Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 2857-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.08.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.08.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

03 օգոստոսի 2022 թ.

Հ. 2857-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՍՄԲԱՏ ԲՅՈՒՐԱՏԻ ԱՆՎԱՆ Հ.125 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2599-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արամ Գագիկի Գևորգյանի դիմումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 2022 թվականի հուլիսի 19-ի հ. Ն/13767-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամ Արամ Գագիկի Գևորգյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 24-ի հ.1120-Ա, ապրիլի 3-ի հ.հ.1322-Ա, 1323-Ա, ապրիլի 10-ի հ.1420-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2599-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Գևորգյան Արամ Գագիկի» բառերը փոխարինել «Հովհաննիսյան Նելլի Վարդանի» բառերով, 7-րդ կետի 6-րդ սյունակում՝ «Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել ««Երևանի հ.180 հիմնական դպրոց» ՊՈԱԿ, ուսուցչուհի» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հր. ՍարգսՅԱՆ