Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 4571-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.12.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

23 դեկտեմբերի 2022 թ.

Հ. 4571-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՍԵՍ ՄԵԾԻ ԱՆՎԱՆ Հ.124 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2600-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ներսես Մեծի անվան h.124 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի հ.01/09.3/31181-2022 գրությունները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի հ.Դ-88433-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ներսես Մեծի անվան h.124 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Վարուժան Նորիկի Խաչատրյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 3-ի հ.1758-Ա և օգոստոսի 10-ի հ.2450-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2600-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի 7-րդ սյունակում՝ «Խաչատրյան Վարուժան Նորիկի» բառերը փոխարինել «Մարտիրոսյան Մերի Ալիկի» բառերով, իսկ 8-րդ սյունակում՝ «ԿԳՄՍՆ լիցենզավորման գործակալության լիցենզիայի բաժնի գլխավոր մասնագետ» բառերը՝ ««Երևանի Բ.Ժամկոչյանի անվան հ.119 ավագ դպրոց» ՊՈԱԿ, ուսուցիչ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հր. ՍարգսՅԱՆ