Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1488-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.04.2020-23.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.04.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

20 ապրիլի 2020 թ.

Հ. 1488-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.32 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ 31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 09.04.2020թ. հ.12/26343, 12/Ի 196 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի Հովհ.Թումանյանի անվան հ.32 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. №113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 121-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

20.04.2020 թվականի

N 1488-Ա որոշման

 

«Երևանի Հովհ.Թումանյանի անվան հ.32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

 

Դպրոցի մանկավարժական խորհրդի

ներկայացուցիչ

Դպրոցի ծնողական խորհրդի

ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացուցիչ (ԿԳՄՍ)

Ազգանուն, անուն

հայրանուն

Պաշտոն

Ազգանուն,անուն

հայրանուն

Պաշտոն

1

2

3

4

5

6

Ներսիսյան

Սիրանուշ

Վարդանի

 

Հարությունյան

Լուսինե

Մանվելի

Ասրյան Անտոն

Սուրենի

 

Ղարիբյան Սիրանուշ

Սամվելի

Կիրակոսյան Անուշ Մեսրոպի

 

 

 

Եսայան Զառա Արամի

 

 

Բեկչյան Լուսինե Սամվելի

«Երևանի Կ.Սարաջյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ,

 Ազգային նվագարանների բաժնի վարիչ, քանոնի դասատու

 

«Երևանի Ս.Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փորձագետ

Կարապետյան Ասյա Արտեմի

Չի աշխատում

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար`

Վ. Խաչատրյան