Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3162-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.10.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

12 հոկտեմբերի 2020 թ.

Հ. 3162-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.152 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի (արձանագրություն հ.3) և ծնողական խորհրդի (արձանագրություն հ.1) որոշումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 07.10.2020թ. հ.12-101642 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի հ.152 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամների՝ Հասմիկ Սպարտակի Միքայելյանի և Ագնեսա Վանյայի Մինասյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 19-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 89-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 4-րդ սյունակում՝ «Միքայելյան Հասմիկ Սպարտակի» բառերը փոխարինել «Բալասանյան Օվսաննա Վահանի» բառերով.

2) 5-րդ սյունակում՝ «Մինասյան Ագնեսա Վանյայի» բառերը փոխարինել «Վահանյան Նաիրա Յուրայի» բառերով.

3) 6-րդ սյունակում ««Կ.Օրբելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դասատու» բառերը փոխարինել ««Տ.Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ