Գլխավոր տեղեկություն
Համար
N 252-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 28.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2023 թվականի N 252-Ն

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով, 685-րդ հոդվածով, «Հիմնադրամների մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1406-Ն որոշման 10-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարականի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև կնքված միացման պայմանագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին փոխանցման ակտը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վերակազմավորման հետևյալ կարգն ու պայմանները՝

1) «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի կողմից կազմված և սույն որոշման համաձայն և միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված փոխանցման ակտի համաձայն «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն ընդունում է, իսկ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը հանձնում է առկա հիմնական (ինչպես օգտագործման, այնպես էլ սեփականության իրավունքով պատկանող) և շրջանառու միջոցները, դրամական մնացորդները, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, հաշվարկները: Հանձնման-ընդունման աշխատանքները կատարվում են միացման ձևով վերակազմակերպվող «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի գործունեության դադարման փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր ներկայացնելու օրվանից և ավարտվում վերջինիս գործունեության դադարման պետական գրանցման աշխատանքների ավարտի օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը.

2) հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի N 957-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից.

3) «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը վերակազմավորված են համարվում՝ միացող հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցման պահից:

3. Առաջարկել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի տնօրենին (ռեկտորին) (Վ. Ուռուտյան)`

1) սույն որոշումը, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցման համար.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կազմակերպել ընդունման-հանձնման աշխատանքները.

3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո ապահովել աշխատակիցների ու սովորողների վերաձևակերպման, ինչպես նաև սույն որոշումից բխող այլ աշխատանքներ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 23-ի N 252-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 23-ի N 252-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 փետրվարի 2023 թվական: