Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 544-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.02.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

17 փետրվարի 2022 թ.

Հ. 544-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.144 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի հ.144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 14.01.2022թ. (արձանագրություն հ.44) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պարտականությունը կատարողի 10.02.2022թ. հ.12/7728 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի հ.144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Համլետ Հայկի Գրիգորյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդ-ների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 9-ի հ.892-Ա, հ.893-Ա, մարտի 24-ի հ.1119-Ա, ապրիլի 3-ի հ.1321-Ա, հ.1327-Ա, հ.1328-Ա և ապրիլի 20-ի հ.1488-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2606-Ա որոշման հավելվածի 20-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Գրիգորյան Համլետ Հայկի» բառերը փոխարինել «Ղազարյան Արմենուհի Նշանի» բառերով, 6-րդ սյունակում` «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ» բառերը՝ ««Երևանի Կ.Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հր. ՍարգսՅԱՆ