Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3546-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

06 հոկտեմբերի 2022 թ.

Հ. 3546-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋՈՐՋ ԴՈՒՆԱՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ Հ.154 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ջորջ Դունայանցի անվան h.154 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի 03.10.2022թ. (հ.3 արձանագրություն) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 04.10.2022թ. հ.Դ-85105-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ջորջ Դունայանցի անվան h.154 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Մարիաննա Սպարտակի Խաչատրյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 9-ի հ.892-Ա, հ.893-Ա, մարտի 24-ի հ.1119-Ա, ապրիլի 3-ի հ.հ.1321-Ա, 1327-Ա, 1328-Ա և ապրիլի 20-ի հ.1488-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2606-Ա որոշման հավելվածի 21-րդ կետի 4-րդ սյունակում՝ «Խաչատրյան Մարիաննա Սպարտակի» բառերը փոխարինել «Ղարաբաղցյան Վերոնիկա Աշոտի» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ