Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1366-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.04.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

11 ապրիլի 2022 թ.

Հ. 1366-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 85 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2599-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 6.1 կետերով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան հ.85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 29.03.2022թ. (հ.7 արձանագրություն), ծնողական խորհրդի 29.03.2022թ. (հ.2 արձանագրություն) որոշումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 06.04.2022թ. հ.12/41705 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան հ.85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Հայկուշ Մարտիկի Երեմյանի, Աննա Գուրգենի Սարգսյանի և Ռիմա Աշոտի Ներսիսյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 24-ի հ. 1120-Ա և ապրիլի 3-ի հ.հ.1322-Ա, 1323-Ա ապրիլի 10-ի հ.1420-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2599-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ սյունակում՝ «Երեմյան Հայկուշ Մարտիկի» բառերը փոխարինել «Գրիգորյան Գայանե Թեմուրի» բառերով, իսկ 5-րդ կետի 4-րդ սյունակում՝ «Սարգսյան Աննա Գուրգենի» բառերը փոխարինել «Ավագյան Մարիամ Հակոբի» բառերով, «Ներսիսյան Ռիմա Աշոտի» բառերը՝ «Սարգսյան Արմինե Ռուբիկի» բառերով:

 3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան