ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 181-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 28-ի «ՍՕՍ- մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համակարգային խնդիրների վերհանում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի մասին» N 112-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
1) «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00884093) 2022 թվականի հուլիսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 20-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի և տնտեսական ապրանքների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆրեյա Էնդ Սոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00169984) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 20-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում տարայավորված խմելու աղբյուրի ջրի մատակարարում՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
07.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|