Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 4594-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.12.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

29 դեկտեմբերի 2021 թ.

Հ. 4594-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Ն.ԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.130 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2607-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 24.12.2021թ. հ.12/Հ15733 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ն.Զարյանի անվան h.130 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Դավիթ Սամվելի Բալասանյանի և Քրիստ Հովսեփի Հովսեփյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 31-ի հ.176-Ա, 2020 թվականի ապրիլի 10-ի հ.1419-Ա, ապրիլի 20-ի հ.հ.1484-Ա, 1486-Ա և մայիսի 8-ի հ.1599-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2607-Ա որոշման հավելվածի 13-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Բալասանյան Դավիթ Սամվելի» բառերը փոխարինել «Գարոյան Վահե Հենրիկի» բառերով, «Հովսեփյան Քրիստ Հովսեփի» բառերը՝ «Սողոմոնյան Վահրամ Հրանտի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 1-ին կարգի մասնագետ» բառերով, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության առաջատար մասնագետ» բառերը՝ «Գերմանիայի Դաշնության դեսպանատան քաղաքական հարցերով օգնական» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան