Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-1-Ո-Կ-5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.03.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.03.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-1-Ո-Կ-5

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎՐԻՊԱԿԻ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

 

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ՝ անդամներ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

 

Մ․ ՄԱԿՅԱՆԻ

 

Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

 

Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ

 

Ս. ՉԻՉՈՅԱՆԻ

2023 թվականի մարտի 6-ին

ք. Երևանում

 

քննության առնելով Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ին կայացրած «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-5 որոշման մեջ առկա վրիպակի ուղղման հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2022 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 96-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին կայացրել է «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» N 114-Ա որոշումը:

Դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 114-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը, 2023 թվականի հունվարի 26-ին կայացված թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-5 որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ) որոշել է. «(․..) Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:»:

Խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ի 93-րդ կետի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Հիշյալ օրենսդրական նորմերի վերլուծությունից հետևում է, որ որպես դատարան գործելիս Խորհուրդը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում ղեկավարվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով այն դեպքում, երբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն իր «Վարչական դատարանի դատական ակտերին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 123-րդ հոդվածով սահմանել է, որ ի թիվս այլնի դատական ակտում առկա վրիպակների ուղղման վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-575-Ն օրենքի 36-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են.

«14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվում է վերակազմակերպված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների:

15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները շարունակում են պաշտոնավարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության համապատասխանաբար քաղաքացիական և քրեական դատարանի դատավորների պաշտոնում և շարունակում են քննել իրենց վարույթում եղած գործերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:»:

Խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի N 114-Ա որոշման կայացման ժամանակ՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դեռևս վերակազմակերպված չի եղել, իսկ նույն միջնորդության քննությունը նշանակվել է 2023 թվականի հունվարի 18-ին, ակտի հրապարակման օրը՝ հունվարի 26-ին, այսինքն` այն ժամանակ, երբ թիվ ՀՕ-575-Ն օրենքի ուժով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվել է վերակազմակերպված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ 2023 թվականի հունվարի 26-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-5 որոշման մեջ առկա է վրիպակ, այն է՝ Խորհուրդը որոշման վերնագրում, «Գործի նախապատմությունը» և «ՈՐՈՇԵՑ» մասերում նշել է «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյան», մինչդեռ պետք է նշվեր «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Էդուարդ Ամալյան», իսկ գործի քննությանը մասնակցող անձանց թվարկման մասում նշել է «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ներկայացուցիչ», այնինչ պետք է նշվեր «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի ներկայացուցիչ»:

Նկատի ունենալով, որ Խորհուրդն օրենսդրորեն օժտված է իր նախաձեռնությամբ որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու լիազորությամբ և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերը նշված վրիպակները չեն փոխում որոշման բովանդակությունը՝ Խորհուրդը գտնում է, որ պետք է ուղղել 2023 թվականի հունվարի 26-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-5 որոշման մեջ թույլ տված վերը նշված վրիպակները, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-5 որոշման վերնագրում, գործի քննության մասնակցող անձանց թվարկման, «Գործի նախապատմությունը» և «ՈՐՈՇԵՑ» մասերում նշված «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյան»-ի փոխարեն կարդալ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Էդուարդ Ամալյան»:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ի 93-րդ կետով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի իրավակարգավորումներով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-5 որոշման վերնագրում, գործի քննության մասնակցող անձանց թվարկման, «Գործի նախապատմությունը» և «ՈՐՈՇԵՑ» մասերում նշված «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյան»-ի փոխարեն կարդալ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Էդուարդ Ամալյան», իսկ գործի քննությանը մասնակցող անձանց թվարկման մասում «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ներկայացուցիչ» փոխարեն կարդալ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի ներկայացուցիչ»:

2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահ

 
Կ. Անդրեասյան
   
անդամներ` Հ. Գրիգորյան
  Ե. Թումանյանց
  Ն. Հովսեփյան
  Մ. Մակյան
  Ա. Մխիթարյան
Վ. Քոչարյան
Ս. Չիչոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան