Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1486-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.04.2020-23.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.04.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

20 ապրիլի 2020 թ.

Հ. 1486-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Ն. ԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.130 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 09.04.2020թ. հ.12-26349, 12-Ի707, 12-29227 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի Ն. Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 28-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

20.04.2020 թվականի

N 1486-Ա որոշման

 

«Երևանի Ն.Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

 

Դպրոցի մանկավարժական խորհրդի

ներկայացուցիչ

Դպրոցի ծնողական խորհրդի

ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ)

նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն

հայրանուն

Պաշտոն

Ազգանուն,անուն

հայրանուն

Պաշտոն

1

2

3

4

5

6

Բեկոյան Աիդա

Նորայրի

 

Խաչատրյան Գայանե Հակոբի

Գեովշանյան Քրիստինա

Գևորգի

 

Պետրոսյան Մարիաննա Գևորգի

Սարգսյան Գայանե

Ռոբերտի

 

Բալասանյան Դավիթ Սամվելի

 

Այվազյան Լուսինե

Հարությունի

«Երևանի Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոց» ՀՈԱԿ, դաշնամուրի դասատու

 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

 

«Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, կիթառի դասատու

Ղևոնդյան Սոնա Երեմոյի

“Yell Extreme Park”,

գործադիր տնօրենի օգնական

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար`

Վ. Խաչատրյան