ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1955-Ն
ԱՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼ ԻՐԵՆՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 177-րդ հոդվածի 2-րդ և 14-րդ մասերը, 338-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 09.03.23 N 295-Ն)
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեության բոլոր ոլորտներում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները՝ աշխատանքի այդ թույլտվությունը ներկայացնելու պայմանով կամ օրենքով այդպիսի իրավունք սահմանված լինելու դեպքում՝ առանց թույլտվության։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.03.2023, N 295-Ն | 10.03.2023, N 1955-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|