ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2023 թվականի N 262-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիր աղբյուր գյուղի 6-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 100 հասցեում տեղակայված 1,121,440.0 (մեկ միլիոն հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր քառասուն) դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով (սեփականության վկայական N 16122022-11-0040) ընդհանուր 1,21368 հա մակերեսով հողամասն (այսուհետ՝ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ ամրացվող գույքի հաշվառումը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|