Գլխավոր տեղեկություն
Համար
N 315-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2023 թվականի N 315-Լ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-436-22.11.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-43622.11.2022-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է իր դիտողություններն ու առաջարկությունները.

 

I. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

 

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք՝

1) «ՀՕ-193 օրենքի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով.

2) «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «աղյուսակի» բառով.

3) հանել «կատարել» բառը.

4) «1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ.» բառերը փոխարինել «1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.» բառերով.

5) աղյուսակի 2-րդ կետի գործունեության տեսակները շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր և պայթեցման աշխատանքների կատարում, պահեստավորում, տեղափոխում կամ կիրառում (շահագործում)».

6) «Լրացնել 2.1 և 2.2 կետերով.» բառերը փոխարինել «2) 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.» բառերով.

7) աղյուսակի 2.2-րդ կետի գործունեության տեսակները շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հրագործական արտադրատեսակների ներմուծում, կիրառում (շահագործում), առևտուր (իրացում), պահեստավորում և տեղափոխում (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն կենցաղային նշանակության 1-ին և 2-րդ դասերի արտադրատեսակների պահեստավորմանը և տեղափոխմանը)»:

Առաջարկում ենք աղյուսակի 2.2-րդ կետում ամրագրել կենցաղային նշանակության 1-ին և 2-րդ դասերի արտադրատեսակների պահեստավորման և տեղափոխման համար հստակ չափաքանակներ:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կընդունվեն սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից 6 ամսվա ընթացքում»:

 

II. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ.

 

Առաջարկում ենք.

1. Նախագծի 1-ին հոդվածում «4-րդ հոդվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.» բառերը փոխարինել

«4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝» բառերով:

2. Նախագծի 1-ին հոդվածում՝

1) «Հրագործական արտադրատեսակ՝» բառերից առաջ լրացնել «ա) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.» բառերով.

2) «Հրագործական արտադրատեսակ» հասկացության սահմանման տեքստում «բաղադրության» բառը փոխարինել «բաղադրիչների» բառով:

3. Նախագծի 1-ին հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«բ) 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել»:

4. Նախագծի 1-ին հոդվածում «Նույն հոդվածի 17-19 պարբերությունները խմբագրել հետևյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «գ) 18-րդ և 19-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.» բառերով:

5. «Կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ» և «տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ» հասկացությունների սահմանումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին և առաջարկում ենք օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ` («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան I, II և III դասեր)՝ արտադրատեսակ, որը նախատեսված է բնակչության կողմից կիրառման համար, և որի շահագործումը կիրառման հրահանգին համապատասխան ապահովում է մարդկանց, ունեցվածքի և շրջակա միջավայրի անվտանգությունը.

տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ՝ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան IV և V դասեր)՝ արտադրատեսակ, որի կիրառման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ և հարմարանքներ (սարքեր):

6. Նախագծի 1-ին հոդվածում «21-րդ կետը» բառերն առաջարկում ենք փոխարինել «2) 2-րդ մասը» բառերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ մասով, ըստ էության, սահմանվում է առանձին կարգավորում:

7. Նախագծի 1-ին հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը և կիրառումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի թույլտվությամբ, բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար:»:

Առաջարկում ենք կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեության և կիրառման համար ամրագրել հստակ չափաքանակներ:

8. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է անցումային դրույթ, որի համաձայն՝ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում: Մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի կիրառման համար օրենսդրությամբ սահմանված պայմանները կամ պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվություն: Նույն նախագծի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: Այսինքն՝ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի կիրառման համար օրենսդրությամբ սահմանված պայմանների կամ պահանջների խախտումն առաջացնելու է վարչական պատասխանատվություն, իսկ նշված պայմանները կամ պահանջները սահմանվելու են համապատասխան ենթաօրենսդրական ակտով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում է նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «կընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «կընդունվեն սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից 6 ամսվա ընթացքում» բառերով:

 

III. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

 

Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինն ուժը կորցրած ճանաչել։»:

Նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթ այն դեպքերի համար, երբ մինչև նախագիծն ուժի մեջ մտնելը ներկայացվել է ծանուցում հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր իրականացնելու համար:

Ըստ այդմ հարկ կլինի վերանայել նախագծի վերնագիրը:

 

IV. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

 

1. Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «(այսուհետ՝ Օրենք)» 19-րդ հոդվածի 1-ին մասի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել 18.18-րդ կետով կետով հետևյալ բովանդակությամբ.

 

«18.18.

Տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների, կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների 3-րդ դասի արտադրության, ներմուծման, կիրառման (շահագործման), առևտրի (իրացման), պահեստավորման և տեղափոխման համար կենցաղային նշանակության 1-ին և 2-րդ դասերի արտադրատեսակների պահեստավորման և տեղափոխման համար

բազային տուրքի 500-

ապատիկի չափով»:

 

2. Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

«26.

իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման, առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման, պահեստավորման, տեղափոխման կամ կիրառման (շահագործման) թույլտվություն տալու համար

բազային տուրքի 500-ապատիկի չափով»:

 

3. Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 3. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել։»:

4. Նախագծի 4-րդ՝ ուժի մեջ մտնելու հոդվածում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթ այն դեպքերի համար, երբ պետական տուրքի վճարումը կատարվել է մինչև նախագծի ուժի մեջ մտնելը:

Ընդ որում, առավել նպատակահարմար ենք համարում խնդրո առարկա լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները տարանջատվեն և արտադրության ու ներմուծման մասով սահմանվեն էականորեն բարձր պետական տուրքեր:

Բացի այդ, առաջարկում ենք քննարկել խնդրո առարկա գործունեության տեսակների մասով պետական տուրքերը տարեկան սահմանելու նպատակահարմարության հարցը:

 

V. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

 

1. Նախագծի 1-ին հոդվածում «հոդվածի 12.1 կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել. «հոդվածում՝

1) 12.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.» բառերով և նոր խմբագրությամբ առաջարկվող մասը վերցնել չակերտների մեջ:

Նախագծի 1-ին հոդվածով օրենքի 9-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 12.1-ին մասում ամրագրված կարգավորումից պարզ է դառնում, որ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակի, հրագործական բաղադրիչների և այլ պայթուցիկ սարքերի (նյութերի) վաճառքը թույլատրվելու է բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի, մինչդեռ նախագծերի փաթեթով հրագործական բաղադրիչների վաճառքը չի դիտարկվում որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, ուստի անհրաժեշտ է վերանայել նշված հանգամանքը և վաճառքի թույլտվությունը համադրել «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հետ:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առևտրի և ծառայությունների ոլորտում նույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 3.1-ին հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի «դ» կետի և 5-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի, 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե», «զ» և «է» կետերի, 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 15-րդ մասի «գ» կետի, 11-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, 4.3-րդ գլխի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, սակայն նախագծի 1-ին հոդվածով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 12.1-ին մասում նախատեսվում է համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում վաճառքի իրականացման պահանջ, իսկ լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքով, որի կիրառության իմաստով տեղական ինքնակառավարման մարմինները լիցենզավորող մարմին չեն համարվում, ուստի «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 12.1-ին մասում նախատեսված կարգավորման պահպանման նկատմամբ հսկողությունը տեղական ինքնակառավարման մարմնին վերապահելը խնդրահարույց է և չի բխում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաև նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 9-րդ հոդվածում լրացվող 12.2-րդ մասով առաջարկվող կարգավորմանը:

Նախագծի 2-րդ հոդվածում «Հոդված 2. Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել 12.2 մասով հետևյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2) լրացնել նոր 12.2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.» բառերով և առաջարկվող նոր մասում «արտադրատեսակների» բառը փոխարինել «արտադրատեսակի» բառով:

 

VI. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

 

1. Նախագծի 1-ին հոդվածում «խմբագրել» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել» բառերով և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան փոփոխությունները և լրացումները կատարվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածում՝ առաջարկում ենք նախագծի 1-ից 5-րդ հոդվածները միավորել և նախատեսել մեկ հոդվածով: Բացի դրանից, հարկ է նկատի ունենալ նաև, որ նախագծում կիրառվող «վաճառել» եզրույթներն անհրաժեշտ է վերանայել, դրանք համապատասխանեցնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում կիրառվող եզրույթներին, մասնավորապես՝ հիշյալ նախագծում կիրառվում է «առևտուր» եզրույթը:

Ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում նախագծի 1-ից 5-րդ հոդվածների միավորման արդյունքում նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«9. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքավորումներ կիրառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:».

2) 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«10. Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից հրագործական արտադրատեսակի, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների համապատասխան լիցենզիայի պայմանները կամ պահանջները չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:».

3) 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«11. Կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի կիրառման համար օրենսդրությամբ սահմանված պայմանները կամ պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:».

4) լրացնել նոր՝ 11.1-ին և 11.2-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ.

«11.1. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ հրագործական արտադրատեսակի, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուրը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարհինգհարյուրապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից մինչև երեքհազարհինգհարյուրապատիկի չափով.

11.2. 16 տարին չլրացած անձանց կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածում նախատեսված են այն վարչական իրավախախտումները, որոնք օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասություններին համապատասխան ենթակա են քննման տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, մինչդեռ այս առումով հարկ է նկատել, որ լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Լիցենզավորման մասին» օրենքով, որի կիրառության իմաստով տեղական ինքնակառավարման մարմինները լիցենզավորող մարմին չեն համարվում՝ ուստի, նախագծով 169.16-րդ հոդվածում փոփոխվող և լրացվող վարչական իրավախախտումները հայտնաբերելու և քննելու իրավասությունը տեղական ինքնակառավարման մարմնին վերապահելը խնդրահարույց է և չի բխում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներից: Այդ առումով անհրաժեշտ է հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին և լիցենզավորող մարմնին քննմանն ենթակա վարչական իրավախախտումների շրջանակը:

 

VII. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

 

Հաշվի առնելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ 7-րդ մասով ներկայացված առաջարկը, առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանել փաթեթից:

 

VIII. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

 

Հաշվի առնելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ 7-րդ մասով ներկայացված առաջարկը, առաջարկում ենք «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանել փաթեթից: