներ ունեցող գործիքների հետ, օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 100C-ից:

945. Շինության պատերը, որտեղ տարվում են աշխատանքներ սնդիկի հետ, պետք է բարձրության 2/3-ի չափով ներկված լինեն յուղաներկով: Շինության հատակը պետք է լինի կիպ, առանց ճեղքերի, ոչ մեծ թեքությամբ դեպի մի կողմ և ծածկված լինի հարթ մոմլաթով: Պատերի մոտ հատակի ծածկը (մոմլաթը) պետք է բարձրացվի 10 սմ-ով և հարթորեն ամրացվի պատերին, որտեղ թույլատրվում է տեղավորել միայն անհրաժեշտ կահույք: Արգելվում է օգտվել փափուկ և կտորով պատված` պաստառապատված կահույքից, օգտագործել վարագույրներ և շինության դեկորատիվ ձևավորման ուրիշ այլ տարրեր:

946. Սնդիկի հետ աշխատելու շինությունում պետք է լինի առանց դարակների և պահարանի աշխատանքային սեղան` սարքերը քանդելու և հավաքելու համար: Սեղանի մակերեսը պատրաստվում է մարմարե սալերից, պողպատից կամ մոմլաթից, և պետք է ունենա փոքր թեքություն և սեղանի պարագծով 100 մմ բարձրությամբ կողեզր: Սեղանի տակի պողպատյա ճոռը նույնպես տեղադրվում է թեքությունով: Ճոռին եռակցվում է դատարկման խողովակ, իսկ նրա տակ տեղադրվում է անոթ (ընդունիչ)` լցված ջրով: Վերջինս ամեն օր պետք է դատարկվի սնդիկից, որը լցնում են սնդիկ պահելու հատուկ տարողությունների մեջ:

947. Բաց սնդիկի հետ աշխատելիս արտածման պահարանի օդափոխությունը պետք է շարունակի գործել աշխատանքի ավարտից հետո ևս 30 րոպեի ընթացքում: Եթե արտածման պահարանում պահվում են սնդիկի պաշարներ կամ սնդիկի բաց մակերեսով գործիքներ, արտածման պահարանի օդափոխությունը պետք է միացվի աշխատանքն սկսելուց 15-20 րոպե առաջ:

948. Սարքերը սնդիկով լցնելը կամ դատարկելն արտադրամասերում և շինություններում թույլատրվում է կատարել միայն արտածման պահարանում` աշխատող օդամուղի դեպքում և այնպիսի անոթներից, որոնցում սնդիկը ծածկված է ջրի շերտով:

949. Եթե սարքերի քանդման ժամանակ հայտնաբերվեն սնդկազոդքված (ամալգամված) մասեր, նրանց պետք է պահել հատուկ սնդիկով սարքերի հետ աշխատանքներ կատարելու շինությունում` ջրով լցված անոթներում:

950. Սնդկազոդքի հանումը կատարում են տաքացնելով` արտածման գլխանոցի տակ, աշխատող օդամուղի դեպքում:

951. Այն սարքերում, որտեղ սնդիկը գտնվում է բաց անոթներում (ճնշաչափեր, բարոմետրեր), սնդիկի գոլորշիացումից խուսափելու համար այն պետք է ծածկել 1-2 մմ հաստությամբ մաքուր գլիցերինի շերտով:

952. Այն դեպքերում, երբ հայտնաբերվում է թափված սնդիկ կամ սնդիկի արտահոսք սարքերից, պետք է ձեռնարկվեն միջոցներ` արտահոսքը վերացնելու և շինությունում թափված սնդիկը հեռացնելու համար (ԳՕՍՏ 12.2.031-83 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքներ սնդիկի հետ. անվտանգության պահանջներ):

1) արգելվում է կպչել սնդիկին մերկ ձեռքերով, ինչպես նաև բերանով օդը ներքաշել` սնդիկով լցված հեղուկային ճնշաչափերում նոսրացում ստեղծելու համար:

2) արգելվում է պահել և ընդունել ուտելիք, ինչպես նաև ծխել այն շինությունում, որտեղ հնարավոր է սնդիկի գոլորշիների և նրա միացումների անջատում:

3) աշխատողները, որոնք զբաղված են սնդիկային սարքերի սպասարկմամբ, պետք է պահպանեն հետևյալ հիգիենիկ կանոնները`

ա. ուտելուց առաջ և աշխատանքի ավարտից հետո խնամքով լվանալ ձեռքերը, երեսը, մաքրել ատամները,

բ. ամեն օր աշխատանքի ավարտից հետո ցնցուղ ընդունել,

գ. աշխատանքի ավարտից հետո փոխել արտադրական հագուստը սովորականով:

4) արտադրական հագուստը պետք է պահվի սովորականից առանձին, փոխվի և լվացվի առնվազն շաբաթը մեկ:

 

Հավելված N 1

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Նվազագույն հեռավորությունը (պլանում) ստորգետնյա գազատարից մինչև արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում գտնվող շենքերը, շինությունները

 

Հ/Հ

Գազի ճնշումը գազատարում ՄՊա

Նվազագույն հեռավորությունը (մ) ստորգետնյա ցանցերից մինչև

Շենքերի և սենքերի հիմքը

Ցանկա-պատները, կապի և կոնտակտային ցանցերը, խողովա-կաշարերը

1520 մմ-անոց երկաթուղագիծ, բայց խրամի խորությունից ոչ քիչ` մինչև հողաթմբի ստորոտը և փորոքի եզրը

Ավտոճանապարհի

Օդով տարվող էլեկտրական հաղորդագծերի հենակետերի

հիմքերը` լարումով

Կողային քարը

Կյուվետի արտաքին եզրը կամ հողաթմբի ստորոտը

Մինչև 1 կՎ և արտաքին լուսա-վորման

1 կՎ-ից բարձր մինչև 35 կՎ

110 կՎ-ից բարձր

1

Ցածր (մինչև

0,005)

2

1

3,8

1,5

1

1

5

10

2

Միջին (0,005-ից բարձր մինչև 0,3)

4

1

4,8

1,5

1

1

5

10

3

Բարձր. 0,3-

ից բարձր մինչև 0,6

7

1

7,8

2,5

1

1

5

10

4

0,6-ից բարձր մինչև 1,2

10

1

10,8

2,5

1

1

5

10

 

Հեռավորությունը գազատարից մինչև ծառի բունն ընդունվում է 1.5 մ, իսկ մինչև թփերը հեռավորությունը չի նորմավորվում:

 

Հավելված N 2

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Նվազագույն հեռավորությունը (պլանում) ստորգետնյա գազատարից մինչև շենքերը և շինությունները

 

Հ/Հ

Գազի ճնշումը

գազատարում ՄՊա

Հեռավորությունը (մ) հորիզոնագծով ստորգետնյա գազատարից մինչև

Շենքերի և

սենքերի հիմքը, ուղան-ցումները և թունելները

Ցանկա-պատները,

կապի և կոնտակ-տային ցանցերի հենա-կետերը

Եզրային ուղու հիմքը

Ճանապա-

րհի, փողոցի կողային քարը

Կյուվետի

արտաքին եզրը կամ հողաթմբի ստորոտը

Օդով տարվող էլեկտրական հաղորդագծերի հենակետերի հիմքերը` լարումով

1520 մմ-անոց

երկաթուղագիծ, բայց խրամի խորությունից ոչ քիչ մինչև հողաթմբի ստորոտը և փորոքի եզրը

   

Մինչև 1 կՎ

և արտաքին լուսա-վորման

1 կՎ-ից

բարձր մինչև 35 կՎ

110 կՎ-ից

բարձր

1

Ցածր (մինչև

0,005)

2

1

3,8

1,5

1

1

5

10

2

Միջին (0,005ից բարձր մինչև 0,3)

4

1

4,8

1,5

1

1

5

10

3

Բարձր. (0,3-

ից բարձր մինչև 0,6)

7

1

7,8

2,5

2

1

5

10

4

0,6-ից բարձր մինչև 1,2

10

1

10,8

2,5

2

1

5

10

 

Շենքերի և շինությունների հիմքերի ստորոտից 0,4 մ ավելի ցածր ցանցեր տեղադրելու դեպքում, այս աղյուսակում նշված հեռավորությունները հարկավոր է ավելացնել՝ կախված թեքությունների զառիթափությունից, թույլատրված տարբեր բնահողերի համար, վերջիններիս շրջանցիկությունից և համակազմվածքից, հողային կառույցների կանգնեցման, ինչպես նաև ջրատարների, կոյուղիների, ջեռուցման ցանցերի նախագծերի:

 

Հավելված N 3

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Նվազագույն հեռավորությունները` L, ուղղահայաց ուղղությամբ ցանկացած ճնշման ստորգետնյա գազատարների այլ ստորգետնյա շինությունների հետ հատման դեպքում

 

N

Ստորգետնյա շինության անվանումը

Նվազագույն

հեռավորությունը, մ

1

Ջրմուղ, կոյուղի, ջրատար խողովակ, հեռախոսակապի մալուխ և այլն

0,15

2

Ջեռուցման խողովակաշար

0,20

3

Էլեկտրամալուխ, հեռախոսային զրահապատ մալուխ

0,50

4

Էլեկտրամալուխ յուղալցված 110-220 կՎ լարումով

1,00

 

Թույլատրվում է հեռավորության նվազեցում գազատարի և էլեկտրամալուխի (ոչ յուղալցված) կամ զրահապատ մալուխի միջև՝ վերջիններս պատյանով անցկացնելու դեպքում: Գազատարի և պատյանի կողերի միջև էլեկտրամալուխի անցկացման դեպքում պետք է լինի 0,25 մ-ից ոչ պակաս, կապի զրահապատ մալուխից` 0,15 մ-ից ոչ պակաս: Պատյանի եզրերը 1 մ-ով պետք է դուրս գան հատվող զագատարի կողերի երկու կողմից:

 

Հավելված N 4

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Նվազագույն հեռավորությունը (պլանում) ստորգետնյա ինժեներական ցանցերի միջև

 

Հ/Հ

Գազի ճնշումը գազա-տարում ՄՊա

Հեռավորությունը (մ) հորիզոնագծով մինչև

ջրմուղ

կոյուղի (կենցա-ղային)

դրենաժ (ջրաքաշ) և անձրևա-յին

Ճնշումով գազատարների(ՄՊա)

ուժային լարման

մալուխ (կՎ)

կապի մալուխ-ներ

ջեռուց-ման ցանցեր

ընդհա-նուր կոլեկ-տորներ

ցածր` մինչև

0,005

միջին (0,005-

ից մինչև 0,3)

բարձր

0,3 -ից

մինչև 0,6

0,6-ից

մինչև 1,2

մինչև

35

35-ից բարձր

մինչև 110

1

Ցածր (մինչև

0,005)

1

1

1

0,5

0,5

0,5

1

1

1

1

2

2

2

Միջին (0,005-ից

բարձր մինչև

0,3)

1

1,5

1,5

0,5

0,5

0,5

1

1

1

1

2

2

3

Բարձր. (0,3ից բարձր

մինչև 0,6)

1,5

2

2

0,5

0,5

0,5

1

1

1

1

2

4

4

0,6-ից բարձր

մինչև 1,2

2

5

5

0,5

0,5

0,5

2

2

2

2

4

4

 

Սույն աղյուսակին զուգահեռ անհրաժեշտ է նկատի ունենալ`

1. Մեկ խրամում միաժամանակ զուգահեռ 2 և ավելի գազատարների անցկացման դեպքում նրանց միջև հեռավորությունը պետք է կազմի ոչ պակաս 0,4 մ` մինչև 300 մմ տրամագծով խողովակների համար, ոչ պակաս 0,5 մ` 300 մմ-ից ավելի տրամագծով խողովակների համար:

2. Զրահապատված կապի մալուխների և գազատարի միջև հեռավորությունը պետք է ընդունել 1 մ-ին հավասար:

3. Մեկ խրամուղում համատեղ ինժեներական ցանցերի անցկացման դեպքում, խողովակաշարերի միջև թույլատրվում է նվազեցնել համեմատած տվյալ աղյուսակում նշվածների հետ, ընդ որում՝ պահպանելով ցանցերի մոնտաժման և նորոգման համար անհրաժեշտ ջրհորների խցերի և այլ սարքավորումների տեղավորումը:

 

Հավելված N 5

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Վերգետնյա հենարանների վրա տեղադրված գազատարներից մինչև շենքերը և շինությունների հորիզոնականով նվազագույն հեռավորությունը (մ)

 

Հ/Հ

Շենքեր և սենքեր

Գազի ճնշումը, ՄՊա

մինչև 0.005

0.005-ից

բարձր մինչև 0,3

0,3-ից բարձր մինչև 0,6

0,6-ից բարձր մինչև 1,2

1

2

Արտադրական և պահեստային շինություններ, որոնք վերաբերում են հրդեհային վտանգավորության հետևյալ կատեգորիաներին

Ա, Բ և Վ

Գ և Դ

 

5

2

 

5

2

 

5

2

 

10

5

3

4

5

Դյուրավառ և այրվող հեղուկների բաց պահեստներ և այրվող նյութերի պահեստներ.

Արդյունաբերական տարածքներում Արդյունաբերական

տարածքներից դուրս

 

10

20

 

10

20

 

20

40

 

30

40

6

Բնակելի և հասարակական շենքեր

2

5

5

-

7

Երկաթուղի

3

3

3

3

8

Ստորգետնյա հաղորդակցուղիներ. ջրմուղ, կոյուղի, ջեռուցման խողովակաշարեր, հեռախոսային, էլեկտրական մալուխներ (գազատարի հենարանի
հիմքի եզրից)

1

1

1

1

9

Բաց էլեկտրակայանքի ցանկապատ

10

10

10

10

10

Օդային Էլեկտրահաղորդման գծերի լարերը

Էլեկտրահաղորդման հենասյան

բարձրությունից ոչ քիչ

11

Նույնը նեղված պայմաններում

ՀՀՇՆ-VI-12.03.01-04 ոչ պակաս,

գազատարի պաշտպանական հողակցման պայմանով

12

Ճանապարհներ (փողոցի, կողային քարից, կյուվետի արտաքին եզրը կամ ճանապարհի հողաթմբի ստորոտից)

1,5

1,5

1,5

1,5

13

Կառույցներ բաց կրակի աղբյուրներով և հալված մետաղի արձակման վայրերում

10

10

10

10

 

Եթե հենարանի բարձրությունը գերազանցում է Էլեկտրահաղորդման գծի բարձրությանը, հեռավորությունը գազատարի և Էլեկտրահաղորդման գծի միջև պետք է լինի գազատարի հենարանի բարձրությունից ոչ քիչ:

Աղյուսակում նշված շենքերից հեռավորությունները չեն բացառում գազատարի տեղադրման հնարավորությունը այդ շենքերի պատերով և ծածկերով՝ համաձայն ՀՀՇՆ -IV-12.03.01-04 պահանջներին:

 

Հավելված N 6

«Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների»

 

Վերգետնյա գազատարների և օդային էլեկտրահաղորդման գծերի լարերի միջև ուղղահայացով նվազագույն հեռավորությունը` L

 

ԷՀԳ-ի

լարումը` կՎ

L, մ

լարումը` կՎ

L, մ

Մինչև

1

1

220

5

 

20

3

330

6

 

35-110

4

400

6,5

 

150

4,5

500

6,5

 

Սույն նորմերը սահմանվում են հետևյալ պայմաններում`

1. Հեռավորությունները օդային Էլեկտրահաղորդման գծերի լարերից մինչև գազատարը և նրա կառուցվածքի ցցվող մասերը ընդունվում են հորիզոնականով` հաղորդալարերի առավելագույն շեղման ժամանակ, ուղղահայացով` Էլեկտրահաղորդման լարերի առավելագույն կախվածքի ժամանակ:

2. Օդային Էլեկտրահաղորդման գծերի լարերի և գազատարի միջև հորիզոնական և ուղղահայաց նվազագույն հեռավորության որոշման ժամանակ պաշտպանական պարիսպները, որոնք տեղադրված են նրա վրա (վանդակների, ստորասրահների/գալերեաների, հարթակների տեսքով), դիտվում են որպես գազատարի մասեր:

 

Հավելված N 7

«Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների»

 

Գազատարների և շինությունների ներսում տեղակայված ինժեներական կոմունիկացիաների միջև նվազագույն հեռավորությունը (սմ)

 

Հ/Հ

Կոմունիկացիաներ, սարքեր

Զուգահեռ

տեղադրում

Փոխհատում

1

Էլեկտրասարքավորումներ. մեկուսացված լարերի բաց էլեկտրահաղորդագիծ կամ էլեկտրամալուխ

25

10

2

Թաքնված էլեկտրահաղորդակցման գծեր կամ խողովակի մեջ անցկացրած էլեկտրահաղորդակցման գծեր

5 /լցափակված ակոսի կամ խողովակի

եզրից/

 

3

Մինչ 1000 Վ լարման էլեկտրահաղորդակցման բաց լարերի

տոկակիր/տոկատար մասերը

100

100

4

Բաշխիչ էլեկտրավահանակները կամ պահարանները

50

Չի

թույլատրվում

 

Բնակելի և հասարակական շենքերում չի թույլատրվում (կետ 1) նախատեսել լուսավորման լարերի առանց արանքի փոխհատումը` էլեկտրալարը գազատարի երկու եզրերից առնվազն 10 սմ դուրս ցցվող էբոնիտե կամ ռետինե խողովակի մեջ անցկացման պայմանով:

 

Հավելված N 8

«Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների»

 

Շենքի պատի վրայով անցկացրած գազատարի և կապի շինությունների և լարային հաղորդակցման միջև նվազագույն հեռավորությունները

 

Հ/Հ

Հաղորդակցման տեսակը

Զուգահեռ

անցկացում

Փոխհատում

1

Արտաքին պատի մեկուսիչներ, որոնց վրա ամրացվում են հեռախոսակապի աբոնենտային ներանցման կամ լարային հաղորդակցման գծերը

0.5

-

2

Հեռախոսակապի կամ լարային հաղորդակցման մալուխները (լարերը), որոնք անցկացրած են շենքի արտաքին պատով

0.5

0.05

3

Մալուխային կցորդիչը, որը գտնվում է շենքի ներքին կամ արտաքին պատին

0.5

-

4

Շենքի ներսում գտնվող կապի և լարային հաղորդակցման գծային սարքավորումները

0.5

-

5

Շենքի ներսում պատերով կամ ակոսներով անցկացրած հեռախոսային ցանցի կամ լարային հաղորդակցման մալուխները (լարերը)

0.1

0.05

 

1. Մալուխի (լարերի) և գազատարի փոխհատումը (կետ 2 և 5) առանց արանքի թույլատրվում է կապի կամ լարային հաղորդակցման մալուխը (լարերը) էլեկտրամեկուսիչ նյութից (ռետին, էբոնիտ, պոլիէթիլեն և այլն) պատրաստված և գազատարի եզրերից առնվազն 0.1 մ ցցված խողովակի մեջ անցկացնելու պայմաններում:

2. Կցորդիչների առկայության դեպքում զուգահեռ անցկացման (կետ 5) հեռավորությունը պետք է ավելացվի մինչև 0.5 մ:

 

Հավելված N 9

«Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների»

 

Ոչ մետաղյա գազատարների կիրառման պայմանները

 

Հ/Հ

Գազատարի տեսակը

(ըստ խողովակի

նյութի)

Թույլատրելի ճնշումը, ՄՊա

Կիրառման ոլորտը

Տեղափոխման ենթակա գազերը

1

Պոլիէթիլենային

մինչ 0,3

Ինժեներական կապուղիներով թույլ հագեցված և պոլիէթիլենային գազատարի քիչ ճյուղավորումներով ավանների և գյուղական բնակավայրերի տարածքը

Զուտ գազային և գազանավթային հանքավայրերի բնական գազերը, քլորացված և հոտացված ածխաջրածին չպարունակող արհեստական և խառը գազերը

2

Նույնը

մինչ 0,6

Քաղաքների, ավանների և

գյուղական բնակավայրերի տարածքից դուրս

Նույնը

3

Վինիպլաստային

մինչ 0.005

Ինժեներական կապուղիներով թույլ հագեցված և վինիպլաստային գազատարի քիչ ճյուղավորումներով ավանների և գյուղական

բնակավայրերի տարածքը

Նույնը

4

Նույնը

մինչ 0,3

Քաղաքների, ավանների և գյուղական բնակավայրերի տարածքից դուրս

Զուտ գազային և գազանավթային հանքավայրերի բնական գազերը և այլ

ածխաջրածնային գազերը


Հավելված N 10

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Ձև

________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 

Եռակցողի տեղեկաքարտ

 

Ազգանուն, անուն, հայրանուն ______________________________________

Անձնական ծածկագիր (դրոշմ)______________________________________

Որակավորման նշանակման տարեթիվը ______________________________

Եռակցման ո՞ր տեսակն է թույլատրվել _______________________________

Վկայականի (դիպլոմի) համարը և փաստաթուղթը տվող կազմակերպության անվանումը

_____________________________________________________________

 

Փաստաթուղթը գործելու ժամկետի երկարացման մասին նշումներ

 

Վկայական (դիպլոմ) թիվ

     

Ուժի մեջ է մինչև (նշել տարեթիվը և ամսաթիվը)

     

 

Եռակցողի անձնական ստորագրություն ______________________________________

 

Հավելված N 11

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Ձև

 

Ատեստավորման արդյունքն ըստ արձանագրության` թիվ ____ ___________ 20  թ.

Տեսական գիտելիքների գնահատական _______________________________

Գործնական փորձերի գնահատական ________________________________

Հանձնաժողովի եզրակացությունը ___________________________________

 

Եռակցման որակի տեղեկաքարտ (ըստ ամիսների)

 

Ամիս

Եռակցման թույ-լտվության ամսաթիվը

Փորձնական կցվածքի գնահա-տականը

Եռակցվող խողո-վակների տրամագիծը և պատերի հաստու-թյունը

Գազա-տարում հաշվար-կային ճնշումը

Եռակցված կցվածք-ների քանակը

Վերահսկվող կցվածքների քանակը

Արտաքին զննում

Մեխանիկական փորձարկումներ

Վերահսկողության ֆիզիկական եղանակներ

Նորմա-տիվային

Կրկնակի

Նորմա-տիվային

Կրկն ակի

100%-անոց վերահսկո-ղություն

Հունվար Փետրվար Մարտ

Ապրիլ

Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր

Դեկտեմբեր

                     

 

Վերահսկողության արդյունքներ (խոտան կցվածքների քանակը)

Արձանա-գրության համարը և տարեթիվը

Եռակցումից հեռացման տարեթիվը

Լրացուցիչ ցուցումներ

Արտաքին զննում

Մեխանիկական փորձարկումներով

Վերահսկողության ֆիզիկական եղանակներով

Կցվածքների նորմա-տիվային քանակով

Կցվածքների կրկնակի քանակով

Կցվածքների նորմա-տիվային քանակով

Կցվածքների կրկնակի քանակով

Կցվածքների 100%-անոց վերահսկողու-

թյամբ

                 

 

Եռակցման որակի տեղեկաքարտը կազմվում է ամենամյա:

 

Տեղեկաքարտի վարման համար պատասխանատու

_________________________________

(պաշտոն, ազգանուն, անուն, հայրանուն)

_______________________

ստորագրություն

 

Հավելված N 12

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Եռակցման կապի կառուցվածքային տարրերը (մմ)

 

Միաժամանակ պետք է հաշվի առնել`

1. Ելունդի ներքին տրամագծի հարաբերությունը խողովակի ներքին տրամագծին պետք է լինի 0,6-ից ոչ ավելի:

2. Խողովակի անցքի անհամընկնումը ելունդի ներքին տրամագծի հետ չպետք է գերազանցի 1 մմ:

3. Թույլատրվում է ելունդի կիրառումը 60 և 45 աստիճան անկյան տակ խողովակի առանցքի նկատմամբ, K=1,3S, բայց աղյուսակում նշվածից ոչ քիչ:

 

Միաժամանակ պետք է հաշվի առնել`

1. Ելունդի ներքին տրամագծի հարաբերությունը խողովակի ներքին տրամագծին պետք է լինի 0,6-ից ոչ քիչ:

2. Խողովակի անցքի անհամընկնումը ելունդի ներքին տրամագծի հետ չպետք է գերազանցի 1 մմ:

3. Թույլատրվում է ելունդի կիրառումը 60 և 45 աստիճան անկյան տակ խողովակի առանցքի նկատմամբ: Հավասարամիջանցուկ ելունդների, խողովակի պատերի և ելունդի հավասար հաստության դեպքում g=2փ4 մմ, խողովակի և ելունդի պատերի հաստությունների և տրամագծերի այլ հարաբերությունների դեպքում g որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Ներմուծեք նկարագրությունը_22760

 

4. Եռակցման եղանակները` П-3, А-3 համապատասխանաբար կիսաավտոմատ և ավտոմատ, հալվող էլեկտրոդով պաշտպանիչ գազերում, Р- ձեռքով էլեկտրաաղեղային, А-Ф, П-Ф համապատասխանաբար ավտոմատ և կիսաավտոմատ հալանյութով, Г-գազային:

 

Հավելված N 13

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

ԳԼ կայաններում տեղակայված հեղուկ գազի համար պահեստարաններից մինչև ԳԼ կայաններին չվերաբերող շենքերը և շինությունները նվազագույն հեռավորությունը (մ)

 

Հ/Հ

Ռեզերվուարների ընդհանուր ծավալը, մ3

Մեկ ռեզերվուարի

առավելագույն ծավալը, մ3

Ռեզերվուարների

տեղակայումը

վերգետնյա

ստորգետնյա

1

50-ից բարձր մինչև 200

25

50

100

80

150

200

40

75

100

2

200-ից բարձր մինչև 500

50

100, 100-ից

բարձր, բայց 200-ից ոչ ավելի

150

200

300

75

100

150

3

500-ից բարձր մինչև 2000

100

100-ից բարձր,

բայց 600-ից ոչ

200

300

100

150

4

2000-ից բարձր մինչև

8000

ավելի

նույնը

300

150

 

Սույն հավելվածի պահանջներին ավելացվում են`

1. Հեռավորությունը մինչև տարբեր ծավալի ռեզերվուարների պահեստավորման բազա պետք է ընդունել առավելագույն ծավալ ունեցող ռեզերվուարով:

2. Հեռավորությունը վերգետնյա ԳԼԿ-ի ռեզերվուարներից մինչև այն վայրեր, որտեղ միաժամանակ կարող են գտնվել 800 մարդուց ավելի (մարզադաշտեր, շուկաներ, զբոսայգիներ և այլն), պետք է ավելացնել 2 անգամ աղյուսակում նշվածներից:

 

Հավելված N 14

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Հեղուկ գազի համար պահեստարաններից մինչև ավտոմոբիլային և երկաթուղու ճանապարհների միջև նվազագույն հեռավորությունը (մ)

 

Հ/Հ

ԳԼԿ-ի տարածքից դուրս գտնվող ճանապարհներ

ԳԼԿ-ում գտնվող ռեզերվուարների ընդհանուր

ծավալը, մ3

Մինչև 200

200-ից բարձր

Վերգետնյա

Ստորգետնյա

Վերգետնյա

Ստորգետնյա

1

Ընդհանուր ցանցի երկաթուղային ճանապարհներ (մինչև հողաթմբի ստորոտը կամ փորոքի եզրը ռեզերվուարների կողմից)

75

50

100

75

2

Երկաթուղային ճանապարհների, արդյունաբերական կազմակերպությունների մատուցային ուղիների (մինչև ճանապարհի առանցքը) և ավտոմոբիլային ճանապարհների (մինչև երթևեկելի մասի եզրը)

30

20

40

25


Հավելված N 15

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում տեղակայված ԳԼ կայանների ռեզերվուարներից մինչև այդ կազմակերպությունների շենքերի և շինությունների նվազագույն հեռավորությունը (մ)

 

Հ/Հ

Ռեզերվուարների ընդհանուր ծավալը, մ3

Մեկ ռեզերվուարի

առավելագույն ծավալը, մ3

Ռեզերվուարների

տեղակայումը

վերգետնյա

ստորգետնյա

1

Մինչև 50

10

30

15

2

50-ից բարձր մինչև 100

25

50

25

3

100-ից բարձր մինչև 200

50

70

35

4

200-ից բարձր մինչև 300

50

90

45

5

300-ից բարձր մինչև 500

50

110

55

6

500-ից բարձր մինչև 2000

100

200

100

7

2000-ից բարձր մինչև 8000

100-ից բարձր, բայց 600-ից ոչ ավելի

300

150

 

Հեռավորությունը 500 մ3-ից քիչ ընդհանուր ծավալով ԳԼԿ-ի հեղուկ գազի ռեզերվուարներից մինչև ԳԼԿ-ին չվերաբերող շենքերը, ագրեգատները և թկատեգորիայի հրդեհային վտանգավորություն ունեցող պրոցեսներով կայանքները պետք է ընդունել սույն աղյուսակում նշվածներից 30%-ով ավելի:

 

Հավելված N 16

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում տեղակայված ԳԼ կայանների ռեզերվուարներից մինչև այդ կազմակերպությունների տրանսպորտային ուղիների միջև նվազագույն հեռավորությունը (մ)

 

Արդյունաբերական

կազմակերպության տարածքի ճանապարհները

Ռեզերվուարների ընդհանուր ծավալը, մ3

Ռեզերվուարների տեղակայումը

վերգետնյա

ստորգետնյա

Երկաթուղային ճանապարհներ (մինչև ճանապարհի առանցքը) և ավտոմոբիլային ճանապարհներ (մինչև երթևեկելի մասի եզրը)

Մինչև 100

100-ից բարձր

20

30

10

15

 

Հավելված N 17

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

ԳԼԿ-ում տեղակայված հեղուկ գազի համար ռեզերվուարներից մինչև ԳԼԿ-ի շենքերի և շինությունների միջև նվազագույն հեռավորությունը (մ)

 

Հ/Հ

Շենքեր և կառույցներ

Ռեզերվուարների

տեղակայումը

վերգետնյա

ստորգետնյա

1

Պոմպաճնշակային/կոմպրեսոր և լիցքավորման բաժանմունքների շենքերը, գազի գոլորշիացման և խառնման կայանքներ

15

20

10

15

2

Հեղուկ գազը ավտոցիստեռններ լիցքավորելու աշտարակ

30

20

3

Կաթսայատուն, ավտոտնակ, նորոգման արհեստանոց, նյութերի պահեստներ

40

30

4

Օժանդակ շենքեր առանց այրման պրոցեսների

30

20

5

Ավտոմոբիլային ճանապարհներ (մինչև երթուղու եզրը)

10

10

6

Տարածքների ցանկապատներ

10

5

7

Հրշեջ ռեզերվուարներ

40

40

 

1. Հեռավորությունը ռեզերվուարներից մինչև ենթակայանների շենքերը և էլեկտրաբաշխիչ կայանքների շինությունները սահմանվում է էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնիկական կանոնակարգերով:

2. Չի թույլատրվում ԳԼԿ տարածքում գտնվող շենքերում նախատեսել բնակելի շինություններ և ԳԼԿ-ին չվերաբերող արտադրություններ:

 

Հավելված N 18

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

ԳԼԿ-ից և ԲՊԿ-ից մինչև տարբեր նշանակության շենքերի և շինությունների միջև նվազագույն հեռավորությունը (մ)

 

Հ/Հ

Շենքեր և կառույցներ

Պահեստում գտնվող 50 լիտրանոց

լիցքավորված բալոնների քանակը

մինչև 400

400-ից

մինչև 1200

1200-ից

ավելի

անկախ

պահեստի ծավալից

1

ԳԼԿ-ի և ԲՊԿ -ի տարածքներում գտնվող

պահեստային և արտադրական շենքեր և կառույցներ

20

25

30

-

2

Բնակելի շենքեր

-

-

-

50

3

ԳԼԿ-ին և ԲՊԿ-ին չվերաբերող հասարակական շենքեր

-

-

-

100

4

Արտադրական, կոմունալ և գյուղատնտեսական կազմակերպությունների շենքեր

-

-

-

20

 

Սույն հավելվածին զուգահեռ հաշվի առնել`

1. ԳԼԿ-ում 50 մ3-ից ավելի ընդհանուր տարողության գազի պահեստավորման ռեզերվուար տեղադրելու դեպքում, հեռավորությունը մինչև ԳԼԿ պետք է ընդունել հավելված 19-ում բերված աղյուսակով:

2. Թույլատրվում է կրճատել հեռավորությունը ԲՊԿ-ից մինչև այգեգործական և ամառանոցային ավանների մեկհարկանի բնակելի շենքերը 2 անգամից ոչ ավելի ԲՊԿում 150 բալոններից ոչ ավելի տեղակայելու դեպքում:

 

Հավելված N 19

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Նվազագույն հեռավորությունները (մ) ռեզերվուարային խմբակային կայանքների ռեզերվուարներից մինչև տարբեր նշանակության շենքերը և շինությունները

 

Հ/Հ

Գազ օգտագործողների շենքերը և կառույցները

Ռեզերվուարային խմբակային կայանքների

ռեզերվուարների ընդհանուր ծավալը (մ3)

Հեռավորությունը վերգետնյա

ռեզերվուարներից

Հեռավորությունը ստորգետնյա ռեզերվուարներից

Մինչև 5

5-ից բարձր մինչև 10

10-ից բարձր մինչև 20

Մինչև 10

10-ից բարձր մինչև 20

20-ից բարձր մինչև 50

50-ից բարձր մինչև 100

100-ից բարձր մինչև 200

200-

ից բարձր մինչև

300

1

Մշակութակենցաղային սպասարկման կազմակերպություններ՝ անկախ հրակայունության աստիճանից (վարչական, մանկական և բուժկազմակերպություններ ուսումնական հաստատություններ թատրոններ, կինոթատրոններ, մշակույթի տներ և այլն)`

40

-

-

15

20

30

40

40

75

2

Բնակելի, կոմունալկենցաղային և այլ շենքեր, անկախ շենքի հրակայունության աստիճանից պատերում,

որմնանցքերով

20

-

-

10

15

20

40

40

75

3

Առանց որմնանցքերի

կայանքին ուղղված պատերում

15

-

-

8

10

15

40

40

75

4

Արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտներում տեղակայված շենքերը

15

20

25

8

10

15

25

35

45

 

Միաժամանակ հաշվի առնել`

1. Հեռավորությունը վերգետնյա ռեզերվուարների միջև պետք է հավասար լինի առավել մեծ հարակից ռեզերվուարի տրամաչափին, բայց 1 մ-ից ոչ քիչ:

2. Հեռավորությունը ստորգետնյա ռեզերվուարների միջև պետք է սահմանվի` հաշվի առնելով տեղադրման խորությունը, գետնի/գրունտի բնույթը և ռեզերվուարները զննելու և նորոգելու համար բացելու հարմարությունը ապահովելով, բայց 1 մ-ից ոչ քիչ:

 

Հավելված N 20

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Ռեզերվուարների խմբի առավելագույն ընդհանուր ծավալը (մ3)

 

Ռեզերվուարների խմբային կայանքի նշանակությունը

Ռեզերվուարների

տեղաբաշխումը

Վերգետնյա

Ստորգետնյա

Հասարակական, բնակելի և կոմունալ-կենցաղային շենքերի գազամատակարարման համար

Մինչև 5

Մինչև 300

Արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների գազամատակարարման համար

Մինչև 20

Մինչև 300


Հավելված N 21

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Մեկ ռեզերվուարի առավելագույն ծավալը (մ3)

 

Հ/Հ

Ռեզերվուարների խմբային կայանքի ընդհանուր ծավալը (մ3)

Ռեզերվուարների

տեղաբաշխումը

վերգետնյա

ստորգետնյա

1

Հանովի ռեզերվուարներ (մինչև 5)

1,6

-

2

Չհանվող ռեզերվուարներ` մինչև 20

5

5

3

20-ից բարձր մինչև 50

-

10

4

50-ից բարձր մինչև 100

-

25

5

100-ից բարձր մինչև 300

-

50


Հավելված N 22

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Խմբակային բալոնային և ռեզերվուարային կայանքների պահարաններից մինչև ստորգետնյա շինություններ և կապի ու էլեկտրահաղորդակցման օդային գծերի միջև նվազագույն հեռավորությունը հորիզոնականով (մ)

 

Կոյուղի, ջեռուցման մայրուղի, էլեկտրամալուխներ

3,5

Ջրմուղ, հեռախոսային մալուխներ և այլ կոմունիկացիաներ

2,0

Ստորգետնյա կոմունիկացիաների դիտահորեր, աղբահորեր

5,0

էլեկտրահաղորդակցման օդային գծեր, լարումով Վ`

 

մինչև 1000

5,0

1000-ից բարձր

էլեկտրահաղորդակցման գծի հենասյունի 1,5

բարձրության չափով

Հեռախոսային և ռադիոտրանսլյացիոն ցանցի օդային գծեր

2,0


Հավելված N 23

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Խմբակային բալոնային կայանքից մինչև շենքերի և շինությունների միջև նվազագույն հեռավորությունը (մ)

 

Բնակելի, արդյունաբերական կազմակերպությունների արտադրական շենքեր, շենքեր և այլ շինություններ հետևյալ հրակայունության աստիճանով.

 

I և II

8

III

10

IV և V

12

Հասարակական շենքեր անկախ հրակայունության աստիճանից (հիվանդանոցներ,մանկական հաստատություններ, կինոթատրոններ, ակումբներ, մշակույթի տներ, ուսումնական հաստատություններ)

25

Առանձին կանգնած ժամանակավոր տնտեսական շինություններ (ցախատներ, ծածկարաններ և այլն)

8


Հավելված N 24

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Գազատարների ամրության և կիպության փորձարկումների ժամանակ ճնշման նորմերը ՄՊա-ով

 

Հ/Հ

Կառույց

Ամրության փորձարկումներ

Կիպության փորձարկումներ

Լրացուցիչ ցուցումներ

Ճնշումը փոր-ձարկման ժամանակ

ՄՊա

Փոր-ձարկման ժամանակը

Ճնշման թույլատրելի անկումը

Ճնշումը փոր-ձարկման ժամանակ

ՄՊա

Փոր-ձարկման ժամանակը

Ճնշման թույլատրելի

անկումը

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Ցածր ճնշման վերգետնյա և ստորգետնյա բաշխիչ գազատարներ (մինչև 0.005 ՄՊա)

0.3

1

Չի թույլատրվում տեսանելի ճնշման անկում ճնշաչափով: Հայտնաբերված թերությունները պետք է վերացվեն մինչև կիպության

փորձարկումը

0.1

24-

ստորերկրյա 0.5-վերերկրյա

Հաշվարկվու մ է (1), (2)

բանաձևերով

 

2.

Վերգետնյա և ստորգետնյա բաշխիչ գազատարներ և միջին ճնշման ներանցիչներ (0.005-ից մինչև 0.3 ՄՊա)

0.45

1

Նույնը

0.3

Նույնը

Նույնը

Վերգետնյա գազատարները,

0.3 ՄՊա-ից բարձր

փորձարկային ճնշմամբ պետք է կիպության փորձարկում

անցնեն ջրով

3.

Նույնը, բարձր ճնշման (0.3-ից

մինչև 0.6 ՄՊա)

0.75

1

»

0.6

»

»

Նույնը

4.

Նույնը, բարձր ճնշման (0.6-ից

մինչև 1.2 ՄՊա)

1.5

1

»

1.2

»

»

»

5.

Ցածր ճնշման գազատարների մինչև 100մմ պայմանական

տրամագիծ

ունեցող անցքով ներանցիչներ դեպի շենքեր, բաշխիչ գազա-տարներից առանձին կառուցման

ժամանակ

0.1

1

»

1000մմ ջրի ս.

1

5մմ ջրի ս

Բաշխիչ գազատարների հետ համատեղ կառուցման

ժամանակ

ներանցիչները հարկավոր է փորձարկել բաշխիչ գազատարների նորմերով

6.

Ցածր ճնշման գազատարներ և ԳԲԵ-ի և ԳԿ

կայանքի սարքավորում (մինչև 0.005 ՄՊա)

0.3

1

»

0.1

12

սկզբնական ճնշումից 1 տոկոս

Ամբողջական փորձարկման ժամանակ (մուտքի սողնակից մինչև ելքի սողնակ) փորձարկային ճնշման նորմը պետք է ընդունել բարձր կողմի գազի ճնշումով: Մաս առ մաս փորձարկելու ժամանակ (մինչև կարգավորիչ և դրանից հետո) փորձարկային ճնշման նորմը պետք է ընդունել առանձին` գազի ճնշումը մինչև ճնշման կարգավորիչ և

դրանից հետո

7.

Նույնը, բարձր ճնշման (0.005-

ից մինչև 0.3

ՄՊա)

0.48

1

»

0.3

12

Նույնը

Նույնը

8.

Նույնը, բարձր ճնշման (0.3-ից մինչև 0.6 ՄՊա)

0.75

1

Չի թույլատրվում տեսանելի ճնշման անկում ճնշաչափով: Հայտնաբերված թերությունները պետք է վերացվեն մինչև կիպության

փորձարկումը

0.6

12

Սկզբնական ճնշումից 1

Ամբողջական փորձարկման ժամանակ (մուտքի սողնակից մինչև ելքի սողնակ) փորձարկային ճնշման նորմը պետք է

ընդունել բարձր

կողմի գազի ճնշումով: Մաս առ մաս փորձարկելու ժամանակ (մինչև կարգավորիչ և դրանից հետո) փորձարկային ճնշման նորմը պետք է ընդունել առանձին` գազի ճնշումը մինչև ճնշման կարգավորիչ և

դրանից հետո

9.

Նույնը, բարձր ճնշման (0.3-ից

մինչև 0.6 ՄՊա)

1.5

1

Նույնը

1.2

12

Նույնը

Նույնը

10.

Բնական հեղուկ գազով բնակելի, հասարակական շենքերին և կոմունալ-կենցաղային օբյեկտներին մատակարարող ցածր ճնշման գազատարը

0.1

Չի կարգորոշվում

»

500մմ ջրի ս.

5 րոպե

20մմ ջրի ս.

Գազաֆիկացված շենքերում լրացուցիչ գազի սարքեր տեղադրելու դեպքում դեպի այդ սարքեր տանող ներանցիչներ, եթե վերջիններիս երկարությունը չի գերազանցում 5 մ, կարող են փորձարկել գազով, գազաբաշխման ցանցին միացնելուց հետո օճառացնելով բոլոր եռակցվանքները և պարուրակային

միացումները

11.

Արդյունա-բերական և կոմունալ կազմակեր-պությունների, ինչպես նաև ջեռուցման և արտադրական կաթսայա-տների ցածր ճնշման գազատարներ

0.1

Չի

կարգորոշվում

Չի թույլատրվում

տեսանելի ճնշման անկում

ճնշաչափով: Հայտնաբերված թերությունները պետք է վերացվեն մինչև կիպության փորձարկումը

1000 մմ ջրի ս.

1

60 մմ ջրի ս.

Փորձարկում-

ները պետք է կատարել

ներանցիչի վրա տեղադրված անջատիչ սարքավորումից մինչև գազայրոցի անջատիչ սարքավորումը ընկած հատվածը

12.

Նույնը միջին ճնշման /մինչև

0.1 ՄՊա/

0.2

1

Նույնը

0.1

1

1.5 %

Նույնը

13.

Նույնը, բարձր ճնշման (0.1-ից բարձր մինչև 0.3

ՄՊա)

0.45

1

»

0.3

1

Հաշվարկվու մ է (4), (5)

բանաձևերով

»

14.

Նույնը, բարձր ճնշման (0.3-ից բարձր մինչև

0.6 ՄՊա)

0.75

1

»

Աշխատան-քայինից 1.25, բայց 0.6 ՄՊա-ից ոչ ավելի

1

Նույնը

Կիպության փորձարկումները պետք է կատարել օդով, ամրության փորձարկումներ ը` ջրով 300 մմից ավելի տրամագիծ ունեցող գազատարների ամրության փորձար-կումները թույլատրվում է կատարել օդով, եթե ընդունվել են անվտանգության հատուկ

միջոցներ

15.

Նույնը, բարձր ճնշման (0.6-ից բարձր մինչև 1.2

ՄՊա)

1.5

1

»

Նույնը, բայց

1.2 ՄՊա-ից ոչ ավելի

1

»

Նույնը

 

Ճնշման թույլատրելի անկումը Δpд (մմ սնդ. ս.) միևնույն տրամագծով բոլոր ճնշումներով ստորերկրյա գազատարների համար

 

Δp = 300 T/D

 

նույնը, տարբեր տրամագծերի հատվածներով գազատարների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_22761

 

որտեղ D գազատարի ներքին տրամագիծն է, մմ, T փորձարկումների տևողությունը, ժ,

d1, d2,…,dn գազատարի հատվածների ներքին տրամագծերը, մ, l1, l2,…,ln համապատասխան տրամագծերով հատվածների երկարությունը (մ-ով):

Գազատարում ճնշման փաստացի անկումը Δp (մմ սնդ. ս.-ով) փորձարկման ընթացքում

 

Δpф = (H1+B1) (H2+B2)

 

որտեղ H1, H2, -ճնշաչափի ցուցումները համապատասխանաբար փորձարկման սկզբում և վերջում, մմ սնդ. ս-ով, B1, B2 բարոմետրի ցուցումները համապատասխանաբար փորձարկման սկզբում և վերջում, մմ սնդ. ս.-ով;

Գազատարը համարվում է փորձարկումը անցած, եթե փորձարկման ընթացքում ճնշման փաստացի անկումը չի գերազանցում թույլատրելին:

0,1 ՄՊա -ից ավելի ճնշումով ներքին գազատարների համար ճնշման թույլատրելի անկումը Δp (սկզբնական փորձարկման ճնշման %-վ)

 

Ներմուծեք նկարագրությունը_22762

 

որտեղ DBH-փորձարկվող գազատարի ներքին տրամագիծն է, մմ:

Եթե փորձարկվող գազատարը կազմված է տարբեր տրամագծի խողովակների հատվածներից, գազատարի միջին ներքին տրամագիծը որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22763

 

Հավելված N 25

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Արտադրական և ԳԼԿ-ի տարածքների համար նվազագույն հակահրդեհային սարքավորումների ցանկ

 

Հ/Հ

Հակահրդեհային

սարքավորումների տեղադրման վայրը

Հակահրդեհային սարքավորում1

Քանակը

Ցուցումներ

1

Պոմպակոմպրեսորային բաժանմունք

Կրակմարիչ սառը

փրփրային տիպի

Ավազով արկղ

Բահ

3 հ.

0,5 մ3

1 հ.

Ամբողջ տարածքի համար

2

Լիցքավորման բաժանմունք

Կրակմարիչ սառը

փրփրային տիպի

Կրակմարիչ

ածխաթթվային

Ավազով արկղ

Բահ

2 հ.

2 հ.

0,5 մ3

1 հ.

100 մ2 համար

Նույնը

Ամբողջ տարածքի համար

3

Դատարկման բաժանմունք

Կրակմարիչ սառը

փրփրային տիպի

Կրակմարիչ

ածխաթթվային

 Ավազով արկղ

Բահ

2 հ.

2 հ.

0,5 մ3

1 հ.

100 մ2 համար

 Նույնը

Ամբողջ տարածքի համար

4

Հեղուկ գազի բալոնների պահեստ

Կրակմարիչ սառը

փրփրային տիպի

1 հ.

100 մ2 համար

5

ԳԼԿ-ի տարածք

Կրակմարիչ սառը

փրփրային տիպի

Ավազով արկղ

Բահ

1 հ.

0,5 մ3

1 հ.

200 մ2 համար

Նույնը

»

6

Հեղուկ գազի պահոց

Կրակմարիչ սառը

փրփրային տիպի

Կրակմարիչ

ածխաթթվային

Ավազով արկղ

Բահ

Ասբեստային

պաստառ կամ

թաղիք

1 հ.

1 հ.

1 մ3

1 հ.

2x2 մ

Չորս

ռեզերվուարներից

բաղկացած մեկ

սեկցիայի (խմբի)

համար

Նույնը

»

»

7

Երկաթուղային դատարկման էստակադա

Կրակմարիչ

ածխաթթվային

Ավազով արկղ Բահ

Ասբեստային

պաստառ կամ

թաղիք

5 հ.

0,5 մ3

1 հ.

2x2 մ

50 մ2 համար

Նույնը

»

»

8

Ավտոցիստեռններ լիցքավորելու համար աշտարակ

Կրակմարիչ

ածխաթթվային

Ավազով արկղ

Բահ

Ասբեստային

պաստառ կամ

թաղիք

5հ.

0,5 մ3

1 հ.

2x2 մ

-

9

Ավտոմեքենաների բաց կայանատեղ

Կրակմարիչ սառը

փրփրային տիպի

Ավազով արկղ

Բահ

Կրակմարիչ սառը

փրփրային տիպի

1 հ.

0,5 մ3

1 հ.

100 մ2 համար

Նույնը

»

 

10

Ավտոմեքենաների կայանատեղ

Ավազով արկղ Բահ

Ասբեստային

պաստառ կամ

թաղիք

1 հ. 0,5 մ3

1 հ.

2x2 մ

100 մ2 համար

Նույնը

»

»


Հավելված N 26

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԳԱԶԱՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱԳՐԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀՆԱՐԱՎՈՐ ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐ, ՆԱԽԱԳԾԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

 

1. ԳՏ շահագործումը, գազի սարքավորումների տեխնիկական սպասարկումը և նորոգումը` համաձայն սույն կանոնների, պետք է անցկացվեն համաձայն հատուկ հրահանգների, որոնց կցվում են գազատարների սխեմաներ, նախագծեր, որտեղ նշվում են փականների, չափիչ-ստուգիչ սարքերի, կարգավորիչ և ապահովիչ սարքավորումների, գազօգտագործող սարքերի, սարքավորումների և ագրեգատների տեղադրման վայրերը:

2. Հրահանգները կազմվում են ԳՏ-ում անվտանգության համար պատասխանատու անձի և գազի ծառայության պետի կողմից, համաձայնեցվում են անվտանգության տեխնիկայի բաժնի պետի հետ և հաստատվում են կազմակերպության գլխավոր ինժեների կողմից:

Հրահանգները վերանայվում և ճշտվում են` հաշվի առնելով գազի սարքավորումների վիճակի և սարքվածքի փոփոխությունները, գազի ծառայության կազմավորման փոփոխությունները, արձակված նոր կանոնները, նորմերը, տեխնիկական անվտանգության հրահանգները և այլն, բայց ոչ քիչ, քան երկու տարին մեկ անգամ:

3. Հրահանգներում պետք է ճշգրիտ նշել, թե ինչ տեսակի աշխատանքների կամ որ կարգի (մասնագիտության) աշխատողների համար է այն նախատեսված:

Հրահանգներում պետք է որոշվեն տարբեր տեսակի աշխատանքների կատարման տեխնոլոգիական հերթականությունը և ընդունված անվտանգության միջոցառումները, աշխատանքների որակի ստուգման միջոցները և եղանակները, սարքերի և ապահովիչ սարքավորումների սարքի ճշգրտությունը:

Փականների չափիչ-ստուգիչ սարքերի, կարգավորիչ և ապահովիչ սարքավորումների համարակալումը տեխնիկական հրահանգներում պետք է խստորեն համապատասխանի իրականին: Հրահանգները և սխեմաները փակցվում են աշխատատեղերում (ԳԿԿ, ԳԲՍ, գազօգտագործող սարքեր, սարքավորումներ, ագրեգատներ, գազային կտրատման կետեր և այլն), ինչպես նաև պահվում են գազի ծառայության գործերում կամ գլխավոր էներգետիկի (մեխանիկի) բաժնում, որին ենթակա է այդ ծառայությունը:

 

2. ԳԱԶԱՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Աշխատանքները, որոնք անցկացվում են գազայնվածության միջավայրում, կամ աշխատանքները, որոնց իրականացման ժամանակ հնարավոր է գազի արտանետում գազատարից, փականներից կամ գազի այլ սարքավորումներից և ագրեգատներից, համարվում են գազավտանգ:

5. Գազավտանգ աշխատանքների անցկացման համար տրվում են կազմակերպության ստանդարտով սահմանված կարգի միանվագ կարգագիր-թույլտվություններ այն անձի ստորագրությամբ, որին կազմակերպության ղեկավարի հրամանով իրավունք է վերապահված գազավտանգ աշխատանքների կարգագրերի արձակումը:

Կարգագրում պետք է նշված լինեն առանձին գործողությունների ճշգրիտ տեխնոլոգիական հերթականությունը, աշխատանքների անցկացման ժամանակ հիմնական անվտանգության միջոցառումները և դրա համար անհրաժեշտ պաշտպանության անհատական միջոցները, որոնք նախատեսված են յուրաքանչյուր տեսակի գազավտանգ աշխատանքների հրահանգներով:

Գազավտանգ աշխատանքների անցկացումը պետք է համաձայնեցվի կազմակերպության ԳՏ շահագործման անվտանգության համար պատասխանատու անձի հետ: Առավել բարդ և վտանգավոր աշխատանքների ժամանակ, բացի կարգագրումներից, պետք է կազմվի հատուկ նախագիծ, ծրագիր, հաստատված կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից:

Աշխատանքների նախագծերում նշվում են աշխատանքների անցկացման խիստ հերթականությունը, մարդկանց տեղաբաշխումը, մեխանիզմների և սարքավորումների պահանջարկը, նախատեսվում են միջոցառումներ, որոնք կապահովեն առավելագույն անվտանգությունը տվյալ աշխատանքների կատարման ընթացքում, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր գազավտանգ աշխատանքներ իրականացնելու համար, ինչպես նաև այն անձը, որը պատասխանատու է գազավտանգ աշխատանքների համակարգման համար (ընդհանուր ղեկավարություն իրականացնող):

Թունավոր բաղադրամասեր (ածխածնի օքսիդ, ծծմբածխածին և այլն) պարունակող արհեստական գազերը, որպես վառելիք օգտագործելու դեպքերում, անհրաժեշտ է նախատեսել մարդկանց հնարավոր թունավորումը կանխարգելող միջոցառումներ:

6. Գազավտանգ աշխատանքների կարգագրերը ենթակա են գրանցման մատյանում, որը պետք է համարակալված և կարված լինի: Կարգագրերի պահման ժամկետը մեկ տարի է այն հանձնման օրվանից:

7. Վթարների վերացման աշխատանքները կարող են կատարվել առանց կարգագրերի, մինչև մարդկանց և նյութական արժեքներին սպառնացող վտանգի վերացումը:

Վթարային գազավտանգ աշխատանքները պետք է կատարվեն ԳՏ-ում հնարավոր վթարների վերացման համար նախապես մշակված և հաստատված նախագծերի համաձայն:

Եթե վթարի հետևանքների վերացումից հետո պահանջվում է գազատարները և գազի սարքավորումները բերել տեխնիկական սարքին վիճակին, ապա այդ աշխատանքների կատարման համար պետք է տրվի միանվագ կարգագիր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերականգնողական և նորոգման աշխատանքների կատարման հատուկ ծրագիր/նախագիծ:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐ/ ՆԱԽԱԳԾԵՐ

 

8. Հնարավոր վթարների վերացման պլանը/նախագիծը, մշակվում է կազմակերպության ԳՏ համար պատասխանատու անձի կողմից, համաձայնեցվում է գազի ծառայության պետի, արտադրությունների և արտադրամասերի պետերի, անվտանգության տեխնիկայի բաժնի պետի, հրշեջ պահպանության պետի հետ և հաստատվում է կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից:

9. Պլանները/Նախագծերը պետք է նախատեսեն.

ստեղծված վտանգի մասին մարդկանց տեղեկացնելու կարգը,

մարդկանց և սարքավորումները էվակուացնելու միջոցառումները,

գազատարների տարբեր հատվածների (ստորգետնյա և վերգետնյա), սարքավորումների և այլնի վնասվելու դեպքում` կոնկրետ գործողությունները,

գազիֆիկացված արտադրամասերի և արտադրությունների, կազմակերպության գազի ծառայության ԻՏԱ և աշխատողների պարտականությունների և գործողությունների բաշխումը;

այն անձանց ցուցակը (նշելով հեռախոսահամարները և կանչի ու տեղեկացման այլ միջոցները), որոնք պետք է անհապաղ տեղեկացվեն վթարի մասին, և նրանց տեղեկացման կարգը:

 

Ձև

 

Պահման ժամկետը՝ մեկ տարի հանձնման օրվանից

 

ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱԶԱՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

______ __________________  20_____ թ.

1. Կազմակերպության անվանումը ________________________________________________

_____________________________________________________________________________ .

2. Աշխատանքների կատարման համար կարգագիր ստացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը

_____________________________________________________________________________ .

3. Աշխատանքների բնույթը և տեղը ______________________________________________

_____________________________________________________________________________ .

4. Բրիգադի կազմը ____________________________________________________________

_____________________________________________________________________________ .

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

5. Աշխատանքների սկսելու տարեթիվը և ժամանակը _______________________________.

Աշխատանքների ավարտի տարեթիվը և ժամանակը _______________________________ .

6. Աշխատանքների կատարման ժամանակ հիմնական գործողությունների իրականացման տեխնոլոգիական հերթականությունը

_____________________________________________________________________________ .

7. Աշխատանքը թույլատրվում է հետևյալ անվտանգության հիմնական միջոցների կատարման դեպքում

_____________________________________________________________________________

(թվարկվում են անվտանգության հիմնական միջոցները,

_____________________________________________________________________________ . 

նշվում են հրահանգները, որոնցով պետք է ղեկավարվել)

 

8. Ընդհանուր և անհատական պաշտպանության միջոցները, որոնք պարտավոր է ունենալ բրիգադը

_____________________________________________________________________________ . 

9. Նորոգման աշխատանքների կատարումից առաջ, փակ տարածքների և դիտահորերի օդային միջավայրում գազի պարունակության վերաբերյալ անցկացված հետազոտման արդյունքները

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________ . 

Կարգագիր-թույլտվություն հանձնած անձի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը

____________________________________ ________________________________________

(ստորագրություն)

 

Աշխատանքի պայմանների հետ ծանոթացել եմ, ___________________________________ .

ստորագրություն

այն կատարելու համար կարգագրերը ստացել եմ

 

1. Հրահանգ աշխատանքների կատարման և անվտանգության միջոցների մասին

 

N

Անուն, ազգանուն,

հայրանուն

Պաշտոն

Հրահանգում ստանալու մասին

ստացական

Լրացուցիչ

ցուցումներ

         

 

2. Փոփոխություններ բրիգադի կազմի մեջ

 

Անուն, ազգանուն,

հայրանուն

Փոփոխությունների պատճառը

Ժամ

Անուն, ազգանուն,

հայրանուն

Պաշտոն, մասնագիտություն

Ժամ

           

 

3. Կարգագրի երկարացումը

 

Տարեթիվ և Ժամ

Կարգագիրը երկարացրած

անձի անուն,

ազգանուն,

հայրանուն և

պաշտոն

Ստորագրություն

Աշխատանքների ղեկավարի անունը,

ազգանունը,

հայրանունը

Ստորագրություն

աշխատանք-

ների սկիզբ

աշխատանք-

ների

ավարտ

           

 

4. Ղեկավարի եզրակացությունը աշխատանքների ավարտից հետո

_____________________________________________________________

_____________________________________________________________

_________________________________________________ (ստորագրություն)

 

Հավելված N 27

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Քաղաքներում, ավաններում և գյուղական բնակավայրերում անցկացվող գազատարների դասակարգումը

 

Գազատարների դասակարգային

ցուցանիշները

Գազատարները

Ըստ փոխադրվող գազի տեսակի

 

 

 

 

Ըստ գազի ճնշմանը

Ըստ երկրի նշագծի հարաբերակցության տեղակայվածությանը

 

 

 

Ըստ քաղաքների և բնակելի վայրերի հատակագծման համակարգի տեղակայվածությանը

 

Ըստ գազամատակարարման համակարգի նշանակությանը

 

Ըստ կառուցման սկզբունքի (բաշխիչ գազատարներ)

 

 

Ըստ խողովակների նյութի

Բնական գազի (մաքուր գազային հանքահորերից)

Զուգընթաց/ուղեկից նավթային գազի (գազանավթային հանքահորերից)

Հեղուկ ածխաջրածնային գազերի (C3 և C4 չափամասերի/ֆրակցիաների)

Արհեստական գազի

Խառը գազի

Ցածր, միջին, բարձր ճնշման

Ստորերկրյա (ստորջրյա)

Վերգետնյա (վերջրյա)

 

Արտաքին (փողոցային, ներթաղամասային, թաղային, միջարտադրամասային, միջավանային)

Ներքին (ներտնային, ներարտադրամասային)

 

Քաղաքային, մագիստրալային, բաշխիչ, ներանցիչներ

Ներանցիչային գազատարներ (դեպի շենքեր, ներանցիչներ)

 

Իմպուլսային (դեպի ՍՀՍ, կարգավորիչներ և այլն)

Ներփչողային

Օղավորված (օղակաձև)

 

Փակուղային Խառը (օղավորված և փակուղային) Մետաղական (պողպատյա) Ոչ մետաղական (պլաստմասսե, ռետինագործվածքային և այլն)

 

1. Ներանցիչներ պետք է համարել գազատարի այն հատվածը, որը սկիզբ է առնում բաշխիչ գազատարի միացման տեղից մինչև շենքը` ներառյալ շենքի ներանցիչի վրա գտնվող անջատիչ սարքավորումները, կամ մինչև ներանցիչ գազատարը:

2. Ներանցիչ գազատար պետք է համարել գազատարի այն հատվածը, որը սկիզբ է առնում շենքի ներանցիչի վրա գտնվող անջատիչ սարքավորումից (անջատիչ սարքավորումը շենքի արտաքին մասում տեղադրված լինելու դեպքում) մինչև ներքին գազատարը, ներառյալ շենքի պատյանում շենքի պատերի միջով տեղադրված պատյանում անցկացրած գազատարը:

 

Հավելված N 28

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Գազի առավելագույն թույլատրելի ճնշումը (ՄՊա) սպառողների սենքերի ներքին գազատարներում

 

Արդյունաբերական կազմակերպություններ, ինչպես նաև առանձին կանգնած շենքերում գտնվող ջեռուցման և արտադրականկաթսայատներ, կոմունալ և գյուղատնտեսական կազմակերպություններ 6
Գյուղատնտեսական և կոմունալ կազմակերպություններ (բաղնիքներ, լվացքատներ, քիմմաքրման հիմնարկություններ, հացաթխման փռեր ևայլն), շենքերում տեղադրված 3
Բնակելի և հասարակական շենքեր, սննդի կազմակերպություններ (ռեստորաններ, ճաշարաններ, բուֆետներ և այլն), ինչպես նաև բնակելի և հասարակական շենքերում տեղակայված ջեռուցման կաթսայատներ և կենցաղային սպասարկման կազմակերպություններ (լվացքատներ, վարսավիրանոցներ, սրահներ և այլն Ցածր ճնշում

 

Միաժամանակ`

1. Արդյունաբերական կազմակերպությունների համար թույլատրվում է օգտագործել մինչև 1,2 ՄՊա ճնշումով գազ, եթե առկա է տեխնիկատնտեսական հիմնավորումը, կամ եթե այդպիսի ճնշումը պահանջվում է` ելնելով տեխնոլոգիայի պայմաններից:

2. Թույլատրվում է բարձր ճնշման (մինչև 0,6 ՄՊա) գազի օգտագործումը արտադրական շենքերի մեկհարկանի կցաշենքերում տեղակայված կաթսայատներում:

 

Հավելված N 29

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Գազի անվանական/նոմինալ ճնշումը (մմ ջրի սն.) գազի կենցաղային սարքերից առաջ

 

Մաքուր գազային և գազանավթային հանքահորերի բնական գազեր, հեղուկ ածխաջրածնային գազերի խառնուրդներ օդի և այլ գազերի հետ, որոնց նվազագույն այրման ջերմությունը կազմում է 8000-10000 կկալ/մ3 200*
Արհեստական և խառը գազեր, որոնց նվազագույն այրման ջերմությունը կազմում է 3500-45000 կկալ/մ3 130
Հեղուկ ածխաջրածնային գազեր, որոնց նվազագույն այրման ջերմությունը կազմում է 22000-28000 կկալ/մ3 300

 

Գազի անվանական/նոմինալ ճնշումը գազի կենցաղային սարքերից առաջ` ավելի վաղ գազիֆիկացված քաղաքների և այլ բնակավայրերի կամ թաղամասերի համար, որոնք ունեն արդեն գազամատակարարման կազմված համակարգեր, պետք է ընդունել հավասար 150 մմ ջրի սն:

 

Հավելված N 30

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Ջրային արգելքների միջով անցկացվող գազատարների նվազագույն հեռավորությունը, մինչև կամուրջներ

Ջրային արգելքներ

Կամուրջի տեսակը

Նվազագույն հեռավորությունը հորիզոնականով գազատարների ջրային արգելքների միջով անցումների և կամուրջների միջև, մ

կամուրջներից բարձր

կամուրջներից ցածր

Նավարկելի գետեր և ջրանցքներ.

սառչող

չսառչող

Չնավարկելի սառչող գետեր, ջրանցքներ

և այլ ջրային արգելքներ

Չնավարկելի չսառչող գետեր, ջրանցքներ և այլ ջրային արգելքներ

 

 

 

 

Բոլոր տեսակների

 

 

Բազմաթռիչքային

Մեկթռիչքային

Բոլոր տեսակների

 

 

 

 

300

50

 

300

20

20

 

 

 

 

50

50

 

50

20

20

Աղյուսակում աստղիկով նշված հեռավորությունները, թույլատրվում է նվազեցնել, համաձայնեցնելով այն մարմինների հետ, որոնք պատասխանատու են գարնանային վարարումների ժամանակ սառցապայթեցման աշխատանքներ կատարելու համար:

Ինչպես նաև գազատարների անցումները ջրային արգելքների միջով, որի ջրի մակերևույթի նվազամակարդակի լայնությունը 15 մ է, իսկ խորությունը` մինչև 1 մ, գազատարի և կամուրջի միջև նվազագույն հեռավորությունը հորիզոնականով, թույլատրվում է նվազեցնել մինչև 10 մ:

 

Հավելված N 31

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Նվազագույն հեռավորությունը առանձին կանգնած ԳԿԿ-ից (ներառյալ պահարանային, տեղադրված առանձին կանգնած չհրկիզվող հենակետերի վրա) մինչև շենքեր և շինություններ

 

Գազի ճնշումը ԳԿԿ-ի ներանցիչում, ՄՊա

Նվազագույն հեռավորությունը առանձին կանգնած ԳԿԿ-ից (հորիզոնականով) մ

մինչև շենքեր և շինություններ

մինչև երկաթուղային ճանապարհները

մինչև ավտոմոբիլային ճանապարհները

(մինչև եզրը)

մինչև էլեկտրահաղորդման օդային գծերը

Մինչև 0,3

 

0,3 մինչև 0,6

 

0,6-ից բարձր

մինչև 1,2

Չի նորմավորվում

 

10

 

15

Չի նորմավորվում

 

10

 

15

Չի նորմավորվում

 

5

 

8

Հենասյունի 1,5

բարձրությունից ոչ քիչ

 

Նույնը

 

Նշված հեռավորությունը պետք է ընդունել շենքի կամ ԳԿԿ-ի պահարանի արտաքին պատերից, իսկ երբ սարքավորումները տեղակայված են բաց տարածությունում` սարքավորումների եզրից:

 

Հավելված N 32

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Բարձր հենակետերի վրա տեղադրված գազատարների նվազագույն բարձրությունը (մ)

 

Մարդկանց անցման տեղերի ոչ երթևեկելի տարածքների մասերը 2,2
Հատման տեղեր.ավտոճանապարհների հետ (պատվածքից վերև) 5,0
չէլեկտրաֆիկացված երկաթուղային ճանապարհի հետ (մինչև ռելսի գլխիկը) 5,6
էլեկտրաֆիկացված երկաթուղային ճանապարհների հատվածների 7,1
տրոլեյբուսի կոնտակտային ցանցի հետ (ճանապարհի պատվածքից վերև) 7,3

 

Չերթևեկելի բաց տարածքներում ցածր հենակետերի վրա գազատարների տեղադրման ժամանակ, բարձրությունը երկրի մակերեսից մինչև խողովակի ստորին եզրը (կամ մեկուսիչի պատվածքը) պետք է լինի 0,35 մ մինչև 1.5 մ խողովակի խմբի լայնության դեպքում, 0,5-1.5 մ և ավելի` խողովակի խմբի լայնության դեպքում:

 

Հավելված N 33

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Բալոնների առավելագույն տարողությունը (լ), խմբակային բալոնային կայանքում

 

Շենքեր և ձեռնարկություններ

Խմբակային բալոնային

կայանքների տեղաբաշխությունը

շենքերի պատերից

անջատ

շենքերի

պատերի մոտ

Բնակելի, հասարակական շենքեր և կոմունալկենցաղային կազմակերպություններ

Արդյունաբերական և կոմունալ կազմակերպություններ

 

600

1000

 

1000

1500


Հավելված N 34

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Գազատարների եռակցվանքների ֆիզիկական եղանակներով վերահսկման նորմերը

 

Հ/Հ

Գազատարները

Եռակցանքների քանակը, որոնք ենթակա են վերահսկման եռակցվանքների ընդհանուր քանակից, յուրաքանչյուր եռակցողի կողմից յուրաքանչյուր օբյեկտում, %

1

Արտաքին (ստորգետնյա, վերգետնյա) և 50մմ-ից նվազ տրամագծով ներքին գազատարներ

Ենթակա չեն

2

Արտաքին վերգետնյա և ներքին գազատարներ, ինչպես նաև ԳԿԿ և ԳԲԿ գազատարներ 50մմ տրամագծով և ավելի, մինչև 0,3 ՄՊա ճնշումով

Նույնը

3

Նույնը, 0,3-ից մինչև 1,2 ՄՊա ճնշումով

5, բայց մեկ եռակցվանքից ոչ պակաս

4

Ստորգետնյա գազատարներ 50մմ տրամագծով և ավելի, մինչև ՄՊա ճնշումով մինչև 0,005

 

0,005-ից բարձր մինչև 0,3

0,3-ից բարձր մինչև 1,2

10, բայց մեկ եռակցվանքից ոչ պակաս

 

 

50, բայց մեկ եռակցվանքից ոչ պակաս

100, բայց մեկ եռակցվանքից ոչ պակաս

5

Բոլոր ճնշումներով ստորգետնյա գազատարներ երկաթուղային գծերի, I և II կարգի ավտոմոբիլային ճանապարհների,

ջրային արգելքների ստորին հատվածների

անցումներով, ինչպես նաև պատյաններով

անցկացնելու բոլոր դեպքերում

100

6

Բոլոր ճնշումներով ստորգետնյա գազատարներ ջեռուցման ցանցերի հետ հատման տեղերում, կապուղու պատերից 5 մ երկու կողմերից

100

7

Բոլոր ճնշումներով վերգետնյա գազատարներ, որոնք կախված են կամուրջների տակ և գետերի, ձորակների և այլ արգելքների միջով անցումներ

100

8

50մմ և ավելի տրամագծով գազատարներ, անցկացված կուտակիչներով, տեխնիկական միջանցքներով և տեխնիկական ընդհատակով

100

9

Միջին ճնշմամբ ստորգետնյա գազատարներ, որոնք գտնվում են ջեռուցման ցանցերից, կապուղիներից, կուտակիչներից 5 մ

հեռավորության վրա

100

10

Բարձր ճնշմամբ ստորգետնյա գազատարներ 50մմ տրամագծով և ավելի, անցկացված բնակավայրերից դուրս և հեռանկարային

կառուցապատման գծից դուրս

20, բայց մեկ եռակցվանքից ոչ պակաս

 

1. 4 կ. նշված վերահսկման նորմերում չպետք է հաշվարկվեն այն կցվածքները, որոնք ստուգվում են 5 և 6 կետերում նշված նորմերով:

2. Բացի վերահսկման նորմերից, եռակցվանքները պետք է ենթարկվեն փորձարկման այն տեղերում, որոնք նշված են նախագծով:

3. Խմբակային ռեզերվուարների կայանքների կապվածքների 50 մմ և ավելի տրամագծով գազատարների եռակցվանքները և ԳԼԿ գազատարները (արտաքին և ներքին p = 16 ՄՊա) վերահսկվում են 5% ծավալով, բայց մեկ եռակցվանքից ոչ պակաս:

 

Հավելված N 35

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում գտնվող գազատարների և այլ ինժեներական հաղորդակցուղիների միջև նվազագույն հեռավորությունը

 

Հ/Հ

Գազի ճնշումը գազատարում, ՄՊա

Նվազագույն հեռավորությունը (մ) գազատարներից մինչև

Ջրմուղ

կոյուղի

ցամաքուրդ

/դրենաժ և ջրհոսներ

ճնշման գազատարներ

ուժային մալուխներ (մինչև

35 կՎ)

կապի մալուխներ

ջեռուցման ցանց (մինչև կապուղու արտաքին պատ)

ցածր (մինչև 0,005 ՄՊա)

միջին (մինչև 0,3 ՄՊա)

բարձր (0,3-ից

բարձր մինչև 0,6

ՄՊա)

բարձր (0,6-ից

բարձր մինչև 1,2

ՄՊա)

1

Ցածր (մինչև

0,005)

1

1

1

0,4

0,4

0,4

0,4

1

1

2

2

Միջին (0,005

մինչև 0,3)

1

1,5

1,5

0,5

0,5

0,5

0,5

1

1

2

3

Բարձր. (0,3-ից

բարձր մինչև

0,6)

1,5

2

2

0,5

0,5

0,5

0,5

1

1

2

4

0,6-ից բարձր մինչև 1,2

2

5

5

0,5

0,5

0,5

0,5

2

2

4

 

1. Երկու և ավելի գազատարներ միաժամանակ զուգահեռ մեկ խրամատում տեղադրելու ժամանակ հեռավորությունը նրանց միջև պետք է լինի` մինչև 300 մմ տրամագծով խողովակների համար-0,4 մ-ից ոչ պակաս, 300 մմ-ից ավելի 0,5 մ-ից ոչ պակաս:

2. Աղյուսակում նշված են հեռավորությունները մինչև պողպատյա գազատարները:

 

Հավելված N 36

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԴՅՈՒՐԱՎԱՌ ԳԱԶԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հեղուկացված գազերը, որոնք ունեն օդից բարձր խտություն, կարող են ցիստեռնների, բալոնների և այլ տարաների ոչ հերմետիկության դեպքում կուտակվել ցածր և խորացված վայրերում` ընդ որում, առաջացնելով հրդեհային վտանգավորություն:

Պրոպանի 2.5-9.5% -ի, իզոբուտանի 1.8-8.4% ն-բուտանի 1.5-8.4% պարունակության դեպքում, հեղուկ գազերը օդի հետ կազմում են պայթյունավտանգ խառնուրդներ:

Օդում հեղուկ գազի պարունակությունը այնպիսի քանակով, որը նվազեցնում է այնտեղ թթվածնի պարունակությունը 21-ից մինչև 15-16% (ըստ ծավալի), կարող է առաջացնել խեղդում:

Հեղուկ գազի բաղադրությունների առավելագույն թույլատրելի պարունակությունը աշխատանքային վայրում` պրոպան և բուտան 300 մգ/մ3, բնակելի վայրերի մթնոլորտում` պրոպան և բուտան 200 մգ/մ3, պրոպիլենի և բուտիլենի 3մգ/մ3:

 

2. ԴՅՈՒՐԱՎԱՌ ԳԱԶԵՐԻ ԿԱԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Գազը, որը պարունակում է ծծմբային միացություններ այնպիսի քանակով, որոնք գերազանցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի «Տեղափոխման և/կամ օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազերի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին (ТР ЕАЭС 046/2018)» N 74 որոշման և ԳՕՍՏ 20448—2018 հաստատված նորմերը, չի թույլատրվում օգտագործել:

 

3. ԴՅՈՒՐԱՎԱՌ ԳԱԶԵՐԻ ԲՈՑԱՎԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

t = 200C և p = 760 մմ/սնդ.սն. պայմաններում՝ գազի պարունակությունը օդի մեջ տոկոսներով ստորին և վերին սահմանները, պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 55422022-ի պահանջներին:

 

Հավելված N 37

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Հիմնական շինարարական կառուցվածքների այրելիության խումբը և հրակայունության նվազագույն սահմանը

 

Շենքերի

կամ

շինութ-յունների

հրակայու-

նության

աստիճանը

Կրող

պատեր,

սանդղա-

վանդակներ,

սյուներ

Արտաքին

պատերի

կախովի

պանելներ և

արտաքին

վանդա-

կամած պատեր

Սալիկներ,

ծածկեր և այլ

կրող

շինություններ և

միջհարկային

ձեղնահարկերի

կրող ծածկերը

Խալիկներ,

ծածկեր և այլ

կրող

շինու-թյուններ

Ներքին կրող

պատեր միջնա-

պատեր

Հակա-

հրդեհային

պատեր

բրանդմաու-

զերներ

I

Չհրկիզվող

2,5*

Չհրկիզվող

0,5

Չհրկիզվող 1

Չհրկիզվող

0,5

Չհրկիզվող

0,5

Չհրկիզվող 2,5

II

Չհրկիզվող 2

Չհրկիզվող 0,25 Դժվար

այրվող 0,5

Չհրկիզվող 0,75

Չհրկիզվող 0,25

Չհրկիզվող

0.5 Դժվար այրվող 0,25

Չհրկիզվող 2,5

III

Չհրկիզվող 2

Չհրկիզվող 0,25 Դժվար

այրվող 0,5

Դժվար այրվող 0,75

Այրվող --

Դժվար այրվող 0,25

Չհրկիզվող 2,5

IV

Դժվար այրվող 0,5

Դժվար այրվող 0,25

Դժվար այրվող 0,25

Այրվող

Դժվար

այրվող 0,25

Չհրկիզվող 2,5

V

Այրվող

Այրվող

Այրվող

--

Այրվող

Չհրկիզվող 2,5

 

--

--

--

--

--

 

 

* Աղյուսակում նշված թվային մեծությունները ցույց են տալիս սեղմված ածխաջրածնային գազերում վնասակար և բալաստային գազերի պարունակությունը տոկոսով:

 

Հավելված N 38

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Բալոնների լիցքավորման նպատակով մատակարարվող գազի քանակը որոշելու համար սահմանված նորմեր ըստ գազի տեսակների.

 

Գազի անվանումը

Բալոնի տարողության 1 լ ծավալի հաշվարկով գազի զանգվածը,

կգ, ոչ ավելի

1 կգ գազին համապատասխանող բալոնի տարողությունը,

լ, ոչ պակաս

Բութան

0,488

2,05

Բութիլեն

0,526

1,90

Իզոբութիլեն

0,526

1,90

Պրոպան

0,425

2,35

Պրոպիլեն

0,445

2,25

Էթիլեն

0,286

3,50


Հավելված N 39

Գազաբաշխման համակարգի

 անվտանգության և շահագործման

 կանոնների

 

Ձև

 

_________________________________________________________________

(գազի տնտեսության, ծառայության, արտադրամասի անվանումը)

 

Գազավտանգ աշխատանքներ անցկացնելու կարգագրերի գրանցման մատյան

 

Սկսված է _____ _______________  20_____թ.

 

Ավարտվել է _____ _______________  20_____թ.

 

Պահպանման ժամկետը` 5 տարի`

 

Կարգագրերի համարը

Կարգագրեր հանձնելու ամսաթիվը

Կարգագիր ստացած անձի անուն, ազգանուն,

հայրանուն

Զբաղեցրած պաշտոնը

Աշխատանքներ անցկացնելու վայրի հասցեն և աշխատանքների բնույթը

Կարգագիր ստանալու մասին ստացական և ամսաթիվ

Կատարված աշխատանքների և կարգագրի վերադարձման մասին նշում,

ամսաթիվ

1

2

3

4

5

6

7

             
             
             

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Ձև N 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

NN

ը/կ

Հայտի ստացման

ժամկետը

Հայտն ընդունողի անունը, ազգանունը

Հայտավորողի անունը, ազգանունը, հասցեն,

հեռախոսահամարը

Հայտի բովանդակությունը

Հայտավորողին տրված հրահանգավորման բովանդակությունը

ամիսը, ամսաթիվը,

տարեթիվը

ժամը, րոպեն

1

2

3

4

5

6

7

             
             
             
             

Հայտը կատարող

պատասխանատու անձանց

Անսարքությունների, վթարի վերացման համար ձեռնարկված միջոցները

Կատարման ժամկետը (ժամ, րոպե)

Կատարողի անունը, ազգանունը և ստորագրությունը

անունը, ազգանունը

հայտագրի ընդունման ժամկետը (ժամ, րոպե)

ստորա-գրությունը

8

9

10

11

12

13

           
           
           
           
           

 

Ձև N 2

 

_________________________________________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ)

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԳԿԿ, ՊԳԿԿ ԵՎ ԱՃԿ-ՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

ԳԿԿ-ի հասցեն __________________ N _______

(Պահպանման ժամկետը 3 տարի)

 

Ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

Ժամը

Գազի

ճնշումը

Զտիչի ճնշումը

Տեխնիկական սպասարկման արդյունքները

Սպասարկող փականագործի ազգանունը, անունը, հայրանունը և

ստորագրությունը

մուտքի կգ/սմ2

ելքի մմ ջ. ս.

մուտքի կգ/սմ2

ելքի կգ/սմ2

ճնշման անկումը

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

Ձև N 3

 

________________________________________________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ) կարգավարական ծառայություն)

 

Հ Ա Յ Տ  N_____

 

ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_________________________________________________________________________

(հայտատուի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Հայտի բովանդակությունը ________________________________________________________

Հայտն ստացվել է _____ _______________ 20_____թ., ժամը _____ րոպեն ______

Կարգավար _____________________________________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Հայտը տրված է կատարման _____ _______________ 20_____թ., ժամը _____ րոպեն ______

Կատարողը _____________________________________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Մեկնման ժամկետը` ժամը __________ րոպեն_________

Կատարված աշխատանքի բնութագիրը ____________________________________________

_______________________________________________________________________________

Աշխատանքները կատարող ______________________________________________________

(ստորագրությունը)

 

Հայտատուի հիմնավորումն աշխատանքների կատարման վերաբերյալ __________________

_______________________________________________________________________________

(ամսաթիվը, ժամը, րոպեն, ստորագրությունը)

 

Կարգավար ____________________________________________________________________

(ստորագրությունը)

 

Ծանոթագրություն  _____________________________________________________________

 

Ձև N 4

 

Զ Ե Կ ՈՒ Յ Ց

 

ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇՐՋԱԳԱՅՈՂԻ

 

_____ ________________ 20 _____թ.

 

_________________________________ երթուղու գտնվելու վայրը

(շրջագայողի անունը, ազգանունը)

_______________________________

(գյուղը, բնակավայրը, փողոցը)

 

Ձև N 5

 

____________________________________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ)

 

Զ Ե Կ ՈՒ Յ Ց  N ________

 

ԳԿԿ, ՊԳԿԿ ԵՎ ԱՃԿ-ՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՂԻ

 

_____ ________________ 20 _____թ.

 

_________________________________ ԳԿԿ-ի (ՊԳԿԿ, ԱՃԿ)

(սպասարկողի անունը, ազգանունը)

_______________________________հասցեն

(գյուղ, բնակավայր, փողոց)

 

Սպասարկման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

Գազի ճնշումը

Ճնշումը

զտիչից

Կատարված աշխատանքները

Ծանոթագրություն

մուտքի

կգ/սմ2

ելքի

մմ ջ. ս.

առաջ

հետո

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             
             
             
             
             

 

Ձև N 6

 

ԳԳՄ

ԱՇԾ

(ՏՏ)

_____________________________________________________________________

(մասնաճյուղի ԱՇԾ. ՏՏ անվանումներ)

 

ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇՐՋԱԳԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ______________ թ.

 

Երթուղու

Շրջիկ փականագործի անունը, ազգանունը

կառուցման տարեթիվը

Գազատարի տվյալները

համարը

գտնվելու վայրը

վերգետնյա

ստորգետնյա

մ/ճ

ց/ճ

մ/ճ

ց/ճ

D

մմ

L

գծմ

D

մմ

L

գծմ

D

մմ

L

գծմ

D

մմ

L

գծմ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                     
                     
                     

Ս/Գ գազատարներից 15մ հեռավորության վրա գտնվող

ԷՊԿ

Փակող արմատուրներ

նկուղներ

դիտահորեր, հատ

գազի

Ջրի, կոյուղու

կապի

այլ

13.

14.

15.

16.

17.

18.

19.

             
             
             

Ամիսներ x12

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

2

21

22

2

2

2

2

27

2

2

3

31

                                                             
                                                             
                                                             

 

Ձև N 7

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ԳԿԿ-Ի (ՊԳԿԿ)-Ի ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

NN

ը/կ

Շրջագայման գտնվելու վայրը (գազատարի երթուղին և ԳԿԿ-ի (ՊԳԳԿ)

համարը)

Շրջագայող փականա-գործի անունը, ազգանունը

Զեկույցի համարը և ամսաթիվը

Հայտնա-բերված թերու-թյունները

Ընդունող վարպետի ստորա-գրությունը

Թերութ-յունների վերացման համար ձեռնարկված միջոցները

Պատաս-խանատու անձի անունը, ազգանունը, ստորա-գրությունը

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 

 

Ձև N 8

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԻՏԱ կողմից գազատարները և ԳԿԿ/ՊԳԿԿ-ները շրջագայող փականագործների աշխատանքի 10%-ի ստուգման

 

NN

Ստուգող ԻՏԱ (անուն ազգանուն)

Ստուգվող փականագործ (անուն ազգանուն)

Ստուգված գազատարի/ գազակար-գավորիչ կետի տվյալներ (երթուղու համար, գազատարի հատված և այլն)

Ստուգման ամսաթիվ

Հայտնա-բերված թերու-թյուններ

Համեմա-տական փակա-նագործի զեկույցի հետ (համար, ամսաթիվ)

Կիրառված կատա-րողա-կարգա-պահական տույժեր

Թերու-թյունների վերացմանն ուղղված միջոցա-ռումներ

Ծանո-թություն

1.

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2023 թվական: