Գլխավոր տեղեկություն
Համար
N 250-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 250-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով` 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել՝

1) Ժաննա Անդրեասյանինը, Արթուր Մարտիրոսյանինը, Արկադի Պապոյանինը, Մարիամ Գիգոյանինը և Լուսինե Ղասաբօղլյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հովհաննես Հովհաննիսյանինը՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

07.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 250-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ժաննա Անդրեասյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Արթուր Մարտիրոսյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
տեղակալ
Արկադի Պապոյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Մարիամ Գիգոյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի պետ
Հովհաննես Հովհաննիսյան   - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր
Լուսինե Ղասաբօղլյան   - «Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց»
ՊՈԱԿ-ի տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ