Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1846-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.05.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

16 մայիսի 2022 թ.

Հ. 1846-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.144 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի հ.144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 20.04.2022թ. (հ.46 արձանագրություն) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 26.05.2022թ. հ.Դ-8730-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի հ.144 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ՝ Լաուրա Զավենի Բաղդասարյանի և Էրիկ Գևորգի Անթառանյաի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 9-ի հ.հ.892-Ա, 893-Ա, մարտի 24-ի հ.1119-Ա, ապրիլի 3-ի հ.հ.1321-Ա, 1327-Ա, 1328-Ա և ապրիլի 20-ի հ.1488-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2606-Ա որոշման հավելվածի 20-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 5-րդ սյունակում՝ «Բաղդասարյան Լաուրա Զավենի» բառերը փոխարինել «Զաքարյան Էդգար Գագիկի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ ««Երևանի հ.128 մանկապարտեզ» ՀՈԱԿ, տնօրեն» բառերը՝ «Երևանի ավագանու անդամ» բառերով.

2) 5-րդ սյունակում՝ «Անթառանյան Էրիկ Գևորգի» բառերը փոխարինել «Խաչյան Արմենուհի Ռուբիկի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ «ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, հանրային կապերի գծով փորձագետ» բառերը՝ ««Երևանի Արամայիս Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոց» ՊՈԱԿ, ուսուցիչ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ