Գլխավոր տեղեկություն
Համար
N 273-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 273-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 85,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առաջին օգնության ուսուցման և ծառայության համազգային համակարգի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

10.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 273-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է հիմնել առաջին օգնության ուսուցման և ծառայության համազգային համակարգ, որը կմեծացնի բնակչությանը մարդասիրական աջակցության տրամադրման հնարավորությունները և կնպաստի ավելի դիմակայուն և պատրաստված հասարակության ձևավորմանը՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության ուսումնական կենտրոնների միջոցով տարածելով առաջին օգնության գիտելիքներ և հմտություններ:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ

պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային

ֆեդերացիա, Շվեյցարական Կարմիր խաչ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1,

ՀՎՀՀ՝ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության մարզեր, բնագավառը` առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

85,000,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության բնակչություն (մոտ 10 000 մարդ), տարբեր տարիքային, մասնագիտական (ներառյալ՝ բուժաշխատողներ, մանկավարժներ, վարորդներ, լրագրողներ, զբոսաշրջության ոլորտի աշխատողներ, ժամանցի ոլորտի աշխատողներ, փրկարարներ, մարզիչներ, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցողներ), խոցելի խմբեր (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների 2000 բնակիչներ, տեղահանված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք) (թիրախ խմբեր), նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության հրահանգիչներ և կամավորներ, ովքեր ընդգրկված են առաջին օգնության դասընթացների իրականացման և

ծառայության մատուցման գործընթացներում:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի ապրիլի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողություններն են՝

1. Թիրախ խմբերի շրջանում առաջին օգնության գիտելիքների և հմտությունների ձեռքբերման խթանում՝ առաջին օգնության դասընթացների կազմակերպման միջոցով Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության ուսուցման և ծառայության տրամադրման կարողությունների հետագա զարգացում, առաջին օգնության կենտրոնների ստեղծում և տեխնիկական հագեցվածության ապահովում, դասընթացավարների և հրահանգիչների թիմի ընդլայնում, դասընթացավարների և հրահանգիչների վերապատրաստում։

Թիրախ խմբերի համար առաջին օգնության դասընթացների կազմակերպում վերապատրաստված և ատեստավորված կամավոր-հրահանգիչների միջոցով։

Մասնակցություն Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի որակավորման գործընթացներին։

Դասընթացների մոդուլների մշակում՝ ըստ թիրախ խմբերի առանձնահատկությունների, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալների, մշակված մոդուլների հիման վրա դասընթացների իրականացում, դասընթացների վերաբերյալ պաշտոնական կայքէջի վարում, ներառյալ՝ դասընթացների բովանդակային և տեխնիկական հարցերի շուրջ տեղեկատվության մշակում և պարբերաբար թարմացում։

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից առաջին օգնության ծառայություններ մատուցող իր թիմերի՝ ներառյալ կամավորների գործունեության կազմակերպում և վերապատրաստում։

Բյուջե` 53,674,172 դրամ՝

1․1 . Հայաստանի Հանրապետության 11 մարզերում Հայկական Կարմիր խաչի ընկերության ուսումնական կենտրոնների առաջին օգնության 22 կամավոր-հրահանգիչներին ճանապարհածախսի և սննդի համար վճարվող գումար՝ ընդհանուր 7,392,000 դրամ (յուրաքանչյուր դասընթացի համար՝ 42,000 դրամ),

1․2. անհատ խորհրդատուներին՝ մասնավորապես ճարտարապետ, իրավաբան, բժիշկ, մեթոդիստ, մարկետոլոգ և այլն վճարվող գումար՝ ընդամենը 13,601,844 դրամ,

1․3 . առաջին օգնության կենտրոնների համար վերանորոգման ծառայությունների ձեռքբերում՝ 15,000,000 դրամ, 1․4 . առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի տարածքի վարձակալության գումարի վճարում՝ 4,133,328

դրամ,

1․5 . առաջին օգնության պարագաներով արկղիկների ձեռքբերում` 13,000,000 դրամ,

1․6. մասնակցություն Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի որակավորման գործընթացներին՝ 547,000 դրամ։

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

2. Առաջին օգնության գիտելիքների տարածման համար նախապայմանների ստեղծում

Առաջին օգնության վերաբերյալ օրենսդրական դաշտի բարելավում. առաջին օգնության ուսուցման և ծառայության կանոնակարգման տեսանկյունից ազգային օրենսդրության վերլուծություն և վերջինիս բարելավման նպատակով առաջարկությունների մշակում և ներկայացում համապատասխան գերատեսչություններ, գործող օրենք(ներ)ում առաջին

օգնության վերաբերյալ դրույթներ սահմանող օրենքի նախագծի մշակմանն աջակցություն։

Առաջին օգնության գիտելիքների և հմտությունների կարևորության վերաբերյալ հանրության իրազեկության բարձրացում. տեղեկատվական նյութերի, տեսանյութերի պատրաստման և տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության կենտրոնների կամավորների միջոցով։

Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ Առաջին օգնության բջջային հավելվածի գործարկում:

Բյուջե` 14,742,500 դրամ՝

2․1. առաջին օգնության կենտրոնների պատասխանատու կամավորներին վճարվող գումար՝ 3,600,000 դրամ՝ հետևյալ հաշվարկով 10 կամավոր ամսական 40,000 դրամ,

2․2 . դասընթացների և ծառայության տրամադրման համար սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 4,000,000 դրամ,

2․3. խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում՝ 1,194,000 դրամ,

2․4. տեսանյութերի նկարահանման ծառայությունների ձեռքբերում՝ 2,880,000 դրամ,

2. 5. տեղեկատվական և իրազեկման նյութերի տպագրության ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ, 2․6. լուսաբանման և կապի ծառայությունների ձեռքբերում՝ 2,068,500 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

3․ Ծրագրի կառավարման և հաշվետվողականության ապահովման համար կազմակերպչական ծախսեր, ինչը ներառում է գործունեության համար անհրաժեշտ գրասենյակների կահույքի, տեխնիկայի, գրենական պիտույքների ձեռքբերում, կոմունալ ծախսերի վճար, հյուրանոցային ծառայությունների և գործուղման ծախսեր:

Բյուջե` 16,583,328 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության կենտրոնների համար վերանորոգման ծառայությունների ձեռքբերում՝ 15,000,000 դրամ

Առաջին օգնության կենտրոնների համար կահույքի ձեռքբերում՝ 3,180,000 դրամ

Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի տարածքի վարձակալության գումարի վճարում՝ 4,133,328 դրամ

Առաջին օգնության դասընթացների և ծառայության տրամադրման համար սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 4,000,000 դրամ

Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում՝ 1,194,000 դրամ Անհատ մասնագետներին վճարվող գումար՝ ընդամենը 13,601,844 դրամ

Առաջին օգնության վերաբերյալ տեսանյութերի նկարահանման ծառայությունների ձեռքբերում՝ 2,880,000 դրամ Ծրագրի իրականացման համար համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 2, 000,000 դրամ

Թիրախ խմբերի առանձնահատկություններին համապատասխան առաջին օգնության վերաբերյալ տեղեկատվական և իրազեկման նյութերի տպագրության ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ Առաջին օգնության պարագաներով արկղիկների ձեռքբերում` 13,000,000 դրամ

Կոմունալ ծախսերի վճարում՝ 600,000 դրամ

Լուսաբանման և կապի ծառայությունների ձեռքբերում՝ 2,068,500 դրամ

Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում, այդ թվում՝ դահլիճների վարձակալության գումարի վճարում, սննդապահովում, ուղևորափոխադրում՝ 2,300,000 դրամ

Գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների ձեռքբերում՝ 350,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր՝ 16,583,328 դրամ, որը ներառում է․ 1․ Աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 8,153,328 դրամ,

2․ Հյուրանոցային ծառայությունների և գործուղման ծախսեր՝ 2,300,000 դրամ, 3․ Գրենական պիտույքների ձեռքբերում՝ 350,000 դրամ,

4․ Կոմունալ ծախսեր՝ 600,000 դրամ,

5․ Համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 2,000,000 դրամ, 6․ Կահույքի ձեռքբերում՝ 3,180,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության մարզերում` Տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել եռամսյակային և ավարտական հաշվետվություններ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային, Շվեյցարական Կարմիր Խաչին, որոնց կողմից պարբերաբար կատարվելու են նաև մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նախատեսվում է կազմակերպել ծրագրի ավարտական արդյունքների, քաղած դասերի և փորձի վերաբերյալ հանդիպում Երևանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

10.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ