Գլխավոր տեղեկություն
Համար
N 180-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.03.2023-27.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 180-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 399-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 8-ի «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում» ծրագրի մասին» N 399-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «577,190,678,43» թիվը փոխարինել «1,202,440,885,37» թվով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02596346) 2023 թվականի հունվարի 27-ին կնքված՝ N 202301/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 625,250,206.94 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 8-ի «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում» ծրագրի մասին» N 399-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

07.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 180-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 399-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում, որով կիրականացվի համայնքի շուրջ 120 երեխայի կրթումն և դաստիարակումը բարեկարգ և լուսավոր պայմաններում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից

3.

Բարեգործը

«ՋիԷյՋէմ» բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212)

4.

Ծրագիրը կատարողը

«ՋիԷյՋէմ-Արմենիա» զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, քաղ. Երևան, Հայաստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայր,

բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1,202,440,885,37 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Վայոց ձորի մարզի Արենի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի մայիս 23-ից մինչև 2024 թվականի մայիսի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 577,190,678,43 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիս 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում:

2. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզին կից առանձնացված մասնաշենքի՝ դահլիճի կառուցում՝ 625,250,206,94 դրամ արժողությամբ, այդ թվում՝ մանկապարտեզի և դահլիճի շինությունների համալիր-ավարտական հարդարման աշխատանքների և ինժեներական համակարգերի, դուռ-լուսամուտների և վիտրաժների տեղադրում, հենապատի կառուցում, ընդհանուր տարածքի բարեկարգում և այլն: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 577,190,678,43 դրամ:

2. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզին կից առանձնացված մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 625,250,206,94 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և

գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

07.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ