Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1599-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (23.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.05.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

08 մայիսի 2020 թ.

Հ. 1599-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Լ. ՏՈԼՍՏՈՅԻ ԱՆՎԱՆ Հ.128 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ 31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 28.04.2020թ. հ.12-19981 զեկուցագիրը.

1. (կետն ուժը կորցրել է 22.07.21 Հ. 2607-Ա)

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N 113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 26-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

2020 թվականի մայիսի 8-ի

N 1599-Ա որոշման

 

«Երևանի Լ. Տոլստոյի անվան հ.128 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝

խորհրդի անհատական կազմը

 (հավելվածն ուժը կորցրել է 22.07.21 Հ. 2607-Ա)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.07.2021, Հ. 2607-Ա 23.07.2021, Հ. 1599-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան