Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3004-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.08.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.08.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

18 օգոստոսի 2022 թ.

Հ. 3004-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2603-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Շուշան Վարդանի Մադոյանի և Ջալիլ Կայմազի Կայմազովի դիմումները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 09.08.2022թ. հ. Դ-61105-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ստեփան Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Շուշան Վարդանի Մադոյանի և Ջալիլ Կայմազի Կայմազովի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 10-ի հ.1421-Ա, ապրիլի 20-ի հ.1485-Ա, հ.1487-Ա, հուլիսի 3-ի հ.1999-Ա, օգոստոսի 6-ի հ.2307-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2603-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ սյունակում՝ «Մադոյան Շուշան Վարդանի» բառերը փոխարինել «Մարտիրոսյան Արմինե Աշոտի» բառերով և «Կայմազով Ջալիլ Կայմազի» բառերը փոխարինել «Վարդանյան Գառնիկ Ահարոնի» բառերով, ինչպես նաև 6-րդ սյունակում՝ ««Երևանի հ.6 մանկապարտեզ» ՀՈԱԿ, տնօրեն» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության առաջատար մասնագետ» բառերով և «Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ» բառերը՝ «Երևանի ավագանու անդամ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հր. ՍարգսՅԱՆ