Գլխավոր տեղեկություն
Համար
N 289-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2023 թվականի N 289-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 25-ի «Երևանի «Զվարթնոց», «Էրեբունի» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների տարածքներում մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին» N 40 որոշման նախաբանում «Ի կատարումն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի «Ստեփանավանի օդանավակայանի տարածքում մաքսային հսկողության գոտի սահմանելու մասին» N 115 որոշման նախաբանում «Ի կատարումն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 27-ի «Տավուշի մարզի «Բագրատաշեն», Շիրակի մարզի «Բավրա» և Լոռու մարզի «Գոգավան» պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին» N 122 որոշման մեջ`

1) «Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 189-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով.

2) վերնագրում և տեքստում «կետերում» բառը փոխարինել «կետերի տարածքներում» բառերով, իսկ «` համաձայն հավելվածի» բառերը հանել:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 546-Ն որոշման մեջ լրացում կատարելու և մաքսային հսկողության գոտի սահմանելու մասին» N 1567-Ն որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 212-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերով, իսկ «122-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերը փոխարինել «189-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

09.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան