Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 2445-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.08.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

10 օգոստոսի 2020 թ.

Հ. 2445-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.60 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Վ.Տերյանի անվան h.60 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 19.06.2020թ. (հ.9 արձանագրություն) և ծնողական խորհրդի 18.06.2020թ. (հ.5 արձանագրություն) որոշումները, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 31.07.2020թ. 01/07.1/19718-20 գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 05.08.2020թ. հ.12-61624 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Վ.Տերյանի անվան h.60 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Նատալյա Սամվելի Սամվելյանի և Կարապետ Ալեքսանդրի Ղուկասյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 52-րդ կետի 4-րդ սյունակում «Սամվելյան Նատալյա Սամվելի» բառերը փոխարինել «Ավետիսյան Վիկտորիա Նահապետի» բառերով, 7-րդ սյունակում՝ «Ղուկասյան Կարապետ Ալեքսանդրի» բառերը՝ «Դավթյան Սոնա Ռաֆիկի» բառերով, 8-րդ սյունակում՝ «ՀՀ պետական վերահսկողության ծառայություն, իրավախորհրդատու» բառերը փոխարինել ««Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ